Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄիությունԱրցախի ֆուտբոլի ասոցիացիա
ԿոնֆեդերացիաConIFA
Գլխավոր մարզիչՍարգիս Աղաջանյան
Հիմնական մարզադաշտՀանրապետական մարզադաշտ
ՖԻՖԱ կոդNKR (ոչ պաշտոնական)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Աբխազիա Աբխազիա 1 – 1 Արցախ Արցախ
(Սուխում, Աբխազիա; սեպտեմբերի 25, 2012)
Ամենախոշոր հաղթանակ
Արցախ Արցախ 12 – 0 Դարֆուր {{{2}}}
(Էստերսունդ, Շվեդիա; հունիսի 5, 2014)
Ամենախոշոր պարտություն
Հայաստան Բանանց ՖԱ 5 – 0 Արցախ Արցախ
(Երևան, Հայաստան; հուլիսի 23, 2015)
ConIFA Աշխարհի առաջնություն
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2014)
Ամենալավ արդյունք9-րդ

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Արցախը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Արցախի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ չէ և չի կարող մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA) անդամ է[1]։ Արցախի հավաքականը մասնակցել է 2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը[2]։

Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 1256 միավորով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի հավաքականը ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին, N.F.-Board-ի պայմանական անդամ դարձել սեպտեմբերի 17-ին[4]։ Սկզբում հավաքական էին հրավիրվել 22 ֆուտբոլիստներ։ Սրանից 1 շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց Աբխազիայի դեմ մրցակցի դաշտում[5]։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով, իսկ Արցախի գոլի հեղինակը դարձավ Անդրանիկ Բարիկյանը[6][7]։ Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Աբխազիայի դեմ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց Արցախի հաղթանակով 3-0 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Անդրանիկ Բարիկյանը, Դավիթ Գրիգորյանը և Սեմյոն Մուրադյանը[8][9]։ Այս հանդիպմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արա Հարությունյանը[10]։ Նախագահը նշել է, որ նման հանդիպումները կարևոր են և՛ սպորտի զարգացման, և՛ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից[11]։ Խաղից հետո անցկացվել են վիճակախաղեր, որոնց ժամանակ խաղարկվել է նաև ավտոմեքենա[12]։

Չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Արցախի հավաքականը մասնակցելու է այդ ամռանը կայանալիք Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը[13][14][15]։ Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվեցին 6626 հանդիսատես տեղավորող Յամտկրաֆտ Արենա մարզադաշտում, որը գտնվում է Էստերսունդում, Շվեդիա[16]։ Մասնակցում էին 12 հավաքականներ՝ 4 խմբերով։ Արցախը D խմբից էր՝ Նիցայի կոմսության հավաքականի[17] և Մեն կղզու հավաքականի[18] հետ։ Վերջիններս հասան առաջնության եզրափակիչ[19][20]։ Արցախի հավաքականը խմբի 2 խաղերն էլ պարտվեց։ Հունիսի 1-ին կայացած Մեն կղզու հավաքականի դեմ խաղում 31-րդ րոպեին Արցախի հավաքականը հաղթում էր 0-2 հաշվով Միհրան Մանասյանի 2 գոլերի շնորհիվ, սակայն Մեն կղզու հավաքականը կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով՝ գոլ խփելով խաղի 88-րդ և 90-րդ րոպեներին[21]։ 1-2 և 3-2 հաշիվների ժամանակ Արցախը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս արձանագրեցին և չհաշվեցին գոլերը[22]։ Իսկ հունիսի 3-ին կայացած Նիցայի կոմսության հավաքականի դեմ խաղը ավարտվեց Նիցայի կոմսության 0-1 հաշվով հաղթանակով[23]։

Դրանից հետո կայացավ ոչ մրցանակային տեղերի համար պայքարի փուլը։ Հունիսի 5-ին Դարֆուրի դեմ խաղում Արցախը հաղթեց 12-0 հաշվով։ 4-ական գոլ են խփել Գևորգ Նռանյանը և Նորայր Գյոզալյանը, դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը, և մեկական անգամ աչքի են ընկել Մարատ Կարապետյանը և Արամ Բարեղամյանը[24]։

