Գևորգ Պրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գևորգ Պրազյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1989(1989-07-24)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 194 սմ
Քաշ 84 կգ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2010 Հայաստան Արարատ (Երևան) 41[2] (?)
2004-2008 Հայաստան Արարատ 2 40[3] (-21)
2010-2011 Հայաստան Իմպուլս 2 (-3)
2011-2015 Հայաստան Գանձասար 28 (-27)
2015-մ.հ. Հայաստան Արարատ 5 (-7)
Ազգային հավաքական
2006-2008 Հայաստան Հայաստան (մինչև 19) 7 (-?)
2007-2010 Հայաստան Հայաստան (մինչև 21) 2 (-3)
2015-մ.հ. Հայաստան Հայաստան 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 հունիսի, 2012:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 7 սեպտեմբերի, 2010

Գևորգ Պրազյան (հուլիսի 24, 1989(1989-07-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Արարատ» ակումբի դարպասապահ:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ (Երևան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Պրազյանը Երևանի «Արարատ» ակումբի սան է: Պատանեկան տարիներից խաղացել է հարազատ ակումբում: 2004 թվականից հանդես է եկել «Արարատի» երկրորդ կազմում: Երկու տարի անց սկսել է հրավիրվել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, որի կազմում անցկացրել է յոթ խաղ: 2008 թվականից Արարատի հիմնական դարպասապահն է: 2009 թվականին նա եղել է պատանեկան հավաքականի խաղացող, ներկայում երիտասարդական ակումբի խաղացող է: «Արարատի» կազմում դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր և Հայաստանի գավաթակիր: 2009 թվականի «Արարատն» անհաջողությամբ է անցկացրել մրցաշրջանը, որի պատճառով դուրս է մնացել Պրեմիեր լիգայից: Առաջին լիգայի մրցաշրջանում Պրազյանը դաշտ դուրս եկավ երեք անգամ, որից հետո այլևս չմասնակցեց խաղերին: Այդ ժամանակ Պրազյանն ակումբի հետ ուներ երկամյա պայմանագիր[4]

Իմպուլս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»: Առաջին իսկ խաղում նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով Գյումրիի «Շիրակ» ակումբի դեմ խաղին[5][6]: Մրցաշրջանի ընթացքում նա մասնակցեց ընդամենը հինգ խաղի: Այնուհետև նա մասնակցել է երկու խաղերի, որից հետո որոշել է լքել ակումբը:

Գանձասար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմպուլսից» հեռանալուց հետո Գևորգ Պրազյանը մեկ ամսով դուրս մնաց մարզումներից: Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Պրազյանը բանակցություններ է սկսել Կապանի «Գանձասար» ակումբի հետ[7]: Ի վերջո նա տեղափոխվում է «Գանձասար». նոր ֆուտբոլիստը հայտավորվել է մասնակցելու Հայաստանի գավաթի խաղարկության 2011/12 մրցաշրջանին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ այդ ժամանակ թիմի հիմնական դարպասապահն էր Լևան Բուբուտեիշվիլին: 2011/12 մրցաշրջանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել, որ հայկական ակումբներում չեն կարող խաղալ լեգեոներ դարպասապահներ, ինչի պատճառով ակումբը ստիպված եղավ հրաժարվել հիմնական դարպասապահից:

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20012 թվականի հուլիսի 23-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ Խաղեր Գոլ
Արարատ (Երևան) 2007 1 -? 0 0 0 0 1 0
2008 15 -? 2 -? 2 -? 19 -?
2009 22 -? 1 -? 0 0 23 -?
2010 3 -? 0 0 0 0 3 -?
Ընդհանուր 41 -? 3 -? 2 -? 46 -?
Իմպուլս 2010 5 -4 0 0 0 0 5 -4
2011 2 -3 0 0 0 0 2 -3
Ընդհանուր 7 -7 0 0 0 0 7 -7
Գանձասար 2012/13 13 -10 0 0 0 0 13 -10
Ընդհանուր 13 -10 0 0 0 0 13 -10
Ընդհանուր կարիերայում 61 -? 3 -? 2 -? 66 -?

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2008
    • Հայաստանի գավաթակիր - 2008
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2007
    • Հայաստանի սուպերգավաթակիր - 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2007 թվականի տվյալներով, 2005-2006 մրցաշրջանի տվյալները բացակայում են:
  3. 2004 թվականի տվյալներով, 2005-2006 մրցաշրջանի տվյալները բացակայում են:
  4. «Празян хочет покинуть «Арарат»» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 15.7.2010 
  5. «Кадровые изменения в «Импульсе»» (ռուսերեն)։ Armfootball.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-05-ին։ Վերցված է 15.7.2010 
  6. «Геворк Празян будет играть в «Импульсе»» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 31.8.2010 
  7. «Геворк Празян: Мне есть что доказать» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 11.03.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]