Ռոբի Ֆաուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբի Ֆաուլեր
անգլ.՝ Robbie Fowler
Ֆաուլերը 2011 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբի Բեռնարդ Ֆաուլեր
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Մականուն Աստված
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1975(1975-04-09)[1][2][3] (49 տարեկան)
Ծննդավայր Toxteth, Լիվերպուլ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Հասակ 173 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1985-1989 Անգլիա Անգլիա Լիվերպուլ Սքուլբոյս
1989-1992 Անգլիա Անգլիա Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-2001 Անգլիա Անգլիա Լիվերպուլ 236 (120)
2001-2002 Անգլիա Անգլիա Լիդս Յունայթեդ 30 (14)
2002-2006 Անգլիա Անգլիա Մանչեսթեր Սիթի 80 (20)
2006-2007 Անգլիա Անգլիա Լիվերպուլ 30 (8)
2007-2008 Անգլիա Անգլիա Քարդիֆ Սիթի 13 (4)
2008 Անգլիա Անգլիա Բլեքբեռն Ռովերս 3 (0)
2009-2010 Ավստրալիա Ավստրալիա Նորտ Քվինսենդ Ֆուրի 26 (9)
2010-2011 Ավստրալիա Ավստրալիա Պերտ Գլորի 28 (9)
2011-2012 Թաիլանդ Թաիլանդ Մուանգտոնգ Յունայթեդ 13 (2)
1992-2012 Ամբողջ կարիերայի ընթացքում 459 (186)
Ազգային հավաքական
1992-1993 Անգլիա Անգլիա Անգլիա (Մ18) 7 (0)
1993-1995 Անգլիա Անգլիա Անգլիա (Մ21) 8 (3)
1994 Անգլիա Անգլիա Անգլիա-Բ 1 (1)
1996-2002 Անգլիա Անգլիա Անգլիա 26 (7)
Մարզչական կարիերա
2011-2012 Թաիլանդ Թաիլանդ Մուանգտոնգ Յունայթեդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոբի Բեռնարդ Ֆաուլեր (անգլ.՝ Robert Bernard Fowler, ապրիլի 9, 1975(1975-04-09)[1][2][3], Toxteth, Լիվերպուլ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ֆաուլերը անցել է Լիվերպուլի բոլոր դպրոցներով։ Նա հանդիսանում է ակումբի պատմության ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկը։ Լիվերպուլի կազմում անց է կացրել 330 խաղ՝ դառնալով 173 գոլի հեղինակ։ Այնուհետև մի քանի մրցաշրջան է անցկարցել Լիդս Յունայթեդի և Մանչեսթեր Սիթիի կազմում։ 2006 թվականի հունվարին վերադարձել է հարազատ ակումբ։ Ամռանը տեղափոխվել է 2-րդ Լիգայում հանդես եկող Քարդիֆ Սիթի։ 2008-2009 թվականների մրցաշրջանի նախաշեմին տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող Բլեկբերն ակումբ։ 2009 թվականի դեկտեմբերին պայմանագրի ժամկետը ավարտվելուց հետո, Ֆաուլերը տեղափոխվեց Ավստրալիայի առաջնություն։ Այստեղ սկզբնական շրջանում հանդես էր գալիս Նորտ Կվինսլենդ Ֆուրի ակումբում։ 2010 թվականի ապրիլի 27-ին պայմանագիր կնքեց Պերտ Գլորի թիմի հետ։

2011 թվականին նա տեղափոխվեց Թաիլանդի առաջնություն և սկսեց կրել Մուանգտոնգ Յունայթեդ ակումբի համազգեստը։ Այնուհետև նա նշանակվեց խաղացող մարզիչ, որտեղ էլ շարունակեց աշխատել մինչև իր հրաժարականը՝ 2012 թվականի վերջը։

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անկացրեց 26 հանդիպում և դարձավ 7 գոլի հեղինակ։ Անգլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 1996-ին, Եվրո 2000-ին, ինչպես նաև 2002 թվականի աշխարհի առաջնությանը։

Ֆաուլերը 6-րդն է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ռմբարկուների ցանկում։ Ֆաուլերից լավ արդյունքներ ունեն միայն Ալան Շիրերը, Ուեյն Ռունին, Էնդրյու Քոուլը, Ֆրենկ Լեմպարդը և Թիերի Անրին։

2001 թվականի դերսասան Ռոբերտ Կարլայլը «Ֆորմուլա 51» ֆիլմի ամբողջ ընթացքում կրում էր Ֆաուլերի մարզաշապիկը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուլերը ծնվել է Լիվերպուլի հարևանությամբ գտնվող Տոկստետե արվարձանում։ Սկզբում կրում էր մոր ազգանունը՝ Ռայդեր[6]։ Մանուկ ժամանակ երկրպագում էր Էվերթոնին և հաճախ էր գնում Գուդիսոն պարկ՝ իր երկրպագած թիմի խաղերը տեսնելու համար։ Դպրոցական տարիներին խաղացել է «Տորվալդ» ակումբի կազմում։ Խաղերից մեկում դարձել է 16 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 26-0 հաշվով[7]։

