Մարիո Պալանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիո Պալանտի
Giuseppe Palanti - ritratto di Mario Palanti, 1924.jpg
Մարիո Պալանտիի դիմանկարը, հեղինակ՝ Ջուզեպպե Պալանտի (1881–1946)
Ծնվել էսեպտեմբերի 20, 1885(1885-09-20)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1978(1978-09-04) (92 տարեկանում)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա և Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՊալասիո Բարոլո
Mario Palanti Վիքիպահեստում

Մարիո Պալանտի (իտալ.՝ Mario Palanti, սեպտեմբերի 20, 1885(1885-09-20), Միլան, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 1978(1978-09-04), Միլան, Իտալիա), իտալացի ճարտարապետ, Արգենտինայի և Ուրուգվայի մայրաքաղաքներում մի շարք կաևոր շենքերի նախագծերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Պալանտին ծնվել է 1885 թվականին Միլանում: Ճարտարապետություն է ուսանել Բրերա ակադեմիայում և Միլանի պոլիտեխնիկական համալսարանում: Ավարտելուց անմիջապես հետո ոսկե մեդալ է ստացել Բրյուսելում կայացած միջազգային ցուցահանդեսում և 1909 թվականին մեկնել է Բուենոս Այրես աջակցելու իր հայրենակից Ֆրանսիսկո Ջիանոտիին՝ ստեղծելու Իտալիայի տաղավարը 1910 թվականի Հարյուրամյակի միջազգային ցուցահանդեսի համար[1]:

Շուրջ 20 տարի Պալանտին իր հարուստ հայրենակիցների համար աշխատել է Լա Պլատա գետի երկու կողմերում: 1909-1919 թվականներին նա իր նախագծերում կիրառել է վերածննդի և մոդեռն ոճերի տարբերակներ, այնուհետև իրականացրել է իր տպավորիչ աշխատանքները Բուենոս Այրեսում, այդ թվում` Պալասիո Բարոլոն և Կաստելար հյուրանոցը (երկուսն էլ Avenida de Mayo պողոտայում), բնակելի շենք Սանտա Ֆե և Կալաո պողոտաների անկյունում, Քրայսլեր պալատը (այժմ հայտնի է որպես Ալկորտա պալատ), որն իր տանիքում ավտոմոբիլային փորձարկման ուղի է ունեցել, ինչպես Թուրինի առաջին FIAT գործարանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Commendatore OCI Kingdom BAR.svg Իտալիայի թագի շքանշան

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mario Palanti, Prima esposizione personale d'architettura nella Repubblica Argentina, Milano, Stab. di arti grafiche Rizzoli e Pizzio, 1917 [1] Università di Bologna
  • Mario Palanti, Cinque anni di lavoro, Casa Editrice de Arte Bestetti & Tumminelli, 1924 - 152 pagine
  • Mario Palanti, Auditorium: progetti, Roma, anno XIII E.F., Editore Rizzoli, 1935 - 33 pagine
  • Mario Palanti, Torre Littoria: progetti, Milano, anno XIII E.F, Editore Rizzoli, 1935 - 46 pagine
  • Mario Palanti, Architettura per tutti, editore E. Bestetti, 1946 - 303 pagine
  • Mimi Böhm, Buenos Aires, Art Nouveau, Ediciones Xavier Verstraeten, Buenos Aires, 2005.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]