Վիրունգայի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Վիրունգայի ազգային պարկ
Virunga 01.jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of the Democratic Republic of the Congo.svg Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ՎարչատարածքNorth Kivu? և Orientale Province?
Հիմնվել է1925
Մակերես7800 կմ² և 800 000 հեկտար
ԿառավարումInstitut Congolais pour la Conservation de la Nature?
Կոորդինատներ: 0°30′ հվ. լ. 29°30′ ավ. ե. / 0.500° հս․. լ. 29.500° ավ. ե. / 0.500; 29.500
Վիրունգայի ազգային պարկը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Վիրունգայի ազգային պարկ
Վիրունգայի ազգային պարկը գտնվում է Երկիրում
Վիրունգայի ազգային պարկ
Mountain Gorilla bust by Carl Akeley.jpg

Վիրունգա (ֆր.՝ Parc national des Virunga) ազգային պարկ, տարածք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, հնագույներից մեկը Աֆրիկայում։ Տեղակայված է Ուգանդայի սահմանի մոտ և ունի 7 800 կմ² տարածք։ Ռուվենզորի լեռների հարակից տարածքը, որը Ուգանդայի կողմում է ևս պահպանվում է և այնտեղ է գտնվում «Ռուվենզորի լեռներ» ազգային պարկը։ Երկու ազգային պարկերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում, իսկ Վիրունգան ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։

Ազգային պարկի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի հոկտեմբերի 17-ին գերմանական բանակի կապիտան Օսկար ֆոն Բենինգեն գերմանական Արևելյան Աֆրիկայի մասում՝ Սաբինիո լեռան մոտակայքում, որսորդության ժամանակ որսացել է մի խոշոր գորիլայի։ Մինչ այդ հաշվի են առել, որ գորիլայի տարածման տերիտորիան սահմանափակվում է Արևմտյան Աֆրիկայում, Գվինեական ծոցի եզրում, հետևաբար, հաշվի առնելով Վիրունգայի հեռավորությունը Ատլանտյան օվկիանոսից, Օսկար ֆոն Բենինգեն ենթադրել է, որ սպանված կապիկը կարող է պատկանել նոր, գորիլայի անհայտ տեսակի գիտության և ուղարկել է կեմդանական կմախք Գերմանիայում ուսումնասիրության։ Գերմանացի անատոմիստները, գորիլայի ստացած կմախքը համեմատել են ափամերձ հայտնի գորիայի կմախքի հետ, հայտնաբերել են մորֆոլոգիական 34 տարբերություններ։

1903 թվականին կաթնասունների ուսումնասիրող Պոլ Մաչին (Paul Matschie) նկարագրել է գորիլայի նոր ենթտեսակի, ի պատիվ հայտնաբաերողի անվանվել է Gorilla gorilla beringei՝ բերինգի գորիլա։

Հետագայում, գրեթե 20 տարի, ոչ ոք չէր ուսումնասիրում Վիրունգայի լեռների գորիլաներին։ Դա պայմանավորված է այս տարածքի անորոշ քաղաքական կարգավիճակից, 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը, ներկայացվել են նրա իրավունքները անմիջապես 3 եվրոպական տերությունների՝ Բելգիա, Միացյալ Թագավորություն և Գերմանիա։ 1910 թվականին անցկացվեց Վիրունգայի լեռներում գաղութային սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։ Հետագայում հետազոտական գործունեություններին խոչընդոտեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Պատերազմի ավարտից հետո Բելգիայի վարչակազմը ընկավ գերմանական Արևելյան Աֆրիկայի հյուսիսարևմտյան մասում (Ռուանդա-Ուրունդի)։ 40 տարի Վիրունգայի լեռների մեծ մասը գտնվում էր մեկ պետության վերահսկողության ներքո։

1921 թվականին Վիրունգայի լեռներում Ամերիկյան բնագիտական թանգարանը կազմակերպվեց մի արշավախումբ, գլխավորել է հայտնի ամերիկացի բնագետ, քանդակագործ՝ Կարլ Էյքլին (անգլ.՝ Carl Akeley)։ Ի թիվս այլ բաների, Էյքլիի աշխատանքն էր մի քանի կապիկներ գնդակահարել և պատրաստել խրթվիլակ թանգարանի համար։ Էյքլին այս խնդիրը լուծել է և ձեռք բերել 5 գորիլա, և պատրաստել է հոյակապ խրթվիլակ, սակայն այս աշավախմբի հիմանական նպատակը այլ էր։ Հետևել մի քանի ամիս լեռնային գորիլաների և դիտելով իրենց կյանքը մառախլապատ լեռան անտառներում, Կարլ Էյքլին առաջինը հաստատեց, որ արևելյան գորիլաները ապրում են կայուն ընտանեկան խմբերում, միջինում 10 անդամով, այն բաղկացած է մեկ մեծ արուց,մի քանի մեծ էգից և նրանց զավակներից։

Էյքլին նաև սահմանեց, որ արևելյան գորիլաների խտությունը շատ ցածր է և Վիրունգայի տարածքը նույնպես մեծ չէ և իրենից ներկայացնում է 6 հրաբուխների միություն, որի երկարությունը 40 մետր է, իսկ լայնությունը 3-19 կմ։ Էյքլիի արշավախմբի արդյունքում արված գլխավոր եզրակացությունը այն է, որ գեղեցիկ և շատ հազվագյուտ կենդանիները անհրաժեշտ է փրկել վայրենի բնությունից, և այդ կենդանիներից չպատրաստել խրթվիլակներ թանգարանային ցուցադրանմուշների համար։