1985 թվականին Ֆաուլերը տեղափոխվեց «Լիվերպուլ Սքուլբոյս ակումբ» (անգլ.՝ Liverpool Schoolboys), որտեղ նրա խաղը առաջին անգամ տեսավ Լիվերպուլի սկաուտ Ջիմի Էսպինոլան։ Ռոբերտը սկսեց շաբաթական մեկ մարզում անցկացնել ակումբի հիմնական կազմի հետ։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1991 թվականին պայմանագիր կնքեց Լիվերպուլի երիտասարդական թիմի հետ[8]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուլերը իր պրոֆեսինալ կարիերան սկսել է Լիվերպուլի կազմում։ Նա Լիվերպուլի հետ պայմանագիր ստորագրեց 1992 թվականի ապրիլի 9-ին, երբ դեռ դպրոցական էր։Առաջին անգամ Ֆաուլերը հայտավորվեց 1993 թվականի հունվարի 13-ին Անգլիայի գավաթի շրջանակներում Բոլտոնի դեմ կայացած խաղում , սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Հաջորդ տարում Անգլիայի երիտասարդական հավաքականի հետ նա դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող[9]։ Մինև այդ Ֆաուլերը հասցրեց իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնել Լիվերպուլի հիմնական թիմի կազմում։ 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆաուլերը գավաթի շրջանակներում դուրս եկավ խաղադաշտ, որտեղ Լիվերպուլը 3-1 հաշվով առավելության հասավ Ֆուլհեմի նկատմամբ[10]։ 2 շաբաթ անց տեղի ունեցած պատասխան խաղում Ֆաուլերը 5 գնդակ հեղինակեց, դառնալով ակումբի պատմության 4-րդ ֆուտբոլիսը, որին հաջողվել է հասնել նմանատիպ նվաճման։ Իր առաջին գնդակը նա խփեց 1993 թվականի հոկտեմբերի 16-ին Օլդհեմ Յունայթեդի դեմ կայացած խաղում հանդիպման 87-րդ րոպեին[11]։

Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին հեթ-տրիկը հեղինակել է Սաութհեմփթոնի դեմ կայացած խաղում։ Դա նրա ընդամենը 5-րդ հանդիպումն էր Պրեմիեր Լիգայի շրջանակներում։ Առաջին 13 խաղերում նա դարձավ 12 գոլի հեղինակ։ Այս բարձր արդյունավետությունը չվրիպեց Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզիչների ուշադրությունից, և նա հրավիրվեց ազգային երիտասարդական հավաքական։ 1993 թվականի նոյեմբերին Սան Մարինոյի դեմ հանդիպման ժամանակ արդեն 3-րդ րոօեին բացեց հանդիպման հաշիվը։ 1993 թվականին Ֆաուլերը դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն․ 18 գոլ բոլոր մրցաշարերում միասին վերցրած։ Այդ տարի ակումբը կարողացավ գրավել միայն 8-րդ հորիզոնականը, ինչն իսկական հիասթափություն էր ակումբի երկրպագուների համար։

1994-1995 թվականների մրցաշրջանում Ֆաուլերը հանդես եկավ բոլոր 57 հանդիպումներում, այդ թվում Լիգայի եզրափակիչ խաղում։ Հենց այդ հանդիպման ժամանակ՝ 1994 թվականի օգոստոսի 28, Ֆաուլերը դարձավ ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը։ Նա 3 գոլի հեղինակ դարձավ 4 րոպե 33 վայրկյանում։ Տուժող թիմի դերում հայտնվել էր լոնդոնյան Արսենալը։ Ռեկորդը բավականին երկար ժամանակ մնաց անհաղթահարելի, և միայն 2015 թվականի մայիսի 16-ին Սադիո Մանեն գերազանցեց այդ։ Նույն քանակի գոլեր նա խփեց 2 րոպե 56 վայրկյանում[12][13]։

Ֆաուլերը 2 տարի անընդմեջ՝ 1995-1996 թվականներին դարձել է անգլիացի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը[14]։ Մինչ այդ նման հաջողության հասել էր Ռայան Գիգզ, իսկ հետագայում նման նվաճման հասավ նաև Ուեյն Ռունին[15]։

1990-ական թվականների կեսրերին Լիվերպուլում հանդես էին գալիս միանգամից մի քանի շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Սակայն պետք է նշել, որ թիմը այդ ժամանակ լուրջ հաջողություններ չունեցավ և չկարողացավ հաղթել Անգլիայի ազգային առաջնությունում։ Ֆաուլերից բացի այդ ժամանակ Լիվերպուլի մարզահագուստն էին կրում Փոլ Ինսը, Սթիվ ՄաքՄանամանը, Ստեն Կոլիմորը, Ջեյմի Ռեդնապը, Դևիդ Ջեյմսը։ Այս թիմը կոչվում էր նաև Սպայզ Բոյս, այսինքն տաղանդավոր ֆուտբոլիստների թիմ։ Լրագրողները ակումբի անհաջող ելույթները մեկնաբանում էին որպես թույլ խաղի արդյունք՝ պատճառաբանելով, որ նրանք ավելի շատ ժամանակ էին հատկացնում իրենց արտաքին տեսքին և ակումբներ այցելելուն․ արդյուքնում ժամանակ չէր մնում խաղերին պատշաճ կերպով պատրաստվելու համար[16]։

1996 թվականին Ֆաուլերը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ազգային հավաքականի կազմում Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ[14]"։ Սակայն դա ընկերական խաղ էր։ Իսկ արդեն առաջին մրցութային հանդիպումը Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ էր։ Ֆաուլերը շատ լավ հանդես եկավ Եվրո 1996-ին[17]։ Իր հարազատ երկրում անցկացրած առաջնությանը հանդես եկավ 2 խաղում։ 1996 թվականի դեկտեմեբրի 14-ին Միդլսբրոյի դեմ հանդիպման ժամանակ դարձավ 4 գոլի հեղինակ և գերազանցեց 100 գոլի սանդղակը Լիվերպուլի կազմում։ 1996 թվականին նա գլխավորեց ՈՒԵՖԱ-ի Fair Play-ը։ Ֆաուլերի կարծիքով՝ դրա հիմնական պատճառը այն էր, որ Արսենալի դարպասապահ Դևիդ Սիմենը նրա նկատմամբ չէր խախտել խաղի կանոնները[18]։ Ֆաուրերը չկարողացավ մրցավարին համոզել, որ նրա նկատմամբ խախտում չի եղել, և սխալմամբ է 11 մետրանոց նշանակվել։ Ֆաուլերը հարվածելու փոխարեն գնդակը փոխանցեց դարպասապահին, սակայն դարպասապահը չկարողացավ այն ֆիքսել, և Մաքատիրը ավելացնելով գնդակը ուղարկեց դարպասը։ Չնայած երկրպագուները կարծում էին, որ նա դիտավորյալ նման թույլ հարված կատարեց, այնուամենայնիվ նա խաղից հետո նշեց, որ ցանկանում էր գոլ խփել, քանի որ դա նրա պարտականությունն է[19]։

