Սանրվող կինը
Սանրվող կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար |
տարի | 1887 |
բարձրություն | 65,3 սանտիմետր[1] |
լայնություն | 54 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
ժանր | կենցաղային ժանր և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
հիմնական թեմա | լվացում |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Սանրվող կինը» (ֆր.՝ Femme se coiffant), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում իմպրեսիոնիստական ոճի ներկայացուցիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1887 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 65,3 × 54 սմ։
Այսօր «Սանրվող կինը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետեբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սանրվող կինը» ստեղծագործությունում պատկերված է երիտասարդ կին։ Նա հագել է գիշերանոց. մի կուրծքը բաց է։ Ձեռքերը վեր բարձրացնելով՝ կինը հարդարում է մազերը։ Նկարի ներքևի ձախ հատվածում հեղինակը դրել է իր ստորագրությունը և ստեղծման տարեթիվը՝ «Renoir 87»:
Էրմիտաժի արևմտաեվրոպական արվեստի բաժնի գիտաշխատող Ա. Գ. Կոստենևիչը նշել է.
Մոդելի ցրված հայացքով աչքերը պատնեշ են ստեղծում նրա և դիտողի միջև։ «Ներքին հայացքը» գեղանկարչությունը դարձնում է առավել նպատակաուղղված և խորը, ու այս ամենով հանդերձ անտիկ արձանի տպավորություն է ստեղծվում։ Ֆոնը վերացական է, ծանրաբեռնված չէ ինչ-որ մի որոշակի դետալով[2]։ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սանրվող կինը» ստեղծագործությունը հեղինակը՝ Ռենուարը, վրձնել է 1887 թվականին։ Այն միանգամից գնել է ֆրանսիացի կոլեկցիոներ Պոլ Դյուրան Ռուելը։ 1908 թվականին վերջինս կտավը վաճառում է գերմանացի կոլեկցիոներ Բերնհարդ Քյոլերին։ Նրա մահից հետո՝ 1927 թվականին հավաքածուն որպես ժառանգություն անցնում է որդուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ հավաքածուն բաժանվել է մի քանի մասի և թաքցվել զանազան վայրերում։ Մի մասը մնաց սեփականատիրոջ տանը՝ Բեռլինում, որը ոչնչացավ 1945 թվականին, երբ դաշնակից զորքերը ռմբակոծեցին քաղաքը։ Այս նկարը ի պահ է տրվել Բեռլինի պատկերասրահին, սակայն Խորհրդային զորքերը 1945 թվականին հափշտակել և ուղարկել են ԽՍՀՄ՝ որպես ռազմատուգանք։ 1949 թվականի գրանցումներում նկարը կոչվում է «Սպիտակ վերնաշապիկով աղջիկը»[3]։ Երկար ժամանակ պահվել է Էրմիտաժի պահոցներում։
«Սանրվող կինը» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմավարի ցուցահանդեսի շրջանակներում[4]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում, իսկ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (սրահ 407)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/39130/
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 110.
- ↑ Государственный Эрмитаж. «Перемещённое искусство». 1945—1958: Архивные документы. — СПб., 2014. — Ч. 1. — С. 237.
- ↑ Государственный Эрмитаж. Выставка «Неведомые шедевры». 1995
- ↑ Государственный Эрмитаж. — Ренуар, Пьер Огюст. «Причёсывающаяся женщина».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georges Rivière, Renoir et ses amis, Paris, 1921, p. 84 (Ֆրանսերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանրվող կինը կատեգորիայում։ |
|