Ռիխարդ Տաուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիխարդ Տաուբեր
գերմ.՝ Richard Tauber
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1891(1891-05-16)[1][2][3][…]
ԾննդավայրԼինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էհունվարի 8, 1948(1948-01-08)[1][2][3][…] (56 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԲրոմփթոնի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6] և  Ավստրիա
ԿրթությունՀոխի կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգիչ, երգիչ, դերասան, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Anton Richard Tauber?[6], մայր՝ Elisabeth Seyfferth?
Կայքrichard-tauber.de
 Richard Tauber Վիքիպահեստում

Ռիխարդ Տաուբեր (գերմ.՝ Richard Tauber, մայիսի 16, 1891(1891-05-16)[1][2][3][…], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 8, 1948(1948-01-08)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ավստրիացի օպերային երգիչ և օպերետի դերասան (տենոր), ում անվանել են «ավստրիական Կարուզո»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուբերը ծնվել է արտիստների ընտանիքում, որոնց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէր։ Սկզբում նա ստացել է մոր Դենեմի (Denemy) ազգանունը, հետագայում օգտագործել է տարբեր անուններ ու ազգանուններ` Կարլ Ռիխարդ Տաուբեր (հոր ազգանունով), Էռնստ Զայֆերտ (Seiffert` մոր ազգանունն առաջին ամուսնությունից), սակայն թատերական առաջին հաջողություններից հետո ընտրել է Ռիխարդ Տաուբեր անուն-ազգանունը։

1897 թվականին տղան ընդունվել է Լինցի դպրոց։ Սկսած 1903 թվականից` հանդես է եկել հոր թատրոնում։ Նրա մոտ հայտնաբերելով երաժշտական ձիրք` հայրը Ռիխարդին տվել է Հոխի կոնսերվատորիա (Մայնի Ֆրանկֆուրտ)` դաշնամուր, կոմպոզիցիա և դիրիժորական արվեստ ուսանելու նպատակով։ Այս զբաղմունքներին երիտասարդ Տաուբերը իր նախաձեռնությամբ ավելացնում է օպերային վոկալ։

Սկսնակ երգչի առաջին ելույթը կայացել է Ֆրայբուրգում 1912 թվականի մայիսի 12-ին մի համերգում, ուր նա կատարել է Մոցարտի օպերայից մեներգ` ջերմ ընդունելության արժանանալով հասարակության կողմից։ Հետագա տարիներին Տաուբերը ելույթ է ունեցել Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի տարբեր թատրոններում։ Նրա երգացանկում տեղ են գտել Մոցարտի, Շառլ Գունոյի, Ռիխարդ Շտրաուսի, ավելի ուշ նաև Վերդիի, Ջակոմո Պուչինիի օպերաները։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1922 թվականին, Տաուբերն ընդունվել է Վիեննայի պետական օպերա, հանդես է եկել նաև Բեռլինի օպերային թատրոնում, շրջել է հյուրախաղերով։ Նրա հռչակը շատ մեծ էր. ժամանակակիցները նշում են նրա հմայիչ ձայնի փափուկ տեմբրը, որն անսովոր երաժշտական էր[7]։ Բացի օպերայից` նա շատ է երգում օպերետներում։ Ֆրանց Լեհարը երաժշտություն է գրում հատուկ նրա համար։ Դրանք քնարական մեներգեր էին, որոնք կոչվել են «Տաուբերի երգեր» (գերմ.՝ Tauberlieder): Տաուբերի ձայնագրություններով գրամաֆոնային սկավառակները վաճառվել են հազարավոր օրինակներով. ընդհանուր առմամբ հաշվվում է նրա ելույթների մոտ 700 գրամաֆոնային ձայնագրություն։

Այս տարիներին Տաուբերն ամուսնանում է երգչուհի Կարլոտե Վանկոնտիի հետ (իտալ.՝ Carlotta Vanconti), բայց մի քանի տարի անց նրանք բաժանվում են։ Մոտ 5 տարի Տաուբերը քաղաքացիական ամուսնությամբ ապրում է Մարիա Լոսևայի հետ, ով ներգաղթյալ երգչուհի էր Ռուսաստանից, որ ելույթ էր ունենում Բեռլինում։

