Կելը «Դորտմունդի Բորուսիա» է եկել 2001-2002 թթ.՝ «Ֆրայբուրգ» ակումբից, մերժելով «Մյունխենի Բավարիայի» առաջարկը։ 2006 թ.-ի վիրահատությունից հետո բաց է թողել 2006-2007 մրցաշրջանի առաջին կեսը, խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 4-ին, որից հետո ստիպված է եղել բաց թողնել ևս 4 շաբաթ։ 2012 թ. նրա՝ Նյուրնբերգի դեմ ընկերական խաղում խփած գոլը ճանաչվեց Գերմանիայի ամսվա լավագույն գոլ[4]։ 2013 թ.-ի ապրիլին Դորտմունդի Բորուսիան Կելի հետ պայմանագիրը երկարաձգեց մեկ տարով։ Հաջորդ տարի Բորուսիան կրկին 1 տարով երկարաձգեց պայմանագիրը գերմանացի կիսապաշտպանի հետ, ով էլ հայտարարեց, որ այդ տարի կավարտի իր ֆուտբոլային կարիերան։ 2014-15 մրցաշրջանում առաջին գոլը խփել է Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղի 107-րդ րոպեին, և հենց Կելի հրաշալի գոլի շնորհիվ Բորուսիան հաղթեց Հոֆֆենհայմին։
2001 թ.-ի մայիսի 29-ին նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում՝ Սլովակիայի դեմ խաղում, որը անցկացվել է Բրեմենում։ Այդ խաղում առաջին խաղակեսից հետո նա փոխարինման դուրս եկավ Մարկո Ռախմերի փոխարեն և օգնեց թիմին հաղթել 2-0 հաշվով։ Ազգային ընտրանու հետ Սեբաստիանը մասնակցել է 2 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների. 2002 թ.-ին վաստակել է արծաթե մեդալ, իսկ 2006 թ.-ին՝ բրոնզ։ 2004 թ.-ին Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Կելը և հավաքականի մյուս անդամները չկարողացան մասնակցել խմբային փուլից դուրս չգալու պատճառով։