«Սիսիանի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ հայերեն անվանում |
||
Տող 22. | Տող 22. | ||
{{ |
{{Անավարտ}} |
17:06, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Սիսիանի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սիսիան |
Հասցե | Սյունիքի մարզ, Սիսիան, Սիսական 39 |
Կայք | gallery.am/hy/Branches/SisianGallery/ |
Սիսիանի պատկերասրահ, ՀԱՊ-ի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է 1996 թվականից։
Ցուցադրություն
Պատկերասրահում ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի, Մհեր Աբեղյանի, Մարիամ Ասլամազյանի, Հարություն Կալենցի, Գոհար Ֆերմանյան,, Գրիգոր Խանջյան, Հակոբ Հակոբյանի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Սեդրակ Առաքելյանի, Գաբրիել Գյուրջյանի, Խաչատուր Եսայանի, Զաքար Խաչատրյանի, Ստեփան Աղաջանյանի, Հենրիկ Սիրավյանի, Ռաֆայել Աթոյանի, Աշոտ Մելքոնյանի և այլոց աշխատանքներ։ Ներկայացված է նաև Փարավոն Միրզոյանի ստեղծած բանաստեղծ Համո Սահյանի դիմանկարը։ Ուշագրավ են Էդվարդ Իսաբեկյանի էքսպրեսիվ, Մկրտիչ Քամալյանի գունագեղ ստեղծագործությունները, ինչպես նաև Ռուբեն Շահվերդյանի դեկորատիվ աշխատանքները։
Պատկերասրահում կազմակերպվում են ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ[1]:
Հասցե
Պատկերասրահը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում։
Ծանոթագրություններ
- ↑ LLC, Helix Consulting. «Նորություններ - Թանգարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016-12-08-ին.
Արտաքին հղումներ