«Միլանի պոլիտեխնիկական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Միլանի Բազմարուեստեան Համալսարան}}
{{Տեղեկաքարտ Համալսարան
{{Տեղեկաքարտ Համալսարան
| պատկեր = Polimi.jpg
| պատկեր = Polimi.jpg

15:38, 29 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Միլանի պոլիտեխնիկական համալսարան
իտալ.՝ Politecnico di Milano
Изображение логотипа
Գլխավոր մասնաշենքի ճակատային հատվածը
Տեսակտեխնիկական համալսարան
Հիմնադրված է1863[1]
ՀիմնադրիրՖրանչեսկո Բրիոսկի[1]
ՌեկտորFerruccio Resta?[2], Ֆրանչեսկո Բրիոսկի[2], Giuseppe Colombo?[2], Cesare Saldini?[2], Ջովաննի Ացցոնե[2], Giulio Ballio?[2], Adriano De Maio?[2], Emilio Massa?[2], Arrigo Vallatta?[2], Luigi Dadda?[2], Francesco Carassa?[2], Bruno Finzi?[2], Gino Bozza?[2] և Gino Cassinis?[2]
Ուսանողներ40,670[3]
Ընդհանուր անձնակազմ1,400[4]
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, IMCC, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, ORCID[5][6], Եվրոպայի համալսարանների միություն[7], Netval Research Universities Network?[8], Open Education Global?[9] և European Open Science Cloud Association?[10]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՄիլան
Կայքpolimi.it(իտալ.)(անգլ.)(չին.)
Իտալիա Իտալիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Իտալիա Իտալիա|տեղորոշման քարտեզներ]].
 Politecnico di Milano Վիքիպահեստում

Միլանի պոլիտեխնիկական համալսարան (իտալ.՝ Politecnico di Milano), Իտալիայի ամենամեծ տեխնիկական համալսարանը։ Ունի շուրջ 40,000 ուսանող[3]։ Առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և բարձրագույն ուսումնական կրթության ճարտարագիտական, ճարտարապետական և դիզայնի դասընթացներ։ Հիմնադրվել է 1863 թվականին։ Միլանի հնագույն համալսարանն է։

Համալսարանը Միլանում ունի երկու մասնաշենք, որտեղ տեղակայված են հետազոտական և ուսուցման գործընթացների մեծ մասը, ինչպես նաև այլ մասնաշենքեր Լոմբարդիայի և Էմիլիա Ռոմանիայի 5 քաղաքներում։ Գլխամասն ու կենտրոնական գրասենյակները գտնվում են Միլանի Città Studi պատմական մասնաշենքում։

2014-2015 թվականներին Իտալական համալսարանների CENSIS-Repubblica վարկանիշային ցանկում այն համարվել է Իտալիայի լավագույն խոշոր համալսարաններից մեկը և լավագույնը ճարտարագիտության բնագավառում[11] և ըստ «QS World University Rankings»՝ դասվել է աշխարհի տեխնիկական համալսարանների շարքում 20-րդը[12], 11-րդը դիզայնի բնագավառում, 24-րդը՝ ճարտարագիտության, 14-րդը՝ ճարտարապետության[13][14]։

Համալսարանի հայտնի շրջանավարտներից է 1963 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակակիր Ջուլիո Նատան։

Պատմություն

Ֆրանչեսկո Բրիոսկի (1824-1897), պոլիտեխնիկի հիմնադիր և առաջին ռեկտոր
Città Studi շենքերը 1930 թվականին
Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորների ցանկը[15]
Ռոկտոր Պաշտոնավարել է
Ֆրանչեսկո Բրիոսկի (1824-1897) 1863-1897
Ջուզեպպե Կոլոմբո (1836-1921) 1897-1921
Ցեզարե Սալդինի (1848-1922) 1921-1922
Լուիջի Ձունինի (1856-1938) 1922-1926
Գաուդենցո Ֆանտոլի (1867-1940) 1926-1940
Կառլո Իզնարդո Աձիմոնտի(1876-1943) 1940-1943
Ջինո Կասինիս (1885-1964) 1944-1960
Ջինո Բոցցա (1899-1967) 1960-1967
Բրունո Ֆինցցի (1899-1974) 1967-1969
Ֆրանչեկսո Կարասա (1922-2006) 1969-1972
Լուիջի Դադա (1923-2012) 1972-1984
Առիգո Վալատտա (1930-2001) 1984-1987
Էմիլիո Մասա (1926-1998) 1987-1994
Ադրիանո դե Մայո (1941) 1994-2002
Ջուլիո Բալիո (1940) 2002-2010
Ջովանի Ացոնե (1962) 2010 թվականից

Համալսարանը 1863 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրել է Իտալիայի կրթության նախարարության քարտուղար և Պավիայի համալսարանի ռեկտոր Ֆրանչեսկո Բրիոսկին։ Այն Միլանի ամենահին համալսարանն է։ Ի սկբանե կոչվել է Istituto Tecnico Superiore (Բարձրագույն տեխնիկական ինստիտուտ) և դասավանդվել է միայն քաղաքացիական և արդյունաբերական ճարտարագիտություն։ Պոլիտեխնիկի երկրորդ հիմնական ուսուցման ուղղությունը՝ ճարտարապետությունը, դասավանդվել է 1865 թվականից՝ համագործակցելով Բրերա ակադեմիայի հետ[16]։

Առաջին տարում համալսարանն ընդունել է միայն 30 ուսանող։ Տասնամյակներ շարունակ համալսարանում գերիշխել են արական սեռի ուսանողները։ Առաջին կին շրջանավարտը համալսարանն ունեցել է 1913 թվականին[16]։

1927 թվականին Պոլիտեխնիկը տեղափոխվել է Լեոնարդո դա Վինչի հրապարակ, որն այժմ հայտնի է որպես Città studi (Ուսումնառության քաղաք), որտեղ և գործում են պոլիտեխնիկի հիմնական մասնաճյուղերը։ Այդ ժամանակ հաստատությունը կոչվել է Regio Politecnico (Արքայական պոլիտեխնիկ)։ Արքայական բառը հանվել է, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիան հռչակվել է հանրապետություն։ Պատմական շենքը, որը նախագծել և կառուցել են պոլիտեխնիկի շրջանավարտ ինժեներներն ու ճարտարապետները, դեռևս գործարկվում է[17]։

Ռաֆայել Սանտիի Աթենական դպրոց կտավի նախնական տարբերակի վրա ստեղծված համալսարանի ներկայիս լոգոն ընդունվել է 1942 թվականին։ Մինչ այդ ինստիտուտը պաշտոնական լոգո չի ունեցել[18]։

1954 թվականին Ջինո Կասինիսը և Էրկոլե Բոտանին համալսարանում բացել են առաջին համակարգչային կենտրոնը։ 1963 թվականին Ջուլիո Նատան բյուրեղային պոլիմերների, մասնավորապես պոլիպրոպիլենների հետազոտության համար արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1977 թվականին գործարկվել է պոլիտեխնիկում և այլ կազմակերպություններում ստեղծված «Սիրիո» արբանյակը։

1980-ական թվականներին համալսարանն սկսել է տարածքային ընդլայնման գործընթաց, որի արդյունքում Լոմբարդիայում և Էմիլիա Ռոմանիայում բացվել են համալսարանի մասնաճյուղեր։ 1993 թվականից համալսարանն սկսել է արդյունաբերական նախագիծ ծրագիրը։ 2000 թվականին բացվել է պոլիտեխնիկի դիզայնի ֆակուլտետը։

2012 թվականի ապրիլին համալսարանի կառավարման խորհուրդը հայտարարել է, որ 2014 թվականից բոլոր ավարտական դասընթացները կուսուցանվեն անգլերեն[19]։

Կամպուսներ

Դիզայնի ֆակուլտետի մուտքը Բովիսա կամպուսում (Դուրանդո)

Համալսարանն ունի 7 կամպուս՝ 2 հիմնական կամպուս Միլանում և 5 կից կամպուս Լոմբարդիայում և Էմիլիա Ռոմանիայում[20]։

Միլան Լեոնարդո

«Միլան Լեոնարդոն» Պոլիտեխնիկի ամենահին կամպուսն է։ Առաջին շնեքը Լեոնարդո դա Վինչի հրապարակում բացվել է 1927 թվականին։ Տարիների ընթացքում կամպուսի տարածքն ընդարձակվել է և ներկայումս համարվում է "Città Studi" (Ուսումնառության քաղաք), որը վերագրվում է նաև Միլանի համալսարանի մի քանի ֆակուլտետների։ Կամպուսը ձգվում է 7 փողոցներով՝ «Լեոնարդո», «Սոնարդի», «Կլերիչետի», «Մանչինելի», «Գրան Սասո» և «Կոլոմբո»։

