Անշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անշան
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էԼյաոնին
ԲԾՄ40 մետր
Օրենսդրական մարմինQ106037421?[1]
Բնակչություն3 325 372 մարդ (2020)[2]
Տարածք9255,36 կմ²
Հիմնադրված էդեկտեմբերի 1, 1937 թ.
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ412
Փոստային ինդեքսներ114000
Ավտոմոբիլային կոդ辽C
anshan.gov.cn

Անշան, (|鞍山|Ānshān), քաղաքային շրջան ՉԺՀԼյաոնին շրջանում։ Ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 3,584 մլն մարդ՝ այդ թվում է նաև ուրբանիզացված կենտրոնը (1,286 մլն մարդ)։

Քաղաքը փռված է Տյանշան լեռնաշղթայի երկանյքով արևմուտքից դեպի արևելք 133 կմ և զբաղեցնում է 9282 կմ² մակերես։ Անշանը գտնվում է գավառի վարչական կենտրոնից՝ Շենյանից, 89 կմ հարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1387 թվականը համարվում է Անշան քաղաքի հիմնման տարեթիվը։ Սակայն անցկացված հնագիտական հետազոտությունները թույլ են տալիս փաստել, որ այս վայրերում մարդիկ են ապրել մոտավորապես 20 հազար տարի առաջ։

1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ քաղաքը խիստ ավերվել է, սակայն հետո կրկին վերակառուցվել է։

1918 թվականին այստեղ ստեղծվել է չինաճապոնական համատեղ պողպատաձուլական ձեռնարկություն։ Երբ 1931 թվականի սեպտեմբերի 18-ի միջադեպից հետո Ճապոնիան գրավեց Մանջուրիան, ձեռնարկությունը դարձավ միայն ճապոնական, իսկ 1933 թվականին այն վերանվանվեց «Showa Steel Works»[3]։ Երբ Անշանը դարձավ Մանջոու-Գոյի մի մասը, այստեղ սկսեցին կառուցվել նոր պողպատաձուլական ձեռնարկություններ։ Քաղաքը դարձավ Ասիայի խոշորագույն ինդուստրիալ կենտրոններից մեկը, ինչի արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն ամերիկական ստրատեգիական ռմբակոծիչների համար մշտական թիրախի վերածվեց, իսկ Ճապոնիայի կայսերական բանակի ՌՕՈւ-ն նրա պաշտպանության համար առանձնացրեց 104-րդ մարտական խմբի առաջին էսկադրիլիան։ 1945 թվականից հետո քաղաքը կրկին մտավ Չինաստանի կազմի մեջ, սակայն քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա տարածքը դարձավ Չինաստանի ազգային-ազատագրական բանակի և ազգային-հեղափոխական բանակի միջև տեղի ունեցած խոշորագույն մարտերից մեկի թատերաբեմ։ 1948 թվականին Անշանը նվաճվեց Չինաստանի ազգային-ազատագրական բանակի կողմից։

1949 թվականի հուլիսի 9 սկսվում է անշանական պողպատի գործարանի վերականգնման աշխատանքները, և սկսում են զարգանալ ածուխի և երկաթի արդյունահանումը։ Ծանր արդյունաբերության զարգացումը վատացնում է էկոլոգիական վիճակը և պղնձի խոշոր արդյունահանողի փառքի հետ մեկտեղ Անշանը ձեռք բերում Չինաստանի ամենաաղտոտված վայրերից մեկի ճանաչում։

Անշանը դարձել է Ասիայում (եթե ոչ ողջ աշխարհում) ամենախոշոր երկաթ և պողպատ կենտրոններից մեկը[4]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծամասնությունը Հաներ են (3,020 մլն․ մարդ), մնացած 564 հազարը՝ մյաոներ, հուեյցիներ, զհուաներ, տուցզյաներ, բուիներ և այլ շուրջ 40 ազգային փոքրմասնություններ։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անշանի քաղաքային շրջանը բաժանվում է 4 շրջանի, մեկ քաղաքի, մեկ վարչական շրջանի և մեկ ինքնավար շրջանի։

Քարտեզ
# Կարգավիճակը Անունը Հիերոգլիֆներ Փինյին Բնակչությունը
(2003)
Մակերես (կմ²) Բնակչության խտությունը (/կմ²)
1 Տարածաշրջան Տեդուն 铁东区 Tiědōng Qū 490 000 30 16 333
2 Տարածաշրջան Տեսի 铁西区 Tiěxī Qū 290 000 34 8 529
3 Տարածաշրջան Լիշան 立山区 Lìshān Qū 420 000 55 7 636
4 Տարածաշրջան Ցյանշան 千山区 Qiānshān Qū 260 000 503 517
5 Քաղաքի վարչաշրջան Խայչեն 海城市 Hǎichéng Shì 1 130 000 2 732 414
6 Վարչաշրջան Տայան 台安县 Tái'ān Xiàn 380 000 1 393 273
7 Սյույան-Մանջուրական ինքնավար շրջան 岫岩满族
自治县
Xiùyán Mǎnzú
Zìzhìxiàn 
510 000 4 502 113

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անշանը անվանում են Չինաստանի «պողպատե մայրաքաղաք»։ Քաղաքը հանդիսանում է երկաթի հանքաքարի և սև մետաղագործության խոշոր կենտրոն։

Այդտեղ առևտրական ավիափոխադրումները սպասարկում է Անշան Տենաո օդանավակայանը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տյանշան լեռնաշղթայի մոտակայքում գտնվող լանշաֆտային տեսարժան վայրերը՝ բարձունքների անսովոր ձևերը, ուղղաբերձ ժայռերն ու լանջերը, որոնք ծածկված են դարավոր ծառերով։ Տյանշանը ստացել է պետական նշանակության բնության գոտու կարգավիճակ։
  • «Տանգանցզի» առողջարանների տաք ջրերը և ցեխերը հարուստ են հանքային նյութերով։ Տարվա ցանկացած եղանակին աղբյուրների միջին ջերմաստիճանը +70 °C է։
  • Սարի լանջերին գտնվում են ավելի քան 40 կուսանոց և եկեղեցի։
  • Նեֆրիտե Բուդդայի այգին։ Այստեղ է գտնվում ամենամեծ Բուդդան (260 տոննա)՝ կտրված նեֆրիտից (jade)։ Այն գրանցված է Գինեսի գրքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա երկու խոշոր համալսարան՝ Լյանոնին նահանգի գիտության ու տեխնոլոգիաների համալսարանը (կոչվում է նաև Անշանի գիտության ու տեխնոլոգիայի համալսարան) և Անշանի մանկավարժական համալսարանը։

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներ

1992 թվականի ապրիլի 4-ին Լիպեցկ քաղաքի հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին պայմանագիր է ստորագրվել, իսկ 1998 և 2001 թվականներին՝ պայմանագրեր գիտության ոլորտում փոխադարձ համագործակցության, ուսանողների և պատվիրակությունների, մասնագետների որակավորման բարձրացման, ստաժյորների և ասպիրանտների փոխադարձ ուսուցման մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  3. Yoshihisa Tak Matsusaka, The Making of Japanese Manchuria, 1904-1932 (2001), p.222–3.
  4. Beasley, W.G. (1991). Japanese Imperialism 1894–1945. Oxford University Press. ISBN 0-19-822168-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անշան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429