Jump to content

Գոհար Ֆերմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհար Ֆերմանյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1899(1899-11-20)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 22, 1958(1958-01-22) (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԳայանյան օրիորդաց դպրոց և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՎրթանես Ախիկյան

Գոհար Արամի Ֆերմանյան (նոյեմբերի 20, 1899(1899-11-20)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1958(1958-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, մանկավարժ։

Համառոտ կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին ավարտել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը (նկարչության դասատու՝ Վրթանես Ախիկյան)։ Սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում (1920-1923, դասատու՝ Բորիս Ֆոգել), 1923 թվականից՝ Լենինգրադի Բարձրագույն Գեղարվեստա-տեխնիկական ինստիտում (ՎԽՈԻՏԵԻՆ, ավարտել է 1927 թվականին, աշակերտել Կ․ Պետրով-Վոդկինին

1927 թվականին տեղափոխվել է Երևան, գծանկարչություն դասավանդել գեղարվեստական ուսումնարանում և պոլիտեխնիկական ինստիտուտում (ներկայումս՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերմանյանի 1930-ական թթ․ գործերում նկատելի է Պետրով-Վոդկինի գեղանկարչության ազդեցությունը («Նազիկը ընթերցելիս», 1929, «Բամբակի շարքացան», 1931, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան)։ 1940-1950-ական թթ․ հրապուրվել է նատուրայով, կորցնելով գեղանկարչական թրթռուն մակերեսով, «շարժվող» գծերի ու ձևերի զուգորդումով իր տպավորություններն արտահայտելու երբեմնի նախասիրությունը («Նատյուրմորտ։ Մրգեր», 1945, «Հացթուխ կանայք», 1957, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ)։

1972 թվականին Երևանում ետմահու բացվել է Գոհար Ֆերմանյանի անհատական ցուցահանդեսը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գոհար Ֆերմանյան, Կատալոգ, Ե․, 1972։ Մ․ Միքայելյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։