Դայան Ֆոսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայան Ֆոսսի
անգլ.՝ Dian Fossey
Ծնվել էհունվարի 16, 1932(1932-01-16)[1][2][3]
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 26, 1985(1985-12-26)[4][1][2][…] (53 տարեկան) կամ դեկտեմբերի 27, 1985(1985-12-27)[5] (53 տարեկան)
Karisoke Research Center, Ռուանդա
Բռնի մահ
ԳերեզմանKarisoke Research Center
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմարդաբան, պրիմատոլոգ, էթոլոգ, կենդանաբան, կենսաբան, ակադեմիկոս, գրող և բնապահպանագետ
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան
Գործունեության ոլորտԷթոլոգիա
Ալմա մատերԴարվինի քոլեջ (Քեմբրիջ), Սան Խոսեի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս, College of Marin?, Քեմբրիջի համալսարան և Lowell High School?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Commons-logo.svg Dian Fossey Վիքիպահեստում

Դայան Ֆոսսի (անգլ.՝ Dian Fossey, հունվարի 16, 1932(1932-01-16)[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - դեկտեմբերի 26, 1985(1985-12-26)[4][1][2][…] կամ դեկտեմբերի 27, 1985(1985-12-27)[5], Karisoke Research Center, Ռուանդա), հռչակավոր էթոլոգ, կենդանաբան, մարդաբան, պրիմատոլոգ և բնության պահպանության ջատագով, ով 18 տարի շարունակ լայնածավալ հետազոտություններ է կատարել լեռնային գորիլաների խմբում։

Լինելով աշխարհի առաջատար պրիմատոլոգներից մեկը, Դայան Ֆոսսին հնագետ և մարդաբան Լուիս Լիկիի կողմից ընտրվել էր Ռուանդայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ուգանդայի սահմանագծին գտնվող Վիրունգա լեռների արևադարձային անտառների բնական միջավայրում` գորիլաների վարքագիծը հետազոտելու և ուսումնասիրելու համար։ Դրան զուգահեռ, էթոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլը ընտրվել էր Տանզանիայում շիմպանզեներին ուսումնասիրելու, իսկ Բիրուտե Գալդիկասը` Կալիմանտան կղզում օրանգուտաններին հետազոտելու համար[7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայան Ֆոսսին ծնվել է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգում գտնվող Սան Ֆրանցիսկո քաղաքում[9]։ Նրա ծնողները ամուսնալուծվել էին, երբ նա վեց տարեկան էր[10]։ Մեկ տարի անց մայրն ամուսնացել է գործարարի հետ։ Հայրը ժամանակին փորձել է կապ պահպանել դստեր հետ, սակայն մայրն անընդհատ խոչընդոտներ է ստեղծել և արդյունքում նրանց կապը խզվել է[11]։ Խորթ հայրը Դայանին որպես դուստր չէր ընդունում և արգելում էր նրան իր կամ մոր հետ սեղան նստելու[12][13]։ Հուզական և հոգեկան տվայտանքները հանգեցրին նրան, որ նա իր սփոփանքը գտավ կենդանիներ պահելու մեջ[14]։ Կենդանիների նկատմամբ սերը սկսվեց իր առաջին ոսկե ձկնիկից և պահպանվեց ողջ կյանքի ընթացքում[12]։

1954 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, նա զբաղվում էր ձիավարությամբ։ 19 տարեկանում ընդունվել է Դեյվիսում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ` անցնելով անասնաբուժության դասընթացներ։ Հետագայում տեղափոխվել է Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքի համալսարան` էրգոթերապիայի դասընթացներ անցնելու նպատակով[15]։ Այնուհետև Կալիֆոռնիայի տարբեր հիվանդանոցներում աշխատել է տուբերկուլոզով հիվանդ մարդկանց հետ[16]։ 1955 թվականից աշխատանքի է անցել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի մանկական հոսպիտալում[17][18]։

1963 թվականին, զբոսաշրջության նպատակով մեկնել է Աֆրիկա և ժամանել Քենիայի մայրաքաղաք Նայրոբի[10][11][16][19]։ Յոթ շաբաթների ընթացքում ճանապարհորդել է Քենիայով, Տանզանիայով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունով և Ռոդեզիայով։ Ճամփորդության ընթացքում հանդիպել է Լուիս Լիկիին։ Վերջինս նրան պատմել է Ջեյն Գուդոլի աշխատանքների և կապիկների երկարատև ուսումնասիրության կարևորության մասին[16]։ Այդ օրերին նա առաջին անգամ հանդիպել է վայրի լեռնային գորիլաներին[16]։ Որոշ ժամանակ անց, Լուիս Լիկիի առաջարկով, Դայան Ֆոսսին սկսել է գորիլաների երկարատև ուսումնասիրությունները։ Ֆինանսական օգնությունը նրան տրամադրում էր Լուիս Լիկին[20]։

