Կարլ Էյքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Էյքլի
Carl Akeley
Carl Akeley 37036r.jpg
Ծնվել էմայիսի 19, 1864(1864-05-19)[1][2][3][4]
Clarendon, Օռլեանս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Մահացել էնոյեմբերի 18, 1926(1926-11-18)[3][4] (62 տարեկանում)
Mount Mikeno, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[6]
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունքանդակագործ, լուսանկարիչ, գյուտարար, կենսաբան և բնագետ
ՊարգևներՋոն Պրայս Ուեթերիլի մեդալ
Ամուսին(ներ)Delia Akeley[7] և Mary Jobe Akeley
Carl Akeley Վիքիպահեստում

Կարլ Էթան Էյքլի (անգլ.՝ Carl Ethan Akeley, 18 մայիս, 1864 Կլարենդոն - 18 նոյեմբեր, 1926, Բելգիական Կոնգո), ամերիկացի տաքսիդերմիստ, կենդանաբան, բնագետ, հայտնի բնապահպան, գյուտարար, լուսանկարիչ-նատուրալիստ։ Համարվում է ժամանակակից տաքսիդերմիայի հիմնադիրը[8][9]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական գործունեությունը կապված էր ԱՄՆ-ի մի քանի թանգարանների հետ, առաջին հերթին՝ Ֆիլդի և Ամերիկայի բնագիտության թանգարանների հետ։

Էյքլին առաջարկեց կենդանիների խրտվիլակների պատրաստման հեղափոխական եղանակ, որը հիմնված է մանեկենի նախնական պատարստվման վրա՝ պապյե-մաշե կոպիտ կառուցվածք, որը ցուցադրում է մարմնի անատոմիական առանձնահատկությունները։ Եթե նախկինում ծղոտով լցված խրտվիլակները չէին պահպանում կենդանու մարմնի ձևը և համաչափությունները, ապա Էյքլիի մեթոդի ի հայտ գալուն պես, դրանք սկսեցին արտացոլել մարմնի կառուցվածքի նույնիսկ ամենափոքր մասերը, ինչպես օրինակ դուրս պրծած երակները և ջլեր։ Էյքլին նաև առաջին խրտվիլակագործն էր, ով իր ստեղծագործությունների մասնակցությամբ սկսեց գեղարվեստական կոմպոզիցիաներ ստեղծել, փաստագրական ճշգրտությամբ կրկնելով կենդանուն ուղեկցող բնության լանդշաֆտի դետալները՝ ծառերը, ծաղիկները, քարերը։ Հենց Էյքլիի շնորհիվ տաքսիդերմիան արհեստից վերածվեց արվեստի։ Աշխատելով բնագիտական թանգարանների հետ Էյքլին 1896-1926 թթ. գիտարշավներ կատարեց Աֆրիկա։ Նրա աչքի առաջ մայրցամաքի կենդանական աշխարհը սկսեց դեգրադացիայի ենթարկվել, առաջին հերթին եվրոպական գերտերությունների գաղութացման քաղաքականության արդյունքում։ Դա վարպետին դրդեց բնապահպանական գոտիներ ստեղծել, որոնք զերծ կմնային բնակավայրերից, ֆերմաներից և քաղաքակրթության այլ տարրերից։ Մասնավորապես Էյքլին կարողացավ համոզել Բելգիայի թագավոր՝ Ալբերտ I այնպիսի միջավայր ստեղծել, որը գտնվում էր վերջինիս վերահսկողության տակ՝ Կենտրոնական Աֆրիկայում։ 1925 թ. Վիրունգա լեռան վրա հայտնվեց մայրցամաքի վրա առաջին ազգային այգին, որը կոչվեց թագավորի անունով՝ Parc National Albert։ Այժմ այդ այգին կրում է Վիրունգայի ազգային այգի և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ։

Կարլ Էյքլին 2 գյուտերի հեղինակ է, որոնք ուղակիորեն կապ չունեն տաքսիդերմիայի հետ՝շինարարական խառնուրդի տարածման մեթոդը և կինոխցիկի հատուկ կառուցվածքը, որը նախատեսված է կենդանի բնությունը նկարահանելու համար։ Վարպետի առավել հայտնի գրական ստեղծագործությունը, որտեղ նա նկարագրում է իր ճանապարհորդությունները և կիսվում իր տպավորություններով «In Brightest Africa» «Բազմերանգ Աֆրիկա» գրքում, որը լույս տեսավ 1923 թ.։ Մյուս աշխատությունները հեղինակի այրու աջակցությամբ հրատարակվեցին նրա մահից հետո՝ «Lion Spearing» «Taxidermy And Sculpture: The Work Of Carl E Akeley In Field Museum Of Natural History» («Տաքսիդերմիան և քանդակը. Կարլ Էյքլիի աշխատանքը Ֆիլդի բնագիտության թանգարանում», 1927), «Adventures In The African Jungle» («Արկածներ Աֆրիկայի ջունգլիներում», 1930), «Lions, Gorillas And Their Neighbors» («Առյուծները, գորիլաները և նրանց շրջապատը», 1932).

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է աղքատ ֆերմերների ընտանիքում՝ Կլարենդոն քաղաքի ծայրամասում (անգլ.՝ Clarendon, New York),Նյու Յորք նահանգում։ Կիսատ թողելով տարրական դպրոցի կրթությունը, Կարլը սկսեց զբաղվել որսորդությամբ և թռչուններին ուսումնասիրությամբ։ Իր կենսագրության մեջ Էյքլին հիշատակում է, որ այդ զբաղմունքը նրան ավելի շատ էր գրավում, քան աշխատանքը հոր ֆերմայում։ Խրտվիլակների պատրաստման նրա առաջին փորձը եղավ 12 տարեկանում, Ռոչեստր քաղաքում տեղի ունեցած անվճար ցուցադրության ժամանակ, որը կարզմակերպել էր ինտերյերների բրիտանացի դիզայներ և համատեղությամբ խրտվիլակագործ Դևիդ Բրյուսը (David Bruce)։ Այդ ցուցահանդեսը այցելելուց հետո Կարլը սկսեց վարպետության դասեր քաղել այնքան ժամանակ, մինչև նա իրեն սկսեց բավական փորձառու մասնագետ համարել։ Նա նաև նկարչության մի քանի դասերի հաճախեց իր ստեղծագործությունների տրամանկարային ձևավորումներն անելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]