Jump to content

Հայկ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Մկրտչյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1989(1989-11-05) (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք Հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2013 Հայաստան Արարատ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հայկ Մկրտչյան (նոյեմբերի 5, 1989(1989-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող երևանյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիլիկիա» ֆուտբոլային ակումբում Հայկը հայտնվել է պատանեկան հասակում։ Սակայն 18 տարեկան հասակում իրեն լավ է դրսևորել՝ մրցաշրջանը հարթ անցկացնելով։ Առաջնությունում անցկացրած 28 խաղերից Հայկը մասնակցել է 26-ին։ Վիճակագրության առումով հաջորդ մրցաշրջանը ավելի լավ էր․ 27 խաղ և 2 խփված գնդակ (2007 թվականին 1 գնդակ), այդ նույն առաջնության 28 խաղաշրջաններում։ Սակայն դեռևս երիտասարդ տաղանդին ոչ մի կերպ չի հաջողվում հարձակողական գործողությունները ավարտին հասցնել։ Այնուամենայնիվ դա չի խանգարում Մկրտչյանին հաստատուն դաշտ դուրս գալ ։

2011 թվականի սկզբին «Կիլիկիայի» ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պաշտոնական նամակ է ուղարկում՝ տեղեկացնելով, որ ակումբը ֆինանսական պատճառներով կազմալուծվում է և չի կարող մասնակցել 2011 թվականի Հայաստանի առաջնությանը[1]։ Փետրվարի 13-ին ՀՖՖ պաշտոնական որոշում է ընդունում «Կիլիկիային» հեռացնել ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր ֆուտբոլային խաղաշրջաններից։ Այսպիսով ակումբը դադարեցնում է իր գործունեությունը[2]։ Մկրտչյանը ստիպված էր նոր ակումբ որոնել։ Խաղացողը հայտվում է իր նախկին մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի տեսադաշտում։ «Կիլիկիայի» գործընկեր Արմեն Խաչատրյանի հետ միասին Մկրտչյանը տեղափոխվում է «Գանձասար» ֆուտբոլային ակումբ[3]։ Նույն տարվա ամռանը հիմնական կազմի մեջ չներառվելու պատճառով լքում է ակումբը։

Մեկ տարի անց Մկրտչյանը պայմանագիր է ստորագրում «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ, ուր նա տեղափոխվում է գլխավոր մարզչի՝ Խաշմանյանի հետ երկար ժամանակով համագործակցելու։ Մկրտչյանի հետ միաժամանակ ակումբ են գալիս Գևորգ Նռանյանը և Արսեն Պետրոսյանը[4]։

Արդյունքների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 5․-ի դրությամբ
Ակումբ Սեզոն Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կիլիկիա 2007 25 1 0 0 0 0 25 1
2008 27 2 4 0 0 0 31 2
2009 20 1 2 0 0 0 22 1
2010 19 1 1 0 0 0 20 1
Всего 91 5 7 0 0 0 98 5
Գանձասար 2011 4 0 0 0 0 0 4 0
Ընդամենը 4 0 0 0 0 0 4 0
Արարատ(Երևան) 2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Ողջ կարիերայի ընթացքում 95 5 7 0 0 0 102 5

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Тренер «Киликии» пока надеется...» (ռուսերեն). Armsport.am. 26.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 12.2.2011-ին.
  2. «Официально: «Киликия» снята с соревнований» (ռուսերեն). Armsport.am. 31.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 12.2.2011-ին.
  3. «Два футболиста «Киликии» вернулись к бывшему тренеру» (ռուսերեն). Armsport.am. 1.2.2011. Վերցված է 12.2.2011-ին.
  4. «Арсен Петросян продолжит карьеру в «Арарате»» (ռուսերեն). Armfootball.com. 17.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 20.07.2012-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]