Jump to content

Ռոկե Սանտա Կրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոկե Սանտա Կրուս
Քաղաքացիությունը  Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1981(1981-08-16)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Լուկե, Central Department, Պարագվայ[4][5]
Հասակ 191 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ռոկե Լուիս Սանտա Կրուս Կանտերո (իսպ.՝ Roque Luis Santa Cruz Cantero; օգոստոսի 16, 1981(1981-08-16)[1][2][3], Լուկե, Central Department, Պարագվայ[4][5]), պարագվայցի և իսպանացի ֆուտբոլիստ, «Լիբերտադ» ակումբի և Պարագվայի ազգային հավաքականի հարձակվող 2002, 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանտա Կրուսը «Բավարիայի» կազմում:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիա» Ասունսիոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկե Սանտա Կրուսը ինը տարեկան հասակում միացել է «Օլիմպիա» (Ասունսիոն) ակումբի մանկական թիմին և մի քանի մրցաշրջանների ընթացքում նրա լավագույն ռմբարկուն էր: Նրա հաջողություններն աննկատ չեն մնացել։ «Օլիմպիայի» առաջին թիմի գլխավոր մարզիչ Լուիս Կուբիլյան թիմի հիմնական կազմ է հրավիրել 15-ամյա Սանտա Կրուսին: Երիտասարդ հարձակվողի պրոֆեսիոնալ դեբյուտը տեղի է ունեցել 1998 թվականի հուլիսի 27-ին Պարագվայի Կլասիկոյում՝ «Սերո Պորտենյոյի» դեմ, տասնվեց տարեկան հասակում: Սանտա Կրուսի խաղը օգնել է «Օլիմպիային» հաղթել Պարագվայի առաջնությունում 1998 և 1999 թվականներին: 1999 թվականին Սանտա Կրուսը ճանաչվել Է Պարագվայի տարվա ֆուտբոլիստ։

Սանտա Կրուսը «Բլեքբերն Ռովերսի» կազմում:

«Օլիմպիայում» և Պարագվայի ազգային հավաքականում իր հիանալի արդյունքների շնորհիվ Սանտա Կրուսը 1999 թվականի երկրորդ կեսին պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ: Մյունխենում Սանտա Կրուսը հատկապես չի փայլել՝ իր առաջին մրցաշրջանում խփելով ընդամենը 5 գոլ. մի քանի վնասվածքներ և ակումբի հարձակման գծում բարձր մրցակցությունը թույլ չեն տվել նրան ամբողջությամբ բացվել:

Այնուամենայնիվ, նրա մասնակցությամբ «Բավարիան» հաջողության է հասել՝ նվաճելով Գերմանիայի առաջնությունը և գավաթը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան և Միջմայրցամաքային գավաթը:

«Բլեքբեռն Ռովերս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կրուսը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բլեքբեռն Ռովերսի» հետ 2007 թվականի հուլիսի 28-ին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն ֆունտ: «Բլեքբերնի» կազմում իր առաջին խաղում Սանտա Կրուսը գոլի հեղինակ դարձավ գնդակին ընդամենը երեք հպումից հետո՝ փոխարինման դուրս գալով վնասվածք ստացած Բենի Մաքարթիի փոխարեն 2007/08 մրցաշրջանում «Միդլսբրոյի» դեմ խաղում:

Ռոկե Սանտա Կրուսն իր առաջին հեթ-տրիկը «Բլեքբեռնի» կազմում կատարել է 2007 թվականի դեկտեմբերի 15-ին «Ուիգանի» դեմ 3:5 հաշվով պարտված խաղում: 2007 թվականի դեկտեմբերին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Իր առաջին մրցաշրջանում «Բլեքբեռնի» կազմում նա խփել է 19 գոլ:

2008 թվականին «Բլեքբեռնի» երիտասարդական ակադեմիայում հանդես է եկել Ռոկեի կրտսեր եղբայրը՝ Հուլիո Սանտա Կրուսը, ով 2012 թվականին պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է արդեն «Օլիմպիայի» կազմում։

«Մանչեսթեր Սիթին» և վարձակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 22-ին Ռոկե Սանտա Կրուսը «Բլեքբեռնից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» 17,5 միլիոն ֆունտով[6]։ Սեպտեմբերի 28-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր թիմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Շոն Ռայթ-Ֆիլիպսին[7]։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում նա գործնականում դադարել է հայտնվել խաղադաշտում։ «Սանդերլենդի» դեմ դեկտեմբերյան խաղում Սանտա Կրուսը դուբլի հեղինակ դարձել է՝ իր առաջին գոլերը խփելով «քաղաքայինների» կազմում[8]։ Բազմաթիվ լուրեր նրան կապում էին իտալական «Լացիոյի» հետ։