«Լեոնարդո կամպուսը» համալսարանի հիմնական կամպուսն է, որտեղ տեղակայված են կենտրոնական վարչական ապարատը, ռեկտորատը, հետազոտական բաժինները։

Միլան Բովիսա

Միլան Բովիսա կամպուսը գտնվում է Միլանի Բովիսա թաղամասում։ Ակտիվ գործունեություն սկսել է ծավալել 1989 թվականից։ Այն կազմված է «Դուրանդո կամպուսից», բացվել է 1994 թվականին և «Լա Մասա կամպուսից», բացվել է 1997 թվականին։ Առաջին կամպուսում է գտնվում դիզայնի դպրոցը, երկրորդում՝ արդյունաբերության, մեխանիկայի, ավիատիեզերքի և ճարտարագիտական էներգետիկայի ֆակուլտետները[21]։

Այլ կամպուսներ

Առաջին կից կամպուսը բացվել է 1987 թվականին Կոմոյում և 1989 թվականին Լեքոյում։ 1990-ական թվականներին 3 մասնաճյուղեր են բացվել Կրեմոնայում (1991), Մանտովայում (1994), Պյաչենցայում (1997)[22]։

Ակադեմիական դասընթաց

Միլանի պոլիտեխնիկական համալսարանն առաջարկում է տարբեր եռամյա ավարտական դասընթացներ, մեկամյա մագիստրոսական դասընթաց, դոկտորական դասընթացներ ճարտարագիտությունից, ճարտարապետությունից և դիզայնից, առաջարկում է բակալավրի 32 առաջին մակարդակի դասընթացներ։ Ունի նաև առցանց համակարգչային ճարտարագիտության[23] դասընթաց, որը Իտալիայում առաջին ակադեմիական դասընթացն է։

Ուսումնական ծրագրերի լայն շրջանակը պայմանավորված է Լոմբարդիայի շրջանի (Եվրոպայի ամենազարգացած արդյունաբերական տարածքներից մեկն է) կարիքներով։

Ակադեմիական տարին բաժանված է երկու կիսամյակների. առաջինը սեպտեմբերի կեսերից մինչև հունվարի վերջ, երկրորդը՝ մարտից հունիս։ Կա քննական երեք շրջան՝ 2-ը կիսամյակների ավարտին (փետրվար և հուլիս) և մեկը սեպտեմբերին։ Ուսանողներն ամեն տարի պետք է հավաքեն 60 «համալսարանական կրեդիտներ» բակալավրի և մագիստրոսի դասընթացների համար։ Բակալավրի եռամյա դասընթացը պահանջում է 180 կրեդիտ, երկամյա մագիստրոսի դասընթացը՝ 120։ Միլանի պոլիտեխնիկական համալսարանը, ինչպես Իտալիայի համալսարանների մեծ մասը, ներառված է Բոլոնիայի հռչակագրում։

Պոլիտեխնիկը կապեր ունի արտասահմանյան տարբեր համալսարանների հետ և առաջարկում է ուսանողական փոխանակման մի շարք միջազգային ծրագրեր[24]։ Համալսարանը խրախուսում է օտարերկրյա ուսանողների ընդգրկվածությունը՝ տրամադրելով անգլերեն, գերմաներեն և իսպաներեն դասընթացներ[25]։ Համալսարանը մասնակցում է Էլեկտրոնային ճարտարագիտության վերապատրաստման և հետազոտության եվրոպական ցանցի ծրագրերին (ENTREE) և Եվրոպայի թոփ արդյունաբերական կառավարիչների (TIME) ցանցի անդամ է[26]։

Alta Scuola Politecnica-ը Միլանի պոլիտեխնիկը և Տորինոյի պոլիտեխնիկը համատեղ հաստատություն է այն երիտասարդ տաղանդների համար, ովքեր ցանկանում են զարգացնել նորարարության իրենց միջդիսցիպլինար կարողությունները։ Ուսուցումն անցնում է զուգահեռ երկու տարվա ծրագրերով՝ laurea magistrale (ավարտական դասընթաց)։

