Ռուֆինո Տամայո
Ռուֆինո Տամայո իսպ.՝ Rufino del Carmen Arellanes Tamayo | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ Rufino del Carmen Arellanes Tamayo |
Ծնվել է | օգոստոսի 26, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | հունիսի 24, 1990[4][1][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Սան Կարլոս ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և քանդակագործ |
Ոճ | մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Կրակի հետ խաղացող երեխաները» «Առյուծն ու ձին» «Կենդանիները» «Պատուհանը» |
Աշակերտներ | Հելեն Ֆրանկենտալերի |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ազգային կոլեգիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա |
Կայք | rufinotamayo.org.mx/wp/ |
Rufino Tamayo Վիքիպահեստում |
Ռուֆինո Տամայո (իսպ.՝ Rufino Tamayo, օգոստոսի 26, 1899[1][2][3][…], Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 24, 1990[4][1][5][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարիչ, սյուրռեալիստական ազդեցությամբ մոդեռնիստ[7][7][8][9][10], մեքսիկական որմնանկարչության ներկայացուցիչներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տամայոն ծնվել է Մեքսիկայի Օախակա քաղաքում։ Ծնողների մահից հետո տեղափոխվել է Մեխիկո՝ բնակվելու հորաքրոջ հետ և օգնել է նրան վարելու փոքրիկ բիզնեսը։ Հորաքրոջ ջանքերով Տամայոն 1917 թվականին ընդունվում է Սան Կառլոսի գեղարվեստի ազգային դպրոց[9]։ Դեռևս ուսանողական տարիներին նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել կուբիզմը, էքսպրեսիոնիզմը, ֆովիզմը և այդ ժամանակի այլ հայտնի շարժումներ[9]։ Չնայած Տամայոն որպես երիտասարդ նկարիչ ուսանել է Սան Կառլոսի գեղարվեստի ակադեմիայում, նա սովորել է ինքնուս, մասնավորապես 1921 թվականին Խոսե Վասկոնսելոսի հետ ազգագրական նկարչության բաժնում աշխատելու տարիներին։ Հետագայում Վասկոնսելոսի կողմից նշանակվել է բաժնի պետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուֆինո Տամայոն Դիեգո Ռիվերայի, Օրոսկոյի, Սիկեյրոսի հետ միասին համարվում են Մեքսիայի 20-րդ դարի որմնանկարչության ներկայացուցիչներից[11]։ Մեքսիկական հեղափոխությունից հետո Տամայոն ստեղծում է իր ուրույն ստեղծագործական ոճը։ Նա պատկերում էր այն, ինչ տեսնում էր որպես ազգային մեքսիկական և խուսափում էր բացահայտ քաղաքական արվեստից, ինչպիսին էր Խոսե Կլեմենտե Օրոսկոյի, Դիեգո Ռիվերայի, Օսվալդո Գուայասամինի և Խոսե Դավիդ Սիկեյրոսի արվեստը։ Ի տարբերություն այս որմնանկարիչների, որոնք Մեքսիկայի համար անհրաժեշտ էին համարում հեղափոխությունը, նա կարծում էր, որ հեղափոխությունը վնաս կհասցնի Մեքսիկային։ Իր ստեղծած «Niños Jugando con Fuego» («Կրակի հետ խաղացող երեխաները», 1947) կտավում Տամայոն ցույց է տալիս, թե ինչպես են երկու անձինք այրվում իրենց առաջացրած կրակից, որը խորհրդանշում էր մեքսիկացիներին՝ որպես իրենց ընտրության և գործողությունների արդյունք[12]։