1929 թվականին Ֆրանց Լեհարը Տաուբերին է նվիրել «Ժպիտների աշխարհ» օպերետից «Dein ist mein ganzes Herz» մեներգը, որ հետագայում նշանավոր է դարձել[8]։

1930-ական թվականներին Տաուբերը մեծ հաջողությամբ ելույթ է ունենում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, նկարահանվում է երաժշտական ֆիլմերում։ 1936 թվականին Տաուբերն ամուսնանում է անգլիացի դերասանուհի Դիանա Նեպերի հետ (անգլ.՝ Diana Napier):

Տաուբերի գերեզմանը Լոնդոնի Բրոմպտոն գերեզմանոցում

Գերմանիայում հյուրախաղերն ընդհատվում են, քանի որ նացիստական իշխանությունները չէին հրավիրում հրեական ծագմամբ արտիստների։ Շուտով Ավստրիայի հետ Անշլյուսից հետո (1938) նա տարագրվում է։ Ապրում է Շվեյցարիայում, իսկ բրիտանական քաղաքացիություն ստանալուց հետո` Լոնդոնում։ Նա մերժում է ԱՄՆ ներգաղթելու առաջարկը, չնայած Անգլիայում պատերազմի սկսվելուն պես փակվել էին թատրոնները, իսկ նրա ավստրիական բոլոր խնայողությունները բռնագրավվում են նացիստների կողմից։ Նա գոյատևում է համերգներով և սկավառակներից ստացվող եկամուտներով։ Տաուբերն ինքն է սկսում գրել երաժշտություն` երգեր, օպերետներ, որոնցից մի քանիսը հանրաճանաչ են դառնում։

1947 թվականին Տաուբերի մոտ հայտնաբերվում է թոքի քաղցկեղ։ Այդ ժամանակ Լոնդոնում հյուրախաղերով հանդես էին գալիս Վիեննայի թատրոնի իր վաղեմի ընկերները, և Տաուբերը ելույթ էր ունենում Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում։ Հասարակությունը նրան հոտնկայս էր ծափահարում։ Մոցարտի օպերան, որով նա սկսել էր իր գործունեությունը, դառնում է նրա հրաժեշտի ստեղծագործությունը։ Մեկ շաբաթ անց նա պառկում է հիվանդանոցում, որտեղից այլևս դուրս չի գալիս։ Թաղված է Լոնդոնի Բրոմպտոնի գերեզմանոցում։ Տաուբերի կենոտաֆը տեղադրված է Բադ Իշլե գերեզմանոցում` Լեհարի գերեզմանի կողքին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Տաուբերը «Համբուրում եմ Ձեր ձեռքը, տիկի'ն» ֆիլմում, 1929
  • Ճանապարհորդություն Աբենտե (1925), կարճամետրաժ համր ֆիլմ
  • Achtung! Aufnahme! (1928), կարճամետրաժ համր ֆիլմ
  • Ես համբուրում եմ Ձեր ձեռքը, տիկի'ն (1929)
  • Երբեք մի' վստահեք կանանց (1930, Ich glaub' nie mehr an eine Frau)
  • Ծիածանի ավարտը (1930, Das lockende Ziel)
  • Ժպիտների աշխարհ (1930)
  • Մեծ ատրակցիոն (1931, Die große Attraktion)
  • Սիրո մեղդի (1932, Melodie der Liebe)
  • Blossom Time (1934)
  • Սրտի ցանկություն (1935)
  • Երկիրն առանց երաժշտության (1936)
  • Pagliacci (1936)
  • Վալ

սի ժամանակը (1945)

  • Լիսաբոնյան պատմություն (1946)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118620967 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Владимирская А. Р. Звёздные часы оперетты, 1-е издание, стр. 76.
  8. «Notenblatt‚ Dein ist mein ganzes Herz' mit Widmung an Richard Tauber» (գերմաներեն). Stadtmuseum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Տաուբեր» հոդվածին։