2011 թվականի հունվարի 14-ին Սանտա Կրուսը վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը վերադարձել է «Բլեքբեռն»[9]։ 2011 թվականի օգոստոսի 30-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Բետիս» ակումբ[10][11][12]։ Սեպտեմբերի 11-ին «Մալյորկայի» դեմ խաղում Սանտա Կրուսը նորամուտը նշել է Լա լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Խորխե Մոլինային[13]։ Սեպտեմբերի 22-ին «Սարագոսայի» դեմ խաղում նա դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով նոր թիմի առաջին գոլերը[14]։

«Մալագայի» ղեկավարների զանգվածային հեռանալուց հետո Սանտա Կրուսը դարձել է ակումբի գլխավոր աստղը:

«Բետիսում» վարձավճարն ավարտելուց հետո Սանտա Կրուսը վերադարձել է Մանչեսթեր: «Սիթիի» հարձակման գծում բարձր մրցակցության պատճառով տրանսֆերային պատուհանի վերջին օրը Ռոկեն մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Մալագա» ակումբ: 2012 թվականի սեպտեմբերի 15-ին «Լևանտեի» դեմ խաղում նորամուտը նշել է նոր ակումբում՝ Խավիեր Սավիոլայի փոխարեն փոխարինման դուրս գալով[15]։ Հոկտեմբերի 7-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում Ռոկեն խփել է իր առաջին գոլը «Մալագայի» կազմում, ճիշտ է, այդ գնդակը չի օգնել իր ակումբին դրական արդյունքի հասնել՝ 2:1[16]։ Նոյեմբերի 24-ին «Վալենսիայի» դեմ խաղում Սանտա Կրուսը դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին խոշոր հաշվով հաղթանակ տանել՝ 4:0[17]։ Դեկտեմբերի 8-ին «Գրանադայի» դեմ խաղում Ռոկեն խփել է թիմի գոլերից մեկը և օգնել «Մալագային» խոշոր տնային հաղթանակի հասնել՝ 4:0[18]։ Դեկտեմբերի 22-ին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Սանտա Կրուսի երկու գոլերը «անչոուսներին» բերեցին վերջին 29 տարվա ընթացքում առաջին տնային հաղթանակը «Արքայական ակումբի» նկատմամբ[19]։

2013 թվականի մարտի 13-ին պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Սանտա Կրուսը խփել է հաղթական գոլը, որն օգնել է իր թիմին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ 1/4[20][21]։

«Կրուս Ասուլ» և Վարձավճար «Մալագայում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբին Սանտա Կրուսը տեղափոխվել է մեքսիկական «Կրուս Ասուլ»: Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո, իսկ նրա աշխատավարձն ամենամեծն է Մեքսիկայի առաջնությունում։ Հունվարի 11-ին «Պաչուկայի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Մեքսիկական Պրիմերայում[22]։ Մարտի 22-ին «Տիխուանայի» դեմ խաղում Ռոկեն խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[23]։

2015 թվականի ամռանը Սանտա Կրուսը վարձավճարով վերադարձել է «Մալագա»[24]։ 2016 թվականի հունվարի 10-ին «Լաս Պալմասի» դեմ խաղում նա վերադարձից հետո առաջին գոլն է խփել «Անչոուսի» համար[25]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի սկզբին Պարագվայի երիտասարդական հավաքականի կազմում Ռոկեն մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա երեք գոլ է խփել Չիլիի, Բոլիվիայի և Բրազիլիայի թիմերի դարպասը և օգնել է հավաքականին որակավորվել աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Նույն թվականի ապրիլին աշխարհի երիտասարդական առաջնությունում Սանտա Կրուսն օգնել է հավաքականին դուրս գալ 1/8 եզրափակիչ՝ երեք գոլ խփելով Ուրուգվայի և Կոստա Ռիկայի դեմ մենամարտերում։

Ապրիլի 28-ին Մեքսիկայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռոկեն նորամուտը նշել է Պարագվայի հավաքականի կազմում[26]։ Հունիսի 17-ին Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։ Նույն թվականին Սնաթ Կրուսը հայտավորվել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում։ Մրցաշարում նա աչքի է ընկել Ճապոնիայի և Պերուի հավաքականների դեմ խաղերում և հավաքականին դուրս է բերել 1/4 եզրափակիչ:

