«Այաս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ ուղղագրական |
||
Տող 16. | Տող 16. | ||
{{Ադանայի նահանգ}} |
{{Ադանայի նահանգ}} |
||
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]] |
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]] |
||
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի քաղաքներ]] |
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի քաղաքներ]] |
11:48, 21 փետրվարի 2015-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այաս (ֆր.՝ Layas, իտալական աղբյուրներում՝ Լայացցո իտալ.՝ La Giazza, Laiazzo), Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիս–արևմտյան ափին։ Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ։ Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին։ Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։
Պատմություն
Մինչև Կիլիկյան Հայաստանը
Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8-6-րդ դդ (մթա)։ Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում։ Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր։
Կիլիկյան Հայաստանի օրոք
Մինչև 6–րդ դ Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դդ)։ Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան։ Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով։ Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»։ Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո–ֆրանսիական աղբյուրներում։ Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ։ Այասը 1274-75 և 1281 թթ ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին։ 1305 թ հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թթ, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը։
Կիլիկյան Հայաստանի անկումից հետո
1368-78 թթ Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դ կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473-ին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522-ին՝ անցնում Է օսմանցի թուրքերին։ Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը։ 20-րդ դ սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5 000 բնակիչներով, որից 2 000-ը՝ հայեր։ Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս։