Գևորգ Նռանյանը «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Պատանեկան թիմի կազմում 2002 թվականին մասնակցել է առաջին լիգային, իսկ հաջորդ 2 տարիներին՝ երիտասարդական թիմի կազմում։ 2004 թվականի դարձել է թիմի լավագույն ռմբարկու, իսկ ընդհանուր հաշվով առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը. 18 խաղերում նա խփել էր 26 գոլ։ Սակայն հիմնական թիմի կազմում Նռանյանն անցկացրել է 1 խաղ։ «Արարատ» ակումբը Նռանյանի հետ կնքել է պայմանագիր, սակայն իր անցկացրած 15 խաղերում նա խփել է միայն 1 գոլ։ Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Ուլիս» ակումբում, սակայն 9 խաղում ոչ մի գոլ չի խփել։ Մեկ մրցաշրջան հետո հա վերադարձել է «Արարատ», որտեղ պարբերաբար հանդես է եկել հիմնական կազմում։ «Արարատի» կազում Նռանյանը 2007 թվականի հոկտեմբերի 23-ին նշել է իր դեբյուտը եվրագավաթներում՝ մասնակցելով Սոլիգորսկի «Շախտյոր» ակումբի դեմ խաղին, որ անցկացվում էր Ինտերտոտոյի գավաթի խաղարկության շրջանակներում[2]։ 2009 թվականի մրցաշրջանի արդյունքներով «Արարատը» լքել Պրեմիեր լիգան։ Այդ պատճառով ակումբի մի շարք խաղացողներ որոշեցին տեղափեխվել այլ ակումբներ։ Դրանցից մեկն էր Գևորգ Նռանյանը, որը 2010 թվականի հունվարին տեղափոխվում է Դիլիջանի «Իմպուլս»[3]։ Մրցաշրջանի ավարտի ժամանակ լքել է ակումբը։ Այդ ժամանակ «Ուլիսում»որոնում էին նոր հարձակվողներ։ Իմանալով ֆուտբոլիստի հնարավորությունները՝ պայմանագիր կնքեցին Նռանյանի հետ[4]։ 5-րդ փուլում Նռանյաննը անցկացրել է 100-րդ խաղը Հայաստանի առաջնությունում։ Այդ իրադարձությունը Նռանյանը նշեց իր խփած գոլով[5]։ 2012 թվականի հունիսի սկզբին ակումբը հրաժարվել է ֆուտբոլիստի ծառայություններից[6]։
Մեկ ամիս անց Նռանյանը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ, ուր տեղափոխվեցին նաև Հայկ Մկրտչյանը և Արսեն Պետրսյանը[7].: