Վիոլետա Պարրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլետա Պարրա
Ի ծնե անունիսպ.՝ Violeta del Carmen Parra Sandoval
Ծնվել էհոկտեմբերի 4, 1917(1917-10-04)[1][2][3][…]
San Carlos, Նյուբլե, Բիոբիո, Չիլի
Երկիր Չիլի
Մահացել էփետրվարի 5, 1967(1967-02-05)[1][2][3][…] (49 տարեկան)
Լա Ռեյնա, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի
ԳերեզմանՍանտիագոյի գերեզմանատուն
Ժանրերnueva canción?
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բանաստեղծուհի, նկարչուհի, քանդակագործ, embroiderer, խեցեգործ, գրող և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո[4]
Գործիքներկիթառ, charango?, cuatro?, տավիղ, ակորդեոն, հարվածային գործիք և վոկալ
ԼեյբլԷՄԻ
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Violeta Parra Վիքիպահեստում

Վիոլետա դել Կարմեն Պարրա Սանդովալ (իսպ.՝ Violeta del Carmen Parra Sandoval, հոկտեմբերի 4, 1917(1917-10-04)[1][2][3][…], San Carlos, Նյուբլե, Բիոբիո, Չիլի - փետրվարի 5, 1967(1967-02-05)[1][2][3][…], Լա Ռեյնա, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի), չիլիացի կոմպոզիտոր, երգահան, ֆոլկլորիստ, էթնոերաժիշտ, վիզուալ արտիստ։ Նա առաջին անգամ ստեղծեց Nueva canción chilena (Չիլիական նոր երգ), ինչը չիլիական ժողովրդական երաժշտության վերականգնում և վերստեղծում էր, որն իր շրջանակներն ընդլայնեց Չիլիից դուրս։ Պարրան հայտնի է որպես «Լատինական Ամերիկայի ժողովրդական երգի մայր»։ 2011 թվականին Անդրես Վուդը Վիոլետա Պարրայի մասին նկարահանել է «Վիոլան գնաց երկինք» (իսպ.՝ Violeta se fue a los cielos) կենսագրական ֆիլմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլետա Պարրան ծնվել է 1917 թվականին Չիլիի Սան Կառլոս քաղաքում։ Եղել է բանաստեղծ Նիկանոր Պարրայի կրտսեր քույրը։ 12 տարեկանից սկսեց ստեղծագործել իր երգերը։ 1938 թվականից շրջագայել է ամբողջ Չիլիում, հավաքել ժողովրդական երգեր և հանդես եկել իր երգերով, որոնք հաճախ սուր սոցիալական էին։ 1954 թվականին ստացել է ազգային մրցանակ լավագույն ժողովրդական երգերի կատարման համար, նույն թվականին մասնակցել է Վարշավայի երիտասարդական և ուսանողական համաշխարհային փառատոնին։ 1961-1965 թվականներին ապրել է Փարիզում։ 1964 թվականի ապրիլի 18-ին Լուվրում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը, որն այդ թանգարանում առաջինն լատինաամերիկացու հեղինակային ցուցահանդեսն էր։ Վերադառնալով Չիլի՝ Սանտյագոյի հեռավոր արվարձաններից մեկում բացել է համայնքային կենտրոն։ Ինքնասպան է եղել սիրեցյալի հետ կապի խզման պատճառով:։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chants et danses du chili Vol. 1 (1956)
  • Chants et danses du chili. Vol. 2 (1956)
  • Violeta Parra, Canto y guitarra. El Folklore de Chile, Vol. I (1956)
  • Violeta Parra, acompañada de guitarra. El Folklore de Chile, Vol. II (1958)
  • La cueca presentada por Violeta Parra: El Folklore de Chile, Vol. III. (1958)
  • La tonada presentada por Violeta Parra: El Folklore de Chile, Vol. IV. (1958)
  • Toda Violeta Parra: El Folklore de Chile, Vol. VIII (1960)
  • Violeta Parra, guitare et chant: Chants et danses du Chili. (1963)
  • Recordandeo a Chile (Una Chilena en París). (1965)
  • Carpa de la Reina (1966)
  • Las últimas composiciones de Violeta Parra (1967)

Հետմահու սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Violeta Parra y sus canciones reencontradas en París (1971)
  • Canciones de Violeta Parra (1971)
  • Le Chili de Violeta Parra (1974)
  • Un río de sangre (1975)
  • Presente / Ausente (1975)
  • Décimas (1976)
  • Chants & rythmes du Chili (1991)
  • El hombre con su razón (1992)
  • Décimas y Centésimas (1993)
  • El folklore y la pasión (1994)
  • Haciendo Historia: La jardinera y su canto (1997)
  • Violeta Parra: Antología (1998)
  • Canciones reencontradas en París (1999)
  • Composiciones para guitarra (1999)
  • Violeta Parra - En Ginebra, En Vivo, 1965 (1999)
  • Violeta Parra: Cantos Campesinos (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլետա Պարրա» հոդվածին։