«Ռուբեն Նակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկահայեր ՀոթՔաթ գործիքով
Տող 35. Տող 35.
[[Կատեգորիա:Ամերիկահայ քանդակագործներ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայ քանդակագործներ]]
[[Կատեգորիա:Ամերիկահայեր]]
[[Կատեգորիա:Ամերիկահայեր]]
[[Կատեգորիա:Գուգենհայմի կրթաթոշակառուներ]]

12:56, 23 Մայիսի 2020-ի տարբերակ

Ռուբեն Նակյան
Պատկեր:Reubian Nakian.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1897(1897-08-10)[1][2][3][…]
ԾննդավայրCollege Point, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1986(1986-12-04)[2][3][5][…] (89 տարեկան)
Վախճանի վայրըՍթենֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Ազգությունհայ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտությունքանդակագործ, ուսուցիչ և նկարազարդող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա

Ռուբեն Գևորգի Նակյան (1897, օգոստոսի 10, Նյու Յորք, ԱՄՆ - 1986, դեկտեմբերի 4, Ստամֆորդ, Կոնեկտիկուտ), հայ քանդակագործ։

Կենսագրություն

1912-1915 թթ.` սովորել է Նյու Յորքի Ազատ արվեստների դպրոցում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[7]։

Ստեղծագործական գործունեություն

Սկզբնական շրջանում ստեղծել է անիմալիստական գործեր`

  • «Ցուլը և կովը»
  • «Հորթը»
  • «Փոկը»

1930 թվականին մասնակցել է «33 մոդեռնիստներ» ցուցահանդեսին։ Մեկ տարի հետո հանդիպել է Արշիլ Գորկուն, որը մեծ ազդեցություն է թողել Նակյանի գեղագիտական սկզբունքների կողմնորոշման և հաստատման վրա։ Ստեղծել է անվանի արվեստագետների և քաղաքական գործիչների դիմաքանդակներ, Աստվածաշնչի և դիցաբանական թեմաներով հորինվածքներ՝

  • «Վեներայի ծնունդը»
  • «Լեդան և կարապը»
  • «Սալոմեի պարը»
  • «Նիմփեն և դելֆինները»
  • «Պարուհի»
  • «Սատիրիկոն» (քանդակաշար)
  • «Աստվածների պարտեզը» (քանդակաշար)

Նրա «Խաչից իջեցնելը» մոնումենտալ քանդակը՝ Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողը (բրոնզափառ գիպս, 1972), դրված է Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։ Նակյանի աշխատանքներին (առավելապես բրոնզափառ թրծակավով) բնորոշ է դասական ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի տարրերի ազատ համադրումը։ 1972 թվականին ընտրվել է «Արվեստի և գրականության Ազգային ակադեմիայի» անդամ, իսկ 1973 թվականին Բրիջպորտի համալսարանը (Կոնեկտիկուտ) նրան է շնորհել պատվավոր դոկտորի կոչումը[8]։ Գործերից պահվում են ԱՄՆ-ի թանգարաններում։

Ցուցահանդեսներ

1920-ականներից Նակյանի ստեղծագործությունները ներկայացվել են ցուցահանդեսներում։ Առաջին անհատականը տեղի է ունեցել 1926 թվականին Նյու Յորքի «Ուիթնի Ստուդիո-Քլաբում», «Դաունթաուն» և «Գրանդ Սենտրալ» պատկերասրահներում։ Ցուցադրվել է Չիկագոյի «Արվեստի ինստիտուտում» և Նյու Յորքի «Արդի արվեստի» և «Ուիթնի» թանգարաններում։ Քանդակագործության ասպարեզում Միացյալ Նահանգներն է ներկայացրել 1961 թվականին Սան Պաուլոյի (Բրազիլիա) 6-րդ բիենալեում, իսկ 1968 թվականին՝ Վենետիկի 34-րդ բիենալեում։ Ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), Վաշինգտոնում, Ստամֆորդում և Գրինիչում (Կոնեկտիկուտ), Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա), Չիկագոյում (Իլինոյս), Հյուստոնում (Տեխաս), Միլուոքիում (Վիսկոնսին), Փարիզում, Լիսաբոնում, Դրեզդենում և Շաումբերգում։

Ծանոթագրություններ

  1. RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 https://www.gf.org/fellows/all-fellows/reuben-nakian/
  5. Chernow B. Nakian, Reuben // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060812
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  8. ՌՈՒԲԵՆ ՆԱԿՅԱՆ: «ՔԱՆԴԱԿՆ ԻՐ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՊՈԵԶԻԱ ՊԱՐՈՒՆԱԿԻ

Արտաքին հղումներ