Հունիսի 7-ին տեղի ունեցավ 9-րդ տեղի համար խաղը։ Այս խաղում Արցախի հավաքականը հաղթեց Լապլանդիայի հավաքականին 5-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Գևորգ Պողոսյանը և Միհրան Մանասյանը, և 1 գոլ խփեց Արմեն Պետրոսյանը[25]։

Այսպիսով Արցախի հավաքականը առաջնությունում գրավեց 9-րդ հորիզոնականը՝ խփած 19 և բաց թողած 5 գոլերով[26]։

2015 թվականի հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 23-ին։ Արցախի հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց Բանանցի հետ Բանանցի մարզահամալիրում։ Խաղն ավարտվեց Բանանցի 5-0 հաղթանակով[27]։

1 օր անց՝ հուլիսի 24-ին Արցախի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Ալաշկերտ-2 թիմի հետ և պարտվեց 3-0 հաշվով[28]։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի հավաքականի տնային խաղերի պաշտոնական մարզադաշտն է համարվում Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտը։ Այն վերանորոգվել է 2008 թվականին և ներկայումս տեղավորում է ավելի քանի 9000 հանդիսատես[29]։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված են 2014 թվականի Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության մասնակից ֆուտբոլիստները։ Վիճակագրությունը ներառում է միայն այդ առաջնության խաղերը:

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
Ստեփան Ղազարյան հունվարի 11, 1985 (39 տարեկան) 4 (0) Հայաստան Արարատ Երևան
Գևորգ Պրազյան հուլիսի 24, 1989 (34 տարեկան) 0 (0) Հայաստան Գանձասար Կապան
Էրիկ Խաչատրյան 0 (0) Արցախ Խաչեն Շահումյան
Պաշտպաններ
Նորայր Գրիգորյան հունվարի 7, 1983 (41 տարեկան) 1 (0) Հայաստան Արարատ Երևան
Գևորգ Պողոսյան հունվարի 26, 1986 (38 տարեկան) 4 (0) Հայաստան Միկա Երևան
Նորայր Սահակյան հոկտեմբերի 7, 1987 (36 տարեկան) 4 (0) Հայաստան Ուլիս Երևան
Գոռ Խաչատրյան հունիսի 16, 1988 (35 տարեկան) 0 (0) Հայաստան Ուլիս Երևան
Արարատ Առաքելյան փետրվարի 1, 1984 (40 տարեկան) 4 (0) Հայաստան Ալաշկերտ Մարտունի
Մարատ Կարապետյան 1 (1) Արցախ Լեռնային Արցախ Ստեփանակերտ
Արամ Գրիգորյան 1 (0)
Արամ Կոստանդյան 0 (0)
Կիսապաշտպաններ
Արամ Բարեղամյան հունվարի 6, 1988 (36 տարեկան) 4 (1) Հայաստան Ուլիս Երևան
Դավիթ Գրիգորյան դեկտեմբերի 28, 1982 (41 տարեկան) 4 (2) Հայաստան Արարատ Երևան
Արմեն Պետրոսյան սեպտեմբերի 6, 1985 (38 տարեկան) 4 (1) Հայաստան Միկա Երևան
Տիգրան Դավթյան հուլիսի 7, 1978 (45 տարեկան) 4 (0) Հայաստան Շիրակ Գյումրի
Նարեկ Դավթյան օգոստոսի 24, 1988 (35 տարեկան) 1 (0) Հայաստան Ալաշկերտ Մարտունի
Նարեկ Դանիելյան 0 (0)
Հարձակվողներ
Գևորգ Նռանյան մարտի 9, 1986 (38 տարեկան) 3 (6) Հայաստան Արարատ Երևան
Անդրանիկ Բարիկյան սեպտեմբերի 11, 1980 (43 տարեկան) 1 (0) Հայաստան Շիրակ Գյումրի
Նորայր Գյոզալյան մարտի 15, 1990 (34 տարեկան) 1 (4) Հայաստան Ալաշկերտ Մարտունի
Միհրան Մանասյան հունվարի 13, 1989 (35 տարեկան) 2 (4) Հայաստան Ալաշկերտ Մարտունի

