Ռուֆինո Տամայոյի թանգարան (Օախակա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուֆինո Տամայոյի թանգարան (այլ կիրառումներ)
Ռուֆինո Տամայոյի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՕախակա
Հիմնադրվել է1979
Քարտեզ
Քարտեզ

Ռուֆինո Տամայոյի թանգարան (իսպ.՝ Museo Rufino Tamayo), արվեստի թանգարան Մեքսիկայի Օախակա քաղաքում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է մեքսիկացի նկարիչ, մեքսիկական որմնանկարչության ներկայացուցիչ Ռուֆինո Տամայոյին պատկանող նախակոլումբոսյան շրջանի արվեստի գործեր[1]։ Թանգարանը տեղակայված է 1979 թվականին ճարտարապետներ Թեոդորո Գոնսալես դե Լեոնի և Աբրահամ Զաբլուդովսկու կողմից կառուցված շենքում։ Ցուցադրությունները ներկայացված են ըստ գեղագիտական թեմաների։

Տամայոյի, ինչպես նաև թանգարանի գերնպատակն է հավաքել պատմական նմուշները, և դրանք պահպանել շուկաներում ապօրինի վաճառքից։ Տամայոն թանգարանը թողել է իր հարազատ Օախակա նահանգին՝ հետագա սերունդներին տեղեկացնելու մեքսիկական հարուստ մշակութային ժառանգության մասին[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 A visit to the Museo Rufino Tamayo, Oaxaca Guidebook Viva Oaxaca: An Insider's Guide to Oaxaca's Charms.
  2. «Museo de Arte Prehispánico Rufino Tamayo». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուֆինո Տամայոյի թանգարան (Օախակա)» հոդվածին։