Սերգեյ Ռեբրով
Սերգեյ Ռեբրով ուկրաիներեն՝ Сергій Ребров | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ուկրաինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1974[1][2][3] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սերգեյ Ստանիսլավովիչ Ռեբրով (ուկրաիներեն՝ Сергій Станіславович Ребров, հունիսի 3, 1974[1][2][3], Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, հարձակվող և ֆուտբոլային մարզիչ և ֆունկցիոներ։ 2023 թվականի հունիսի 7-ից Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ։ 2024 թվականի հունվարի 25-ից Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ։
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտին ավելի շատ խաղացել է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է «Դինամոյում» (Կիև) (1992-2000 և 2005-2008)։ Երեք առաջնությունների հաղթող՝ ուկրաինական (ինը անգամ), թուրքական և ռուսական։ Հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Խաղացել է Ուկրաինայի հավաքականում։ Պոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2009 թվականին։ Նա դարձավ առաջին խաղացողը, ով հարյուր գոլ խփեց Ուկրաինայի առաջնությունում, ինչպես նաև առաջինը, ով կարողացավ մեկ մրցաշրջանում դառնալ Ուկրաինայի չեմպիոն և Ուկրաինայի գավաթակիր՝ որպես խաղացող և մարզիչ։
Ռադիոսպորտի աշխարհի (2005) և Եվրոպայի (2003) չեմպիոն[4], Սերգեյ Ռեբրովի կանչերը՝ UT5UDX են (Ուկրաինայում) և 5B4AMM, P3X (Կիպրոսում)[5][6][7]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծահասակների ֆուտբոլային կարիերան Ռեբրովը սկսել է Դոնեցկի «Շախտյորում»։ 1991/92 մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ։ 1992 թվականի օգոստոսին հաջող մրցաշրջանից հետո հարձակվողը տեղափոխվեց «Դինամո» (Կիև)։
Մայրաքաղաքային թիմի մարզաշապիկով Ռեբրովն անցկացրել է 8 մրցաշրջան։ 1997-1999 թվականներին թիմակից Անդրեյ Շևչենկոյի հետ կազմել է արդյունավետ հարձակողական տանդեմ[8]։ «Դինամոյից» Ռեբրովը նվաճեց Ուկրաինայի ութ չեմպիոնություն և վեց գավաթ։ Երեք անգամ ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։ 1992-2000 թվականների ընթացքում 93 գոլ է խփել բարձրագույն խմբի 189 խաղում և 18 գոլ՝ Ուկրաինայի գավաթի 35 խաղում։ Ռեբրովը նաև մի քանի կարևոր գոլ խփեց եվրոպական մրցումներում, մասնավորապես Չեմպիոնների լիգայում 1997/98 և 1998/99 մրցաշրջաններում, երբ թիմը հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, ներառյալ знаменитый гол «Բարսելոնայի» դեմ հայտնի գոլը սուր անկյունից։ 1999 թվականին Շևչենկոյի՝ «Միլան» տեղափոխվելուց հետո դարձել է «Դինամոյում» հարձակման միանձնյա առաջատարը։
2000 թվականի հունիսին տեղափոխվել է «Տոտտենհեմ Հոտսպուր» 11 միլիոն ֆունտի դիմաց։ Առաջին գոլը խփել է «Իփսվիչի» դեմ դեբյուտային խաղում։ «Էվերթոնի» դեմ չորրորդ տուրի խաղում աչքի է ընկել դուբլի հեղինակ։ 2000/01 մրցաշրջանում Ռեբրովը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում և եղել է հիմնական խաղացող՝ խփելով 12 գոլ, որոնցից մեկը «Արսենալի» դեմ դերբիում, բայց 2001 թվականի մարտին Ջորջ Գրեհեմի հեռացումից հետո չկարողացավ ընդհանուր լեզու գտնել նոր մարզիչ Գլեն Հոդլի հետ[9]։ Ռեբրովը նախ վարձավճարով հանդես է եկել «Ֆեներբահչեում», որի հետ դարձել է Թուրքիայի չեմպիոն, ապա տեղափոխվել «Վեստ Հեմ Յունայթեդ»։ 2007-ին The Times-ը Ռեբրովին ներառեց Պրեմիեր լիգայում հանդես եկող 50 վատագույն ֆուտբոլիստների ցուցակում[10], 2009-ին Daily Mail-ը Ռեբրովին 10-րդն էր անգլիական ակումբներում հարձակվողների վատագույն ելույթների ցուցակում[11]։
2005 թվականի հունիսի 1-ին Ռեբրովը դարձավ ազատ գործակալ այն բանից հետո, երբ հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը և որոշ ժամանակ անց պայմանագիր կնքեց Կիևի «Դինամոյի» հետ։ Մայրաքաղաքային ակումբում նա խաղացել է երեք մրցաշրջան՝ հասցնելով դառնալ երկրի չեմպիոն, ինչպես նաև գավաթակիր և սուպերգավաթակիր։ Ազգային առաջնությունում ունեցած հաջողությունների շնորհիվ դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով 100 գնդակ է խփել Ուկրաինայի բարձրագույն լիգայում. նրան կրկին հրավիրել են ազգային հավաքական, այդ թվում՝ 2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության խաղերին, որտեղ Սաուդյան Արաբիայի հետ խաղում աչքի է ընկել դիտարժան հեռահար արդյունավետ հարվածով, այդ մրցաշարում ուկրաինացիները հասել են 1/4 եզրափակիչ, ինչը լավագույն արդյունքն է թիմի պատմության մեջ։
2008 թվականի փետրվարին Ռեբրովը պայմանագիր կնքեց ռուսական «Ռուբին» ակումբի հետ (Կիևի «Դինամոյի» հետ պայմանագիրը գործում էր մինչև մայիս)։ Շուտով «Ռուբինը» կիևցիներից տրանսֆերը գնել է 1 մլն դոլարով, որից հետո ֆուտբոլիստը կարողացավ սկսել խաղալ կազանյան ակումբում 2008 թվականի մարտից։
Ապրիլի 5-ին Ռեբրովը նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով 4-րդ տուրի «Ռուբին»-«Տոմ» (2:1) խաղի 60-րդ րոպեին։ Սկզբում Ռեբրովը խաղում էր «հարձակվողների տակ», բայց այդ դիրքում նրա մոտ ամեն ինչ չէր ստացվում, իսկ ավելի ուշ գլխավոր մարզիչ Բերդիևը նրան տեղափոխեց ձախ կիսապաշտպանի դիրք։ Այդ դիրքում նրա մոտ սկսեցին ստացվել և փոխանցումներ, և գոլեր[12]։ Օգոստոսի 10-ին կայացած 17-րդ տուրի խաղում Ռեբրովը Պրեմիեր լիգայում իր առաջին գոլը խփեց երկրի գործող չեմպիոն «Զենիթի» դարպասը։ Առաջին մրցաշրջանում Ռեբրովը մասնակցել է 32 թիմային հանդիպումներից 24-ի, խփել 5 գնդակ, որոնցից մի քանիսը վճռորոշ են եղել առաջնության առաջին տեղի համար մրցակիցների հետ հանդիպումներում։ «Ռուբինի» կազմում նա դարձել Է Ռուսաստանի չեմպիոն։
2009 թվականի հունիսի 24-ին հայտարարվեց Ռեբրովի տեղափոխության մասին Կիևի «Արսենալ»[13], սակայն այդ ակումբում Ռեբրովն այդպես էլ չխաղաց. կողմերը համաձայնության չեն եկել պայմանագրի պայմանների շուրջ[14]։ 2009 թվականի հուլիսի 20-ին Սերգեյ Ռեբրովը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[14]։ Նույն օրը նշանակվել է Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի դուբլի մարզչի օգնական[14]։
Ելույթներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում Սերգեյ Ռեբրովն իր նորամուտը նշել է 1992 թվականի հունիսի 27-ին Նյու Ջերսիում ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում (0:0)։ 1996 թվականի օգոստոսի 31-ին խփել է առաջին գոլը՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ արտագնա խաղում (1:0)[15]։
1998 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում խփել է 3 գնդակ, հավաքականը խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը, սակայն փլեյ-օֆֆում պարտվել է Խորվաթիայի հավաքականին (3:1)։
Եվրո-2000-ի ընտրական մրցաշարը Ռեբրովն ավարտեց 4 գոլով՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։ Սակայն փլեյ-օֆֆ փուլում թիմը պարտվեց Սլովենիայի հավաքականին և չկարողացավ հայտնվել 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում։
2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում անցկացրել է չորս հանդիպում, աչքի է ընկել հեռահար արդյունավետ հարվածով Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ խմբային մրցաշարի խաղում։ 1/8 եզրափակիչի Շվեյցարիայի դեմ խաղում հետխաղյա սերիայում 11 մետրանոց է խփել, ինչով օգնել Է Ուկրաինայի հավաքականին դուրս գալ 1/4 եզրափակիչ։ Հավաքականի կազմում վերջին խաղն անցկացրել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին Վրաստանի դեմ (3:2)[16]։
Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 75 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամո» (Կիև)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու օրը նշանակվել է Կիևի «Դինամոյի» դուբլի մարզչի օգնական[14]։
2012 թվականի սեպտեմբերի վերջին Ռեբրովը դարձել է Կիևի «Դինամոյի» նոր գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինի օգնականը, որն արդեն հիմնական թիմում է[17]։ Որոշ ժամանակ անց, մարզչական շտաբի ռոտացիայի արդյունքում, նա զբաղեցրեց օգնականի թափուր տեղը, իսկ Բլոխինի հեռանալուց անմիջապես հետո նա դարձավ գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2014 թվականի մայիսի 15-ին թիմի հետ նվաճել է Ուկրաինայի գավաթը, իսկ մայիսի 18-ին պաշտոնապես նշանակվել է «Դինամոյի» գլխավոր մարզիչ։
2015 թվականի մայիսի 17-ին Ռեբրովի գլխավորած թիմը սեփական դաշտում հաղթեց «Դնեպրին» (1:0), ինչը թույլ տվեց «Դինամոյին» ավարտից երկու տուր առաջ նվաճել 2009 թվականից ի վեր առաջին չեմպիոնական տիտղոսը (ավելին, թիմը կարողացավ ավարտել մրցաշրջանը՝ չկրելով ոչ մի պարտություն), իսկ արդեն հունիսի 4-ին նրա թիմը Ուկրաինայի գավաթի եզրափակչում 11 մետրանոցներով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։ Բացի այդ, «Դինամոն» հասել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվել է «Ֆիորենտինային»։
Ուկրաինայի 2015/16 առաջնության 6-րդ տուրում խաղալով Լուգանսկի «Զարյայի» հետ 0:0 հաշվով, «Դինամոն» Ռեբրովի գլխավորությամբ գերազանցել է երկրի առաջնություններում (ԽՍՀՄ/Ուկրաինա) ակումբային ռեկորդը, որը նախկինում ձեռք էր բերել Վալերի Լոբանովսկին, որը 33 խաղից բաղկացած առանց պարտության շարք էր կազմում[18]։ Բացի այդ, այս մրցաշրջանում «Դինամոն» Լոբանովսկու ժամանակներից ի վեր առաջին» անգամ կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակիչում «Դինամոյի» մրցակիցը դարձավ անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կիևում 1:3 հաշվով հաղթեց Ռեբրովի սաներին, իսկ Մանչեսթերում ոչ ոքի խաղաց 0:0։ «Դինամոյին» հաջողվեց պաշտպանել չեմպիոնական տիտղոսը Ուկրաինայում՝ այն կրկին նվաճելով ժամանակից շուտ։
2017 թվականի մայիսի 31-ին «Չեռնոմորեցի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռեբրովը հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