Միջազգային հնարավորություններ

Պոլիտեխնիկը մի շարք հնարավորություններ է առաջարկում այն ուսանողների համար, ովքեր իրենց ուսումնական փորձով ուզում են ինտեգրվել Իտալիայից դուրս[27]։

  • ATHENS (Ընդգրկուն տեխնոլոգիական բարձրագույն կրթության ցանց/Socrates) ծրագիր
  • Էրազմուս ծրագիր
  • Էրազմուս Մունդուս ծրագիր
  • Եվրոպական դիզայնի վարպետ
  • Օդագնացության և տիեզերական համալսարանների եվրոպական խմբի համագործակցություն
  • UNITECH միջազգային ընկերություն
  • Կրկնակի աստիճան Տունցզիի, Շանհայի և Չինաստանի համալսարանների հետ
  • Գլոբալ ճարտարագիտական կրթության փոխանակում

Դոկտորական թեզի վրա աշխատող ուսանողները կարող են դիմել նաև Progetto Rocca MIT-PoliMi Programme միջազգային ծրագրի համար, որը հնարավորություն է տալիս այցելության ընթացքում աշխատել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[28]։

Վարկանիշ

Ըստ 2011-2012 թվականների CENSIS-Repubblica-ի տվյալների՝ Իտալիայի ազգային վարկանիշային աղյուսակում Պոլիտեխնիկը Իտալիայի համալսարանների շարքում համարվել է լավագույն ճարտարագիտական համալսարանը։

2009 թվականին ըստ իտալական հետազոտության՝ համալսարանը համարվել է Իտալիայում լավագույնը այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են՝ գիտական արտադրություն, օտարերկրյա ուսանողների ներգրավվածություն և այլն[29]։

2015 թվականին ըստ QS World University Rankings՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարանը համարվել է աշխարհի 24-րդ լավագույն ճարտարագիտական և տեխնոլոգիական համալսարանը[30]։

2013 թվականին ըստ քաղաքացիական և կառուցվածքային ինժեներական թեմաների՝ համարվել է աշխարհի 18-րդ լավագույն համալսարանը [31]։

Ըստ QS World University Rankings-ի՝ աշխարհում համարվում է 11-րդը դիզայնի բնագավառում, 14-ը՝ ճարտարապետության, 24-ը ճարտարագիտության։

Ընդունելություն

Ճարտարագիտություն

Պոլիտեխնիկի ճարտարագիտական ֆակուլտետի ընդունելությունը քննությամբ է, որի նպատակն է ստուգել յուրաքանչյուր ուսանողի մեկնարկային նախապատրաստվածությունը։ Քննության հիմնական նպատակն է բացահայտել ինչի կարիք ունեն ձգտող ուսանողները՝ նրանց համար լրացուցիչ դասընթացներ ապահովելու համար։ Խիստ սահմանափակ թվով տեղեր ունեն միայն մի քանի ծրագրեր, նույնիսկ այն դեպքում, եթե ակադեմիական սենատը ընտրել է առավելագույն թվով ուսանողներ յուրաքանչյուր ծրագրի համար։

Ճարտարագիտական դպրոցի ընդունելության քննությունը, բացառությամբ շինարարական ճարտարագիտության, բաղկացած է չորս մասից, , որոնցից յուրաքանչյուրը ներառում է հարցեր հետևյալ բնագավառներից՝ անգլերեն, տրամաբանություն, մաթեմատիկա և վիճակագրություն, բանավոր ընկալում, ֆիզիկա[32]։

Ճարտարապետություն, դիզայն և շինարարական ճարտարագիտություն

Ճարտարապետության, դիզայնի և շինարարական ճարտարագիտության ֆակուլտետն ամեն տարի ընդունվում են սահմանափակ թվով ուսանողներ։ Ընդունելությունը կատարվում է ըստ Իտալիայի կրթության նախարարության կազմած թեստի։ Քննությունը բաղկացած է 5 մասից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է հարցեր հետևյալ բնագավառներից՝ տրամաբանություն և ընդհանուր գիտելիքներ, պատմություն, գծագրություն և ներկայացուցչություն, մաթեմատիկա և ֆիզիկա[32]։