Մինչև 1997 թվականը Ֆաուլերը յուրաքանչյուր տարում դառնում էր նվազագույնը 30 գոլի հեղինակ։ 3 տարում նա կարողացավ 98 գնդակ ուղարկել հակառակորդ թիմերի դարպասները, իսկ 3,5 տարում՝ 116։ Ստեն Կոլիմորը՝ Ֆաուլերի խաղընկերը 1995-1997 թվականներին, իր հեղինակային գրքում գրել է, որ Ֆաուլերը լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ նա երբևէ խաղացել է։ Ֆաուլերը և Կոլիմորը Անգլիայի առաջնությունում հանդես եկող լավագույն հարձակվողական զույգն էին 1996-1997 թվականներին։

1997-1998 թվականներին նա ստացավ ծանր վնասվածք, որի արդյունքում չկարողացավ մասնակցել 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[20]։ Նրա բացակայությամբ հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Մայքլ Օուենը։

1999 թվականին ակումբը նրան պատժեց 60000 ֆունտով, քանի որ Էվերտոնի դարպասը գրավելուց հետո վազեց եզրային գծի մոտ և սկսեց հոտ քաշել գծից՝ առաջացնելով թմրամոլի պատկեր[14][21]։ Հետո ֆուտբոլիստը հայտարարեց, որ այս քայլը ուղված էր Էվերտոնի երկրպագուներին, որոնք նախկինում նրան մեղադրել էին թմրամիջոց օգտագործելու մեջ։ Բացի դրամական տուգանքից նա պատժվեց նաև 4 խաղ որակազրկումով։ Հետագայում պատժի ժամկետը երկարացվեց 2 խաղով, քանի որ հանդիպումներից մեկի ժամանակ ծաղրել էր Չելսիի պաշտպաններին[22]։

2000-2001 թվականներին Ֆաուլերի կարիերայում շատ հաջող տարի էր։ Նա հայտնվեց 3 եզրափակիչներում, կարողացավ հեղինակել 17 գնդակ և հաղթել 3 գավաթները[23]։ Վնասվածք ստացած Ռեդնապի փոխարեն Ֆաուլերը դարձավ ակումբի ավագ։ Մասնակցեց Լիգայի գավաթի շրջանակներում Ստոկ Սիթիի դեմ կայացած հանդիպմանը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 8-0 հաշվով։ Դա երկրորդ ջախջախիչ հաղթանակն էր 1986 թվականից հետո, երբ 10-0 հաշվով հաղթանակ էին տարել լոնդոնյան Ֆուլհեմի նկատմամբ[24]։ Ռոբին գոլի հեղինակ դարձավ նաև եզրափակիչում Բիրմինգհեմ Սիթիի դեմ։ Նա խաղաշատ դուրս եկավ հանդիպման 77-րդ րոպեին, երբ կարմիրները դեռ պարտվում էին 0-1 հաշվով։ Արդյունքում մերսիսայդյան ակումբը կարողացավ հաղթանակ տանել Օուենի 2 գոլրի շնորհիվ։ Այդ խաղից 4 օր անց Ֆաուլերը նորից փոխարինման դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում «Դեպորտիվո Ալավեսի» դեմ։ 64-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ Էմիլ Հեսկիի փոխարեն։ 7 րոպե անց դարձավ գոլի հեղինակ, սակայն Ալավեսը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ 116-րդ րոպեին կարմիրները կարողացան խփել ևս մեկ գնդակ և տանել հաղթանակ։ Դա 3-րդ գավաթն էր, որ այդ տարի նվաճեց Լիվերպուլը։

2001-2002 թվականներին Ֆաուլերը ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակներում կարողացավ հաղթանակի հասնել Բավարիայի դեմ 3-2 հաշվով[25]։ Դրանից հետո սկսեց չհայտնվել կարմիրների մեկնարկային կազմում։ 2001 թվականի նոյեմբերին առաջին հեթ-տրիկը վերջին 3 տարիների ընթացքում։ 2002 թվականին գլխավոր մարզիչ Ժերար Ուլյեի հետ առաջացած տարաձայնության հետևանքով ստիպված լքեց իր հարազատ ակումբը։Նրա վերջին հանդիպումը Սանդերլենդի դեմ էր, որի ընթացքում փոխարինվեց ընդմիջման ժամանակ։ Լիվերպուլի երկրպագունրի կարծիքով հենց Ֆաուլերի բացակայության պատճառով ակումբը չկարողացավ նվաճել առաջնության հաղթողի տիտղոսը[26][27]։

Լիդս[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր սիրված լինելու հանգամանքին կարմիրների երկրպագուների շրջանակներում, որոնք Ֆաուլերին անվանում էին «աստված»[28]՝ Մայքլ Օուենը և Էմիլ Հեսկին դարձան հարձակվողական զույգը, և երկրպագուներին ստիպեցին մոռանալ Ռոբիին։ Արդյունքում Ֆաուլերը 12 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց Լիդս Յունայթեդ[29]։ Ֆաուլերի նորամուըի հանդիպումը տեղի ունեցավ 1 ամիս անց Ֆուլհեմի դեմ[30], հենց նույն մարզադաշտում, որտեղ 8 տար առաջ իր դեբյուտային հանդիպումն էր անցկացրել Լիվերպուլի կազմում։ Ֆաուլերը ընդգրկված էր նաև Անգլիայի ազգային հավաքականում Աշխարհի 2002 թվականի առաջնության ժամանակ, սակայն խաղային ժամանակ գրեթե չստացավ․ փոխարինման դուրս եկավ միայն Դանիայի դեմ հաղթական խաղում։

2002-2003 թվականների մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների ժամանակ Ֆաուլերին սկսեց անհանգստացնել նախկինում ստացած վնասվածքները։ Ապաքինումը տևեց մինչև դեկտեմբեր։ Դրանից հետո մրցաշրջանի 2-րդ կեսում 3 խաղում Ռոբին դարձավ 15 գոլի հեղինակ[29]։ Թիմը մրցաշրջանն ավարտեց 15-րդ տեղում։ Հայտնվեց ծանր ֆինանսական խնդրի առջև և ստիպված վաճառեց իր մի քանի առաջատար ֆուտբոլիստի։

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2003 թվականների մրցաշրջանից առաջ Ֆաուլերը տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի։ Սկզբում նա հրաժարվում էր տեղափոխվել Սիթի, որի հետևանքով էլ առաջացան մի շարք տարաձայնություններ գլխավոր մարզիչ Քևին Քիգանի և նախագահ Դևիդ Բարնշտայնի միջև։ Առաջացած տարաձայնության հետևանքով վերջինս լքեց ակումբը[31]։ Ֆաուլերը ակումբի հետ պայմանագիր ստորագրեց հունվարի 16-ին։ Նոր ակումբի կազմում նա իր նորամուտը նշեց 2003 թվականի փետրվարի մեկին Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ կայացած խաղում[32]։ Մինչև մրցաշրջանի ավարտը Ֆաուլերը դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ։

Ֆաուլերը շարունակում էր պայքարել իր առողջական խնդիրների լուծման համար, որի արդյունքում 2003-2004 թվականներին մասնակցեց ընդամենը 10 հանդիպման։ Լիվերպուլի դեմ կայացած հանդիպման ժամանակ Ֆաուլերը դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Այնուհետև Ռեալ Մադրիդից Մանչեսթեր Սիթի տեղափոխվեց նրա նախկին խաղընկեր Սթիվ ՄաքՄանամանը։ Սակայն հարձակվողական զույգը չկարորացավ գտնել իր նախկին խաղը, որոնք նրանք ցուցադրում էին մերսիսայդյան ակումբում հանդես գալու տարիներին, և սկսեցին շատ քննադատվել Սիթիի երկրպագուների կողմից[33]։ Նույն տարում նրան մեղադրեցին նաև սեքս սկանդալի մեջ, ինչը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ նրա խաղի վրա[34]։

Չնայած իր խաղային անկմանը՝ 2004-2005 թվականների մրցաշրջանում նա հեղինակեց իր 150-րդ գնդակը նորվիչի դեմ կայացած հանդիպման ժամանակ 2005 թվականի փետրվարի 28-ին։ Միդլսբրոի դեմ կայացած հանդիպման 90-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը, որի արդյունքում Սիթին զրկվեց հաջորդ տարի եվրոգավաթներին մասնակցելու հնարավորությունից[35]։ Սրա հետ մեկտեղ Ֆաուլերը դարձավ իր ակումբի լավագույն ռմբարկուն և ընդգրկվեց Տարվա լավագույն խաղացողների (Player of the Year) եռյակում[36]։

2005-2006 թվականներին Ֆաուլերը նորից ստացավ ծանր վնասվածք և 4 ամսվա մեջ ընդամենը 2 անգամ դուրս եկավ խաղադաշտ։Վնասվածքից ապաքինվելուց հետո հենց առաջին խաղում 2006 թվականի հունվարի 6-ին նա կարողացավ դառնալ հեթ-տրիկի հեղինակ[37]։ Հաջորդ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ Ֆաուլերը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի դարպասը խփած 3-րդ գոլի հեղինակը։ Չնայած այս ամենին Ֆաուլերը միայն մեկ անգամ հայտնվեց քաղաքայինների մեկնարկային կազմում մինչ Լիվերպուլ վերադառնալը՝ ազատ գործակալի կարգավիճակով[38]։

Վերադարձ Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուլերը Լիվերպուլի կազմում

2006 թվականի հունվարի 27-ին ֆաուլերը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձավ հարազատ ակումբ՝ կնքելով պայմանագիր մինչև ընթացիկ տարվա ավարտը[38]։ Կարմիրների երկրպագուները մեծ սիրով ընդունեցին իրենց նախկին առաջատարին։ Բիրմինգհեմ Սիթիի դեմ կայացած հանդիպման ժամանակ երկրպագուները մեծ պաստառ էին պատրաստել, որի վրա գրված էր․ «11 համարի Աստված,բարի վերադարձ դրախտ» (անգլ.՝ God - number eleven, welcome back to heaven). «Աստված»-ը այն մականունն էր, որը երկրպագուները տվել էին ռոբիին, երբ նա սկսում էր իր մարզական կարիերան։ Վերադարձից հետո Ֆաուլերը գոլի հեղինակ դարձավ 2006 թվականի մարտի 15-ին, և նորից նա գրավեց Ֆուլհեմի դարպասը։ Վեստ Բրոմվիչ Ալբիոնին խփած գոլով Ֆաուլերը գերազանացեց ակումբի լեգենդ Քենի Դալգլիշի ցուցանիշը և ընդգրկվեց ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների հնգյակում։ Մինչև ապրիլի 16-ը նա հեղինակեց ևս 5 գնդակ, բայց Ֆաուլերի առողջական վիժակը գտնվում էր դեռևս շատ վատ վիճակում։ Մայիսին նրան առաջակեցին ստորագրել մեկ տարվա պայմանագիր։

2007 թվականի դեկտեմբերի 5-ին Ֆաուլերը ևս 2 գոլ հեղինակեց Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Գալաթասարայի դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Սակայն պետք է նշենք, որ սա չօգնեց իր ակումբին, քանի որ նրանք պարտվեցին 3-2 հաշվով[39][40]։ Իսկ կիսաեզրափակիչում բավականին նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել Չելսիի դարպասը Դիրկ Քեյթի փոխանցումից հետո։ Չելսիին հաղթեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով և դուրս եկավ եզրափակիչ[41]։ Չեմպիոնների Լիգայնի 2006-2007թթ․-ների եզրափակիչում պարտություն կրեց Միլանից՝ 2-1 հաշվով[42]։

