Քարաման (քաղաք)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Քարաման | ||
| 37°11′0″N 33°13′0″E / 37.18333°N 33.21667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Քարամանի մարզ | |
| ԲԾՄ | 1039 մետր | |
| Բնակչություն | ▲168 299 մարդ (2020) | |
| Ժամային գոտի | UTC+3[1] և TRS?[1] | |
| Պաշտոնական կայք | karaman.bel.tr(թուրքերեն) | |
|
| ||
Քարաման (Լարինդա), քաղաք և շրջան Հարավային Թուրքիայի կենտրոնական մասում։ Քարամանի մարզի (վիալեթ) վարչական կենտրոնը։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 231 872 մարդ, որոնցից 132 064-ը բնակվում է Քարաման քաղաքում[2][3]։ Տարածքը զբաղեցնում է 3686 հա[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալկոլիտի դարաշրջանում Քարամանի մոտ գոյություն է ունեցել հնագույն նախաքաղաք, պայմանականորեն անվանել են Ջանհասան։
Քարամանը հիմնադրվել է անտիկ ժամանակաշրջանում և ունեցել է Լարինդա անունը։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ քաղաքը նվաճվել է նրա զորավար Պերդիկայի կողմից։ Շուտով Քարաման դառնում է Իսավրի ծովահենության կենտրոնը։ Հետագայում քաղաքը հռոմեացիների կողմից նվաճվել է, իսկ 4-րդ դարում դարձել է բյուզանդական և նրա ազդեցության տակ է եղել մինչև 1070-ական թվականների թուրք սելջուկների նվաճումը։
1190 թվականին, Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ, քաղաքը օկուպացվել է Ֆրիդրիխ I Շիկամորուսի կողմից։ 1275 թվականին Քարամանը դառնում է թուրքական Քարամանիդ էմիրության կենտրոնը (իսկ հետո նաև մարզի)։ 1468 թվականին քաղաքը նվաճվել է օսմանյան կայսրության կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փողոցի տեսարան, Քարաման
- Հյուընկալության և զբոսաշրջության Անատոլական դպրոց
- Հին տուն, Քարաման
- Յունուս Էմրեի հուշարձանը
- Մեդրեսե ալ Սուլթան մոնումենտալի մուտքը
- Նեֆեսի լուլթանի Մեդերեսը
- Ուխտագնացության մզկիթ
- Մզկիթի մուտքը
- Մզկիթի դուռը
- Իբրահիմ Բեյա մզկիթ
- Իբրահիմ Բեյա մզկիթ
- Մզկիթի պալատ և շրջակայքը
- Ամրոց մզկիթ
- Ակ Տեկկե ինտերեր
- Ամրոց
- Ամրոցի ինտերերը
- Հասան Յա թանգարան
- Թանգարանի դռներ
- Կանացի զարդ
- Քարամանի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ Turkish Statistical Institute. «Census 2000, Key statistics for urban areas of Turkey» (Turkish). Արխիվացված է օրիգինալից (XLS) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ GeoHive. «Statistical information on Turkey's administrative units». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
- ↑ Statoids. «Statistical information on districts of Turkey». Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- District municipality’s official website (թուրքերեն)
- All About Turkey: Karaman(անգլերեն)
| ||||||||||||||||||||||||||||||||