1925 թվականին Էյքլին ժամանել է Բելգիա, որպեսզի այս երկրի կառավարության ուշադրությանը սևեռի բնական միջավայրում լեռնային գորիլաների պահպանման խնդրի վրա։ Նա կարողացավ համոզել Ալբերտ I-ին, որ հազվագյուտ կենդանիներին փրկելու ամենաարդյունավետ միջոցը կլինի Վիրունգա տարածքում արգելավայրի ստեղծումը։ Այսպիսով Աֆրիկայում հայտնվեց առաջին կենսոլորտային տարածքը՝ Ալբերտի ազգային պարկ։ Էյքլին անձամբ ներկայացրել է արգելավայրի սահմանները, ներառյալ գորիլայի բոլոր բնակավայրերը։

1926 թվականի գարնանը Էյքլին ուղարկում է նոր արշավխմբի դեպի Վիրունգայի լեռներ, հույս ունենալով ավելի մանրամասն ուսումնասիրել գորիլաներին և նորակառույց ազգային պարկի կենդանիների թագավորության այլ ներկայացուցիչներին։ Սակայն Կարլը չկարողացավ իրագործել այդ, քանի որ նույն տարվա աշնանը նա հիվանդացավ և նոյեմբերի 18-ին մահացավ։ Նրա վերջին ցանկությունն էր, իր մարմինն ամփոփել այնտեղ Միկենո հրաբխի ստորոտին, որն իր կարծիքով խաղաղ և գեղեցիկ տեղ էր։

1960 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն։ 1962 թվականին Ռուանդան ձեռք բերեց անկախություն։ Ազգային պարկը վերանվանվեց Կիվու (Kivu), իսկ 1969 թվականին միակ բնապահպանական օբյեկտը բաժանված է Վիրունգայի ազգային պարկի (Զաիրում) և Վիրունգայի ազգային պարկի (Ռուանդայում)։

Պարկի տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Nyiragongo2004.jpg

Պարկը տեղակայված է Արևելյան-Աֆրիկյան գոտու արևմտյան սահմանում Կիվու լճից մինչև Սեմլիկի գետը։ Պարկի տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, կարող ենք տարբերել երեք տարբեր մասեր՝

  • հյուսիսում՝ Ռուենզորիի լեռները, ձյան ծածկված գագաթներով և Սեմլիկի հովիտով
  • կենտրոնում ընկած է Էդուարդ լիճը և Ռվինդի դաշտավայրը, Ռուտշուր և Իշաշ։
  • Պարկի հարավային մասում է գտնվում Նյամլագիրա և Նիրագոնգո լավային սարահարթը և Վիրունգայի հրաբխային զանգվածի մյուս գագաթները։

Բացի այդ, պարկում կան տորֆային հողեր և մարգագետիններ, խոտային և բնափայտի սավաննաներ, մշտադալար խոնավ անտառներ և բամբակենու թփուտներ։

Կենդանական աշխարհ և բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Gorilla mother and baby at Volcans National Park.jpg

Պարկի հիմնական պաշտպանված բնակիչները ոչնչացման եզրին գտնվող լեռնային գորիլաներն են (Gorilla beringei beringei)։ Դայան Ֆոսսիին մեծ ներդրում է ունեցել, 1985 թվականին մահացել է պարկի տարածքում, ենթադրաբար որսագողի ձեռքով։ Այնուամենայնիվ, 2008 թվականի վերջին պարկի տարածքում ռազմական հակամարտության նոր շրջանը հանգեցրեց պարկի գլխամասի բռնագրավմանը և հանգեցրեց հսկիչների արտաքսմանը։ Որսագողերի և անտառահատման համար ածուխի արդյունահանումը կրկին կասկածի տակ է դրել գորիլաների ապագան[1]։

Որսագողության հակամարտությունը լուրջ վնաս են հասցրել վայրի բնության բնակչությանը։ Պարկի կենսաբազմազանության ներկայիս կարգավիճակը (2009 թվականի դրությամբ) դժվար է գնահատել։ 1994 թվականին պարկի շուրջ 120 աշխատակիցներ մահացել են՝ անօրինական որսի և հողի յուրացման պաշտպանման ժամանակ[2]։ 2007 թվականի ապրիլի-մայիս ամիսներին Ռուանդայի ազատագրման ժողովրդավարական ուժերը օգտագործում են պարկի տարածքը որպես անվտանգ վայր, որպես Լորան Նկուդիի ղեկավարությամբ ուժերի հարձակման վայր[3]։ 2008 թվականի հոկտեմբերի 26-ին Գոմայի ճակատամարտում պարկի տարածքը զբաղեցրեց Նկունդայի զորքերը։

Կաթնասունների որոշ տեսակների քանակ[4].

Տեսակ 1959 2005/06
Սովորական գետաձի 26530 887
Աֆրիկյան գոմեշ 128307 3822
Սավաննայի փիղ 3425 348
Կոբ 11218 12982
Ջրային այծ 2223 374
Տոպի (կաթնասուն) 5939 1353

Պարկ կառավարվում է Կոնգոլի ազգային պարկի վարչության կողմից (Fr. Institut Congolais pour la Conservation de la Nature, ICCN)[5]։ 2007 թվականին ԱՀԿ-ն և մի շարք այլ աֆրիկյան երկրներ ստորագրեցին գորիլեների և դրանց տեսակների պահպանության մասին համաձայնագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mark Jenkins: «Who murdered the virunga gorillas?» журнал National Geographic, июль 2008
  2. Gorilla Warfare(չաշխատող հղում), статья в Newsweek
  3. International Crisis Group, Congo: Bringing Peace to North Kivu, Africa Report No.133, 31 October 2007, p.11
  4. А. Шпарман. Поле битвы — Вирунга // Geo. — 2012. — № 11. — С. 106.
  5. Официальный сайт ICCN Archived 2008-10-04 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]