Ավարտական ծրագրեր

Ավարտական ծրագրերի ընդունելության համար անհրաժեշտ է բակալավրի աստիճան և դպրոցին համապատասխան մի շարք կոնկրետ պահանջներ, ինչպիսիք են բակալավրի աստիճան ձեռք բերելու ժամանակահատվածը կամ բակալավրիատի ընթացքում վաստակած միջին գնահատականները[32]։

Պոլիտեխնիկն առաջարկում է նաև Dottore di Ricerca (Ph.D.) դասընթացներ, MBA դասընթացներ և այլ հետբուհական դասընթացներ։ Պոլիտեխնիկի բիզնես դպրոցը համարվում է Իտալիայի առաջատար կառավարման դպրոցներից մեկը և 2011 թվականին «Financial Times» կողմից համարվել է աշխարհի լավագույն 69-րդ բիզնես դպրոցը[33]։

Բաժիններ

Միլանի պոլիտեխնիկական համալսարանն ունի 12 բաժին[34]

  • DaSTU - Dipartimento di Architettura e Studi Urbani (Ճարտարապետություն և քաղաքաշինության ուսումնասիրություններ)
  • ABC- Architettura, Ingegneria delle Costruzioni e Ambiente Costruito (Ճարտարապետություն, շրջակա միջավայրի կառուցում և շինարարական ճարտարագիտություն)
  • DCMC - Chimica, Materiali e Ingegneria Chimica "Giulio Natta" (Քիմիա, նյութեր և քիմիական ճարտարագիտություն)
  • Դիզայն
  • DEIB - Elettronica, Informazione e Bioingegneria (Էլեկտրոնիկա, տեղեկատվություն և բիոճարտարագիտություն)
  • Energia (Էներգիա)
  • Fisica (Ֆիզիկա)
  • DICA - Ingegneria Civile e Ambientale (Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն)
  • Ingegneria Gestionale (Կառավարում, տնտեսագիտություն և արդյունաբերական ճարտարագիտություն)
  • Matematica (Մաթեմատիկա)
  • Meccanica (Մեխանիկա)
  • DAER - Scienze e Tecnologie Aerospaziali (Տիեզերական ճարտարագիտություն և տեխնոլոգիա)

Գրադարանային համակարգ, հրատարակչություն

Գրադարանային համակարգն ունի ավելի քան 470.000 նյութեր, որոնք բաշխված են կամպուսի բոլոր գրադարաններում[35]։ Համակարգը կազմված է չորս կենտրոնական գրադարաններից (այդ թվում՝ «Կենտրոնական ճարտարագիտական գրադարան» և «Կենտրոնական ճարտարապետական գրադարան») և ուսուցողական գրադարաններից (ֆակուլտետների գրադարաններ)։ Գրադարանում գրանցված նմուշը կարելի է գտնել OPAC (Գրացուցակների առցանց հանրային մուտք) որոնողական համակարգի միջոցով[36]։

2004 թվականի աշնանից համալսարանն ունի իր հրատարակչությունը Polipress ապրանքային նշանով[37] և տպագրում է հիմնականում պոլիտեխնիկական համայնքի հետազոտությունները, ինչպես նաև «Politecnico» անվճար պարբերականը[38]։

Գիտական հետազոտություն

Միլանի պոլիտեխնիկական համալսարանը մասնակցում է եվրոպական և միջազգային գիտական հետազոտությունների ցանցերի գործընթացներին։ Միայն 2004 թվականին համալսարանը նախաձեռնել է 60 լայնածավալ, բազմամյա միջազգային հետազոտական ծրագրեր Եվրոպական հետազոտությունների համատեքստում[39]։ 2012 թվականից պոլիտեխնիկը մասնակցում է 132 ընթացիկ FP7 հետազոտական ծրագրերի։

Պոլիտեխնիկն ունի հետազոտության երկար պատմություն։ Այստեղ աշխատող շատ գիտնականներ ստացել են մրցանակներ և ճանաչում գիտական համայնքի կողմից, որոնցից առավել հայտնի է Ջուլիո Նատան, միակ իտալացի Նոբելյան մրցանակի դափնեկիրը քիմիայից 1963 թվականին, ով ղեկավարում էր արդյունաբերական քիմիայի բաժինը։