Մայիսի 13-ին Չարլտոնի դեմ կայացած հանդիպման ժամանակ Ֆաուլերը մտավ խաղադաշտ ավագի թևկապով։ Հանդիպման ավարտից հետո երկրպագունեը բավական երկար ժամանակ ծափահարեցին Ռոբիին՝ ակումբի զարգացման գործում իր ներդրման համար։ 2007 թվականի հունիսի 1-ին Ֆաուլերը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ[43]։։

Քարդիֆ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 21-ին Ֆաուլերը պայմանագիր կնքեց Քարդիֆ Սիթիի հետ[44]։ Օգոստոսի 28-ին նորամուտը նշեց Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում[45]։Սեպտեմբերի 22-ին հեղինակեց իր առաջին 2 գնդակները Պրեստոն Նորթ Էնդի դեմ կայացած հանդիպման ժամանակ[46]։ Հաջորդ խաղում նորից դարձավ 2 գոլի հեղինակ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ կայացած խաղի ժամանակ, որտեղ Քարդիֆը 4-2 հաշվով առավելության հասավ[47]։ Հաջորդ փուլում Ֆաուլերի նախկին ակումբ Լիվերպուլը 2 խաղերի արդյուքնում առավելության հասավ 2-1 հաշվով[48]։

2008 թվականի հունվարի 17-ին պարզ դարձավ, որ Ֆաուլերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը վնասվածքի պատճառով[49]։ Վիրաբույժները մի քանի վիրահատություններ կատարեցին, որպեսզի նա մասնակցի Անգլիայի գավաթի եզրափակչին։ Սակայն Պորտսմութի դեմ խաղում նա մնաց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չեկավ, իսկ խաղն ավարտվեց Ֆաուլերի թիմի պարտությամբ[50][51]։

Չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագրի ժամկետը սպառվում էր 2008 թվականի ամռանը, նախատեսվում էր, որ այն կերկարացվի ևս մեկ տարով։ Այնուամենայնիվ 2008 թվականի հուլիսի 11-ին հայտարարվեց Ֆաուլերի Բլեքբեռն Ռովերս տեղափոխվելու մասին։ Պայմանագիրը նախատեսված էր 1 տարով[52]։

Բլեկբերն Ռովերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև բանակցույուննրից հետո Ֆաուլերը նախնական 3 ամսվա պայմանագիր ստորագրեց Բլեկբեռնի հետ[53]։ Նոմամուտի խաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Լիգայի գավաթի շրջանակներում Էվերթոնի դեմ[54]։ Պայմանագրի ժամկետն ավարտվեց դեկտեմբերի 12-ին[55], և նոր առաջարկ չստանալու պատճառով Ֆաուլերը տեղափոխվեց ավստրալիական Նորտ Կվինսլենդ Ֆուրի ակումբ»[56]։

Նորտ Կվինսլենդ Ֆուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարի 4-ին Ֆաուերը ընտանիքի հետ տեղափոխվեց Ավստրալիա և պայմանագիր կնքեց Նորտ Կվինսլենդ Ֆուրիի հետ[57]։ Նոր ակումբի կազմում նա իր նորամուտը նշեց 2009 թվականի հուլիսին «Վուլվերհեմփտոն Վանդերս»-ի դեմ կայացած խաղի ժամանակ[58]։ 2009-2010 թվականների մրցաշրջանից առաջ նա նշանակվեց ակումբի ավագ։ Առաջին գոլը հեղինակեց օգոստոսի 8-ին Սիդնեյի դեմ կայացած հանդիպման ժամանակ։

2010 թվականի հունվարի 23-ին «Բրիսբեն Ռոարի» դեմ կայացած հանդիպման ժամանակ հրաժարվեց ենթարկվել գլխավոր մարզչին և չնստեց պահեստայինների նստարանին[59]։ Արդյունքում գլխավոր մարզիչ Իեն Ֆերգյուսոնը նրան չհայտավորեց հաջորդ հանդիպմանը և նա մեծ դժվարությամբ կարողացավ հետևել հանդիպման ընթացքին։ Հունիսի 15-ին Ֆաուլերը հայտարարեց, որ դատի է տվել ակումբին և չի պատրաստվում այլևս կրել այդ ակումբի մարզաշապիկը[60]։

Պերտ Գլորի[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 27-ին Ֆաուլերը պայմանագիր կնքեց Պերտ Գլորի թիմի հետ[61][62]։ Բազմաթիվ հրավերներ ուներ արաբական աշխարհից և Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյից, սական բոլոր առաջարկները մերժեց։ Հունիսի կեսերին նա միացավ իր նոր ակումբին։ Օգոստոսի 29-ին Ֆաուլերը հեղինակեց իր առաջին գնդակը Պերտի կազմում՝ գրավելով Մելբուրն Հարթի դարպասը։ 2011 թվականի հունիսի 1-ին տարածվեցին տեղեկություններ, որ Ռոբին չի ցանկանում այլևս հանդես գալ այդ ակումբի կազմում, քանի որ ցանակնում է ավելի մոտ գտնվել իր ընտանիքին։ Հետո այդ տեղեկությունները հաստատվեցին անձամբ ֆուտբոլիստի կողմից։

Մուանգտոնգ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոլիսի 7-ին Ռոբի Ֆաուլերը պայմանագիր կնքեց թաիլանդական «Մուանգտոնգ Յունայթեդ» ակումբի հետ[63][64][65][66][67]։ 2011 թվականի սեպտեմբերի 30-ին նշանակվեց «Մուանգտոնգ Յունայթեդ»-ի խաղացող-մարզիչի պաշտոնում, այդ պաշտոնում փոխարինելով Էնրիկե Կալիշտուին[68]։

