«Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 34. Տող 34.
}}
}}


'''Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը''' ներկայացնում է <nowiki/>[[Արցախ|Արցախը]] <nowiki/>[[Ֆուտբոլ|ֆուտբոլի]] միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է [[Արցախի ֆուտբոլի ֆեդերացիա|Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի]] կողմից: Արցախի հավաքականը [[ՖԻՖԱ]]-ի և [[ՈՒԵՖԱ]]-ի անդամ չէ և չի կարող մասնակցել [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն|Աշխարհի]] և [[ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն|Եվրոպայի առաջնություններին]], սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի ([[Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիա|ConIFA]]) անդամ է<ref>{{Cite web|url=http://www.conifa.org/NagornoKarabakh|title=Nagorno-Karabakh {{!}} Conifa World football|website=www.conifa.org|accessdate=2017-06-21}}</ref>: Արցախի հավաքականը մասնակցել է [[Չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014|2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը]] և զբաղեցրել 9-րդ տեղը<ref>{{Cite web|url=https://alchetron.com/Nagorno-Karabakh-national-football-team-3771046-W|title=Nagorno Karabakh national football team - Alchetron, The Free Social Encyclopedia|website=Alchetron.com|language=en-US|accessdate=2017-06-21}}</ref>:
'''Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը''' ներկայացնում է [[Արցախ|Արցախը]] [[Ֆուտբոլ|ֆուտբոլի]] միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է [[Արցախի ֆուտբոլի ֆեդերացիա|Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի]] կողմից: Արցախի հավաքականը [[ՖԻՖԱ]]-ի և [[ՈՒԵՖԱ]]-ի անդամ չէ և չի կարող մասնակցել [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն|Աշխարհի]] և [[ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն|Եվրոպայի առաջնություններին]], սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի ([[Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիա|ConIFA]]) անդամ է<ref>{{Cite web|url=http://www.conifa.org/NagornoKarabakh|title=Nagorno-Karabakh {{!}} Conifa World football|website=www.conifa.org|accessdate=2017-06-21}}</ref>: Արցախի հավաքականը մասնակցել է [[Չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014|2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը]] և զբաղեցրել 9-րդ տեղը<ref>{{Cite web|url=https://alchetron.com/Nagorno-Karabakh-national-football-team-3771046-W|title=Nagorno Karabakh national football team - Alchetron, The Free Social Encyclopedia|website=Alchetron.com|language=en-US|accessdate=2017-06-21}}</ref>:


Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 1256 միավորով<ref>{{Cite news|url=http://www.conifa.org/en/rankings/|title=Rankings|newspaper=CONIFA|language=en-CA|access-date=2017-06-22}}</ref>:
Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 1256 միավորով<ref>{{Cite news|url=http://www.conifa.org/en/rankings/|title=Rankings|newspaper=CONIFA|language=en-CA|access-date=2017-06-22}}</ref>:
Տող 204. Տող 204.
* [[The Independent]]-ի [http://www.independent.co.uk/sport/football/international/football-and-hope-in-the-nagorno-karabakh-republic-a7692936.html անդրադարձը Արցախում ֆուտբոլի զարգացման մասին]
* [[The Independent]]-ի [http://www.independent.co.uk/sport/football/international/football-and-hope-in-the-nagorno-karabakh-republic-a7692936.html անդրադարձը Արցախում ֆուտբոլի զարգացման մասին]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՕՀՆՄ|2017 թվականի [[Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 1, 2017 թ.|հուլիսի 1]]}}

22:12, 30 Հունիսի 2017-ի տարբերակ

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄիությունԱրցախի ֆուտբոլի ասոցիացիա
ԿոնֆեդերացիաConIFA
Գլխավոր մարզիչՍարգիս Աղաջանյան
Հիմնական մարզադաշտՀանրապետական մարզադաշտ
ՖԻՖԱ կոդNKR (ոչ պաշտոնական)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Աբխազիա Աբխազիա 1 – 1 Արցախ Արցախ
(Սուխում, Աբխազիա; սեպտեմբերի 25, 2012)
Ամենախոշոր հաղթանակ
Արցախ Արցախ 12 – 0 Դարֆուր {{{2}}}
(Էստերսունդ, Շվեդիա; հունիսի 5, 2014)
Ամենախոշոր պարտություն
Հայաստան Բանանց ՖԱ 5 – 0 Արցախ Արցախ
(Երևան, Հայաստան; հուլիսի 23, 2015)
ConIFA Աշխարհի առաջնություն
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2014)
Ամենալավ արդյունք9-րդ