Իտալիայում առաջին հետազոտական միջուկային ռեակտորը գործարկվել է համալսարանում 50 kW LM54 1959-1979 թվականներին Էնրիկո Ֆերմի անվան միջուկային հետազոտության ինստիտուտում[40], այժմ գործարկում է մի քանի կարևոր լաբորատորիաներ, ինչպիսիք են աերոդինամիկ խողովակների Եվրոպայում ամենամեծ լաբորատորիաներից մեկը[41]։

2005 թվականին պոլիտեխնիկի մի շարք դասախոսներ անդամակցում են կոմպյուտերային մեքենաների ընկերակցությանն ու Էլեկտրական և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտին։ Համալսարանը մասնակցում է կիրառական հետազոտությունների ասոցիացիաների և կոնսորցիումների գործընթացներին, ունի գրասենյակներ, որոնք աջակցում են տեխնոլոգիական փոխանցումների և մասնագետների շարունակական կրթության համար։

Ըստ 2013 թվականի SIR գիտահետազոտական արտադրանքի որակի համաշխարհային զեկույցի՝ համալսարանը կարգավորել է 1.42 գործոնի ազդեցությունը, իսկ հոդվածների 16,62%-ը հայտնվում են ամենաշատ մեջբերվող մատենագրության մեջ[42]։

Կառավարում

Պոլիտեխնիկի կառավարման մարմիններն են՝ ռեկտոր, ակադեմիական սենատ և տնօրենների խորհուրդ (Consiglio di Amministrazione)։

Ներքին ֆինանսական աուդիտորները (Collegio dei revisori dei conti) վերահսկում են համալսարանի կառավարումն ու ֆինանսները։ Կան մի շարք այլ խորհրդատվական մարմիններ, այդ թվում ուսանողական խորհուրդը, որն ընտրվում է անմիջապես ուսանողների կողմից և հանդես է գալիս խորհրդակցական դերում։

Ռեկտորը ներկայացնում է համալսարանը, համակարգում է համալսարանի գիտական և հետազոտական գործունեությունը։ Ռեկտորի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է և կարող է պաշտոնավարել մեկ անգամ[43]։

Ուսանողական կյանք

Բովիսա կամպուս, ճարտարապետական մասնաշենք

Պոլիտեխնիկում ուսանողների ուսման վճարները կախված են ուսանողի ընտանիքի եկամուտից և կարող է կազմել տարեկան 150 -3000 €։ Բարձր առաջադիմությամբ ուսանողների համար գործում են զեղչեր, տարբեր տիպի կրթաթոշակներ[44]։ Կրթաթոշակները գործում են նաև միջազգային ուսանողների համար՝ որպես միջազգային ծրագրի մաս։

Իտալական բուհերի մեծ մասը կամպուսում ուսանողների համար կացարան չի առաջարկում։ Պոլիտեխնիկն ունի սահմանափակ թվով՝ մոտ 2000 մահճակալներ ուսանողների համար։ Այլ վայրերից եկած ուսանողների հիմնական մասը կամ երթևեկում է կամ վարձակալում բնակարան։ Ավանդույթ է դարձել բնակարանը կիսել փոքր խմբերով՝ 3 կամ 4 ուսանողներով, քանի որ քաղաքի բնակարանների վարձավճարները թանկ են։

Լեոնարդո և Բովիսա կամպուսներում գործում է eduroam ծառայության Wi-Fi ցանցը։ Ցանցը հասանելի է կամպուսի բոլոր հասարակական վայրերում[45]։

Կազմակերպություններ

Ուսանողական կյանքի հետաքրքիր մաս են կազմում «պատճենման կենտրոնները», որոնք ի հայտ են եկել 1970-ական թվականներին. CLUP և CUSL՝ որպես ուսանողների խնդիրների լուծման սեփական միջոց։

Լեոնարդո կամպուսում գործում է Educafe ուսանողական հավաքատեղին[46], որտեղ ուսանողները հավաքվում են, օգտվում ցանցից։ Այստեղ կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ։

Ռենցո Պիանոն և Իտալիայի 11-րդ նախագահ Ջորջո Նապոլիտանոն

Ուսանողական կազմակերպություններից են՝

  • BEST Milano[47] (Եվրոպական ուսանողների տեխնոլոգիայի խորհուրդ), շահույթ չհետապնդող և քաղաքականապես չեզոք եվրոպական կազմակերպություն, կենտրոնացած է բազմազանության լիազորման գործում
  • ESN[48] (Եվրոպական ուսանողական ցանց) շահույթ չհետապնդող կազմակերպություն, հավաքագրում է ուսանողներ փոխանակման ծրագրերի համար և խրախուսում է փոխանակման ծրագրերը
  • Euroavia,[49] կազմակերպություն, որը հիմնադրվել է հավաքագրելու համալսարանի օդագնացության ուսանողներին և հեշտացնելու Եվրոպայում նրանց միջև կապը
  • Associazione Ingegneri Ambiente e Territorio[50] (Շրջակա միջավայրի և տարածքային էներգետիկ ընկերակցություն), ուսանողական ասոցիացիա՝ կազմված բնապահպանական ճարտարագիտության ուսանողներից
  • Teatro delle Biglie[51] (Theatre of the Marbles), անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն, ծագել է որպես թատրոնային ընկերություն
  • POuL[52] (Open Unix լաբեր), ուսանողական միավորում այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ազատ աղբյուրներով և ազատ ծրագրային ապահովմամբ
  • Poli.Radio[53] ուսանողական ցանցային ռադիո
  • Միլանի պոլիտեխնիկական համալսարանի IEEE ուսանողական մասնաճյուղ[54]