Շուրջ 18 տարի Դայան Ֆոսսին ուսումնասիրել և հետազոտել է լեռնային գորիլաների վարքը, ակտիվորեն զբաղվել բնության պահպանության խնդիրներով և Վիրունգա ազգային պարկի տարածքում պայքարել որսագողության դեմ։ 1975 թվականին նա դարձել է Ազգային աշխարհագրական կազմակերպության «Հսկայական կապիկների որոնումները» կինոնկարի գլխավոր հերոսուհին։ Ապրելով կապիկների հետ շուրջ 18 տարի, նա գիտեր, որ այդ խելացի, ուժեղ և անկանխատեսելի կենդանիներին վտանգ է սպառնում միայն մարդու կողմից։ 1980 թվականին Երկրի վրա մնացել էր ընդամենը 250 լեռնային գորիլա, որի պատճառով էլ նա մշտապես պայքարում էր որսագողության դեմ։

Դայան Ֆոսսին տարիներով վտանգելով իր կյանքը, համբերությամբ սպասում էր, թե երբ գորիլաները իրեն կընդունեն իրենց խմբի մեջ։ Արդյունքում նա հաղթանակ տարավ, կապիկները վերջապես նրան ընդունեցին` համարելով իրենցից մեկը։ Այդպես Դայան Ֆոսսին միայնակ ապրեց կապիկների միջավայրում` ուսումնասիրելով նրանց վարքը, ունակությունները, քմահաճույքները և բարքը։ Երբ 1970 թվականին Դայան Ֆոսսի լուսանկարը հայտնվեց National Geographic ամսագրի շապիկին, նա միանգամից հանրաճանաչ դարձավ։ 1980 թվականին, Քեմբրիջի համալսարանում նա ստացավ դոկտորի աստիճան և համարվում էր լեռնային գորիլաների վարքագծի և ֆիզիոլոգիայի աշխարհի առաջատար մասնագետը։ 1981-1983 թվականներին Կոռնելի համալսարանում նա դասախոսություններ էր կարդում։ 1983 թվականին լույս տեսավ նրա «Գորիլաները մշուշում» գիտահանրամատչելի գիրքը, որը մինչ օրս համարվում է գորիլաների մասին պատմող ամենավաճառվող գիրքն աշխարհում։ Ավելի ուշ, 1988 թվականին, մասամբ այդ գրքի հիման վրա, նկարահանվել է համանուն կինոնկարը, որտեղ գլխավոր դերը կատարել է Սիգուրնի Ուիվերը։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուանդայի Վիրունգա լեռներում գտնվող ճամբարի իր տնակի ննջարանում Դայան Ֆոսսիին հայտնաբերել են սպանված[21]։ Նրան սպանել էին եղեգներ կտրատելու համար նախատեսված իր իսկ մաչետեով։ Սենյակում ամեն-ինչ տակնուվրա էր արված, սակայն սպանությունը կատարվել էր ոչ թալանի նպատակով, քանի որ նրա բոլոր արժեքավոր իրերը տեղում էին, իսկ կողքին, փշրված ապակիների մեջ ընկած էր նրա ատրճանակը[22]։ Դայան Ֆոսսիի օրագրի վերջին գրառումը հետևյալն էր. «Երբ դուք գիտակցում եք ողջ կյանքի արժեքը, ապա քիչ եք անդրադառնում անցյալին և ավելի շատ կենտրոնանում եք ապագան պահպանելու վրա»[23]։

Դայան Ֆոսսիին թաղեցին Կարիսոկի հետազոտական կենտրոնից ոչ հեռու գտնվող ճամբարում, իր կողմից կառուցված կապիկների գերեզմանոցում, որտեղ թաղված էին մահացած և որսագողերի կողմից սպանված կապիկները[24][25]։ Շիրմաքարի վրա գրված է նրա ռուանդական անունը` Նուարմաչաբելե, որը նշանակում էր. «Կինը, ով միայնակ ապրում է լեռներում»[26], իսկ տապանագիրը հետևյալն է. «Ոչ ոք այդքան չէր սիրում գորիլաներին։ Հանգչիր խաղաղությամբ, թանկագին ընկերուհի, հավերժ պաշտպանված այս սուրբ հողում, քո տանը, որին դու պատկանում ես»[27]։

