Վոլֆգանգ Շրայեր
Վոլֆգանգ Շրայեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1927[1][2] |
Ծննդավայր | Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 2017[3][1][2] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Արենսհոպ |
Մասնագիտություն | սցենարիստ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ | |
Զավակներ | Պոլ Շրայեր[5] |
![]() |
Վոլֆգանգ Շրայեր (գերմ.՝ Wolfgang Schreyer, նոյեմբերի 20, 1927[1][2], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - նոյեմբերի 14, 2017[3][1][2], Արենսհոպ), գերմանացի գրող և սցենարիստ, Հայնրիխ Մանի անվան մրցանակի դափնեկիր (1956)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլֆգանգ Շրայերը ծնվել է դեղագործի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհայի պատերազմի մասնակից է եղել։ Մինչև պատերազմի ավարտը Շրայերը ծառայել է Վերմախտում՝ որպես հակաօդային հրաձիգ։ 1944 թվականին ընդունվել է Նացիոնալ- սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն (NSDAP -Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei): Նա 1945 թվականին ամերիկացիների կողմից գերեվարվել է, իսկ 1946 թվականին՝ ազատվել գերությունից։ 1947-1949 թվականներին քիմիա է ուսումնասիրել։ Գրողը 1950 թվականից մինչև 1952 թվականը աշխատել իր մասնագիտությամբ, եղել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում դեղագործական արդյունաբերության գործարանի ղեկավար։
Շրայերը 1952 թվականից եղել է անկախ գրող։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրայերը շատ է ճանապարհորդել՝ բազմիցս լինելով Վեստ Ինդիայում և ԱՄՆ-ում։ 1958 թվականին որոշ ժամանակ գտնվել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետության պետական անվտանգության գործակալների հսկողության տակ[6]։ Շրայերը 1972 թվականից ապրել է Մագդեբուրգում։ 1952 թվականին եղել է գրողների միության անդամ, 1974 թվականին Գերմանիայի դեմոկրատական հանրապետության և Արևելքի ՊԵՆ կենտրոնի գրողների միության անդամ։ Շրայերը 1990 թվականին եղել է նաև Գերմանական գրողների միության անդամ։
Ստեղծագործության էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլֆգանգ Շրայերը գերմանացի հայտնի գրող է։ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ամենահաջողակ հեղինակներից մեկն է եղել։ Նրա գրքերն ընդհանուր առմամաբ տպագրվել են ավելի քան հինգ միլիոն օրինակով։ Նրա վեպերից մի քանիսը նկարահանվել են DEFA կինոստուդիայում։ Դրանցից էին «Կապիտան Լոյի երազը» (1961), «Ալյասկայի աղվեսները», «Նախերգանք 11» (1964), և ուրիշներ։ Շտայերը ավելի քան 20 արկածային պատմությունների հեղինակ է[7]։ Բազմաթիվ վեպերի հեղինակ է, հիմնականում զվաճալի, ֆանտաստիկ և վավերագրական ժանրի, որոնք ընդգրկում են նաև հասարակության քննադատությունը։ Նրա ամենահաջողված ստեղծագործություններում գործողությունները տեղի են ունենում Կենտրոնական Ամերիկայում և Վեստ Ինդիայում՝ Սառը պատերազմի և Կուբայական հեղափոխության ժամանակ։ Վ. Շրայերի հետ գրել է մի քանի դետեկտիվներ, կինոյի և հեռուստատեսային ֆիլմեր սցենարներ, գիտաֆանտաստիկ պատմություններ, ռադիոպիեսներ[8]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլֆգանագ Շրայերը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 14-ին, 89 տարեկան հասակում[9]։
Մատենագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1953 թվականին «Խոշոր հարավ-արևմտյան ավտոտնակ» (գերմ.՝ Großgarage Südwest)[10], Բեռլին
