Ռիխարդ Տաուբեր
Ռիխարդ Տաուբեր գերմ.՝ Richard Tauber | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 16, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | հունվարի 8, 1948[1][2][3][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հոխի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, երգիչ, դերասան, կոմպոզիտոր և տենոր |
Ծնողներ | հայր՝ Anton Richard Tauber? |
Richard Tauber Վիքիպահեստում |
Ռիխարդ Տաուբեր (գերմ.՝ Richard Tauber, մայիսի 16, 1891[1][2][3][…], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 8, 1948[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ավստրիացի օպերային երգիչ և օպերետի դերասան (տենոր), ում անվանել են «ավստրիական Կարուզո»:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաուբերը ծնվել է արտիստների ընտանիքում, որոնց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէր: Սկզբում նա ստացել է մոր Դենեմի (Denemy) ազգանունը, հետագայում օգտագործել է տարբեր անուններ ու ազգանուններ` Կարլ Ռիխարդ Տաուբեր (հոր ազգանունով), Էռնստ Զայֆերտ (Seiffert` մոր ազգանունն առաջին ամուսնությունից), սակայն թատերական առաջին հաջողություններից հետո ընտրել է Ռիխարդ Տաուբեր անուն-ազգանունը:
1897 թվականին տղան ընդունվել է Լինցի դպրոց: Սկսած 1903 թվականից` հանդես է եկել հոր թատրոնում: Նրա մոտ հայտնաբերելով երաժշտական ձիրք` հայրը Ռիխարդին տվել է Հոխի կոնսերվատորիա (Մայնի Ֆրանկֆուրտ)` դաշնամուր, կոմպոզիցիա և դիրիժորական արվեստ ուսանելու նպատակով: Այս զբաղմունքներին երիտասարդ Տաուբերը իր նախաձեռնությամբ ավելացնում է օպերային վոկալ:
Սկսնակ երգչի առաջին ելույթը կայացել է Ֆրայբուրգում 1912 թվականի մայիսի 12-ին մի համերգում, ուր նա կատարել է Մոցարտի օպերայից մեներգ` ջերմ ընդունելության արժանանալով հասարակության կողմից: Հետագա տարիներին Տաուբերը ելույթ է ունեցել Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի տարբեր թատրոններում: Նրա երգացանկում տեղ են գտել Մոցարտի, Շառլ Գունոյի, Ռիխարդ Շտրաուսի, ավելի ուշ նաև Վերդիի, Ջակոմո Պուչինիի օպերաները:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1922 թվականին, Տաուբերն ընդունվել է Վիեննայի պետական օպերա, հանդես է եկել նաև Բեռլինի օպերային թատրոնում, շրջել է հյուրախաղերով: Նրա հռչակը շատ մեծ էր. ժամանակակիցները նշում են նրա հմայիչ ձայնի փափուկ տեմբրը, որն անսովոր երաժշտական էր[6]: Բացի օպերայից` նա շատ է երգում օպերետներում: Ֆրանց Լեհարը երաժշտություն է գրում հատուկ նրա համար: Դրանք քնարական մեներգեր էին, որոնք կոչվել են «Տաուբերի երգեր» (գերմ.՝ Tauberlieder): Տաուբերի ձայնագրություններով գրամաֆոնային սկավառակները վաճառվել են հազարավոր օրինակներով. ընդհանուր առմամբ հաշվվում է նրա ելույթների մոտ 700 գրամաֆոնային ձայնագրություն:
Այս տարիներին Տաուբերն ամուսնանում է երգչուհի Կարլոտե Վանկոնտիի հետ (իտալ.՝ Carlotta Vanconti), բայց մի քանի տարի անց նրանք բաժանվում են: Մոտ 5 տարի Տաուբերը քաղաքացիական ամուսնությամբ ապրում է Մարիա Լոսևայի հետ, ով ներգաղթյալ երգչուհի էր Ռուսաստանից, որ ելույթ էր ունենում Բեռլինում:
1929 թվականին Ֆրանց Լեհարը Տաուբերին է նվիրել «Ժպիտների աշխարհ» օպերետից «Dein ist mein ganzes Herz» մեներգը, որ հետագայում նշանավոր է դարձել[7]:
1930-ական թվականներին Տաուբերը մեծ հաջողությամբ ելույթ է ունենում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, նկարահանվում է երաժշտական ֆիլմերում: 1936 թվականին Տաուբերն ամուսնանում է անգլիացի դերասանուհի Դիանա Նեպերի հետ (անգլ.՝ Diana Napier):
Գերմանիայում հյուրախաղերն ընդհատվում են, քանի որ նացիստական իշխանությունները չէին հրավիրում հրեական ծագմամբ արտիստների: Շուտով Ավստրիայի հետ Անշլյուսից հետո (1938) նա տարագրվում է: Ապրում է Շվեյցարիայում, իսկ բրիտանական քաղաքացիություն ստանալուց հետո` Լոնդոնում: Նա մերժում է ԱՄՆ ներգաղթելու առաջարկը, չնայած Անգլիայում պատերազմի սկսվելուն պես փակվել էին թատրոնները, իսկ նրա ավստրիական բոլոր խնայողությունները բռնագրավվում են նացիստների կողմից: Նա գոյատևում է համերգներով և սկավառակներից ստացվող եկամուտներով: Տաուբերն ինքն է սկսում գրել երաժշտություն` երգեր, օպերետներ, որոնցից մի քանիսը հանրաճանաչ են դառնում:
1947 թվականին Տաուբերի մոտ հայտնաբերվում է թոքի քաղցկեղ: Այդ ժամանակ Լոնդոնում հյուրախաղերով հանդես էին գալիս Վիեննայի թատրոնի իր վաղեմի ընկերները, և Տաուբերը ելույթ էր ունենում Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում: Հասարակությունը նրան հոտնկայս էր ծափահարում: Մոցարտի օպերան, որով նա սկսել էր իր գործունեությունը, դառնում է նրա հրաժեշտի ստեղծագործությունը: Մեկ շաբաթ անց նա պառկում է հիվանդանոցում, որտեղից այլևս դուրս չի գալիս: Թաղված է Լոնդոնի Բրոմպտոնի գերեզմանոցում: Տաուբերի կենոտաֆը տեղադրված է Բադ Իշլե գերեզմանոցում` Լեհարի գերեզմանի կողքին:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճանապարհորդություն Աբենտե (1925), կարճամետրաժ համր ֆիլմ
- Achtung! Aufnahme! (1928), կարճամետրաժ համր ֆիլմ
- Ես համբուրում եմ Ձեր ձեռքը, տիկի'ն (1929)
- Երբեք մի' վստահեք կանանց (1930, Ich glaub' nie mehr an eine Frau)
- Ծիածանի ավարտը (1930, Das lockende Ziel)
- Ժպիտների աշխարհ (1930)
- Մեծ ատրակցիոն (1931, Die große Attraktion)
- Սիրո մեղդի (1932, Melodie der Liebe)
- Blossom Time (1934)
- Սրտի ցանկություն (1935)
- Երկիրն առանց երաժշտության (1936)
- Pagliacci (1936)
- Վալ
սի ժամանակը (1945)
- Լիսաբոնյան պատմություն (1946)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Blubacher T. http://tls.theaterwissenschaft.ch/wiki/Richard_Tauber (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/2420 — 1808.
- ↑ Find a Grave — 1995.
- ↑ Владимирская А. Р. Звёздные часы оперетты, 1-е издание, стр. 76.
- ↑ «Notenblatt‚ Dein ist mein ganzes Herz‘ mit Widmung an Richard Tauber» (գերմաներեն)։ Stadtmuseum
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա. Ռ. Վլադիմիրսկայա Օպերետի աստեղային ժամեր. — Л.: Искусство, 1975. — С. 75-76. — 136 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիխարդ Տաուբերի կենսագրությունը
- Տաուբերի լուսանկարների պատկերասրահ
- Տաուբերի մասնակցությամբ ֆիլմերի ցանկ
- http://nataliamalkova61.narod.ru/index/radioperedachi/0-14 Տաուբերի մասին ռադիոհաղորդումներ Հազվագյուտ ձայնագրություններ շարքից
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիխարդ Տաուբեր կատեգորիայում։ |
|