«Ալ-Ահլի» (Ջիդդա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 21-ին Ռեբրովը գլխավորել Է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» (Ջիդդա) ակումբի մարզչական շտաբը[19]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը գլխավորել է Սաուդյան Արաբիայի առաջնության արծաթե մեդալներն ու թիմին դուրս բերել ասիական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։
«Ֆերենցվարոշ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 22-ին դարձել է հունգարական «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչը, որի հետ 2018/19 մրցաշրջանում նվաճել է չեմպիոնությունը, որը դարձել է պատմության մեջ հոբելյանական երեսուներորդը, ինչը ակումբին թույլ է տվել խորհրդանշանի վրա տեղադրել երրորդ աստղը[20], ինչպես նաև թիմը, հաղթահարելով որակավորման խաղերը, 15 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս է եկել եվրագավաթների խմբային փուլ։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում թիմը խմբում գրավել է 3-րդ տեղը։
2019/20 մրցաշրջանում Ռեբրովը կրկին չեմպիոնության բերեց «Ֆերենցվարոշին»՝ դառնալով Հունգարիայի առաջնության առաջին լեգիոներ մարզիչը, որին հաջողվեց երկու անգամ չեմպիոն դառնալ[21]։ Բացի այդ, որակավորման չորս փուլ անցնելուց հետո թիմը 25 տարվա ընթացքում առաջին անգամ մտավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ[22]։ 2020/21 մրցաշրջանի արդյունքներով «Ֆերենցվարոշը» երրորդ անգամ անընդմեջ չեմպիոնության բերեց։
2021 թվականի հունիսի 4-ին «Ֆերենցվարոշի» ղեկավարությունը հայտարարեց Ռեբրովի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին[23]։
«Ալ-Այն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունիսի 7-ին գլխավորել Է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ -Այն» ակումբը[24]։ 2021/22 մրցաշրջանում կարողացել է հաղթել ԱՄԷ-ի առաջնությունում և լիգայի գավաթում[25]։ 2023 թվականի մայիսի 27-ին «Ալ-Այն»-ը պաշտոնապես հայտնել է, որ Ռեբրովը լքում է իր պաշտոնը. նրա պայմանագիրը գործում էր մինչև մրցաշրջանի ավարտը[26]։
Ուկրաինայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի հունիսի 7-ին գլխավորել է Ուկրաինայի հավաքականը՝ կնքելով պայմանագիր մինչև 2026 թվականը[27]։ Ռեբրովի գլխավորությամբ առաջին խաղում հավաքականը հունիսի 12-ին ոչ-ոքի՝ 3:3 խաղաց Գերմանիայի հավաքականի հետ, «Բունդեսթիմի» համար այս խաղը հոբելյանական 1000-րդն էր պատմության մեջ[28]։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Անգլիայի, Իտալիայի, Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ C խմբում թիմը գրավել է 3-րդ տեղը և հայտնվել անցումային խաղերում, փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին (2:1), իսկ վճռորոշ խաղում հաղթել է Իսլանդիայի հավաքականին (2:1) և անցել մրցաշարի եզրափակիչ փուլ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամո» (Կիև)
- Ուկրաինայի չեմպիոն (9)՝ 1992/93, 1993/94, 1994/95, 1995/96, 1996/97, 1997/98, 1998/99, 1999/2000, 2006/07
- Ուկրաինայի գավաթակիր (8)՝ 1992/93, 1995/96, 1997/98, 1998/99, 1999/00, 2005/06, 2006/07
- Ուկրաինայի սուպերգավաթակիր՝ 2006
- Համագործակցության չեմպիոնների գավաթակիր (3)՝ 1996, 1997, 1998
«Ֆեներբահչե»
Թուրքիայի չեմպիոն՝ 2003/04
«Ռուբին»
- Ռուսաստանի չեմպիոն՝ 2008
Ուկրաինայի չեմպիոն
- Ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ 2006