2002 թվականին Սանտա Կրուսը Պարագվայի կազմում մեկնել է Ճապոնիայում և Հարավային Կորեայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սլովենիայի[27], Իսպանիայի[28], ՀԱՀ-ի[29] և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին[30]: Աֆրիկացիների դեմ խաղում Ռոկեն դարձել է գոլի հեղինակ։

Չորս տարի անց Սանտա Կրուսը երկրորդ անգամ մեկնել է աշխարհի առաջնություն։ Գերմանիայում նա մասնակցել է Անգլիայի[31], Շվեդիայի[32] և Տրինիդադ և Տոբագոյի հավաքականների դեմ մենամարտերին[33]։

2007 թվականին Ռոկեն ազգային թիմի հետ մեկնել է Վենեսուելա՝ Ամերիկայի գավաթի համար։ Մրցաշարում նա մասնակցել է Կոլումբիայի[34], ԱՄՆ-ի[35], Արգենտինայի[36] և Մեքսիկայի դեմ խաղերին[37]: Կոլումբացիների դեմ խաղում Սանտա Կրուսն իր առաջին հեթ-տրիկն է կատարել հավաքականի կազմում:

2010 թվականին Ռոկեն երրորդ անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը։ ՀԱՀ-ում կայացած մրցաշարում նա մասնակցել է Իտալիայի[38], Սլովակիայի[39], Նոր Զելանդիայի[40], Իսպանիայի[41] և Ճապոնիայի հավաքականների դեմ խաղերին[42]:

Մեկ տարի անց Արգենտինայում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում Սանտա Կրուսն օգնել է հավաքականին նվաճել արծաթե մեդալներ: Մրցաշարում նա մասնակցել է Էկվադորի[43], Բրազիլիայի[44] և երկու անգամ Վենեսուելայի թիմերի դեմ խաղերին[45][46]: Բրազիլացիների դեմ խաղում Ռոկեն դարձել է գոլի հեղինակ։

2015 թվականին Սանտա Կրուսն ընդգրկվել է Չիլիում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկության հայտացուցակում: Մրցաշարում նա մասնակցել է Բրազիլիայի[47], Ճամայկայի[48] և երկու անգամ Արգենտինայի դեմ խաղերին[49][50]:

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլեր Պարագվայի երիտասարդական հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 1999 թվականի հունվարի 8 Էստադիո Սան Մարտին, Սան Մարտին, Արգենտինա Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիա (մինչև 20 տ) 1:1 2:1 Հարավային Ամերիկայի 1999 թվականի երիտասարդական առաջնություն
2. 1999 թվականի հունվարի 10 Էստադիո Սան Մարտին, Սան Մարտին, Արգենտինա Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20 տ) 1:0 1:1 Հարավային Ամերիկայի 1999 թվականի երիտասարդական առաջնություն
3. 1999 թվականի հունվարի 21 Ժոզե Մարիա Մինելյա, Մար դել Պլատա, Արգենտինա Չիլի Չիլի Չիլի (մինչև 20 տ) 3:1 3:2 Հարավային Ամերիկայի 1999 թվականի երիտասարդական առաջնություն
4. 1999 թվականի ապրիլի 7 Ազգային մարզադաշտ, Լագոս, Նիգերիա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա (մինչև 20 տ) 1:0 3:1 Աշխարհի 1999 թվականի երիտասարդական առաջնություն
5. 1999 թվականի ապրիլի 14 Ազգային մարզադաշտ, Լագոս, Նիգերիա Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20 տ) 1:2 2:2 Աշխարհի 1999 թվականի երիտասարդական առաջնություն
6. 1999 թվականի ապրիլի 14 Ազգային մարզադաշտ, Լագոս, Նիգերիա Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20 տ) 2:2 2:2 Աշխարհի 1999 թվականի երիտասարդական առաջնություն

Գոլեր Պարագվայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 1999 թվականի հունիսի 17 Անտոնիո Սարուբի, Սյուդադ դել Էստե, Պարագվայ Ուրուգվայ Ուրուգվայ 1:3 2:3 Ընկերական խաղ
2. 1999 թվականի հուլիսի 2 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Ճապոնիա Ճապոնիա 2:0 4:0 1999 թվականի Ամերիկայի գավաթ
3. 1999 թվականի հուլիսի 2 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Ճապոնիա Ճապոնիա 4:0 4:0 1999 թվականի Ամերիկայի գավաթ
4. 1999 թվականի հուլիսի 5 Ռիո Պարապիտի, Պեդրո Խուան Կաբալյերո, Պարագվայ Պերու Պերու 1:0 1:0 1999 թվականի Ամերիկայի գավաթ
5. 2000 թվականի հոկտեմբերի 7 Էլ Կամպին, Բոգոտա, Կոլումբիա Կոլումբիա Կոլումբիա 0:1 0:2 Աշխարհի առաջնություն 2002 թվականի որակավորում
6. 2000 թվականի նոյեմբերի 15 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Պերու Պերու 1:0 5:1 Աշխարհի առաջնություն 2002 թվականի որակավորում
7. 2001 թվականի սեպտեմբերի 5 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Բոլիվիա Բոլիվիա 4:1 5:1 Աշխարհի առաջնություն 2002 թվականի որակավորում
8. 2002 թվականի մայիսի 17 Ռոսունդա, Ստոկհոլմ, Շվեդիա Շվեդիա Շվեդիա 0:1 1:2 Ընկերական խաղ
9. 2002 թվականի հունիսի 2 Ասիադայի գլխավոր մարզադաշտը Բուսանում, Բուսան, Հարավային Կորեա Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 1:0 2:2 2002 թվականի Աշխարհի առաջնություն
10. 2003 թվականի նոյեմբերի 15 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Էկվադոր Էկվադոր 1:0 2:1 Աշխարհի առաջնություն 2006 թվականի որակավորում
11. 2005 թվականի հունիսի 5 Բեյրա Ռիո, Պորտո Ալեգրե, Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 3:1 4:1 Աշխարհի առաջնություն 2006 թվականի որակավորում
12. 2005 թվականի հունիսի 8 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Բոլիվիա Բոլիվիա 2:1 4:1 Աշխարհի առաջնություն 2006 թվականի որակավորում
13. 2005 թվականի սեպտեմբերի 3 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Արգենտինա Արգենտինա 1:0 1:0 Աշխարհի առաջնություն 2006 թվականի որակավորում
14. 2007 թվականի մարտի 25 Էստադիո Համալսարան, Մոնտերեյ, Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկա 2:1 2:1 Ընկերական խաղ
15. 2007 թվականի հունիսի 28 Ժոսե Պաչենչո Ռոմարո, Մարակայբո, Վենեսուելա Կոլումբիա Կոլումբիա 1:0 5:0 2007 թվականի Ամերիկայի գավաթ
16. 2007 թվականի հունիսի 28 Ժոսե Պաչենչո Ռոմարո, Մարակայբո, Վենեսուելա Կոլումբիա Կոլումբիա 2:0 5:0 2007 թվականի Ամերիկայի գավաթ
17. 2007 թվականի հունիսի 28 Ժոսե Պաչենչո Ռոմարո, Մարակայբո, Վենեսուելա Կոլումբիա Կոլումբիա 3:0 5:0 2007 թվականի Ամերիկայի գավաթ
18. 2007 թվականի նոյեմբերի 17 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Էկվադոր Էկվադոր 3:0 5:1 Աշխարհի առաջնություն 2010 թվականի որակավորում
19. 2008 թվականի հունիսի 15 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Բրազիլիա Բրազիլիա 1:0 2:0 Աշխարհի առաջնություն 2010 թվականի որակավորում
20. 2008 թվականի հունիսի 18 Էրնանդո Սիլես, Լա Պազ, Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիա 2:1 4:2 Աշխարհի առաջնություն 2010 թվականի որակավորում
21. 2010 թվականի մայիսի 15 Կոլովրայ Նյոն, Նյոն, Շվեյցարիա Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 1:0 1:0 Ընկերական խաղ
22. 2010 թվականի նոյեմբերի 17 Հոնգկոնգ Ստեդիում, Վիկտորիա, Հոնգկոնգ Հոնկոնգ Հոնկոնգ 0:1 0:7 Ընկերական խաղ
23. 2010 թվականի նոյեմբերի 17 Հոնգկոնգ Ստեդիում, Վիկտորիա, Հոնգկոնգ Հոնկոնգ Հոնկոնգ 0:3 0:7 Ընկերական խաղ
24. 2011 թվականի հունիսի 11 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Ռումինիա Ռումինիա 2:0 2:0 Ընկերական խաղ
25. 2011 թվականի հուլիսի 9 Մարիո Կեմպես, Կորդոբա, Արգենտինա Բրազիլիա Բրազիլիա 1:1 2:2 2011 թվականի Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ
26. 2013 թվականի հունիսի 7 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Չիլի Չիլի 1:2 1:2 Աշխարհի առաջնություն 2014 թվականի որակավորում
27. 2013 թվականի սեպտեմբերի 6 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Բոլիվիա Բոլիվիա 2:0 4:0 Աշխարհի առաջնություն 2014 թվականի որակավորում
28. 2013 թվականի սեպտեմբերի 10 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Արգենտինա Արգենտինա 2:4 2:5 Աշխարհի առաջնություն 2014 թվականի որակավորում
29. 2014 թվականի մայիսի 29 Կուֆշտայն Արենա, Կուֆշտայն, Ավստրիա Կամերուն Կամերուն 2:0 2:1 Ընկերական խաղ
30. 2014 թվականի նոյեմբերի 18 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու Պերու Պերու 2:0 2:0 Ընկերական խաղ
31. 2015 թվականի հունիսի 6 Մանուել Ֆերեյրա, Ասունսիոն, Պարագվայ Հոնդուրաս Հոնդուրաս 1:1 2:2 Ընկերական խաղ
32. 2015 թվականի հունիսի 6 Մանուել Ֆերեյրա, Ասունսիոն, Պարագվայ Հոնդուրաս Հոնդուրաս 2:2 2:2 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիա» (Ասունսիոն)