Հայտնի շրջանավարտներ

Ջուլիո Նատա
  • Գաե Աուլենտի (ճարտարապետ, 1927-2012)
  • Ակիլե Կաստիլոնի (արդյունաբերական դիզայներ, ճարտարապետ, 1918-2002)
  • Մարիո Պալանտի (ճարտարապետ, 1885-1978)
  • Կլաուդիո Գիբորա (կազմակերպչական տեսաբան, 1951 - 2005)
  • Ջիան Պաոլո Դալարա (ինժեներ, ձեռնարկատեր, 1936)
  • Էլիո (երաժիշտ, 1961)
  • Ջանֆրանկո Ֆեռե (ոճաբան, 1944-2007)
  • Էնրիկո Ֆորլանինի (ինժեներ, գյուտարար, 1848-1930)
  • Կառլո Էմիլիո Գադա (ինժեներ, գրող, 1893-1973)
  • Ֆրանչեսկո Ջիավացցի (տնտեսագետ, 1949)
  • Ջուլիո Նատա (քիմիկոս, նոբելյան մրցանակի դափնեկիր, 1903-1979)
  • Ադրիանո Օլիվետի (ինժեներ-քիմիկոս, գործարար, 1901-1960)
  • Ստեֆանո Պեսինա (միլիարդատեր գործարար, 1941)
  • Ռենցո Պիանո (ճարտարապետ, 1937)
  • Ջիովաննի Բատիստա Պիրելի (ձեռնարկատեր 1848-1932)
  • Ջո Պոնտի (ճարտարապետ, 1891-1979)
  • Էրնեստո Նաթան ռոջերս (ճարտարապետ, 1909-1969)
  • Ալդո Ռոսսի (ճարտարապետ, 1931-1997)
  • Սոլ Ստեյնբերգ (ծաղրանկարիչ, նկարազարդող, 1914-1999)
  • Ջուզեպպե Տեռանի (ճարտարապետ, 1904-1943)
  • Մարկո Ձանուսո (ճարտարապետ, դիզայներ, 1916-2001)
  • Աննա Կաստելի Ֆեռիերի (ճարտարապետ, դիզայներ, 1918-2006)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.polimi.it/il-politecnico/lastoria/leorigini/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 https://www.polimi.it/il-politecnico/lastoria/irettorinellastoria/
  3. 3,0 3,1 «Politecnico di Milano». Anagrafe Nazionale Studenti. Ministero dell'Istruzione, dell'Università e della Ricerca. Վերցված է 15 September 2013-ին.
  4. «I Numeri». Politecnico di Milano. Վերցված է 12 February 2012-ին.
  5. https://orcid.org/members/001G000001pwiQxIAI-politecnico-di-milano
  6. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  7. https://eua.eu/about/member-directory.html
  8. https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
  9. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  10. https://eosc.eu/members/
  11. LE CLASSIFICHE DI CENSIS E REPUBBLICA 2011-2012 DELLE UNIVERSITÀ ITALIANE
  12. «QS World University Rankings by Faculty 2013 - Engineering and Technology». QS World University Rankings. Վերցված է 10 September 2013-ին.
  13. «QS World University Rankings». QS Top Universities. QS. Վերցված է 30 April 2015-ին.
  14. http://www.topuniversities.com/
  15. «I rettori nella storia». Politecnico di Milano. Վերցված է 19 March 2013-ին.
  16. 16,0 16,1 «Le origini». La storia. Politecnico di Milano. Վերցված է 12 February 2012-ին.
  17. «Le sedi storiche». La storia. Politecnico di Milano. Վերցված է 12 February 2012-ին.
  18. «The logo and its history». Politecnico di Milano. Վերցված է 19 March 2013-ին.
  19. Michael Day, "Italian university switches to English" The Independent April 14, 2012 [1]
  20. «Poli territoriali». Politecnico di Milano. Վերցված է 12 February 2012-ին.
  21. «Overview of Milano Bovisa campus». Politecnico di Milano. Վերցված է 19 March 2013-ին.
  22. «Towards the present». History. Politecnico di Milano. Վերցված է 21 March 2013-ին.
  23. «Corso di Laurea in Ingegneria Informatica Online». Politecnico di Milano. Վերցված է 14 February 2012-ին.
  24. «Fai un'esperienza all'estero». Politecnico di Milano. Վերցված է 14 February 2012-ին.
  25. «Politecnico di Milano: English version». Polimi.it. 2013-03-08. Վերցված է 2013-03-21-ին.
  26. «List of members». time-association.org. Վերցված է 21 March 2013-ին.
  27. PoliMi - Mobility projects
  28. Progetto Rocca webpage
  29. «Università - La nuova classifica di Vision» (PDF). Vision. Վերցված է 8 February 2012-ին.
  30. «QS World University Rankings by Faculty 2015 - Engineering and Technology». QS World University Rankings. Վերցված է 10 September 2013-ին.
  31. «QS World University Rankings by Subject 2013 - Civil and Structural Engineering». QS World University Rankings. Վերցված է 10 September 2014-ին.
  32. 32,0 32,1 32,2 «Come si accede». PoliOrientaMi. Politecnico di Milano. Վերցված է 12 February 2012-ին.
  33. «Global MBA Rankings 2011». Financial Times. Վերցված է 23 May 2012-ին.
  34. «Departments». Politecnico di Milano. Վերցված է 19 March 2013-ին.
  35. «Using the Politecnico Libraries» (PDF). Վերցված է 2013-03-21-ին.
  36. «OPAC - Online Catalogue». Opac.biblio.polimi.it. Վերցված է 2013-03-21-ին.
  37. «PoliPress Editore». Polipresseditore.polimi.it. Վերցված է 2013-03-21-ին.
  38. «Politecnico - Rivista del Politecnico di Milano». Rivistapolitecnico.polimi.it. Վերցված է 2013-03-21-ին.
  39. http://www.cri.polimi.it/IRO/index.html Արխիվացված է Մարտ 11, 2005 Wayback Machine-ի միջոցով:
  40. «Batte il cuore atomico del Politecnico | Milano la Repubblica.it». Milano.repubblica.it. Վերցված է 2013-03-21-ին.
  41. «Galleria del Vento - CIRIVE - Boundary Layer and Aeronautical Wind Tunnel» (PDF). Politecnico di Milano. Վերցված է 20 March 2013-ին.
  42. SIR-Scimago Institution Rankings-http://www.scimagoir.com/pdf/SIR%20Global%202013%20O.pdf
  43. Statuto del Politecnico di Milano - Titolo II
  44. «Politecnico di Milano: English version». Polimi.it. 2013-03-08. Վերցված է 2013-03-21-ին.
  45. «Wi-Fi Polimi». Politecnico di Milano. Վերցված է 8 February 2012-ին.
  46. http://www.polimi.it/studenti/accedi-ai-servizi/educafe/
  47. BEST Milano - պաշտոնական կայք
  48. ESN - պաշտոնական կայք
  49. Euroavia - պաշտոնական կայք
  50. Associazione Ingegneri Ambiente e Territorio - պաշտոնական կայք
  51. Teatro delle Biglie - պաշտոնական կայք
  52. Poul - պաշտոնական կայք
  53. Poli.Radio - պաշտոնական կայք
  54. IEEE Student Branch

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլանի պոլիտեխնիկական համալսարան» հոդվածին։