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա ուկրաինացի ֆուտբոլիստ (2)՝ 1996, 1998
- Ուկրաինայի առաջնության տարվա ֆուտբոլիստ (3)՝ 1998, 2000, 2006
- Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1998
- Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու՝ 1999/00 (հաշվի առնելով որակավորման խաղերը)
- Օլեգ Բլոխինի ակումբի անդամ. (219 խփված գոլ)[29]
- Առաջին ֆուտբոլիստը, ով 100 գնդակ է խփել Ուկրաինայի բարձրագույն դիվիզիոնում։ Նրա անունով է կոչվել Սերգեյ Ռեբրովի խորհրդանշական ակումբը, որում ընդգրկված են Ուկրաինայի առաջնությունում եռանիշ թվով գոլեր խփած ֆուտբոլիստները
- Առաջին ալիքի գավաթի լավագույն խաղացող՝ 2008
- Չեմպիոնների լիգայի 5 խաղերում անընդմեջ գոլ խփած 4 ֆուտբոլիստներից մեկը (1997/98 մրցաշրջան)[30]
- Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետ
- Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամո» (Կիև)
- Ուկրաինայի չեմպիոն (2)՝ 2014/15, 2015/16
- Ուկրաինայի գավաթակիր (2)՝ 2013/14, 2014/15
- Ուկրաինայի սուպերգավաթակիր՝ 2016
«Ֆերենցվարոշ»
- Հունգարիայի չեմպիոն (3)՝ 2018/19, 2019/20, 2020/21
«Ալ-Այն»
- ԱՄԷ չեմպիոն՝ 2021/22
- ԱՄԷ լիգայի գավաթակիր՝ 2021/22
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի 50 լավագույն մարզիչները (FourFourTwo ամսագիր)՝ 2015՝ 33 տեղ[31], 2016՝ 35 տեղ[32]
- Ուկրաինայի մրցաշրջանի մարզիչ (2)՝ 2014/15, 2015/16[33]
- Հունգարիայի մրցաշրջանի լավագույն մարզիչ (2)՝ 2019/20[34], 2020/21[35]
- Տասնամյակի մարզիչը «Ֆերենցվարոշում»՝ 2020[36]
- Մրցաշրջանի լավագույն մարզիչը ԱՄԷ-ում՝ 2021/22[37]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արժանիքների համար» ІІ աստիճանի շքանշանի կոչում (2020)[38]
- «Արժանիքների համար» ІІІ աստիճանի շքանշանի կոչում (1999)[39]
- «Արիության համար» III աստիճանի շքանշանի կոչում (2006)[40]
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շախտյոր Դոնեցկ | 1991 | ԽՍՀՄ բարձրագույն խումբ | 7 | 2 | 3 | 1 | – | – | 10 | 3 | ||
1992 | Ուկրաինայի առաջնություն | 19 | 10 | 6 | 1 | – | – | 25 | 11 | |||
Ընդհանուր | 26 | 12 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 14 | ||
Դինամո Կիև | 1992–93 | Ուկրաինայի առաջնություն | 23 | 5 | 6 | 2 | 2 | 0 | – | 31 | 7 | |
1993–94 | 10 | 2 | 1 | 0 | 2 | 1 | – | 13 | 3 | |||
1994–95 | 24 | 8 | 6 | 1 | 7 | 1 | – | 37 | 10 | |||
1995–96 | 31 | 9 | 5 | 1 | 2 | 0 | – | 38 | 10 | |||
1996–97 | 30 | 20 | 1 | 0 | 4 | 0 | – | 35 | 20 | |||
1997–98 | 29 | 22 | 7 | 7 | 12 | 8 | – | 48 | 37 | |||
1998–99 | 22 | 9 | 5 | 5 | 14 | 8 | – | 41 | 22 | |||
1999–2000 | 20 | 18 | 4 | 2 | 16 | 10 | – | 40 | 30 | |||
Ընդհանուր | 189 | 93 | 35 | 18 | 59 | 28 | 0 | 0 | 283 | 139 | ||
Տոտտենհեմ Հոտսպուր | 2000–01 | Պրեմիեր Լիգա | 29 | 9 | 5 | 3 | – | 2 | 0 | 36 | 12 | |
2001–02 | 30 | 1 | 3 | 0 | – | 6 | 2 | 39 | 3 | |||
Ընդհանուր | 59 | 10 | 8 | 3 | 0 | 0 | 8 | 2 | 75 | 15 | ||
Ֆեներբահչե | 2002–03 | Սուպեր Լիգա | 13 | 2 | – | – | – | 13 | 2 | |||
2003–04 | 25 | 2 | 3 | 1 | – | – | 30 | 3 | ||||
Ընդհանուր | 38 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 5 | ||