Սպանությունը այդպես էլ չբացահայտվեց։

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայան Ֆոսսիի մահից հետո նրա հասցեին սկսեցին քննադատական կարծիքներ հնչել։ Որոշ հետազոտողներ նրան մեղադրում էին կեղծարարությունների համար, որոնց նպատակը իր սեփական նշանակության չափազանցումն էր[28]։ Որոշ ռուանդական քաղաքական գործիչներ Ֆոսսիին բնութագրում էին որպես սադիստուհու և ռասիստուհու, ով անտարբերությամբ էր նայում շրջապատի մարդկանց և իր ողջ սերը տալիս էր միայն գորիլաներին[29]։ Որոշ պնդումներով, Դայան Ֆոսսին մարմնական պատիժների էր ենթարկում այն մարդկանց, ում կասկածում էր որսագողության մեջ` թեկուզ նրանց մեղքը դեռևս ապացուցված չէր[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118843427 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Robertson Nan (May 1981)։ «Three Who Have Chosen a Life in the Wild»։ B։ The New York Times։ էջ 4 
  8. Willis Delta (հուլիսի 15, 1990)։ «Some Primates Weren't Meant To Be Trusted»։ The New York Times։ Վերցված է 2010-07-08 
  9. Ware, Susan; Braukman, Stacy (2004). Notable American Women: A Biographical Dictionary, Volume 5. Radcliffe Institute for Advanced Study. pp. 220-1. 0-674-01488-X.
  10. 10,0 10,1 «Karisoke Revisited - A Study of Dian Fossey»։ innominatesociety.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-23-ին։ Վերցված է 2009-12-14 
  11. 11,0 11,1 «Dian Fossey»։ Webster.edu։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-05-ին։ Վերցված է 2009-12-14 
  12. 12,0 12,1 Mowat, Farley. Woman in the Mists: The Story of Dian Fossey and the Mountain Gorillas of Africa. New York, NY: Warner Books, 1987.
  13. Washam, Cynthia. "Fossey, Dian." Environmental Encyclopedia. 4th ed. Vol. 1. Detroit: Gale, 2011. 701-703. Gale Virtual Reference Library. Web. 28 February 2013.
  14. "Fossey, Dian." The Scribner Encyclopedia of American Lives. Ed. Kenneth T. Jackson, Karen Markoe, and Arnold Markoe. Vol. 1: 1981–1985. New York: Charles Scribner's Sons, 1998. 294-296. Gale Virtual Reference Library. Web. 28 February 2013.
  15. «Notable Thetas - Heritage - Kappa Alpha Theta»։ Վերցված է մարտի 29, 2016 
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Dian Fossey – Biography»։ The Dian Fossey Gorilla Fund International։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-20-ին։ Վերցված է հունվարի 16, 2013 
  17. Washam Cynthia (2011)։ Environmental Encyclopedia (4 ed.)։ Detroit։ էջեր 701–703 
  18. Jackson Kenneth (1998)։ The Scribener Encyclopedia։ New York: Charles Scribner's Sons։ էջեր 294–296 
  19. McPherson Angie։ «Zoologist Dian Fossey: A storied life with gorillas»։ National Geographic։ National Geographic։ Վերցված է սեպտեմբերի 3, 2014 
  20. Kenneth T. Jackson, Karen Markoe, Arnold Markoe, eds. (1998)։ The Scribner Encyclopedia of American Lives։ New York: Charles Scribner's Sons։ էջեր 294–296 
  21. Brower Montgomery (February 1986)։ «The Strange Death of Dian Fossey»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է 2017-09-01 
  22. «Dian Fossey: The woman who lived with gorillas»։ BBC News։ Վերցված է մարտի 29, 2016 
  23. «Dian Fossey»։ dian-fossey.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-27-ին։ Վերցված է 2009-12-14 
  24. Salak Kira։ «PLACES OF DARKNESS: AFRICA'S MOUNTAIN GORILLAS»։ National Geographic Adventure 
  25. Salak Kira։ «Photos from "PLACES OF DARKNESS: AFRICA'S MOUNTAIN GORILLAS"»։ National Geographic Adventure 
  26. Montgomery, էջ. 130
  27. Georgianne Nienaber, Did Margaret Atwood’s «Saint Dian Fossey» Predict Current Atrocities in Congo? — September 29, 2009
  28. Shlachter, Barry. "A Neighborhood Feud? The strange life and gruesome death of Dian Fossey", July 8, 1986, Boston Phoenix
  29. Tunku VaradarajanTunku Varadarajan (2002-03-04)։ «Giants of the Jungle»։ Online.wsj.com։ Վերցված է 2014-01-16 
  30. Washington Post, Gorillas in the mist film review Retrieved 16 January 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dian Fossey: Gorillas in the Mist, Houghton Mifflin Company, 1983
  • "Living with mountain gorillas", in The Marvels of Animal Behavior 208–229 (T.B. Allen ed., National Geographic Society), 1972
  • D. Fossey & A.H. Harcourt: "Feeding ecology of free-ranging mountain gorilla (Gorilla gorilla beringei)", in Primate Ecology: Studies of Feeding and Ranging Behaviour in Lemurs, Monkeys and Apes 415–447 (Tim Clutton-Brock ed., Academic Press), 1977
  • "Development of the mountain gorilla (Gorilla gorilla beringei) through the first thirty-six months", in The Great Apes 139–186 (D.A. Hamburg & E.R. McCown eds., Benjamin-Cummings), 1979

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]