Ռաֆայել Շիշմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Շիշմանյան
Ի ծնեՌաֆայել Մարտիրոսի Շիշմանյան
Ծնվել էհունիսի 6, 1885(1885-06-06)
ԾննդավայրԼիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 4, 1959(1959-04-04) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1907)
Մասնագիտությունարվեստագետ և նկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՀայ ազատ արվեստագետներու միություն և Հայաստանի նկարիչների միություն
 Rafael Shishmanyan Վիքիպահեստում

Ռաֆայել Մարտիրոսի Շիշմանյան (հունիսի 6, 1885(1885-06-06), Լիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա - ապրիլի 4, 1959(1959-04-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խարբերդի Ակնի գավառի Լիճք գյուղում 1885 թվականին։ 1907 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի կեդրոնական վարժարանը, 1908 թվականին տեղափոխվում է Փարիզ։ 1908 -1913 թվականներին սովորել է գեղարվեստի և զարդարվեստի վարժարաններում, միաժամանակ այցելում է Ժյուլիան ակադեմիայի դասընթացներին։ 1919 թվականից մասնակցել է ֆրանսիական «Անկախների» սալոնի ամենամյա ցուցահանդեսներին։ Հայկական «Անի» նկարչական խմբակցության նախաձեռնողներից և ցուցահանդեսների ակտիվ մասնակիցն է եղել։ «Անի»-ից հետո «Հայ ազատ արվեստագետներու միության» կազմակերպողներից ու վարչության անդամ։ 1947 թվականից ՀՕԿ-ի անդամ, «Հայ ազգային ճակատ» (1945 թվականից՝ «Հայ ազգային միություն) կազմակերպության վարչության անդամ և գեղարվեստական հանձնախմբի նախագահը։ 1947 թվականին տեղափոխվում է Հայաստան, շարունակել զբաղվել գեղանկարչությամբ, ակտիվորեն մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին, ընտրվել Հայաստանի նկարիչների միության անդամ, 1948-1951 թվականներին գծանկար դասավանել Երևանի կերպարվեստի ուսումնարանում։

Մահացել է Երևանում 1959 թվականին[1]։

Գործունեություն, ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում աշխատել է հաստոցային գեղանկարչության բնագավառում (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ)։ Վաղ շրջանի գործերից են՝ «Գյուղական փողոց» (1911), «Կոնկառնո» (1921), «Մոզել գետի տեսարանը Լիվերտոնից» (1922), «Ավինյոնի հին կամուրջը» (1930), «Էսպալիոնի հին կամուրջը» (1937), որոնց բնորոշ է անմիջական լուսավոր տրամադրությունը։ Փարիզի Նուպարյան մատենադարանի սրահի որմնանկարը, 1920-ական թվականներ։ Փարիզում ստեղծել է որմնանկարներ՝ Նուպարյան մատենադարանի դահլիճում (1920-ականներ), Հայ ուսանողների տանը (1930-ականներ)։ Ստեղծել է նաև զարդարվեստի, գրքի գրաֆիկայի գործեր։ 1930 թվականին Շիշմանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ ազատ արվեստագետների միությունը և անընդմեջ նախագահել այն։ 1947 թվականին Հայաստան տեղափաոխվելուց հետո դարձել է Հայաստանի նկարիչների միության, 1951 թվականից՝ նախագահության անդամ։ Ստեղծել է «Գորիս» (1954), «Ծաղիկներ» (1958), «Ինքնանկար» (1948) և այլ գործեր[2][3]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Տպագիր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 263։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Ռաֆայել Շիշմանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  3. LLC, Helix Consulting. «Նրա արվեստում առկա է հայ մանրանկարչության խոր իմացությունն ու ազդեցությունը… Ռաֆայել Շիշմանյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  4. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Շիշմանյան» հոդվածին։