Վեստ Հեմ Յունայթեդ | 2004–05 | Առաջնություն | 27 | 1 | 2 | 0 | – | 4 | 1 | 33 | 2 | |
Դինամո Կիև | 2005–06 | Թուրքիայի առաջնություն | 27 | 13 | 5 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 34 | 14 |
2006–07 | 17 | 6 | 2 | 0 | 7 | 2 | 1 | 0 | 27 | 8 | ||
2007–08 | 9 | 1 | 2 | 0 | 5 | 1 | – | 16 | 2 | |||
Ընդհանուր | 53 | 20 | 9 | 1 | 13 | 3 | 2 | 0 | 77 | 24 | ||
Ռուբին | 2008 | Պրեմիեր Լիգա | 24 | 5 | 1 | 0 | – | – | 25 | 5 | ||
2009 | 7 | 0 | – | – | 1 | 0 | 8 | 0 | ||||
Ընդհանուր | 31 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 33 | 5 | ||
Իրպեն[41][42] | 2009 | Ուկրաինայի սիրողական ֆուտբոլի առաջնություն | 2 | 0 | 1 | 0 | – | – | 3 | 0 | ||
Կարիերայի ընթացքում | 425 | 145 | 68 | 25 | 72 | 31 | 15 | 3 | 580 | 204 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական[43] | Տարի | ||
---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | ||
Ուկրաինա | 1992 | 1 | 0 |
1993 | 3 | 0 | |
1994 | - | - | |
1995 | - | - | |
1996 | 5 | 1 | |
1997 | 10 | 3 | |
1998 | 5 | 4 | |
1999 | 10 | 4 | |
2000 | 5 | 0 | |
2001 | 8 | 0 | |
2002 | 7 | 1 | |
2003 | 7 | 0 | |
2004 | 4 | 0 | |
2005 | 3 | 1 | |
2006 | 7 | 1 | |
Ընդհանուր | 75 | 15 |
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Ցուցանիշներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | % побед | ||||
Դինամո Կիև | 2014 թվականի ապրիլի 17 | 2017 թվականի մայիսի 31 | 137 | 94 | 20 | 23 | 293 | 109 | +184 | 68,61 | |
Ալ-Ահլի | 2017 թվականի հուլիսի 1 | 2018 թվականի ապրիլի 19 | 38 | 23 | 10 | 5 | 83 | 39 | +44 | 60,53 | |
Ֆերենցվարոշ | 2018 թվականի օգոստոնի 22 | 2021 թվականի հունիսի 4 | 133 | 82 | 31 | 20 | 252 | 122 | +130 | 61,65 | |
Ալ-Այն | 2021 թվականի հունիսի 6 | 2023 թվականի հունիսի 6 | 71 | 44 | 18 | 9 | 154 | 67 | +87 | 61,97 | |
Ուկրաինայի հավաքական | 2023 թվականի հունիսի 7 | 15 | 8 | 4 | 3 | 25 | 17 | +8 | 53,33 | ||
Ընհանուր | 395 | 252 | 83 | 60 | 809 | 355 | +454 | 63,80 |
2024 թվականի հունիսի 17-ի տվյալներով
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեբրովը երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնու անունը Լյուդմիլա է։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ Մեկ տարի անց նրանք ունեցան որդի Դմիտրիին[44]։
Երկրորդ կնոջ անունը Աննա է։ Նրանց ծնվել են ևս երկու որդի՝ Սաշան (2016) և Նիկիտան (2018)[44]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ Позывной прежний — UT5UDX Արխիվացված 2014-07-14 Wayback Machine Интервью с Сергеем Ребровым в газете «Спорт-Экспресс» от 7 октября 2005 года
- ↑ «UT5UDX». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «5B4AMM». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «P3X». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Как сложился легендарный дуэт Шевченко — Ребров». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 39 (օգնություն) - ↑ «Ребров переходив у «Тоттенгем» як топ-футболіст». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «The 50 worst footballers». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին. — The Times, 4 июля 2007(անգլ.)
