Սառա Բարելիս
Սառա Բարելիս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sara Bareilles |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sara Beth Bareilles |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1979[1] (45 տարեկան) Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոֆթ ռոք և մյուզիքլ |
Մասնագիտություն | երգչուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Sony Music |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[2] և Eureka High School? |
Կայք | sarabmusic.com |
Ստորագրություն | |
Sara Bareilles Վիքիպահեստում |
Սառա Բեթ Բարելիս (անգլ.՝ Sara Beth Bareilles, դեկտեմբերի 7, 1979[1], Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դաշնակահարուհի և երգերի հեղինակ։ Միջազգային հաջողություն գրանցել է 2007 թվականին՝ «Love Song» սինգլի թողարկումից հետո։ Երգը գլխավորել է «Billboard Pop 100» հիթ-շքերթը և «Billboard Hot 100» հիթ-շքերթում հայտնվել չորրորդ հորիզոնականում։ Վաճառել է ավելի քան 1 միլիոն ձայնագրություն, ինչպես նաև 5 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` ներառյալ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ NBC հեռուստաալիքի «The Sing-Off» շոուի երրորդ եթերաշրջանում Սառա Բարելիսը Բեն Ֆոլդսի և Շոն Սթոքմանի հետ եղել է ժյուրիի անդամ։ 2012 թվականի փետրվարին ամերիկյան VH1 հեռուստաալիքը Սառա Բարելիսին ներառել է «Լավագույն 100 երգչուհիներ» ցանկում, որտեղ երգչուհին 80-րդն է։ 2015 թվականին հրատարակված նրա «Sounds Like Me: My Life (So Far) in Song» հուշագրությունները եղել են բեսթսելլերներ (Նյու Յորք Թայմսի մեմուարների վարկանիշում 13-րդն է)։ Սառա Բարելիսը «Մատուցողուհին» մյուզիքլի խոսքերի և երաժշտության հեղինակն է։ Այդ աշխատանքի համար նա 2016 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ` որպես «Լավագույն օրիգինալ սաունդթրեք»։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Բեթ Բարելիսը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 7-ին Կալիֆոռնիա նահանգի Յուրիկա քաղաքում` թաղման բյուրոյի աշխատակցուհի Բոննի Հալվորսենի (ծննդյամբ` Կապելլաս (Bonnie Halvorsen (née Capellas)) և ապահովագրական վնասների գնահատող Փոլ Բարելիսի (Paul Bareilles) ընտանիքում։ Սառա Բարելիսն ունի երկու հարազատ և մեկ խորթ քույր։ Սառա Բարելիսն ունի իտալական, անգլիական, գերմանական, պորտուգալական և ֆրանսիական տոհմաբանական արմատներ։ Նա մոտ մեկ տարի բնակվել է Իտալիայում և խոսել իտալերեն։ Սառան մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Դպրոցում մասնակցել է թատերական ներկայացումների, այդ թվում` «Little Shop of Horrors» ներկայացման մեջ, որտեղ խաղացել է Օդրիի դերը։ Երգել է դպրոցի երգչախմբում։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո 1998 թվականին Սառան ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի հաղորդակցման ֆակուլտետ։ Համալսարանում անդամակցել է ուսանողական «Awaken a Cappella» ա կապելլա խմբին։ Այդ խմբի «Dysfunktional Family» ալբոմում թողարկվել է հետագայում հայտնի դարձած «Gravity» երգը։ «Gravity» երգը ներառվել է CD-ով թողարկված «Best of College a Cappella 2004» համալսարանական ժողովածուում։ Սառան դեռ պատանի ժամանակից ծանոթ է Maroon 5 խմբի անդամների հետ, որն այդ ժամանակ Կալիֆոռնիայում հայտնի էր Kara’s Flowers անվամբ։ Ուսանողական տարիներին Սառան մասնակցել է ամենամյա անցկացվող «UCLA Spring Sing» երաժշտական ուսանողական մրցույթին և երկու անգամ հաղթանակ տարել։ Սառան ինքնուրույն, առանց մանկավարժի օգնության, սովորել է նվագել դաշնամուր և այդ ոլորտում հասել շատ հաջողությունների։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Սառան իր խմբի հետ թողարկել է «Careful Confessions» առաջին ալբոմը։ 2007 թվականի հուլիսին թողարկվել է լիրիկական թեմատիկայով ստուդիական երկրորդ ալբոմը, որը կոչվում էր «Little Voice»: Նույն տարվա դեկտեմբերին այդ ալբոմից «Love Song» սինգլը «Billboard Pop 100» հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնական, իսկ «Billboard Hot 100» հիթ-շքերթում` չորրորդ հորիզոնական։ Երգը նաև առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երգ»։ 2011 թվականին ներկայացել է ամերիկյան «Sing Off» շոուի ժյուրիի կազմում, որի ընթացքում ելույթ է ունեցել հայտնի Pentatonix ակապելլա-խումբը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմ | Նկարագիր | Բարձրագույն դիրք | Հավաստագրումներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [3] |
AUS [4] |
AUT [5] |
CAN [6] |
FRA [7] |
GER [8] |
NL [9] |
NZ [10] |
SWI [11] |
UK [12] | |||||
«Careful Confessions» |
|
- | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«Little Voice» |
|
7 | 49 | 46 | - | 87 | 52 | 31 | 26 | 34 | 9 | |||
Kaleidoscope Heart |
|
1 | - | - | 13 | - | - | - | - | 97 | 138 | |||
«-» նշանակում է, որ չի հայտնվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում |
2013 թվական` «The Blessed Unrest» ալբոմ
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The First One» (2003)[14][15]
- «The Summer Sessions» (2003)[15][16]
- «Between the Lines: Sara Bareilles Live at the Fillmore» (2008)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Բարձրագույն դիրք | Հավաստագրումներ | Ալբոմ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [17] |
US Adult [18] |
US Pop [19] |
AUS [20] |
CAN [21] |
GER [22] |
NL [23] |
NZ [24] |
SWI [25] |
UK [26] | |||||
«Love Song» | 2007 | 4 | 1 | 1 | 4 | 1 | 13 | 5 | 7 | 16 | 4 | Little Voice | ||
«Bottle It Up» | 2008 | 107 | 15 | 31 | - | - | - | 33 | - | - | - | |||
«Gravity» | 2009 | - | - | - | - | - | - | - | - | - | - | |||
«King of Anything» | 2010 | 32 | 4 | 19 | - | 94 | - | 21 | 38 | - | - |
|
Kaleidoscope Heart | |
«Uncharted» | 2011 | 116 | 13 | - | - | - | - | 44 | - | - | - | |||
«Gonna Get Over You» | - | 27 | - | - | - | - | - | - | - | - | ||||
«Love Is Christmas» | - | - | - | - | - | - | - | - | - | - | Ալբոմից դուրս սինգլ | |||
«-» նշանակում է, որ թողարկումը չի հայտնվել հիթ-շքերթներում |
Համատեղ սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Բարձրագույն դիրք | Ալբոմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [30] |
CAN [31] |
IRL [32] | ||||||||||||
«Winter Song» (Ingrid Michaelson featuring Sara Bareilles) |
2008 | - | 97 | 2 | The Hotel Café Presents Winter Songs | |||||||||
«Come Home» (OneRepublic featuring Sara Bareilles) |
2009 | 80 | - | - | Dreaming Out Loud | |||||||||
«Barcelona» (Jay Nash featuring Sara Bareilles) |
2011 | - | - | Things You Think You Need | ||||||||||
«Summer Is Over» (Jon Mclaughlin featuring Sara Bareilles) |
2012 | - | - | Forever If Ever | ||||||||||
«Come Back Down» (Greg Laswell featuring Sara Bareilles) |
2012 | - | - | Landline | ||||||||||
«-» նշանակում է, որ թողարկումը չի հայտնվել հիթ-շքերթում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ «Sara Bareilles Album & Song Chart History - Billboard 200». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «australian-charts.com - Australian charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «austriancharts.at - Austria Top 40». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Sara Bareilles Album & Song Chart History - Canadian Albums». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «lescharts.com - French charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «German Music Charts - Albums». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «dutchcharts.nl - Dutch charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «charts.org.nz - New Zealand charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Die Offizielle Schweizer Hitparade und Music Community». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑
- «Chart Stats - Sara Bareilles». chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- Zywietz, Tobias. «Chart Log UK – Update 5.03.2011». Zobbel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
- ↑ «RIAA - Gold & Platinum - January 14, 2011». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Sara B music: Buy». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 15,0 15,1 «Sara B music: Buy». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Sara B music: Buy». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Sara Bareilles Album & Song Chart History - Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Sara Bareilles Album & Song Chart History - Adult Pop Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Sara Bareilles Album & Song Chart History - Pop Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «australian-charts.com - Australian charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Sara Bareilles Album & Song Chart History - Canadian Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «German Music Charts - Singles». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «dutchcharts.nl - Dutch charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «charts.org.nz - New Zealand charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Die Offizielle Schweizer Hitparade und Music Community». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Chart Stats - Sara Bareilles». chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «ARIA Charts - 2008 Singles». ARIA Charts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «RIAA - Gold & Platinum - January 7, 2011: "Love Song" certified awards». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «RIAA - Gold & Platinum - January 7, 2011: "King of Anything" certified awards». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «acharts.us - "Come Home"». acharts.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «acharts.us - "Come Home"». acharts.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Irish Top 50 Singles». Irish Recorded Music Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Սառա Բարելիսի երկրպագուների կայք
- Տեսահոլովակներ
- Սառա Բարելիսի ֆան-ակումբը Ռուսաստանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բարելիս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Կոնտրալտոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի կին երաժիշտներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մեցցո-սոպրանոներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Երաժիշտներ Կալիֆոռնիայից
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