Jump to content

Ռոբերտ Հայնլայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Հայնլայն
անգլ.՝ Robert Anson Heinlein
Ծննդյան անունանգլ.՝ Robert Anson Heinlein
Ծնվել էհուլիսի 7, 1907(1907-07-07)[1][2][3][…]
ԾննդավայրԲատլեր, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 8, 1988(1988-05-08)[1][3][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՔարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Գրական անունAnson MacDonald, Lyle Monroe, John Riverside, Caleb Saunders և Simon York
Մասնագիտությունգրող, սցենարիստ, գրական քննադատ և ռազմածովային սպա
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա (1929)
Ժանրերգիտական ֆանտաստիկա, ֆենթեզի, ռազմագիտական ֆանտաստիկա և դեռահասական գրականություն
Ուշագրավ աշխատանքներՖարնհեմի ազատ տիրապետում, Աստղային դեսանտ, Օտարը օտար երկրում, Կան տիեզերական հագուստ - մենք ճանապարհորդելու ենք, Կրկնակի աստղ և Տիկնիկավարներ
Ստեղծագործությունների ցանկՌոբերտ Հայնլայնի մատենագրությունը
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ

Պրոմեթևս մրցանակ

«Ինքփոթ» մրցանակաբաշխություն

[5]

Դեյմոն Նայթի հուշամրցանակ՝ «Մեծ վարպետ»

Հյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար

Հյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար

Հյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար

Հյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար

Պրոմեթևս մրցանակ

Պրոմեթևս մրցանակ

Պրոմեթևս մրցանակ

Պրոմեթևս մրցանակ

Պրոմեթևս մրցանակ

Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահ

Retro Hugo Award?

Retro Hugo Award?

Retro Hugo Award?

Retro Hugo Award?

Retro Hugo Award?

Ռետրո Հյուգո մրցանակ լավագույն վեպի համար

Retro Hugo Award for Best Novella?

և

Retro Hugo Award for Best Novelette?

ԱմուսինՎիրջինիա Հայնլայն
Изображение автографа
Ռոբերտ Հայնլայն Վիքիքաղվածքում
 Robert A. Heinlein Վիքիպահեստում

Ռոբերտ Հայնլայն (հուլիսի 7, 1907(1907-07-07)[1][2][3][…], Բատլեր, Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 8, 1988(1988-05-08)[1][3][2][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող-ֆանտաստ, «Հյուգո» և «Նեբյուլա» մրցանակների դափնեկիր, ժամանակակից գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը։ Հայնլայնին անվանում են նաև «գրող-ֆանտաստների դեկան»։ Նա մտնում է այսպես կոչված «գրող-ֆանտաստների մեծ եռյակի» մեջ (Արթուր Կլարկի և Այզեկ Ազիմովի հետ միասին)։

Վերջին տարիները և մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարված աշխատանքը հասցրեց Հայնլայնին մահվան եզրին 1970 թվականին։ 1970-ականները նրա համար սկսվեցին կյանքի համար շատ վտանգավոր պերիտոնիտով (որովայնամզի բորբոքում), որի բուժման համար անհրաժեշտ եղավ ավելի քան 2 տարի։ Երբ նա զգաց իրեն այնքան լավ, որ կարողացավ աշխատել, 1973 թվականին ստեղծեց «Բավականաչափ ժամանակ սիրո համար կամ Լազարուս Լոնգի կյանքերը» վեպը, որում հայտնվեցին բազմաթիվ սյուժեներ, որոնք մշակվեցին նրա հետագա ստեղծագործություններում։ 1970-ական թվականների կեսերին նա «Բրիտական հանրագիտարանի տարեգրքում» 2 հոդվածների պատվեր ստացավ և Ջիննիի հետ միասին ճանապարհորդեց երկրով մեկ՝ կազմակերպելու դոնորական արյան հավաքումը[6], ինչպես նաև դարձավ հարգարժան հյուր Կանզաս-սիթիի երրորդ համաշխարհային համագումարում[7]։

1978 թվականի Թահիթիի արձակուրդներն ավարտվեցին սրտի իշեմիկ հիվանդության ծանր նոպայով։ Նա ենթարկվեց կորոնար շունտավորման առաջին վիրահատություններից մեկին. 1979 թվականի հուլիսին նրան հրավիրեցին ելույթ ունենալու Միավորված հանձնաժողովի Սենատի և Ներկայացուցիչների Պալատի առջև։ Նրա խոսքը վկայում էր հույս, որ տիեզերական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ստացված հասույթը զգալիորեն կօգնի հիվանդներին և տարեցներին[8]։

Վիրահատությունները թույլ տվեցին Հայնլայնին սկսել նորից աշխատել 1980 թվականին, երբ նա ժողովածու էր պատրաստելհրապարակման։ Հայնլայնը չի մոռանում գրականության մեծ ձևի մասին և 1980-ականներին նրան հաջողվեց գրել ևս հինգ վեպ։ 1983 թվականին նա այցելեց Անտարկտիդա՝ վերջին մայրցամաքը, որի վրա նա դեռ չէր եղել[7]։

Բայց գրողի առողջությունը զգալիորեն վատանում է մինչև 1987 թվականը, ինչը նրան և Ջիննիին ստիպում է տեղափոխվել Բոնի Դունից մոտակա Կարմել քաղաք, որպեսզի կարողանան ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այնտեղ՝ 1988 թվականի մայիսի 8-ի[9] ՝ առավոտյան քնած ժամանակ, նա մահանում է, կյանքի 81-րդ տարում էմֆիզեմայի հետևանքով՝ «Աշխարհը որպես առասպել» շարքից մի վեպի վրա աշխատելու սկզբնական փուլում։ Նրա մարմինը դիակիզվել էր, իսկ փոշին ցրվել էր Խաղաղ օվկիանոսի վրա[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118773704 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.comic-con.org/awards/inkpot
  6. «Blood Drives» (անգլերեն). Heinlein society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 William H. Patterson, Jr. (1999 թ․ հուլիսի 5). «Biographies of Robert and Virginia Heinlein» (անգլերեն). The Heinlein Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  8. William H. Patterson, Jr. Robert Heinlein—A biographical sketch // The Heinlein Journal. — 1999. — Т. 1999. — № 5. — С. 7—36. Также доступен на Robert A. Heinlein, a Biographical Sketch.(անգլ.) Проверено 19 июля 2012
  9. «The Robert A. Heinlein "Classic" Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. D. A. Houdek (2003). «FAQ: Frequently Asked Questions about Robert A. Heinlein, the person» (անգլերեն). The Heinlein Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հայնլայն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հայնլայն» հոդվածին։