  • Պարագվայի Չեմպիոն (7)՝ 1998, 1999, Ապերտուրա 2018, Կլաուսուրա 2018, Ապերտուրա 2019, Կլաուսուրա 2019, Կլաուսուրա 2020
  • Պարագվայի Գավաթակիր (1)՝ 2021
  • Պարագվայի Սուպերգավաթակիր (1)՝ 2021

«Բավարիա»

  • Գերմանիայի Չեմպիոն (5)՝ 1999/2000, 2000/01, 2002/03, 2004/05, 2005/06
  • Գերմանիայի Գավաթակիր (4)՝ 1999/00, 2002/03, 2004/05, 2005/06
  • Գերմանիայի լիգայի գավաթակիր (2)՝ 1999/00, 2003/04 Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2000/01
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 2001

Պարագվայի Հավաքական

  • Ամերիկայի Գավաթի Եզրափակչի մասնակից՝ 2011
  • Պարագվայի տարվա ֆուտբոլիստ (2)՝ 1999, 2019
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող՝ 2007 թվականի դեկտեմբեր
  • Պարագվայի առաջնության լավագույն ռմբարկու՝ Կլաուսուրա 2017 (11 գոլ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Roque Santa Cruz (իսպ.)Club Olimpia.
  5. 5,0 5,1 5,2 FBref.com(բազմ․)
  6. «Роке Санта Крус переходит в «Манчестер Сити»». Արխիվացված օրիգինալից 2009-08-21-ին. Վերցված է 2009-08-21-ին.
  7. «Манчестер Сити - Вест Хэм Юнайтед 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2009-09-28. Արխիվացված օրիգինալից 2015-04-15-ին. Վերցված է 2015-04-08-ին.
  8. «Манчестер Сити - Сандерленд 4:3» (ռուսերեն). soccerway.com. 2009-12-28. Արխիվացված օրիգինալից 2015-04-15-ին. Վերցված է 2015-04-08-ին.
  9. «Roque returns». Արխիվացված օրիգինալից 2011-01-17-ին. Վերցված է 2011-01-14-ին.
  10. «Roque Santa Cruz, octavo fichaje del Real Betis» (իսպաներեն). Sitio oficial del Real Betis Balompié. 2011-08-29. Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին. Վերցված է 2011-09-05-ին.
  11. «Santa Cruz wechselt auf Leihbasis zu Betis Sevilla» (գերմաներեն). transfermarkt.de. 2011-08-29. Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին. Վերցված է 2011-09-05-ին.
  12. «Santa Cruz and Weiss loans confirmed» (անգլերեն). Manchester City FC Official Website. 2011-08-30. Արխիվացված է օրիգինալից 2011-09-06-ին. Վերցված է 2011-09-05-ին.
  13. «Бетис VS. Мальорка 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011-09-11. Արխիվացված օրիգինալից 2015-04-15-ին. Վերցված է 2014-12-02-ին.
  14. «Бетис VS. Сарагоса 4:3» (անգլերեն). soccerway.com. 2011-09-22. Արխիվացված օրիգինալից 2015-04-15-ին. Վերցված է 2014-12-02-ին.
  15. «Малага VS. Леванте 3:1». Արխիվացված է օրիգինալից 2023-04-28-ին. Վերցված է 2024-07-12-ին.
  16. «Атлетико Мадрид VS. Малага 2:1». Արխիվացված է օրիգինալից 2023-04-28-ին. Վերցված է 2024-07-12-ին.
  17. «Малага - Валенсия 4:0». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2013-02-08-ին. Վերցված է 2012-11-24-ին.
  18. «Малага - Гранада 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2012-11-07. Արխիվացված է օրիգինալից 2013-02-08-ին. Վերցված է 2012-11-07-ին.
  19. «Малага - Реал Мадрид 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2012-12-22. Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին. Վերցված է 2012-12-22-ին.
  20. «Малага - Порту 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013-03-13. Արխիվացված է օրիգինալից 2023-04-19-ին. Վերցված է 2024-07-12-ին.
  21. «Иско Первый. Как «Малага» прошла «Порту»» (ռուսերեն). sports.ru. 2013-03-13. Արխիվացված է օրիգինալից 2023-04-10-ին. Վերցված է 2024-07-12-ին.
  22. «Пачука - Крус Асуль 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—01—11. Արխիվացված օրիգինալից 2015-03-07-ին. Վերցված է 2015-04-08-ին.
  23. «Крус Асуль - Тихуана 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015-03-22. Արխիվացված օրիգինալից 2015-04-04-ին. Վերցված է 2015-04-08-ին.
  24. «Santa Cruz regresa al Málaga CF» (իսպաներեն). Málaga's official website. 2015-08-26. Արխիվացված օրիգինալից 2015-08-31-ին. Վերցված է 2015-08-31-ին.
  25. «Лас-Пальмас - Малага 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016—01—10. Արխիվացված օրիգինալից 2016-02-02-ին. Վերցված է 2016-01-26-ին.
  26. «ROQUE SANTA CRUZ – PARAGUAY». Canadian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2008-05-01-ին. Վերցված է 2011-10-09-ին.