2011 թվականի հոկտեմբերի 1-ին նորանշանակ գլխավոր մարզչի դեբյուտային խաղում կարողացավ հաղթանակի հասնել «Սամուտսոնգրամ» ակումբի հետ կայացած հանդիպման ժամանակ 3-1 հաշվով[69]։ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին Թաիլանդի առաջնության շրջանակներում հեղինակեց իր անդրանիկ գնդակը։

2011 թվականի դեկտեմբերին 21-ին «Լեպբուրի»-ի դարպասը խփած գնդակը 250-րդն էր Ֆաուլերի ակումբային կարիերայում։ 2012 թվականի փետրվարի 28-ին Ֆաուլերը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ պատճառաբանելով, որ թիմից հեռացել մարզիչ Սլավիշա Յոկանովիչը[70]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուլերն իր անդրանիկ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրել 1996 թվականի մարտի 27-ին՝ 76-րդ րոպեին դուրս գալով փոխարինման Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Ուեմբլի մարզադաշտում[71]։ Ապրիլի 24-ին անցկացրեց իր 2-րդ հանդիպումը Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ[72]։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։ Ֆաուլերի խաղը տպավորեց ազգային հավաքականի մարզիչներին և նա ընդգրկվեց Եվրո 1996-ի Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Առաջնության ընթացքում մասնակցեց 2 հանդիպման՝ առաջինը Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ[73], իսկ երկրորդը՝ 1/4-րդ եզրափակիչում Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ, որտեղ Անգլիան առավելության հասավ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում[74]։

2001 թվականի մայիսի 25-ին Ֆաուլերը ազգային հավաքականի կազմում խփեց իր 4-րդ գնդակը Մեքսիկայի ազգային հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ ։ Իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[75]։ Սեպտեմբերի 5-ին Ֆաուլերը Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ խփեց իր հերթական գնդակը[76]։ Անգլիան հաղթահարեց խմբային փուլի արգելքը։ Ֆաուլերը այն 23 ֆուտբոլիստներից մեկն էր, որոնք մեկնեցին Կորեա և Ճապոնիա Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար[77]։ Նա չմասնակցեց խմբային փուլի ոչ մի հադիպման, սակայն մասնկակցեց Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ 1/8-րդ եզրափակչի հանդիպմանը[78]։ Այդ հանդիպումը վերջինն էր, որում Ֆաուլերը կրեց ազգային հավաքականի մարզաշապիկը։

Արդյունքում տեսնում ենք, որ Ֆաուլերը ազգային հավաքականի կազմում մասնակցեց 26 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Նրա վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում[78]։.

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա վերադառնալուց հետո Ֆաուլերը աշխատանքի անցավ 1-ին լիգայում հանդես եկող «Միլտոն Կինզ Դոյս» ակումբի մարզչական շտաբում։ Ապրիլի 7-ին Բարի ակումբը հայտարարե, որ ֆաուլերը մեկ շաբաթով աշխատանքի է անցնելու ակումբի մարզչի օգնականի պաշտոնում[79]։ Կարճ ժամանակ էլ մարզել է Լիվերպուլի հաձակվողներին։

2013 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ֆաուլերը աշխատելու է Լիվերպուլի երիտասարդական ակադեմիայում։ Աշխատելու էր 18-21 տարեկան երիտասարդ ֆուտբոլիստների հետ[80]։

2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ֆաուլերը նշեց, որ ցանկանում է աշխատանքի անցնել Լիդս Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնում[81][82]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուլերը ամուսնացել է Քերիի հետ 2001 թվականի հունիսի 9-ին շոտլանդական Դանս քաղաքում։ Ունի 1 տղա և 3 աղջիկ[83]։

Իր վաղեմի ընկեր Սթիվ ՄաքՄանամանի հետ մեծ ներդրումներ իրականացրեցին նոր սպոտաձևում[84]։ 2005 թվականին ընդգրկվել է Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց շարքում՝ համաձայն «Sunday Times Rich List» պարբերականի[85][86]։ 2005 թվականի սեպտեմբերի 2-ին դուրս եկավ նրա հեղինակային «Ֆաուլեր:Իմ կենսագրությունը» գիրքը (անգլ.՝ Fowler: My Autobiography) իր ֆուտբոլային կարիերայի մասին։ Լիվերպուլ վերադառնալուց հետո թարմացրեց գիրքը՝ ավելացնելով ևս մեկ գլուխ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն Լիգա Գավաթ Լիգայի գավաթ ՄԱյրցամաք․ մրցելույթ․ Արդյունք
Տարի Ակումբ Լիգա Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Անգլիա Լիգա Անգլիայի գավաթ Անգլիայի Լիգայի գավաթ Եվրոպա Արդյունք
1993-94 Լիվերպուլ Անգլիայի Պրեմիեր Լիգա 28 12 1 0 5 6 0 0 34 18
1994-95 42 25 7 2 8 4 0 0 57 31
1995-96 38 28 7 6 4 2 4 0 53 36
1996-97 32 18 1 1 4 5 7 7 44 31
1997-98 20 9 1 0 4 3 3 1 28 13
1998-99 25 14 2 1 2 1 6 2 35 18
1999-2000 14 3 0 0 0 0 0 0 14 3
2000-01 27 8 5 2 5 6 11 1 48 17
2001-02 10 3 0 0 0 0 7 1 17 4
2001-02 Լիդս Յունայթեդ 22 12 1 0 0 0 0 0 23 12
2002-03 8 2 1 0 0 0 1 0 10 2
2002-03 Մանչեսթեր Սիթի 13 2 0 0 0 0 0 0 13 2
2003-04 31 7 4 1 2 1 4 1 41 10
2004-05 31 10 0 0 1 1 0 0 32 11
2005-06 4 1 1 3 0 0 0 0 5 4
2005-06 Լիվերպուլ 14 5 0 0 0 0 2 0 16 5
2006-07 16 3 0 0 3 2 4 2 23 7
2007-08 Քարդիֆ Սիթի Չեմպիոնշիպ 13 4 0 0 3 2 0 0 16 6
2008-09 Բլեքբեռն Ռովերս Անգլիայի Պրեմիեր Լիգա 3 0 0 0 3 0 0 0 6 0
Արդյունք Անգլիա 391 166 31 16 44 33 49 15 515 230
Ավստրալիա Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիա Արդյունք
2009-10 Նորտ Կվինսլենդ Ֆուրի Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն 26 9 0 0 0 0 0 0 26 9
2010-11 Պերտ Գլորի 28 9 0 0 0 0 0 0 28 9
Արդյունք Ավստրալիա 54 18 0 0 0 0 0 0 54 18
Թաիլանդ Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիա Արդյունք
2011 Մուանգտոնգ Յունայթեդ Թաիլանդի առաջնություն 13 2 4 2 1 0 2 0 20 4
Արդյուքն Թաիլանդ 13 2 4 2 1 0 2 0 20 4
Ամբողջ դպրոցում 458 186 35 18 45 33 51 15 589 252