Ըստ Տամայոյի մարդիկ հայտնվել էին իրենց իսկ ստեղծած վտանգի մեջ։ Իր հայացքների համար Տամայոյին հաճախ համարում էին դավաճան։ Տամայոն, զգալով որ չի կարողանում արվեստում իրեն լիովին դրսևորել, 1926 թվականին հեռանում է Մեխիկոյից և տեղափոխվում Նյու Յորք[9]։ Նախքան Մեխիկոյից հեռանալը կազմակերպում է իր անհատական ցուցահանդեսը[9]։ 1929 թվականին վերադառնում է Մեխիկո՝ կրկին ցուցահանդեսի համար և այս անգամ արժանանում է բարձր գովասանքի, և նրա մասին դրական են գրում տարբեր լրատվամիջոցներ։
1925-1991 թվականներին Տամայոյի գրաֆիկական աշխատանքները ներառում են լիտոգրաֆիա, փորագրություններ, "Mixografia": Մեքսիկացի նկարիչ, ինժեներ Լուիս Ռեմբայի աջակցությամբ Տամայոն ընդլայնում է գրաֆիկական արվեստի իր տեխնիկական և գեղագիտական հնարավորությունները՝ ստեղծելով նոր նյութ, որն անվանում է Mixografia, որը եռաչափ տպագրության հնարավորություն է տալիս[13]։ Հայտնի Mixografia-ներից մեկը վերնագրված է «Dos Personajes Atacados por Perros» («Շները հարձակվում են երկու անձանց վրա»)[14]։
1935 թվականին Տամայոն միանում է Հեղափոխական նկարիչների և գրողների լիգային (LEAR), մի կազմակերպություն, որտեղ մեքսիկացի գրողներն ու նկարիչները կարողանում էին ստեղծագործությունների միջոցով արտահայտել իրենց վերաբերմունքը հեղափոխության պատերազմի, մեքսիկական քաղաքական ուժերի վերաբերյալ։ Չնայած Տամայոն համախոհ չէր Օրոսկոյի և Սիկեյրոսի հետ, նրանք միասին ընտրվում են ներկայացնելու իրենց արվեստը Նյու Յորքի ամերիկյան նկարիչների կոնգրեսում։ Ռուֆինոն կնոջ՝ Օլգայի հետ մի քանի տասնամյակ ապրում է Նյու Յորքում[15]։
1949 թվականին կնոջ՝ Օլգայի հետ տեղափոխվում են Փարիզ[9]։
Տամայոն նկարել է կանացի դիմանկարներ։ Նրա սկզբնական գործերում գերիշխում էին մերկ կերպարները, որոնք գրեթե անհետացան ստեղծագործական գործունեության ընթացքում։ Շատ է նկարել կնոջը՝ Օլգային, գույների ընտրության և դեմքի արտահայտությամբ փորձելով ցույց տալ նրա դժվարություններով լի ուղին, որն արտահայտված է նաև 1934 թվականին ստեղծված «Ռուֆինոն և Օլգան» կտավում։
Տամայոյի ստեղծած աշխատանքներից կարելի է տեսնել Մեխիկոյի Գեղարվեստի պալատում, Օպերայի շենքում՝ «Nacimiento de la nacionalidad» («Ազգային պատկանելության ծնունդը», 1952)։
Մեխիկոյից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]1937-1949 թվականներին Տամայոն և Օլգան բնակվում են Նյու Յորքում, որտեղ Տամայոն ստեղծում է իր ուշագրավ գործերի մեծ մասը։ Նյու Յորքի իր առաջին ցուցահանդեսը նա կազմակերպում է Վալենտինա պատկերասրահում։ Վաստակ ձեռք բերելով՝ նա սկսում է ցուցադրվել Նոդլեր, Նալբորու պատկերասրահներում։ Դալթոն դպրոցում դասավանդում է ամերիկացի աբստրակտ նկարչուհի Հելեն Ֆրանկենտալերին[16]։ ԱՄՆ-ում բնակվելու տարիներին Տամայոն հաճախակի է այցելում կարևոր ցուցահանդեսներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նրա արվեստի մեխանիզմի վրա։ Դոմինիկ Էնգրի, Պիկասոյի, ֆրանսիական արվեստի ցուցահանդեսներով Տամայոն ծանոթանում է իմպրեսիոնիզմին, ֆովիզմին, կուբիզմին, ինչպես նաև 1928 թվականին Բրուկլինյան ցուցահանդեսներից մեկում հանդիպում է Անրի Մատիսին[12]։