- ↑ «THE LIST: The worst strikers to have played in the Premier League, Nos 10-1». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին. — Daily Mail, 9 октября 2009(անգլ.)
- ↑ «Сергей РЕБРОВ: «Из „Динамо" уехал вовремя»». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «ФНК: Российские новости». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Сергей Ребров завершил карьеру». Lenta.ru. 2009 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Ребров: путь от Шахтёра из Горловки до главной должности в украинском футболе». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Ребров в сборной Украины». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Блохін та його команда». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Сергей Ребров превзошел рекорд Валерия Лобановского». ua-football.com. 2015 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Офіційно: Ребров очолив Аль-Ахлі». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Ребров — головний тренер «Ференцвароша»». «UA-Футбол». 2018 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Ребров — первый тренер-иностранец, дважды выигравший чемпионат Венгрии
- ↑ «Ребров подарил Ференцварошу первое за 25 лет участие в Лиге чемпионов». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Sergei Rebrov leaves Fradi». Fradi.hu. 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Al Ain appoint former Tottenham Hotspur striker Sergei Rebrov as manager». theNationalNews.com. 2021 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Сергей Ребров стал чемпионом ОАЭ». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Сергій Ребров покидає Аль-Айн
- ↑ «Сергей Ребров стал новым главным тренером сборной Украины». www.championat.com (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Україна зіграла внічию з Німеччиною
- ↑ «Клуб Олега Блохина: «Награды нашли своих героев»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Неймар і Роналду повторили досягнення Реброва і Дель П'єро». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Ребров і Маркевич потрапили до Топ-50 тренерів року Արխիվացված 2015-09-21 Wayback Machine // Про спорт, 14.07.2015.
- ↑ 50 Best Football Managers in the World 2016: 35-31 Արխիվացված 2016-09-16 Wayback Machine // FourFourTwo[en], 26 июля 2016.
- ↑ Ребров лучший тренер УПЛ сезона 2015/16
- ↑ Ребров лучший тренер сезона 2019/20 в Венгрии
- ↑ Максим Хрущ. «Сергей Ребров признан лучшим тренером сезона-2020/2021 в чемпионате Венгрии». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Ребров признан Тренером десятилетия в Ференцвароше». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Ребров стал лучшим тренером сезона в ОАЭ
- ↑ «Указ Президента України від 21 серпня 2020 року № 335/2020 «Про відзначення державними нагородами України з нагоди Дня незалежності України»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 50 (օգնություն) - ↑ «Указ президента Украины N 1338/1999». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Указ президента Украины N 697/2006». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Կաղապար:FFU profile
- ↑ Irpin Horenychi roster for 2009 season Արխիվացված 2019-03-29 Wayback Machine. Football Federation of Ukraine website
- ↑ «Офіційний сайт Федерації футболу України». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 44,0 44,1 «Ребров. Биография». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виктор Хохлюк. «Голеадоры». — 2012. — 124 с. ISBN 978-966-158-934-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Профиль на официальном сайте ФК «Динамо» Киев».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Профиль на сайте «Футбольные легионеры»». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Профиль на сайте «Футболфан»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
- Հունիսի 3 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի մարզիչներ
- Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլային մարզիչներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆեներբահչեի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