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Տարի Խաղ Գոլ
1996 6 0
1997 2 2
1998 1 0
1999 3 0
2000 4 1
2001 7 2
2002 4 2
Արդյունք 26 7

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Անգլիա Լիվերպուլ

Անգլիա Անգլիա Եվրոպայի առաջնություն (Մ18)․ 1993

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 1995, 1996
  • Արդար խաղի մրցանակ․ 1997
  • Ալան Հարդեկերի մրցանակ (1)․ 2001
  • Նորտ Կվինսլենդ Ֆուրիի լավագույն ռմբարկու․ 2010
  • Նորտ Կվինսլենդ Ֆուրիի լավագույն խաղացող․ 2010
  • Նորտ Կվինսլենդ Ֆուրիի լավագույն խաղացող՝ ֆուտբոլիստների կողմից ճանաչված․ 2010
  • Պերտ Գլորիի լավագույն ռմբարկու․ 2011
  • Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող․ 1995 թվականի դեկտեմբեր, 1996 թվականի հունվար
  • 4-րդ տեղ Լիվերպուլի մեծագաույն ֆուտբոլիստների շարքում (Players Who Shook The Kop)
  • Ամենաարագ հեթ-տրիկը Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/sport/football/news-and-comment/making-a-comeback-is-returning-to-ones-old-stomping-ground-a-good-idea-6287302.html?action=gallery&ino=3
  5. 5,0 5,1 5,2 http://www.bbc.co.uk/sport/0/football/21843597
  6. Fowler, Robbie; Maddock, David (2005). Fowler: My Autobiography. London: Macmillan. էջ 22. ISBN 1-4050-5132-9. (անգլ.)
  7. Barrett, Tony (2007 թ․ հուլիսի 2). «Fowler Week: Tony Barrett on Robbie». Ливерпуль. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  8. «Robbie Fowler – goalscoring phenomenon». LFCHistory. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  9. «Boys of '93». The Football Association. 2008 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  10. «Robbie Fowler». Ливерпуль. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  11. Brown, Geoff (1993 թ․ հոկտեմբերի 17). «Football Round-Up: Hapless Barlow is in the red». The Independent. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  12. 12,0 12,1 «On This Day – Fowler Scores Fastest Hat-Trick in Premier League History» (անգլերեն). Flick to Kick. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. 13,0 13,1 «Goal fests» (անգլերեն). The Official Site of the Premier League. 2009 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Robbie Fowler Factfile». Manchester Evening News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  15. Tongue, Steve (2007 թ․ մայիսի 13). «Giggs 'This can be the best United ever'». London: The Independent. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  16. Fowler, pp. 171—173.
  17. Hunter, Steve (2001 թ․ նոյեմբերի 30). «50 Fantasic Fowler facts». Liverpool F.C. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  18. Davies, Christopher (2000 թ․ դեկտեմբերի 18). «Di Canio in line for fair play awards». The Daily Telegraph. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  19. Dart, James; Goodhart, Benjie (2007 թ․ սեպտեմբերի 5). «Has anyone missed a penalty on purpose?». The Daily Telegraph. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (ռուս.)
  20. Rich, Tim (2007 թ․ ապրիլի 12). «Fowler searches in vain for fitting end». London: The Daily Telegraph. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 23-ին. (անգլ.)
  21. «Prankster Faces Suspension». The New York Times. 1999 թ․ ապրիլի 7. (անգլ.)
  22. Thorpe, Martin (1999 թ․ ապրիլի 10). «Fowler hit with six-match ban and record fine». London: The Guardian. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  23. «Liverpool primed for title assault». BBC Sport. 2001 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  24. Shaw, Phil (2000 թ․ նոյեմբերի 30). «Football: Fowler hat-trick leads Liverpool record rout». The Independent. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  25. «Super Liverpool record cup win». UEFA. 2001 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  26. Կաղապար:Cite /web (անգլ.)
  27. «Heskey sinks Sunderland». BBC. 2001 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին. (անգլ.)
  28. Matthews, John; Harte, Adrian (2006 թ․ փետրվարի 3). «Liverpool – City of God». UEFA. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  29. 29,0 29,1 «Robbie Fowler». ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  30. «How Fowler fared». BBC Sport. 2001 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  31. «The costly truth about Fowler». Manchester Evening News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  32. «Baggies grab vital victory». BBC Sport. 2003 թ․ փետրվարի 11. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  33. Moss, Stephen (2004 թ․ սեպտեմբերի 21). «Spice Boy grows up». The Guardian. London. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  34. Greer, Germaine (2003 թ․ դեկտեմբերի 16). «Nothing new about ugly sex». The Guardian. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին. (անգլ.)
  35. Rich, Tim (2005 թ․ մայիսի 16). «City pay the penalty for Fowler miss». The Daily Telegraph. London. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  36. James, Gary (2006). Manchester City – The Complete Record. Derby: Breedon. էջ 504. ISBN 1-85983-512-0. (անգլ.)
  37. «Man City 3–1 Scunthorpe». BBC Sport. 2006 թ․ հունվարի 7. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  38. 38,0 38,1 «Liverpool make shock Fowler swoop». BBC Sport. 2006 թ․ հունվարի 27. {{cite news}}: Unknown parameter |ac-cessdate= ignored (օգնություն) (անգլ.)
  39. Cheese, Caroline (2006 թ․ դեկտեմբերի 5). «Clockwatch: Champions League». BBC Sport. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  40. Nisbet, John (2001 թ․ օգոստոսի 21). «Apologetic Fowler returns to the fold». The Independent. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  41. Eaton, Paul (2007 թ․ մայիսի 2). «Rafa hails spot-kick hero Zenden». Liverpool F.C. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (անգլ.)
  42. «Events». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.(չաշխատող հղում)