1926 թվականին՝ ԱՄՆ ժամանելուց ընդամենը մի քանի ամիս անց, 39-ամյա Տամայոյի աշխատանքները ցուցադրվում են Ուեյ պատկերասրահում[15]։ Նկարչի այցը Նյու Յորք մեծ ճանաչում բերեց նրան ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Մեքսիկայում և այլ երկրներում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուֆինո և Օլգա» (1934)
- «Կենդանիներ» (1941)
- «Ձին ու առյուծը» (1942)
- «Կրակի հետ խաղացող երեխաներ» (1947)
- «El día y la noche» (Օր ու գիշեր) (1954)
- «Մեռած բնություն» (1954)
- «Ամերիկա» (1955)
- «Շունը և լուսինը» (1973)
- «Երեք երգիչները» (1981)
- «Ծաղիկով մարդը» (1989)
- «Լուսին և արև» (1990)
- «Պատուհանը» (1932)
Կողոպուտ, վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Հյուստոնի մի բնակիչ իր կնոջ համար գնում է Տամայոյի 1970 թվականին ստեղծած «Երեք անձինք» կտավը, որը 1987 թվականին նրա իրերի անհատական պահեստի տեղափոխման ժամանակ գողացել են։ 2003 թվականին Էլիզաբեթ Գիբսոնը նկարը գտնում է Նյու Յորքում մայթեզրի թափոններից մեկում[17]։ Չնայած Գիբսոնը ժամանակակից արվեստից շատ չէր հասկանում, նա, առանց իմանալու դրա արժեքը, գիտակցում է, որ դա «արժեքավոր իր է»։ Չորս տարի շարունակ նա փորձում է այդ ստեղծագործության մասին տեղեկություն ստանալ։ Հանրային հեռահաղորդակցության կենտրոնից կայքի Antiques Roadshow հեռուստաշոուից նա տեղեկանում է գործի մասին և Սոթբիս աճուրդում այն վաճառում։ 2007 թվականի նոյեմբերին Գիբսոնը ստանում է $15,000 մրցանակ և $1,049,000 աճուրդի վաճառքի գումար[17][17][18][19]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեքսիկայի արվեստի և գիտության ազգային մրցանակ, 1964
- Մեքսիկայի ազգային համալսարանի պատվավոր դոկտոր[20], 1978
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գեղարվեստի պատվավոր դոկտոր[21], 1985
- Իսպանիայի գեղարվեստի ոսկե մեդալ, 1985
- Մեքսիկայի սենատի Բելիսարիո Դոմինգեսի պատվո մեդալ, 1988
- Իտալիայի Հանրապետության ավագ ծառայողի պատվո շքանշան, 1989
- Մեխիկոյի ազգային քոլեջի պատվավոր անդամ, 1991
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի հունիսի 12-ին Տամայոն հոսպիտալացվում է Մեխիկոյի Բժշկագիտության, շնչառական սնուցման և սրտի անբավարարության ազգային ինստիտուտում։ Նույն թվականի հունիսի 24-ին մահանում է սրտի կաթվածից։
Տամայոն ստեղծագործել է մինչև կյանքի վերջին օրերը։ Նրա մահից հետո կազմակերպվել են տարբեր կարևոր ցուցահանդեսներ և հրատարակվել են գրքեր[22][22]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- DuPont, Diana C., ed. Tamayo: A Modern Icon Revisited. Santa Barbara: Santa Barbara Museum of Art 2007.
- Museum, Miami (2006). Tamayo, a Modern Icon Reinterpreted. City: Turner Ediciones S.A. ISBN 84-7506-745-X.
- Conde, Teresa del; Tamayo, Rufino (2000). Tamayo. Boston: Little, Brown. ISBN 0-8212-2651-7.