  27. «Словении - Парагвай 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2002—06—12. Արխիվացված օրիգինալից 2017-09-24-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  28. «Испания - Парагвай 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2002—06—07. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  29. «Парагвай - ЮАР 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2002—06—02. Արխիվացված օրիգինալից 2017-09-29-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  30. «Германия - Парагвай 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2002-06-15. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  31. «Англия - Парагвай 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2006—06—10. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  32. «Швеция - Парагвай 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2006-06-15. Արխիվացված օրիգինալից 2014-07-20-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  33. «Парагвай - Тринидад и Тобаго 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2006-06-20. Արխիվացված օրիգինալից 2016-05-06-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  34. «Парагвай - Колумбия 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2007-06-29. Արխիվացված օրիգինալից 2014-02-23-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  35. «США - Парагвай 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2007—07—03. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  36. «Аргентина - Парагвай 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2007—07—06. Արխիվացված օրիգինալից 2014-07-21-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  37. «Мексика - Парагвай 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2007—07—08. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  38. «Италия - Парагвай 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2010-06-14. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  39. «Словакия - Парагвай 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2010-06-20. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  40. «Парагвай - Новая Зеландия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2010-06-24. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  41. «Парагвай - Испания 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2010—07—03. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  42. «Парагвай - Япония 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2010-06-29. Արխիվացված օրիգինալից 2015-04-17-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  43. «Парагвай - Эквадор 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011—07—03. Արխիվացված օրիգինալից 2014-04-08-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  44. «Бразилия - Парагвай 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011—07—09. Արխիվացված օրիգինալից 2011-12-01-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  45. «Парагвай - Венесуэла 3:3» (ռուսերեն). soccerway.com. 2011-07-14. Արխիվացված օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  46. «Парагвай - Венесуэла 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011-07-21. Արխիվացված օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-04-10-ին.
  47. «Бразилия VS. Парагвай 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015-06-27. Արխիվացված օրիգինալից 2015-09-18-ին. Վերցված է 2015-07-07-ին.
  48. «Парагвай VS. Ямайка 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-06-16. Արխիվացված օրիգինալից 2015-06-26-ին. Վերցված է 2015-07-07-ին.
  49. «Аргентина VS. Парагвай 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015-06-13. Արխիվացված օրիգինալից 2015-09-21-ին. Վերցված է 2015-07-07-ին.
  50. «Аргентина VS. Парагвай 6:1» (ռուսերեն). soccerway.com. 2015-06-30. Արխիվացված օրիգինալից 2015-09-10-ին. Վերցված է 2015-07-07-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոկե Սանտա Կրուս» հոդվածին։