- 1953 թվականին (գերմ.՝ Mit Kräuterschnaps und Gottvertrauen) [11] Բեռլին
- 1954 թվականին Ընկերություն «Ամպրոպ»[12] (գերմ.՝ Unternehmen "Thunderstorm), Բեռլին
- 1955 թվականին Թղթադրամը [13] (գերմ.՝ Die Banknote), Բեռլին
- 1956 թվականին Կրակոցներ Բալթիկ ծովով [14] (գերմ.՝ Schüsse über der Ostsee), Բեռլին
- 1956 թվականին Կապիտան Լոյի երազը [15] (գերմ.՝ Der Traum des Hauptmann Loy), Բեռլին
- 1957 թվականին Մահափորձը (գերմ.՝ Das Attentat), Բեռլին
- Ակրոթիրի լրտեսը [16] (գերմ.՝ Der Spion von Akrotiri), Բեռլին
- 1957 թվականին Ալասկանի աղվեսները [17] (գերմ.՝ Alaskafüchse), Բեռլին
- 1959 թվականին Կանաչ հրեշ [18] (գերմ.՝ Das grüne Ungeheuer), Բեռլին
- 1960 թվականին Որոշում Վիսլայի վերաբերյալ [19] (գերմ.՝ Entscheidung an der Weichsel), Բեռլին
- 1960 թվականին Սատանայի տաճար [20] (գերմ.՝ Tempel des Satans), Բեռլին
- 1961 թվականին Ծովահեն քրոնիկոն [21] (գերմ.՝ Die Piratenchronik), Բեռլին
- 1963 թվականին Արնախումներ, բռնակալներ, ապստամբներ [22](գերմ.՝ Vampire, Tyrannen, Rebellen), Բեռլին
- 1963 թվականին Պրելյուդիա 11[Ն 1] (գերմ.՝ Preludio 11), Բեռլին
- 1966 թվականին Անծանոթ դրախտում [23], (գերմ.՝ Fremder im Paradies) Հալլե (Սաալե)
- 1969 թվականին Սիզիփոսի ապստամբությունը (գերմ.՝ Aufstand des Sisyphos) Բեռլին
- 1969 թվականին Դեղին շնաձուկ [24] (գերմ.՝ Der gelbe Hai) Բեռլին
- 1970 թվականին Բանանի գանգստերներ [25] (գերմ.՝ Bananengangster), Բեռլին
- 1971 թվականին Հարակիցը (գերմ.՝ Der Adjutant), Հալլե
- 1973 թվականին Բնակիչը (գերմ.՝ Der Resident), Հալլե
- 1975 թվականին Առաջնորդի մահը կամ ընդդիմության սերը [26] (գերմ.՝ Tod des Chefs oder Die Liebe zur Opposition), Բեռլին
- 1977 թվականին Սև դեկտեմբեր [27] (գերմ.՝ Schwarzer Dezember), Հալլե
- 1979 թվականին Առևանգումը (գերմ.՝ Die Entführung), Հալլե
- 1980 թվականին Լրագրողը (գերմ.՝ Der Reporter), Հալլե
- 1981 թվականին Uwe Reuss- ի որոնումը կամ արկածները [28] (գերմ.՝ Die Suche oder Die Abenteuer des Uwe Reuss), Բեռլին
- 1982 թվականին Դրախտում սառցե ցուրտը [29] (գերմ.՝ Eiskalt im Paradies), Բեռլին
- 1982 թվականին Դոկտոր Գունդլախի հինգ կյանքը [30] (գերմ.՝ Die fünf Leben des Dr. Gundlach), Բեռլին
- 1987 թվականին Ուվե Ռյուսի գտածոները կամ արկածները (գերմ.՝ Der Fund oder Die Abenteuer des Uwe Reuss), Բեռլին
- 1987 թվական Մարդը ժայռերի վրա [31] (գերմ.՝ Der Mann auf den Klippen), Բեռլին
- 1987 թվականին Վեցերորդ զգայարան (գերմ.՝ Der sechste Sinn), Հալլե
- 1988 թվականին Անխուսափելի է (գերմ.՝ Unabwendbar), Բեռլին
- 1989 թվականին Քայլը (գերմ.՝ Die Beute), Ռոստոկ
- 1989 թվականին Հաղթողի ավարտի ժամանակը [32] (գերմ.՝ Endzeit der Sieger), Հալե
- 1991 թվականին Մղձավանջներ (գերմ.՝ Alpträume), Օսկերլեբեն
- 1991 թվականին Նեբել (գերմ.՝ Nebel), Բեռլին
- 1994 թվականին Քառյակը (գերմ.՝ Das Quartett), Բեռլին
- 2000 թվականին Իշխանություն (գերմ.՝ Der zweite Mann), Բեռլին
- 2001 թվականին Ուվե Ռեուսի կորուստը կամ արկածները [33] (գերմ.՝ Der Verlust oder Die Abenteuer des Uwe Reuss), Ռոստոկ
- 2002 թվականին Կուրհաուսը (գերմ.՝ Das Kurhaus), Ռոստոկ
- 2006 թվականին Լեգենդը (գերմ.՝ Die Legende), Բեռլին
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլֆգանգ Շրայերի գրքերը լույս են տեսել ԽՍՀՄ-ի տարիներին.
«Սանդերստորմի գործողությունը»[34] | 1944 թվականին Վարշավայի ապստամբության մասին |
«Ալյասկայի աղվեսները» | Հեռավոր Արևելքում Խորհրդային միության դեմ Կենտրոնական հետախուզական վարչության ինտրիգների մասին |
«Ազատության առևանգում»[35] և «Ռենեի նոտաները»[36] | Գվատեմալայի ժողովրդի պայքարը բռնապետական ռեժիմի դեմ |
«Ծարավ» | Պորտուգալացիների պայքարը ժողովրդավարական երկրի վերափոխման մասին |
«Լրտեսության ստվերը»[37] | Միջերկրական ծովում Մեծ Բրիտանիայի ռազմատենչ խարդավանքների մասին |
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պրելյուդիա 11-ը լրտեսական կինոնկար է, որը համատեղ արտադրում են Կուբան և Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Autor Wolfgang Schreyer gestorben
- ↑ http://www.adk.de/de/akademie/preise-stiftungen/H_Mann_Preis.htm
- ↑ http://www.ostsee-zeitung.de/Vorpommern/Ribnitz-Damgarten/Auf-den-Spuren-des-DDR-Autoren-Wolfgang-Schreyer
- ↑ «РУССКИЕ СЛОВАРИ»։ www.slovari.ru։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Schreyer, Wolfgang»։ www.bundesstiftung-aufarbeitung.de։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Радиопьеса - это... Что такое Радиопьеса?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-15
- ↑ NDR։ «Literatur - Bücher, Kritiken, Autoren»։ www.ndr.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Großgarage Südwest»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Mit Kräuterschnaps und Gottvertrauen»։ readrate.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Unternehmen Thunderstorm, Band 1»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Die Banknote»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Schüsse über der Ostsee»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Der Traum des Hauptmann Loy»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Der Spion von Akrotiri»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Лисы Аляски (1964) – КиноПоиск»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Das grüne Ungeheuer»։ Academic Dictionaries and Encyclopedias (անգլերեն)։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Entscheidung an der Weichsel»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-15
- ↑ «Tempel des Satans»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Die Piratenchronik - Schreyer Wolfgang» (ռուսերեն)։ 1961։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Vampire. Tyrannen. Rebellen - Schreyer W.» (ռուսերեն)։ 1963։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Fremder im Paradies»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Der gelbe Hai»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Bananengangster»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Tod des chefs oder Die Liebe zur Opposition - Schreyer, W.» (ռուսերեն)։ 1975։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Schwarzer Dezember»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Schreyer, Wolfgang - Der Fund oder Die Abenteuer des Uwe Reuss : Roman - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Eiskalt im Paradies»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Die Fünf Leben des Dr.Grundlach»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Der Mann auf den Klippen»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Endzeit der Sieger»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Die Abenteuer des Uwe Reuss / Der Verlust»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Книга «Операція Сандерсторм»»։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Читать»։ Литмир - электронная библиотека։ Վերցված է 2020-08-16
- ↑ «Записки Рене. «Похищение свободы»»։ litra.pro։ Վերցված է 2020-08-16 (չաշխատող հղում)
- ↑ «Читать»։ Литмир - электронная библиотека։ Վերցված է 2020-08-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Schreyer , Wolfgang (գերմ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վոլֆգանգ Շրայեր կատեգորիայում։ |
|