Jump to content

Վոլֆգանգ Շրայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Շրայեր
Ծնվել էնոյեմբերի 20, 1927(1927-11-20)[1][2]
ԾննդավայրՄագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն[3]
Վախճանվել էնոյեմբերի 14, 2017(2017-11-14)[4][1][2] (89 տարեկան)
Վախճանի վայրԱրենսհոպ
Մասնագիտությունսցենարիստ և գրող
Քաղաքացիություն Գերմանիա
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ
ԶավակներՊոլ Շրայեր[6]
 Wolfgang Schreyer Վիքիպահեստում

Վոլֆգանգ Շրայեր (գերմ.՝ Wolfgang Schreyer, նոյեմբերի 20, 1927(1927-11-20)[1][2], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն[3] - նոյեմբերի 14, 2017(2017-11-14)[4][1][2], Արենսհոպ), գերմանացի գրող և սցենարիստ, Հայնրիխ Մանի անվան մրցանակի դափնեկիր (1956)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Շրայերը ծնվել է դեղագործի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհայի պատերազմի մասնակից է եղել։ Մինչև պատերազմի ավարտը Շրայերը ծառայել է Վերմախտում՝ որպես հակաօդային հրաձիգ։ 1944 թվականին ընդունվել է Նացիոնալ- սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն (NSDAP -Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei): Նա 1945 թվականին ամերիկացիների կողմից գերեվարվել է, իսկ 1946 թվականին՝ ազատվել գերությունից։ 1947-1949 թվականներին քիմիա է ուսումնասիրել։ Գրողը 1950 թվականից մինչև 1952 թվականը աշխատել իր մասնագիտությամբ, եղել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում դեղագործական արդյունաբերության գործարանի ղեկավար։

Շրայերը 1952 թվականից եղել է անկախ գրող։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրայերը շատ է ճանապարհորդել՝ բազմիցս լինելով Վեստ Ինդիայում և ԱՄՆ-ում։ 1958 թվականին որոշ ժամանակ գտնվել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետության պետական անվտանգության գործակալների հսկողության տակ[7]։ Շրայերը 1972 թվականից ապրել է Մագդեբուրգում։ 1952 թվականին եղել է գրողների միության անդամ, 1974 թվականին Գերմանիայի դեմոկրատական հանրապետության և Արևելքի ՊԵՆ կենտրոնի գրողների միության անդամ։ Շրայերը 1990 թվականին եղել է նաև Գերմանական գրողների միության անդամ։

Ստեղծագործության էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Շրայերը գերմանացի հայտնի գրող է։ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ամենահաջողակ հեղինակներից մեկն է եղել։ Նրա գրքերն ընդհանուր առմամաբ տպագրվել են ավելի քան հինգ միլիոն օրինակով։ Նրա վեպերից մի քանիսը նկարահանվել են DEFA կինոստուդիայում։ Դրանցից էին «Կապիտան Լոյի երազը» (1961), «Ալյասկայի աղվեսները», «Նախերգանք 11» (1964), և ուրիշներ։ Շտայերը ավելի քան 20 արկածային պատմությունների հեղինակ է[8]։ Բազմաթիվ վեպերի հեղինակ է, հիմնականում զվաճալի, ֆանտաստիկ և վավերագրական ժանրի, որոնք ընդգրկում են նաև հասարակության քննադատությունը։ Նրա ամենահաջողված ստեղծագործություններում գործողությունները տեղի են ունենում Կենտրոնական Ամերիկայում և Վեստ Ինդիայում՝ Սառը պատերազմի և Կուբայական հեղափոխության ժամանակ։ Վ. Շրայերի հետ գրել է մի քանի դետեկտիվներ, կինոյի և հեռուստատեսային ֆիլմեր սցենարներ, գիտաֆանտաստիկ պատմություններ, ռադիոպիեսներ[9]։

Վոլֆգանագ Շրայերը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 14-ին, 89 տարեկան հասակում[10]։

