Վիրունգայի ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | ԿԴՀ |
Վարչատարածք | North Kivu? և Orientale Province? |
Տեղագրություն | ԿԴՀ |
Հիմնվել է | 1925 |
Մակերես | 7800 կմ² |
Կառավարում | Institut Congolais pour la Conservation de la Nature? |
Վիրունգա (ֆր.՝ Parc national des Virunga), ազգային պարկ, տարածք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, հնագույներից մեկը Աֆրիկայում։ Տեղակայված է Ուգանդայի սահմանի մոտ և ունի 7 800 կմ² տարածք։ Ռուվենզորի լեռների հարակից տարածքը, որը Ուգանդայի կողմում է ևս պահպանվում է և այնտեղ է գտնվում «Ռուվենզորի լեռներ» ազգային պարկը։ Երկու ազգային պարկերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում, իսկ Վիրունգան ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։
Ազգային պարկի ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1902 թվականի հոկտեմբերի 17-ին գերմանական բանակի կապիտան Օսկար ֆոն Բենինգեն գերմանական Արևելյան Աֆրիկայի մասում՝ Սաբինիո լեռան մոտակայքում, որսորդության ժամանակ որսացել է մի խոշոր գորիլայի։ Մինչ այդ հաշվի են առել, որ գորիլայի տարածման տերիտորիան սահմանափակվում է Արևմտյան Աֆրիկայում, Գվինեական ծոցի եզրում, հետևաբար, հաշվի առնելով Վիրունգայի հեռավորությունը Ատլանտյան օվկիանոսից, Օսկար ֆոն Բենինգեն ենթադրել է, որ սպանված կապիկը կարող է պատկանել նոր, գորիլայի անհայտ տեսակի գիտության և ուղարկել է կենդանական կմախք Գերմանիայում ուսումնասիրության։ Գերմանացի անատոմիստները, գորիլայի ստացած կմախքը համեմատել են ափամերձ հայտնի գորիլայի կմախքի հետ, հայտնաբերել են մորֆոլոգիական 34 տարբերություններ։
1903 թվականին կաթնասունների ուսումնասիրող Պոլ Մաչին (Paul Matschie) նկարագրել է գորիլայի նոր ենթատեսակի, ի պատիվ հայտնաբերողի անվանվել է Gorilla gorilla beringei՝ բերինգի գորիլա։
Հետագայում, գրեթե 20 տարի, ոչ ոք չէր ուսումնասիրում Վիրունգայի լեռների գորիլաներին։ Դա պայմանավորված է այս տարածքի անորոշ քաղաքական կարգավիճակից, 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը, ներկայացվել են նրա իրավունքները անմիջապես 3 եվրոպական տերությունների՝ Բելգիա, Միացյալ Թագավորություն և Գերմանիա։ 1910 թվականին անցկացվեց Վիրունգայի լեռներում գաղութային սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։ Հետագայում հետազոտական գործունեություններին խոչընդոտեց Առաջին համաշխարհային պատերազմը։
Պատերազմի ավարտից հետո Բելգիայի վարչակազմը ընկավ գերմանական Արևելյան Աֆրիկայի հյուսիսարևմտյան մասում (Ռուանդա-Ուրունդի)։ 40 տարի Վիրունգայի լեռների մեծ մասը գտնվում էր մեկ պետության վերահսկողության ներքո։
1921 թվականին Վիրունգայի լեռներում Ամերիկյան բնագիտական թանգարանը կազմակերպվեց մի արշավախումբ, գլխավորել է հայտնի ամերիկացի բնագետ, քանդակագործ՝ Կարլ Էյքլին (անգլ.՝ Carl Akeley)։ Ի թիվս այլ բաների, Էյքլիի աշխատանքն էր մի քանի կապիկներ գնդակահարել և պատրաստել խրտվիլակ թանգարանի համար։ Էյքլին այս խնդիրը լուծել է և ձեռք բերել 5 գորիլա, և պատրաստել է հոյակապ խրտվիլակ, սակայն այս աշավախմբի հիմանական նպատակը այլ էր։ Հետևել մի քանի ամիս լեռնային գորիլաների և դիտելով իրենց կյանքը մառախլապատ լեռան անտառներում, Կարլ Էյքլին առաջինը հաստատեց, որ արևելյան գորիլաները ապրում են կայուն ընտանեկան խմբերում, միջինում 10 անդամով, այն բաղկացած է մեկ մեծ արուց,մի քանի մեծ էգից և նրանց զավակներից։
Էյքլին նաև սահմանեց, որ արևելյան գորիլաների խտությունը շատ ցածր է և Վիրունգայի տարածքը նույնպես մեծ չէ և իրենից ներկայացնում է 6 հրաբուխների միություն, որի երկարությունը 40 մետր է, իսկ լայնությունը 3-19 կմ։ Էյքլիի արշավախմբի արդյունքում արված գլխավոր եզրակացությունը այն է, որ գեղեցիկ և շատ հազվագյուտ կենդանիները անհրաժեշտ է փրկել վայրենի բնությունից, և այդ կենդանիներից չպատրաստել խրտվիլակներ թանգարանային ցուցադրանմուշների համար։
1925 թվականին Էյքլին ժամանել է Բելգիա, որպեսզի այս երկրի կառավարության ուշադրությունը սևեռի բնական միջավայրում լեռնային գորիլաների պահպանման խնդրի վրա։ Նա կարողացավ համոզել Ալբերտ I-ին, որ հազվագյուտ կենդանիներին փրկելու ամենաարդյունավետ միջոցը կլինի Վիրունգա տարածքում արգելավայրի ստեղծումը։ Այսպիսով Աֆրիկայում հայտնվեց առաջին կենսոլորտային տարածքը՝ Ալբերտի ազգային պարկ։ Էյքլին անձամբ ներկայացրել է արգելավայրի սահմանները, ներառյալ գորիլայի բոլոր բնակավայրերը։
1926 թվականի գարնանը Էյքլին ուղարկում է նոր արշավախումբ դեպի Վիրունգայի լեռներ, հույս ունենալով ավելի մանրամասն ուսումնասիրել գորիլաներին և նորակառույց ազգային պարկի կենդանիների թագավորության այլ ներկայացուցիչներին։ Սակայն Կարլը չկարողացավ իրագործել այդ, քանի որ նույն տարվա աշնանը նա հիվանդացավ և նոյեմբերի 18-ին մահացավ։ Նրա վերջին ցանկությունն էր, իր մարմինն ամփոփել այնտեղ Միկենո հրաբխի ստորոտին, որն իր կարծիքով խաղաղ և գեղեցիկ տեղ էր։
1960 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն։ 1962 թվականին Ռուանդան ձեռք բերեց անկախություն։ Ազգային պարկը վերանվանվեց Կիվու (Kivu), իսկ 1969 թվականին միակ բնապահպանական օբյեկտը բաժանված է Վիրունգայի ազգային պարկի (Զաիրում) և Վիրունգայի ազգային պարկի (Ռուանդայում)։
Պարկի տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը տեղակայված է Արևելյան-Աֆրիկյան գոտու արևմտյան սահմանում Կիվու լճից մինչև Սեմլիկի գետը։ Պարկի տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, կարող ենք տարբերել երեք տարբեր մասեր՝
- հյուսիսում՝ Ռուենզորիի լեռները, ձյան ծածկված գագաթներով և Սեմլիկի հովիտով
- կենտրոնում ընկած է Էդուարդ լիճը և Ռվինդի դաշտավայրը, Ռուտշուր և Իշաշ։
- Պարկի հարավային մասում է գտնվում Նյամլագիրա և Նիրագոնգո լավային սարահարթը և Վիրունգայի հրաբխային զանգվածի մյուս գագաթները։
Բացի այդ, պարկում կան տորֆային հողեր և մարգագետիններ, խոտային և բնափայտի սավաննաներ, մշտադալար խոնավ անտառներ և բամբակենու թփուտներ։
Կենդանական աշխարհ և բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկի հիմնական պաշտպանված բնակիչները ոչնչացման եզրին գտնվող լեռնային գորիլաներն են (Gorilla beringei beringei)։ Դայան Ֆոսսիին մեծ ներդրում է ունեցել, 1985 թվականին մահացել է պարկի տարածքում, ենթադրաբար որսագողի ձեռքով։ Այնուամենայնիվ, 2008 թվականի վերջին պարկի տարածքում ռազմական հակամարտության նոր շրջանը հանգեցրեց պարկի գլխամասի բռնագրավմանը և հանգեցրեց հսկիչների արտաքսմանը։ Որսագողերի և անտառահատման համար ածուխի արդյունահանումը կրկին կասկածի տակ է դրել գորիլաների ապագան[1]։
Որսագողության հակամարտությունը լուրջ վնաս են հասցրել վայրի բնության բնակչությանը։ Պարկի կենսաբազմազանության ներկայիս կարգավիճակը (2009 թվականի դրությամբ) դժվար է գնահատել։ 1994 թվականին պարկի շուրջ 120 աշխատակիցներ մահացել են՝ անօրինական որսի և հողի յուրացման պաշտպանման ժամանակ[2]։ 2007 թվականի ապրիլի-մայիս ամիսներին Ռուանդայի ազատագրման ժողովրդավարական ուժերը օգտագործում են պարկի տարածքը որպես անվտանգ վայր, որպես Լորան Նկուդիի ղեկավարությամբ ուժերի հարձակման վայր[3]։ 2008 թվականի հոկտեմբերի 26-ին Գոմայի ճակատամարտում պարկի տարածքը զբաղեցրեց Նկունդայի զորքերը։
Կաթնասունների որոշ տեսակների քանակ[4].
Տեսակ | 1959 | 2005/06 |
Սովորական գետաձի | 26530 | 887 |
Աֆրիկյան գոմեշ | 128307 | 3822 |
Սավաննայի փիղ | 3425 | 348 |
Կոբ | 11218 | 12982 |
Ջրային այծ | 2223 | 374 |
Տոպի (կաթնասուն) | 5939 | 1353 |
Պարկ կառավարվում է Կոնգոլի ազգային պարկի վարչության կողմից (Fr. Institut Congolais pour la Conservation de la Nature, ICCN)[5]։ 2007 թվականին ԱՀԿ-ն և մի շարք այլ աֆրիկյան երկրներ ստորագրեցին գորիլեների և դրանց տեսակների պահպանության մասին համաձայնագիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mark Jenkins: «Who murdered the virunga gorillas?» журнал National Geographic, июль 2008
- ↑ Gorilla Warfare(չաշխատող հղում), статья в Newsweek
- ↑ International Crisis Group, Congo: Bringing Peace to North Kivu, Africa Report No.133, 31 October 2007, p.11
- ↑ А. Шпарман. Поле битвы — Вирунга // Geo. — 2012. — № 11. — С. 106.
- ↑ Официальный сайт ICCN Արխիվացված 2008-10-04 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт национального парка Вирунга
- Канал National Geographic
- UNESCO: Национальный парк Вирунга Արխիվացված 2009-10-16 Wayback Machine
- Национальный парк Вирунга Արխիվացված 2022-02-05 Wayback Machine на nparks.ru
- Информация UNEP-WCMC о национальном парке Вирунга Արխիվացված 2008-07-21 Wayback Machine(անգլ.)
- Школа выживания… Статья на сайте WWF.RU Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- http://www.gender.univer.kharkov.ua/RUSSIAN/pub/gs11/8.pdf Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Фосси Д. Гориллы в тумане = Gorillas in the Mist / Пер. с англ./под ред. и с предисл. Н.Н. Дроздова. — М.: Прогресс, 1990. — 288 с. — ISBN 5-01-002052-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրունգայի ազգային պարկ» հոդվածին։ |
|