Թեոդորո Գոնսալես դե Լեոնն 1942-1947 թվականներին սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Ազգային ճարտարապետության դպրոցում։ Ֆրանսիական կառավարության կողմից ստանալով դրամաշնորհ՝ 1948-1949 թվականներին 18 ամիս Շառլ Էդուար լը Կորբյուզիեի հետ աշխատել է Ֆրանսիայում։ Այս ժամանակահատվածում նա ներգրավվել է Մարսելում Շառլ Էդուար լը Կորբյուզիեի Մարսելի «Բնակելի թաղամաս» և St Dié գործարանի նախագծերում[6]։ Դեռևս ուսանող տարիներից գիտակցել է ՄԱԻՀ-ի համալսարանական կամպուսի ստեղծման անհրաժեշտությունը, որը մշակվել է նրա ուսուցիչների և ժամանակի առաջատար ճարտարապետների կողմից։ Շինությունն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1955-1965 թվականներին նախագծել է քաղաքային պլանավորման շարքեր։ 1969 թվականից հետո նրա ստեղծագործությունների վրա իր ազդեցությունն է ունեցել ճարտարապետ Աբրահամ Զաբլուդովսկին։ 1974-1982 թվականներին նրանք միասին նախագծել են բազմաթիվ հանրային կառույցներ, այդ թվում Կուաուտեմոկ թաղամասը, Մեխիկոյի քոլեջը, Աշխատավորների ազգային բնակարանային հիմնադրամի ինստիտուտի շենքը, Մեխիկոյի Ազգային մանկավարժական համալսարանը, Ռուֆինո Տամայոյի թանգարանները Մեխիկոյում և Օախակայում։ 1984-1987 թվականներին մի շարք շենքեր է նախագծել Տաբասկոյի Վիլյաէրմոսա քաղաքում՝ համագործակցելով Ֆրանցիսկո Սեռանո Կարոյի հետ։ Միասին 2000-2001 թվականներին նախագծել են նաև Բեռլինում Մեքսիկայի դեսպանատան շենքը։ Նախագծել է նաև Մեխիկոյի Արդարադատության պալատի շենքը, Reforma 222-ը[7]։
Թեոդորո Գոնսալես դե Լեոնը 1984 թվականից Գեղարվեստի ակադեմիայի անդամ է, 1988 թվականից՝ Մեխիկոյի քոլեջի անդամ[8], Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAA) պատվավոր անդամ[9], Ճարտարապետության ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր։