Ռենե Պապե
Ռենե Պեպե | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | René Pape |
Ի ծնե անուն | Ռենե Պեպե գերմ.՝ René Pape |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1964[1][2][3] (59 տարեկան) Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4] |
Երկիր | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Ժանրեր | Օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Kreuzschule?[3] և Hochschule für Musik Carl Maria von Weber? |
Պարգևներ | |
Կայք | renepape.com |
René Pape Վիքիպահեստում |
Ռենե Պապե (գերմ.՝ René Pape, սեպտեմբերի 4, 1964[1][2][3], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի օպերային երգիչ (բաս), Բեռլինի պետական օպերայի մենակատար, հրավիրված մեներգիչ Մետրոպոլիտեն օպերայում, ում քննադատներն համարում են «նոր սերնդի առաջատար բասերից մեկը»[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 4֊ին Դրեզդենում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Ավարտել է Դրեզդենի բարձրագույն երաժշտական դպրոցը։
1998 թվականին ստացել է մենակատարի որակավորում Բեռլինի պետական օպերայում, իսկ 1989 թվականին դարձել է Մարիամ Հելինի անվան երիտասարդ երգիչների միջազգային մրցույթի դափնեկիր, որը անց է կացվել Հելսինկիում։
1995 թվականին Զալցբուրգի փառատոնի ժամանակ կատարել է Զառաստրոյի դերերգը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում[6]։ Նույն ժամանակ էլ հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայի բոլոր շրջաններում, որպես հրավիրված մենակատար։ Հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ֊ի և Ճապոնիայի առաջատար բոլոր օպերային թատրոններում։
Համագործակցել է Դանիել Բարենբոյմի, Գիորգ Շոլտի, Անտոնիո Պապանոյի, Լորին Մաազելի, Զուբին Մետոյի, Վալերի Գերգիև, Կլաուդիո Աբադոյի և այլ հայտնի դիրիժորների հետ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 ֊ «Գրեմմի» մրցանակ լավագույն օպերային ձայնագրության համար («Նյուրնբերգի մայսթերզինգերները», դիրիժոր Գիորգ Շոլտի)[7]
- 2000 ֊ «Կամերզենգեր» պատվավոր կոչում, Բեռլին
- 2001 ֊ Տարվա երգիչ «Musical America» ամսագրի կողմից
- 2002 ֊ «Գրեմմի» մրցանակ լավագույն օպերային ձայնագրության ահամր («Տանհոյզեր», դիրիժոր Դանիել Բարենբոյմ)[7]
Դիսկագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 ֊ «Բաստեն և Բաստենա», դիրիժոր Մակս Կոմեր (Կալո)
- 1992 ֊ Կորնգոլդ «Էլիանի հրաշքը», դիրիժոր Ջոն Մոսերի (Դռնապան)
- 1993 ֊ «Նյուրնբերգի մայսթերզինգերները», դիրիժոր Վոլֆգանգ Զավալիշ (Գիշերային պահակ)
- 1994 ֊ Բուզոնի «Առլեկին կամ օկնո», դիրիժոր Գերդ Ալբրեխտ (Սիր Մատեո դել Սարտո)
- 1995 ֊ «Նյուրնբերգի մայսթերզինգերները», դիրիժոր Георг Шолти (Ֆեյտ Պոգներ)
- 1995 ֊ Գուստավ Մալեր, Սիմֆոնիա № 8, դիրիժոր ''Դևիս Կոլին''
- 1996 ֊ Մոենդելսոն, Էդիպ, դիրիժոր Stefan Soltesz
- 1998 ֊ «Լոհենգրին», դիրիժոր Դանիել Բարենբոյմ (Հենրիխ Պտիցելով)
- 1998 ֊ «Սամսոն և Դալիլա», դիրիժոր Ջեյմս Լիվայն (Ծեր հրեա)
- 1999 ֊ «Ֆիդելիո», դիրիժոր Դանիել Բարենբոյմ (Ռոկո)
- 1999 ֊ «Տրիստան և Իզոլդա», դիրիժոր Ջեյմս Լիվայն (Արքա Մարկ)
- 1999 ֊ «Ֆիգարոյի ամուսնությունը», դիրիժոր Դանիել Բարենբոյմ (Ֆիգարո)
- 2000 ֊ «Ֆիդելիո», դիրիժոր Ջեյմս Լիվայն (Ռոկո)
- 2000 ֊ Բեթհովեն, Սիմֆոնիա № 9, դիրիժոր Դանիել Բարենբոյմ
- 2001 ֊ «Նյուրնբերգի մայսթերզինգերները», դիրիժոր Ջեյմս Լիվայն (Ֆեյտ Պոգներ)
- 2002 ֊ «Տանհոյզեր», դիրիժոր Դանիել Բարենբոյմ (Լանգրաֆ)
- 2004 ֊ Torsten Rasch. Mein Herz brennt, դիրիժոր John Carewe
- 2004 ֊ Շմիդտ, Կնքված գրքույկ, դիրիժոր Ֆրանց Վելզեր Մյոստ
- 2005 ֊ «Տրիստան և Իզոլդան», դիրիժոր Անտոնիո Պապանո (Արքա Մարկ)
- 2005 ֊ «Կախարդական սրինգ», դիրիժոր Կլաուդիո Աբադո (Զառաստրո)
- 2006 ֊ «Կախարդական սրինգ», դիրիժոր Ռիկարդո Մուտի (Զառաստրո)
- 2007 ֊ «Տրիստան և Իզոլդան», դիրիժոր Իրժի Բելոգլավեկ (Արքա Մարկ)
- 2007 ֊ Բեթհովեն, Սիմֆոնիա № 9, դիրիժոր Franz Welser-Möst
- 2008 ֊ Rene Pape. Gods, Kings and Demons, Արիաների հավաքածու
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 ֊ «Կախարդական սրինգ» («The Magic Flute»), ռեժիսոր Քեննեթ Բրանան
«Mein Herz brennt»
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվականին Պապեն մասնակցություն ունեցավ «Mein Herz brennt» վոկալ ցիկլի ձայնագրության մեջ, Rammstein երաժշտական խմբի կողմից իրեն ներկայացված առաջարկով բաս֊բարիտոնի, սոպրանոյի, դեկլամատորի, երգչախմբի և նվագախմբի համար, կոմպոզիտորն էր Տորսեն Ռաշ[8].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://denstoredanske.lex.dk/Ren%C3%A9_Pape
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.deutsche-biographie.de/131387006.html
- ↑ Մարիինյան թատրոնի կայքը
- ↑ Сайт inoekino.ru
- ↑ 7,0 7,1 «Գրեմմի» մրցանակի պաշտոնական կայքը (անգլ.)
- ↑ Կայք musicline.de (գերմ․)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռենե Պապեի հարցազրույցը «Արվեստի սիրահարների ամսագրի» համար
- Ռենե Պապեն imdb.com կայքում
- Ռենե Պապեն «Deutsche Grammophon» ընկերության կայքում Արխիվացված 2009-04-12 Wayback Machine
- Ռենե Պապեն allmusic.com կայքում(չաշխատող հղում)
- Ռենե Պապեի ստեղծագործական գործունեությունը (англ.)
- Ռենե Պապեն classicalarchives.com կայքում
- Պապեի օպերային դիսկոգրաֆությունը
- Ռենե Պապեի մասնակցությամբ հեռուստաֆիլմեր և հաղորդումներ(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Պապե» հոդվածին։ |
|