  43. «Robbie Fowler». Liverpool F.C. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  44. Padgett, Marc (2007 թ․ հուլիսի 22). «Ecclestone eyes Arsenal deal as Fowler joins Cardiff». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  45. «Cardiff 1–0 Leyton Orient». BBC Sport. 2007 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  46. «Cardiff 2–2 Preston». BBC Sport. 2007 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  47. «West Brom 2–4 Cardiff». BBC Sport. 2007 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  48. «Coventry to meet West Ham in cup». BBC Sport. 2007 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  49. «Robbie Fowler out for season». South Wales Echo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. (անգլ.)
  50. «Fowler in Cup final fitnes race». BBC Sport. 2008 թ․ մայիսի 5. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին. (անգլ.)
  51. McNulty, Phil (2008 թ․ մայիսի 17). «Portsmouth 1–0 Cardiff». BBC Sport. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին. (անգլ.)
  52. «Rovers agree Robbie deal». Sky Sports. 2008 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. (անգլ.)
  53. «Blackburn complete Fowler signing». BBC Sport. 2008 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. (անգլ.)
  54. «Blackburn Rovers 1–0 Everton». RTÉ. 2008 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. (անգլ.)
  55. «Fowler departs Rovers». Lancashire Telegraph. 2008 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. (անգլ.)
  56. Monteverde, Marco (2009 թ․ հունվարի 9). «North Queensland Fury considering Robbie Fowler as marquee signing». Fox Sports. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին. (անգլ.)
  57. «Robbie Fowler joins North Queensland Fury». Foxsports.com.au. 2009 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. (անգլ.)
  58. Chadwick, Justin (2009 թ․ հուլիսի 15). «Fowler scores but Wolves still too good». The Age. Melbourne. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին. (անգլ.)
  59. Jackson, Ed (2010 թ․ հունվարի 24). «North Queensland Fury, Robbie Fowler to hold crisis talks over no-show». foxsports.com.au. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին. (անգլ.)
  60. «Furious Robbie Fowler vows to sue North Queensland Fury». BBC Sport. 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին. (անգլ.)
  61. «Robbie Fowler makes A-League switch to Perth Glory». BBC Sport. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին. (անգլ.)
  62. Braden Quartermain (2010 թ․ ապրիլի 27). «Robbie Fowler signs with Perth Glory». Perth Now. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. (անգլ.)
  63. «International media report Fowler join Muangthong» (անգլերեն). Muangthong United FC Official Website. 7.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  64. «Robbie Fowler signs for Muang Thong United». ESPN. 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին. (անգլ.)
  65. «Robbie Fowler to play for Thai club». Straits Times. 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին. (անգլ.)
  66. «Fowler to play in Thailand». Times Live. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին. (անգլ.)
  67. «Fowler in shock move to Thailand». Yahoo! Eurosport. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին. (անգլ.)
  68. «Fowler named as the player-coach of Muangthong» (անգլերեն). Muangthong United FC Official Website. 30.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
  69. «Muangthong wins in Fowler's debut as coach» (անգլերեն). Muangthong United FC Official Website. 1.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  70. «New coach for SCG Muang Thong United». BangkokPost. 28 лютого 2012. (անգլ.)
  71. «England 1-0 Bulgaria». EnglandStats.com. England International Database. 1996 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  72. «England 0-0 Croatia». EnglandStats.com. England International Database. 1996 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  73. «Netherlands 1-4 England». UEFA.com. Union of European Football Associations. 1996 թ․ հունիսի 18. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  74. «Spain 0-0 England». UEFA.com. Union of European Football Associations. 1996 թ․ հունիսի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  75. «Clinical England brush Mexico aside». BBC Sport. British Broadcasting Corporation. 2001 թ․ մայիսի 25. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  76. «England edge out Albania». BBC Sport. British Broadcasting Corporation. 2001 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  77. «Keown in England squad». BBC Sport. British Broadcasting Corporation. 2002 թ․ մայիսի 9. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  78. 78,0 78,1 «England brush Danes aside». BBC Sport. British Broadcasting Corporation. 2002 թ․ հունիսի 15. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  79. «Offer of help accepted». Buryfc.co.uk. 2011 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  80. «Liverpool legends Fowler, McManaman and Jones return to club to help Kop kids». Daily Mail. 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  81. «Robbie Fowler applies for Leeds United manager's job». Sky Sports. 2014 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  82. «Leeds United: Jimmy Floyd Hasselbaink keen on vacancy». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  83. Fowler, p. 351.
  84. «People in racing: Celebrities». British Horse Racing. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  85. Stapleton, Ross (2009 թ․ մայիսի 1). «Robbie Fowler: a very rich man in a small pond». Crickey. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  86. «Beckham tops football's rich list». BBC Sport. 2006 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  87. 87,0 87,1 «England – International Results 1995–1999 – Details». Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
  88. 88,0 88,1 88,2 88,3 88,4 «England – International Results 2000–2004 – Details». Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբի Ֆաուլեր» հոդվածին։