Սիգնալ (ամսագիր)
Սիգնալ Signal | |
---|---|
Տեսակ | պարբերական և հանդես |
Լեզու | խորվաթերեն[1], իտալերեն, անգլերեն[1], իսպաներեն[1], ֆրանսերեն[1], դանիերեն[1], հոլանդերեն[1], նորվեգերեն[1], հունգարերեն[1], բուլղարերեն[1], շվեդերեն[1], ռումիներեն[1], արաբերեն[1], պարսկերեն[1], պորտուգալերեն[1], թուրքերեն[1], հունարեն[1], ֆիններեն[1], սերբերեն[1], սլովակերեն[1], ռուսերեն[1], լեհերեն[1], էստոներեն[1], լատիշերեն[1] և գերմաներեն[1] |
Հիմնադրվել է | ապրիլի 15, 1940 |
Հրատարակիչ | Deutscher Verlag?[2] |
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Գրասենյակ | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Լուծարվել է | մարտի 5, 1945 |
Signal (magazine) Վիքիպահեստում |
Սիգնալ (գերմ.՝ Signal), ամսագիր, որը նախատեսված է եղել Վերմախտի զինվորականների համար։ Լույս է տեսել 1940 թվականի ապրիլի 15-ից մինչև 1945 թվականի մարտի 5-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը ունեցել է փայլուն կազմ, պարունակել իլյուստրատիվ լուսանկարներ ու եղել կառավարության քարոզչական գործիքներից մեկը։ Եղել է ամերիկյան «Life» ամսագրի նացիստական կրկնօրինակը։ Ստեղծման գաղափարը ծնվել է Երրորդ ռայխի քարոզիչներից մեկի՝ գնդապետ Հասսո ֆոն Վեդելի մոտ։ ԱՄՆ-ում հասանելի է եղել մինչև 1941 թվականի դեկտեմբեր ամիսը։
Ի սկզբանե տպագրվել է չորս լեզվով. գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն։
«Սիգնալում» նկարագրվել են ռազմաճակատում առկա իրավիճակը, ինչպես նաև հոդվածներ տնտեսության, գիտության, արվեստի մասին։ Բացի այդ, ամսագրում գովազդվել են նաև գերմանական հայտնի կոնցերները։ Ամսագիրը եղել է մարտական գործողությունների վայրերից գունավոր լուսանկարների գլխավոր մատակարարը։
Ամսագիրը պատկերազարդել են Նացիստական Գերմանիայի այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են Բենո Վունդսհամերը, Հիլմար Պաբելը, Հանս Հուբմանը և Ալֆրեդ Թրիչլերը։
Ամսագրի գլխավոր խմբագիրներն են եղել Հարալդ Լեհենպերգը (1940—1941), Հայնց Մեդեֆինդը (1941), Վիլհելմ Ռիտց (1942—1944) և Հիշլեր Վիրզինգը։
Ամսագիրը թողարկվել է հետևյալ լեզուներով. գերմաներեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, դանիերեն, հոլանդերեն, նորվեգերեն, իսպաներեն, շվեդերեն, հունգարերեն, ռումիներեն, խորվաթերեն, պորտուգալերեն, թուրքերեն, պարսկերեն, հունարեն, ֆիններեն, սլովակերեն, սերբերեն, ռուսերեն, արաբերեն, լեհերեն, ադրբեջաներեն, թաթարերեն, հայերեն, թուրքմեներեն և բուլղարերեն։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1941 թվականի նոյեմբերի 2-ի համարը
-
1942 թվականի սեպտեմբերի 1-ի համարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rainer Rutz: «Signal». Eine deutsche Auslandsillustrierte als Propagandainstrument im Zweiten Weltkrieg. Klartext, Essen 2007. ISBN 978-3-89861-720-8
- Besprechung in: Mittelweg 36 Heft 4 / 2007, Literaturbeilage: Sammelrezension Süselbeck: Traumprotokolle vergessener Geschichte.
- Klaus-Richard Böhme & Bosse Schön: Signal Nazitysklands Propaganda i Sverige 1941-45, Bokförlaget DN, Stockholm 2005. ISBN 91-7588-540-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Informative Seite über die Geschichte von «Signal»
- Frankfurter Allgemeine Zeitung v. 12. August 2005 zu Paul Karl Schmidt und «Signal»
- Rezension DLF zu Rutz, Signal, 2007
- Rezension H-Soz-U-Kult zu Rutz Signal-Dissertation (2007)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգնալ (ամսագիր)» հոդվածին։ |
|