- Rufino Tamayo: 70 años de creación. 2 vols. Mexico City: MPBA/Museo Tamayo 1987.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rufino Tamayo (դան.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ 7,0 7,1 Sullivan, 170-171
- ↑ Ades, 357
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Carlos Suarez De Jesus (2007). «Mexican Master». The Miami New Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ The Adani Gallery (2007). «Rufino Tamayo». The Adani Gallery. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Nicoletta, Julie. «ART OUT OF PLACE: INTERNATIONAL ART EXHIBITS AT THE NEW YORK WORLD'S FAIR OF 1964-1965». Peter N. Stearns. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 12,0 12,1 Day], Holliday T. Day and Hollister Sturges ; with contributions by Edward Lucie-Smith, Damián Bayón ; [edited by Sue Taylor ; additional editing by Anna Baker ... et al. ; translations by Michele Davis, Linda Huddleston, Susan; և այլք: (1987). Art of the fantastic : Latin America, 1920-1987 (1st ed.). Indianapolis, Ind.: Indianapolis Museum of Art. ISBN 0-936260-19-X.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Frank Houston (2007). «Gone Tamayo». The Miami New Times. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Artscene (2007). «Rufino Tamayo». Artscene. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 15,0 15,1 Shoemaker, ed. by John Ittmann. With contrib. by Innis Howe; Wechsler,, James M., Williams, Lyle W. (2006). Mexico and modern printmaking : a revolution in the graphic arts, 1920 to 1950; [on the occasion of the Exhibition Mexico and Modern Printmaking: a Revolution in the Graphic Arts, 1920 to 1950; Philadelphia Museum of Art, October 21, 2006 to January 14, 2007 ... McNay Art Museum, San Antonio, October 3, 2007, to January 6, 2008]. Philadelphia, Pa.: Philadelphia Museum of Art [u.a.] ISBN 0-87633-195-9.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Katherine Jentleson (2007 թ․ նոյեմբերի 21). «Artist Dossier: Rufino Tamayo». ARTINFO. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 17,0 17,1 17,2 ULA ILNYTZKY (2007 թ․ հոկտեմբերի 23). «Painting found in trash could fetch $1M». USA Today. Associated Press.
- ↑ Charlotte Higgins (2007 թ․ հոկտեմբերի 24). «Stolen masterpiece found on New York street». London: The Guardian.
- ↑ Lisa Gray (2007 թ․ նոյեմբերի 6). «Finding Tamayo painting was result of fate». Houston Chronicle. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Honorary doctorates by the National University of Mexico (spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «University of Southern California Commencement 1985». Los Angeles Times. 1985. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 22,0 22,1 Long, Andrew; Panichi, Luisa (2000). Teresa del Conde (ed.). Tamayo (1st U.S. ed.). Boston: Little, Brown. ISBN 0-8212-2651-7.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ades, Dawn. Art in Latin America: The Modern Era 1820-1980. New Haven: Yale University Press, 2006. ISBN 978-0-300-04561-1.
- Matheos, José Corredor. Tamayo. New York: Rizzoli, 1987. ISBN 978-0-8478-0855-7.
- Sullivan, Edward J. The Language of Objects in the Art of the Americas. New Haven: Yale University Press, 2007. ISBN 978-0-300-11106-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NY Times obituary
- Sotheby's: From The Trash Bin To The Auction Block
- Museo Tamayo (Իսպաներեն)
- Rufino Tamayo: Life, biography and paintings (Ֆրանսերեն)
- Rufino Tamayo: The Sources of his Art (documentary)
- "Miami Museum of Art (MAM) Tamayo Exhibition (June 24th- Sept 23rd, 2007)" Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- One Person’s Trash Is Another Person’s Lost Masterpiece
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուֆինո Տամայո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Հունիսի 24 մահեր
- 1990 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Մեքսիկացի նկարիչներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Մեքսիկացի քանդակագործներ
- Մեքսիկացի փորագրիչներ