Սուն Աքսելսոն
Սուն Աքսելսոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1935[1][2][3] |
Ծննդավայր | Oscar Fredriks församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1][2] |
Վախճանվել է | հունվարի 14, 2011[4][1][3] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Högalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, լրագրող, գրական քննադատ, բանաստեղծուհի, գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, վիպասան և վիպասան |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան |
Ժանրեր | հոդված և պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Honungsvargar? |
Պարգևներ | |
Կայք | estocolmo.se/sun/sun.html |
Sun Axelsson Վիքիպահեստում |
Մինյոն (Սուն) Վալհեյդ Աքսելսոն-Պիպեր (շվեդ.՝ Sun Axelsson, շվեդ.՝ Mignon Sun Walheide Axelsson Piper, օգոստոսի 10, 1935[1][2][3], Oscar Fredriks församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1][2] - հունվարի 14, 2011[4][1][3], Högalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][5][6]), շվեդ բանաստեղծուհի, թարգմանչուհի և քննադատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սունը քաղաքային այգեպան Կարլ Էդվինի և Մինյոն Աքսելսսոնի ընտանիքում ամենակրտսեր դուստրն էր։ Ավարտելով Ստոկհոլմի համալսարանը (գրականության պատմություն մասնագիտությամբ)՝ նա դասավանդել է Ստոկհոլմի դպրոցներում և որպես լրագրող աշխատել BLM և Ord & Bild հրատարակչություններում, ինչպես նաև Expressen, Aftonbladet և Stockholms Tidningen ցերեկային և երեկոյան թերթերում։ Նա հրապարակել է քննադատական հոդվածներ Paletten և Chaplin հրատարակչություններում։
Աքսելսոնը բավականին ժամանակ անցկացրեց Հունաստանում և Լատինական Ամերիկայում։ 1960-ականներին աշխատել է Սանտյագոյի համալսարանում։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Նիկանոր Պարրայի հետ, ընկերացել էր գրողներ Պաբլո Ներուդայի, Խորխե Թեյլերի, Էնրիկե Լինի, Խորխե Էդվարդսի և Վիոլետա Պարրայի հետ։ 1998 թվականին Սուն Աքսելսոնը Չիլիի կառավարությունից ստացավ Գաբրիելա Միստրալի անվան մրցանակ` չիլիական մշակույթին մատուցած ծառայությունների համար։ Գրողն իր տպավորությունները ներկայացրել է «Կրակի բնօրրան» և «Քարերը բերանում» աշխատություններում, ընդ որում վերջին գիրքը տպագրվել է Յան Ուլոֆ Հեդլունդ կեղծանունով։ Աքսելսոնը ականատես է եղել 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած հեղաշրջման դեպքերին և այդ ժամանակաշրջանի իրադարձությունները նկարագրել է «Ահաբեկչություն Չիլիում» ժողովածուում։
Հրապարակելով բանաստեղծությունների և արձակ ստեղծագործությունների ժողովածուներ, ինչպես նաև իսպանացի գրողներից կատարելով մի քանի թարգմանություններ, 1978 թվականին Աքսսելսոնը հանդես եկավ «Կյանքի երազներ» ինքնակենսագրական վեպով։ Սա եռերգության առաջին մասն էր, հաջորդ մասերը դարձան «Մեղրային գայլերը» և «Տարվա գիշերային ժամանակը» վեպերը։
Գրողը շվեդերեն է թարգմանել իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն և հունարեն լեզուներով այնպիսի հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Խորխե Լուիս Բորխեսը, Հարոլդ Փինթերը, Յաննիս Ռիցոսը, Օկտավիո Պասը, Խորխե Թեյլերը, Թերեզա Կալդերոնը, Թոմաս Հարիսը, Սերխիո Բադիլյա Կաստիլոն, Խուան Քեմերոնը, Սերխիո Ինֆանտեն և Կառլոս Հեյվիցը։
Շվեդական ռադիոյում 1979, 1985, 1986 և 1993 թվականներին Սուն Աքսելսոնը հանդիսանում էր հանրահայտ «Ամառ» ծրագրի (շվեդ.՝ Sommar) հաղորդավարը։ Նա աշխատել է նաև շվեդական հեռուստատեսությունում, որի համար, ի թիվս այլ բաների, ստեղծել է վավերագրական ֆիլմեր գրողներ Արթուր Նիլս Լունդքվիստի և Պաբլո Ներուդայի մասին։
Գրողը ստացել է գրականության բնագավառի մի շարք մրցանակներ։ Մասնակցել է պոեզիայի բազմաթիվ փառատոների՝ մասնավորապես Հռոմում, Լահտիում, Ստրուգայում (Հարավսլավիա) և Կանադայի քաղաքներում։
Սունը մահացել է 2011 թվականի հունվարի 14-ին, երկարատև ծանր հիվանդության հետևանքով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jag har en själ i Paris (My soul in Paris. 1990) novel
- Vindarnas barn (The boy of the winds. 1991) novel
- Ljusets hotell (Clarity Hotel. 1991), poetry collection
- Den första kärleken (The first love. 1991) short stories
- Tystnad och eko (Silence and echo. 1994) novel
- Svalornas tid (Time of swallows. 1996) short stories
- Sand. (1997) poetry collection
- Eget liv (Own life 2000) novel
- Drömmen om ett liv (A dreamed Life) novel
- Honungsvargar (Honey wolves) novel
- Nattens årstid (The night season) novel
- Evighetens stränder (Eternity ends. 2001), novel
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Göteborgs Oscar Fredriks församlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker t o m 1991-06-30, SE/GLA/13189/C/16 (1928-1936), bildid: 00054312_00315 — P. 312.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20110120151531/http://www.svd.se:80/kulturnoje/nyheter/forfattaren-sun-axelsson-dod_5871713.svd
- ↑ Författaren Sun Axelsson död, Svenska Dagbladet 2011-01-17
- ↑ Sun Axelsson har avlidit, Dagens Nyheter 2011-01-17]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական էջ Արխիվացված 2011-08-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուն Աքսելսոն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 2011 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Ստոկհոլմի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեդ բանաստեղծուհիներ
- Շվեդ կին գրողներ
- Շվեդ թարգմանիչներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Շվեդ գրաքննադատներ
- Շվեդ կինոռեժիսորներ
- Շվեդ սցենարիստներ
- Շվեդ լրագրողներ