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Արցախը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Արցախի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ չէ և չի կարող մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA) անդամ է[1]: Արցախի հավաքականը մասնակցել է 2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը[2]:

Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 1256 միավորով[3]:

Պատմություն

Արցախի հավաքականը ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին, N.F.-Board-ի պայմանական անդամ դարձել սեպտեմբերի 17-ին[4]: Սկզբում հավաքական էին հրավիրվել 22 ֆուտբոլիստներ: Սրանից 1 շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց Աբխազիայի դեմ մրցակցի դաշտում[5]: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով, իսկ Արցախի գոլի հեղինակը դարձավ Անդրանիկ Բարիկյանը[6][7]: Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Աբխազիայի դեմ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց Արցախի հաղթանակով 3-0 հաշվով: Գոլերը հեղինակեցին Անդրանիկ Բարիկյանը, Դավիթ Գրիգորյանը և Սեմյոն Մուրադյանը[8][9]: Այս հանդիպմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արա Հարությունյանը[10]: Նախագահը նշել է, որ նման հանդիպումները կարևոր են և՛ սպորտի զարգացման, և՛ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից[11]: Խաղից հետո անցկացվել են վիճակախաղեր, որոնց ժամանակ խաղարկվել է նաև ավտոմեքենա[12]:

Չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն 2014

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Արցախի հավաքականը մասնակցելու է այդ ամռանը կայանալիք Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը[13][14][15]: Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվեցին 6626 հանդիսատես տեղավորող Յամտկրաֆտ Արենա մարզադաշտում, որը գտնվում է Էստերսունդում, Շվեդիա[16]: Մասնակցում էին 12 հավաքականներ՝ 4 խմբերով: Արցախը D խմբից էր՝ Նիցայի կոմսության հավաքականի[17] և Մեն կղզու հավաքականի[18] հետ: Վերջիններս հասան առաջնության եզրափակիչ[19][20]: Արցախի հավաքականը խմբի 2 խաղերն էլ պարտվեց: Հունիսի 1-ին կայացած Մեն կղզու հավաքականի դեմ խաղում 31-րդ րոպեին Արցախի հավաքականը հաղթում էր 0-2 հաշվով Միհրան Մանասյանի 2 գոլերի շնորհիվ, սակայն Մեն կղզու հավաքականը կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով՝ գոլ խփելով խաղի 88-րդ և 90-րդ րոպեներին[21]: 1-2 և 3-2 հաշիվների ժամանակ Արցախը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս արձանագրեցին և չհաշվեցին գոլերը[22]: Իսկ հունիսի 3-ին կայացած Նիցայի կոմսության հավաքականի դեմ խաղը ավարտվեց Նիցայի կոմսության 0-1 հաշվով հաղթանակով[23]:

Դրանից հետո կայացավ ոչ մրցանակային տեղերի համար պայքարի փուլը: Հունիսի 5-ին Դարֆուրի դեմ խաղում Արցախը հաղթեց 12-0 հաշվով: 4-ական գոլ են խփել Գևորգ Նռանյանը և Նորայր Գյոզալյանը, դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը, և մեկական անգամ աչքի են ընկել Մարատ Կարապետյանը և Արամ Բարեղամյանը[24]:

Հունիսի 7-ին տեղի ունեցավ 9-րդ տեղի համար խաղը: Այս խաղում Արցախի հավաքականը հաղթեց Լապլանդիայի հավաքականին 5-1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձան Գևորգ Պողոսյանը և Միհրան Մանասյանը, և 1 գոլ խփեց Արմեն Պետրոսյանը[25]:

Այսպիսով Արցախի հավաքականը առաջնությունում գրավեց 9-րդ հորիզոնականը՝ խփած 19 և բաց թողած 5 գոլերով[26]:

2015 թվականի հանդիպումներ

Արցախի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 23-ին: Արցախի հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց Բանանցի հետ Բանանցի մարզահամալիրում: Խաղն ավարտվեց Բանանցի 5-0 հաղթանակով[27]:

1 օր անց՝ հուլիսի 24-ին Արցախի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Ալաշկերտ-2 թիմի հետ և պարտվեց 3-0 հաշվով[28]:

Մարզադաշտ

Արցախի հավաքականի տնային խաղերի պաշտոնական մարզադաշտն է համարվում Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտը: Այն վերանորոգվել է 2008 թվականին և ներկայումս տեղավորում է ավելի քանի 9000 հանդիսատես[29]:

Ներկա կազմ

Ներկայացված են 2014 թվականի Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության մասնակից ֆուտբոլիստները: Վիճակագրությունը ներառում է միայն այդ առաջնության խաղերը:

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
Ստեփան Ղազարյան հունվարի 11, 1985 (39 տարեկան) 4 (0) Հայաստան Արարատ Երևան
Գևորգ Պրազյան հուլիսի 24, 1989 (34 տարեկան) 0 (0) Հայաստան Գանձասար Կապան
Էրիկ Խաչատրյան 0 (0) Արցախ Խաչեն Շահումյան
Պաշտպաններ
Նորայր Գրիգորյան հունվարի 7, 1983 (41 տարեկան) 1 (0) Հայաստան Արարատ Երևան
Գևորգ Պողոսյան հունվարի 26, 1986 (38 տարեկան) 4 (0) Հայաստան Միկա Երևան
Նորայր Սահակյան հոկտեմբերի 7, 1987 (36 տարեկան) 4 (0) Հայաստան Ուլիս Երևան
Գոռ Խաչատրյան հունիսի 16, 1988 (35 տարեկան) 0 (0) Հայաստան Ուլիս Երևան
Արարատ Առաքելյան փետրվարի 1, 1984 (40 տարեկան) 4 (0) Հայաստան Ալաշկերտ Մարտունի
Մարատ Կարապետյան 1 (1) Արցախ Լեռնային Արցախ Ստեփանակերտ
Արամ Գրիգորյան 1 (0)
Արամ Կոստանդյան 0 (0)
Կիսապաշտպաններ
Արամ Բարեղամյան հունվարի 6, 1988 (36 տարեկան) 4 (1) Հայաստան Ուլիս Երևան
Դավիթ Գրիգորյան դեկտեմբերի 28, 1982 (41 տարեկան) 4 (2) Հայաստան Արարատ Երևան
Արմեն Պետրոսյան սեպտեմբերի 6, 1985 (38 տարեկան) 4 (1) Հայաստան Միկա Երևան
Տիգրան Դավթյան հուլիսի 7, 1978 (45 տարեկան) 4 (0) Հայաստան Շիրակ Գյումրի
Նարեկ Դավթյան օգոստոսի 24, 1988 (35 տարեկան) 1 (0) Հայաստան Ալաշկերտ Մարտունի
Նարեկ Դանիելյան 0 (0)
Հարձակվողներ
Գևորգ Նռանյան մարտի 9, 1986 (38 տարեկան) 3 (6) Հայաստան Արարատ Երևան
Անդրանիկ Բարիկյան սեպտեմբերի 11, 1980 (43 տարեկան) 1 (0) Հայաստան Շիրակ Գյումրի
Նորայր Գյոզալյան մարտի 15, 1990 (34 տարեկան) 1 (4) Հայաստան Ալաշկերտ Մարտունի
Միհրան Մանասյան հունվարի 13, 1989 (35 տարեկան) 2 (4) Հայաստան Ալաշկերտ Մարտունի

Արցախի հավաքականի կազմում ընկերական և ստուգողական հանդիպումներին մասնակցել են նաև Արմեն Ֆիշյանը, Արտակ Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Լևոն Պաչաջյանը, Արտակ Դաշյանը, Վիգեն Համբարձումյանը և Կարեն Ալեքսանյանը:

Անցկացրած խաղերը

Տարեթիվ Մրցաշար Անցկացման վայր Մրցակից Արդյունք Արցախի կազմում գոլ խփած ֆուտբոլիստները
25.09.2012 Ընկերական խաղ Սուխում, Աբխազիա Աբխազիա 1-1 Անդրանիկ Բարիկյան Գոլ
21.10.2012 Ընկերական խաղ Ստեփանակերտ, Արցախ Աբխազիա 3-0 Անդրանիկ Բարիկյան Գոլ, Դավիթ Գրիգորյան Գոլ, Սեմյոն Մուրադյան Գոլ
01.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Մեն կղզի 2-3 Միհրան Մանասյան ԳոլԳոլ
03.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Նիցայի
կոմսություն
0-1
05.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Դարֆուր 12-0 Նորայր Գյոզալյան ԳոլԳոլԳոլԳոլ, Գևորգ Նռանյան ԳոլԳոլԳոլԳոլ, Դավիթ Գրիգորյան ԳոլԳոլ,

Արամ Բարեղամյան Գոլ, Մարատ Կարապետյան Գոլ

07.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Լապլանդիա 5-1 Գևորգ Պողոսյան ԳոլԳոլ, Միհրան Մանասյան ԳոլԳոլ, Արմեն Պետրոսյան Գոլ
23.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Բանանց 0-5
24.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Ալաշկերտ-2 0-3

Ծանոթագրություններ

  1. «Nagorno-Karabakh | Conifa World football». www.conifa.org. Վերցված է 2017-06-21-ին.
  2. «Nagorno Karabakh national football team - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-21-ին.
  3. «Rankings». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017-06-22-ին.
  4. «Ֆուտբոլ. Ստեղծվել է Արցախի ազգային հավաքական». haynews.am. Վերցված է 2017-06-21-ին.
  5. «Աբխազիայի ու Արցախի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1». www.tert.am. Վերցված է 2017-06-23-ին.
  6. LLC, Helix Consulting. «Աբխազիա-Արցախ` 1:1 - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017-06-21-ին.
  7. «Աբխազիա 1-1 Արցախ (Վիդեո)».
  8. «Արցախ-Աբխազիա 3-0». Lragir.am. Վերցված է 2017-06-23-ին.
  9. «Արցախ – Աբխազիա՝ 3:0 (տեսանյութ)».
  10. «Ֆուտբոլ. Արցախ-Աբխազիա 3:0». haynews.am. Վերցված է 2017-06-23-ին.
  11. «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Ստեփանակերտի մարզադաշտ - Azat Artsakh». www.artsakhtert.com. Վերցված է 2017-06-23-ին.
  12. «Արցախ – Աբխազիա` 3:0». Վերցված է 2017-06-23-ին.
  13. LLC, Helix Consulting. «Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը - Սպորտային լուրեր». www.armsport.am. Վերցված է 2017-06-21-ին.
  14. «Artsakh Will Participate in ConIFA World Cup 2014». Lragir.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-23-ին.
  15. «Nagorno Karabakh to participate in CONIFA World Football Cup 2014». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2014-02-06. Վերցված է 2017-06-23-ին.
  16. «Östersunds Fotbollsklubb  » Jämtkraft Arena». www.ostersundsfk.se (շվեդերեն). Վերցված է 2017-06-23-ին.
  17. «County of Nice». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017-06-23-ին.
  18. «Ellan Vannin». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017-06-23-ին.
  19. «That Which Has Been Born: Part 2 of 2». magicspongers.blogspot.am. Վերցված է 2017-06-23-ին.
  20. «Ellan Vannin lose Conifa World Cup final on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014-06-09. Վերցված է 2017-06-23-ին.
  21. «Արցախի հավաքականը չդիմացավ մինչև խաղի վերջը | archive2.ankakh.com». archive2.ankakh.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-23-ին.
  22. LLC, Helix Consulting. «Արցախի հավաքականը ցավալի պարտությամբ է մեկնարկում Աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Վերցված է 2017-06-21-ին.
  23. Torosyan, Vardan. «Արցախի հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Վերցված է 2017-06-21-ին.
  24. LLC, Helix Consulting. «Արցախի հավաքականը հաղթել է 12:0 հաշվով (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Վերցված է 2017-06-21-ին.
  25. LLC, Helix Consulting. «Արցախը խոշոր հաշվով հաղթել է Լապլանդիային և գրավել 9-րդ տեղը (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Վերցված է 2017-06-21-ին.
  26. «Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել». newsarmenia.am. Վերցված է 2017-06-23-ին.
  27. «ԸՀ. ՖԱ Բանանց- Արցախի հավաքական 5:0». armfoot. 2015-07-23. Վերցված է 2017-06-21-ին.
  28. «ԸՀ. Ալաշկերտ-2 – Արցախի հավաքական 3:0». armfoot. 2015-07-24. Վերցված է 2017-06-21-ին.
  29. «Ստեփանակերտի մարզադաշտ - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017-06-21-ին.

Արտաքին հղումներ