Մատենագրության ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1953 թվականին «Խոշոր հարավ-արևմտյան ավտոտնակ» (գերմ.՝ Großgarage Südwest)[11], Բեռլին
  • 1953 թվականին (գերմ.՝ Mit Kräuterschnaps und Gottvertrauen)[12] Բեռլին
  • 1954 թվականին Ընկերություն «Ամպրոպ»[13] (գերմ.՝ Unternehmen "Thunderstorm), Բեռլին
  • 1955 թվականին Թղթադրամը[14] (գերմ.՝ Die Banknote), Բեռլին
  • 1956 թվականին Կրակոցներ Բալթիկ ծովով[15] (գերմ.՝ Schüsse über der Ostsee), Բեռլին
  • 1956 թվականին Կապիտան Լոյի երազը[16] (գերմ.՝ Der Traum des Hauptmann Loy), Բեռլին
  • 1957 թվականին Մահափորձը (գերմ.՝ Das Attentat), Բեռլին
  • Ակրոթիրի լրտեսը[17] (գերմ.՝ Der Spion von Akrotiri), Բեռլին
  • 1957 թվականին Ալասկանի աղվեսները[18] (գերմ.՝ Alaskafüchse), Բեռլին
  • 1959 թվականին Կանաչ հրեշ[19] (գերմ.՝ Das grüne Ungeheuer), Բեռլին
  • 1960 թվականին Որոշում Վիսլայի վերաբերյալ[20] (գերմ.՝ Entscheidung an der Weichsel), Բեռլին
  • 1960 թվականին Սատանայի տաճար[21] (գերմ.՝ Tempel des Satans), Բեռլին
  • 1961 թվականին Ծովահեն քրոնիկոն[22] (գերմ.՝ Die Piratenchronik), Բեռլին
  • 1963 թվականին Արնախումներ, բռնակալներ, ապստամբներ[23](գերմ.՝ Vampire, Tyrannen, Rebellen), Բեռլին
  • 1963 թվականին Պրելյուդիա 11[Ն 1] (գերմ.՝ Preludio 11), Բեռլին
  • 1966 թվականին Անծանոթ դրախտում[24], (գերմ.՝ Fremder im Paradies) Հալլե (Սաալե)
  • 1969 թվականին Սիզիփոսի ապստամբությունը (գերմ.՝ Aufstand des Sisyphos) Բեռլին
  • 1969 թվականին Դեղին շնաձուկ[25] (գերմ.՝ Der gelbe Hai) Բեռլին
  • 1970 թվականին Բանանի գանգստերներ[26] (գերմ.՝ Bananengangster), Բեռլին
  • 1971 թվականին Հարակիցը (գերմ.՝ Der Adjutant), Հալլե
  • 1973 թվականին Բնակիչը (գերմ.՝ Der Resident), Հալլե
  • 1975 թվականին Առաջնորդի մահը կամ ընդդիմության սերը[27] (գերմ.՝ Tod des Chefs oder Die Liebe zur Opposition), Բեռլին
  • 1977 թվականին Սև դեկտեմբեր[28] (գերմ.՝ Schwarzer Dezember), Հալլե
  • 1979 թվականին Առևանգումը (գերմ.՝ Die Entführung), Հալլե
  • 1980 թվականին Լրագրողը (գերմ.՝ Der Reporter), Հալլե
  • 1981 թվականին Uwe Reuss- ի որոնումը կամ արկածները[29] (գերմ.՝ Die Suche oder Die Abenteuer des Uwe Reuss), Բեռլին
  • 1982 թվականին Դրախտում սառցե ցուրտը[30] (գերմ.՝ Eiskalt im Paradies), Բեռլին
  • 1982 թվականին Դոկտոր Գունդլախի հինգ կյանքը[31] (գերմ.՝ Die fünf Leben des Dr. Gundlach), Բեռլին
  • 1987 թվականին Ուվե Ռյուսի գտածոները կամ արկածները (գերմ.՝ Der Fund oder Die Abenteuer des Uwe Reuss), Բեռլին
  • 1987 թվական Մարդը ժայռերի վրա[32] (գերմ.՝ Der Mann auf den Klippen), Բեռլին
  • 1987 թվականին Վեցերորդ զգայարան (գերմ.՝ Der sechste Sinn), Հալլե
  • 1988 թվականին Անխուսափելի է (գերմ.՝ Unabwendbar), Բեռլին
  • 1989 թվականին Քայլը (գերմ.՝ Die Beute), Ռոստոկ
  • 1989 թվականին Հաղթողի ավարտի ժամանակը[33] (գերմ.՝ Endzeit der Sieger), Հալե
  • 1991 թվականին Մղձավանջներ (գերմ.՝ Alpträume), Օսկերլեբեն
  • 1991 թվականին Նեբել (գերմ.՝ Nebel), Բեռլին
  • 1994 թվականին Քառյակը (գերմ.՝ Das Quartett), Բեռլին
  • 2000 թվականին Իշխանություն (գերմ.՝ Der zweite Mann), Բեռլին
  • 2001 թվականին Ուվե Ռեուսի կորուստը կամ արկածները[34] (գերմ.՝ Der Verlust oder Die Abenteuer des Uwe Reuss), Ռոստոկ
  • 2002 թվականին Կուրհաուսը (գերմ.՝ Das Kurhaus), Ռոստոկ
  • 2006 թվականին Լեգենդը (գերմ.՝ Die Legende), Բեռլին