Արցախի հավաքականի կազմում ընկերական և ստուգողական հանդիպումներին մասնակցել են նաև Արմեն Ֆիշյանը, Արտակ Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Լևոն Պաչաջյանը, Արտակ Դաշյանը, Վիգեն Համբարձումյանը և Կարեն Ալեքսանյանը։

Անցկացրած խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցաշար Անցկացման վայր Մրցակից Արդյունք Արցախի կազմում գոլ խփած ֆուտբոլիստները
25.09.2012 Ընկերական խաղ Սուխում, Աբխազիա Աբխազիա 1-1 Անդրանիկ Բարիկյան Գոլ
21.10.2012 Ընկերական խաղ Ստեփանակերտ, Արցախ Աբխազիա 3-0 Անդրանիկ Բարիկյան Գոլ, Դավիթ Գրիգորյան Գոլ, Սեմյոն Մուրադյան Գոլ
01.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Մեն կղզի 2-3 Միհրան Մանասյան ԳոլԳոլ
03.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Նիցայի
կոմսություն
0-1
05.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Դարֆուր 12-0 Նորայր Գյոզալյան ԳոլԳոլԳոլԳոլ, Գևորգ Նռանյան ԳոլԳոլԳոլԳոլ, Դավիթ Գրիգորյան ԳոլԳոլ,

Արամ Բարեղամյան Գոլ, Մարատ Կարապետյան Գոլ

07.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Լապլանդիա 5-1 Գևորգ Պողոսյան ԳոլԳոլ, Միհրան Մանասյան ԳոլԳոլ, Արմեն Պետրոսյան Գոլ
23.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Բանանց 0-5
24.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Ալաշկերտ-2 0-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nagorno-Karabakh | Conifa World football». www.conifa.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  2. «Nagorno Karabakh national football team - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. «Rankings». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  4. «Ֆուտբոլ. Ստեղծվել է Արցախի ազգային հավաքական». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  5. «Աբխազիայի ու Արցախի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  6. «Աբխազիա-Արցախ` 1:1 - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  7. «Աբխազիա 1-1 Արցախ (Վիդեո)».
  8. «Արցախ-Աբխազիա 3-0». Lragir.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  9. «Արցախ – Աբխազիա՝ 3:0 (տեսանյութ)».
  10. «Ֆուտբոլ. Արցախ-Աբխազիա 3:0». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  11. «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Ստեփանակերտի մարզադաշտ - Azat Artsakh». www.artsakhtert.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  12. «Արցախ – Աբխազիա` 3:0». Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  13. «Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  14. «Artsakh Will Participate in ConIFA World Cup 2014». Lragir.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  15. «Nagorno Karabakh to participate in CONIFA World Football Cup 2014». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  16. «Östersunds Fotbollsklubb  » Jämtkraft Arena». www.ostersundsfk.se (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  17. «County of Nice». CONIFA (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  18. «Ellan Vannin». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  19. «That Which Has Been Born: Part 2 of 2». magicspongers.blogspot.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  20. «Ellan Vannin lose Conifa World Cup final on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  21. «Արցախի հավաքականը չդիմացավ մինչև խաղի վերջը | archive2.ankakh.com». archive2.ankakh.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  22. «Արցախի հավաքականը ցավալի պարտությամբ է մեկնարկում Աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  23. Torosyan, Vardan. «Արցախի հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  24. «Արցախի հավաքականը հաղթել է 12:0 հաշվով (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  25. «Արցախը խոշոր հաշվով հաղթել է Լապլանդիային և գրավել 9-րդ տեղը (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  26. «Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել». newsarmenia.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  27. «ԸՀ. ՖԱ Բանանց- Արցախի հավաքական 5:0». armfoot. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  28. «ԸՀ. Ալաշկերտ-2 – Արցախի հավաքական 3:0». armfoot. 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  29. «Ստեփանակերտի մարզադաշտ - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]