Սպիով դեմքը (անգլերեն՝ Scarface), 1983 թվականին նկարահանված գանգստերական դրամա է։ Ֆիլմի ռեժիսորը Բրայան դե Պալման է, սցենարի հեղինակը՝ Օլիվեր Սթոունը, գլխավոր դերում հանդես է եկել Ալ Պաչինոն։
Ֆիլմի գլխավոր հերոսը ԿուբայիցԱՄՆ գաղթած, քրեական անցյալ ունեցող, կրակոտ բնավորության տեր, դեմքին տպավորիչ սպի ունեցող, ավազակ Թոնի Մոնտանան է, ում մարմնավորել է Ալ Պաչինոն։ Տոնին մեկն էր այն 125 000 կուբացիներից, ովքեր ներգաղթում են Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք։ Նրանց մեջ շատ էին նախկին բռնադատվածներ (մոտ 25 000), որոնցից մեկը հենց Տոնին էր, լավագույն ընկերոջ՝ Մանոլո «Մեննի» Ռիբերայի (Սթիվեն Բաուեր) հետ։ ԱՄՆ-ում բնակվելուց մեկ ամիս անց, նրա ընկեր Մեննին պատմում է, որ Ֆրենկ Լոպես անունով մի մեծահարուստ(Ռոբերտ Լոգիա) պատրաստ է օգնել նրանց Գրին քարտ ստանալու, այն բանի դիմաց, եթե իրենք սպանեն Ֆիդել Կաստրոյի նախկին մերձավորներից մեկին։ Տոնին առանց մտածելու համաձայնում է և սպանում է այդ մարդուն քաղաքային միտինգի ժամանակ և նրանք ստանում են ԱՄՆ-ում ապրելու օրինական թույլատվություն։
Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք աշխատում են մի փոքր սրճարանում որպես ամաններ լվացող և խոհարար։ Սակայն Տոնին շուտ հոգնում է այդ տեսակ աշխատանքից։ Մի անգամ երեկոյան նրանք հանդիպում են թմրաբիզնեսով զբաղվող Օմար Սուարեսին (Ֆ. Մյուրեյ Աբրահամ), ով նրանց առաջարկում է մի գործարք։ Տոնին և Մանոլոն պետք է դիմավորեին Մեքսիկայից եկող 25 տոննա թմրամիջոցներով բեռնված մի նավակ, որի համար առաջարկում է յուրաքանչյուրին 500-ական դոլար։ Տոնիին դուր չի գալիս այդ առաջարկությունը և կարճ, բայց բուռն խոսակցությունից հետո Օմարը նրանց առաջարկում է մի այլ գործարք, 5 000 դոլարի դիմաց նրանք ոմն կոլումբիացիներից պետք է գնեին 25 000 դոլար արժողությամբ կոկաին։ Այդ գործարքից սկսած Տոնիի կյանքը կտրուկ փոխվում է, և նա ընկնում է թմրաբիզնեսի աշխարհ ...
Տոնիի ընկերոջ դերում քննարկվել է Ջոն Տրավոլտայի թեկնածությունը։
Ֆիլմի նկարահումներին փոքր մասնակցություն է ունեցել նաև Սթիվեն Սփիլբերգը, ով նկարահանել է մի տեսարան ֆիլմի վերջում։
Ալ Պաչինոյի խոսքերով, իր խաղացած դերերից ամենասիրած հերոսը հենց Տոնի Մոնտանան է.
դերասանուհի Միրիամ Կոլոնը, ով խաղում է Տոնիի մոր դերը, ընդամենը 4 տարով է մեծ Ալ Պաչինոյից։
Ֆիլմում ընդհանուր թվով երևում է 42 դիակ.
Ֆիլմի վերջի մասի տեսարաններից մեկում Տոնին ձեռքով բռնում է ավտոմատի փողը, և չնայած որ ֆիլմում օգտագործվել են միայն դատարկ փամփուշտներ, այնուամենայնիվ տաքացած հրացանափողի ջերմությունից, Ալ Պաչինոն ստանում է ձեռքի այրվածք, ինչի հետևանքով ֆիլմի նկարահանումները դադարեցվում են մի քանի շաբաթով։
ֆիլմի շահույթը ԱՄՆ-ում կազմել է մոտ 45 միլիոն դոլար, որից միայն ֆիլմի պրեմիերայի առաջին շաբաթվա ընթացքում 4.5 միլիոն դոլար։ 20 միլիոն դոլար ֆիլմը հավաքել է ամբողջ աշխարհում.