Վոլֆգանգ Շրայերի գրքերը լույս են տեսել ԽՍՀՄ-ի տարիներին.

Հրատարակված գրքերի ցանկ
«Սանդերստորմի գործողությունը»[35] 1944 թվականին Վարշավայի ապստամբության մասին
«Ալյասկայի աղվեսները» Հեռավոր Արևելքում Խորհրդային միության դեմ Կենտրոնական հետախուզական վարչության ինտրիգների մասին
«Ազատության առևանգում» և «Ռենեի նոտաները»[36] Գվատեմալայի ժողովրդի պայքարը բռնապետական ռեժիմի դեմ
«Ծարավ» Պորտուգալացիների պայքարը ժողովրդավարական երկրի վերափոխման մասին
«Լրտեսության ստվերը» Միջերկրական ծովում Մեծ Բրիտանիայի ռազմատենչ խարդավանքների մասին
  1. Պրելյուդիա 11-ը լրտեսական կինոնկար է, որը համատեղ արտադրում են Կուբան և Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122338820 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Autor Wolfgang Schreyer gestorben
  5. http://www.adk.de/de/akademie/preise-stiftungen/H_Mann_Preis.htm
  6. http://www.ostsee-zeitung.de/Vorpommern/Ribnitz-Damgarten/Auf-den-Spuren-des-DDR-Autoren-Wolfgang-Schreyer
  7. «РУССКИЕ СЛОВАРИ | Орфографический словарь (2-е издание)». www.slovari.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Schreyer, Wolfgang | Bundesstiftung zur Aufarbeitung der SED-Diktatur». www.bundesstiftung-aufarbeitung.de. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Радиопьеса - это... Что такое Радиопьеса?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  10. NDR. «Literatur - Bücher, Kritiken, Autoren». www.ndr.de (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Großgarage Südwest». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  12. «Mit Kräuterschnaps und Gottvertrauen». readrate.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «Unternehmen Thunderstorm, Band 1». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Die Banknote». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Schüsse über der Ostsee». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  16. «Der Traum des Hauptmann Loy». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «Der Spion von Akrotiri». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «Лисы Аляски (1964) – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  19. «Das grüne Ungeheuer». Academic Dictionaries and Encyclopedias (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Entscheidung an der Weichsel». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  21. «Tempel des Satans». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  22. «Die Piratenchronik - Schreyer Wolfgang» (ռուսերեն). 1961. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  23. «Vampire. Tyrannen. Rebellen - Schreyer W.» (ռուսերեն). 1963. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  24. «Fremder im Paradies». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  25. «Der gelbe Hai». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  26. «Bananengangster». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  27. «Tod des chefs oder Die Liebe zur Opposition - Schreyer, W.» (ռուսերեն). 1975. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  28. «Schwarzer Dezember». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  29. «Schreyer, Wolfgang - Der Fund oder Die Abenteuer des Uwe Reuss : Roman - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  30. «Eiskalt im Paradies». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  31. «Die Fünf Leben des Dr.Grundlach». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  32. «Der Mann auf den Klippen». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  33. «Endzeit der Sieger». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  34. «Die Abenteuer des Uwe Reuss / Der Verlust». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  35. «Книга «Операція Сандерсторм»». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  36. «Записки Рене. «Похищение свободы»». litra.pro. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Շրայեր» հոդվածին։