Ռաֆայել Աթայան
Ռաֆայել Աթայան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1907[1] |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 1990 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ, ուսուցիչ և գրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1927)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Արմենպրես, Ավանգարդ և Սովետական Հայաստան |
Պարգևներ | |
Զավակներ | Էդվարդ Աթայան |
Ռաֆայել Աթայան Վիքիդարանում |
Ռաֆայել Արշակի Աթայան (հոկտեմբերի 30, 1907[1], Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան[1] - դեկտեմբերի 4, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Բանաստեղծ, արձակագիր ու թարգմանիչ Արշակ Աթայանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Նոր Ջուղայի հայկական դպրոցում և անգլիական քոլեջում։ 1923 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ 1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանը։ 1923-1925 թվականներին որպես անգլերենի թարգմանիչ աշխատել է Արմենտայում (հետո՝ Արմենպրես), 1925-1928 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1928-1934 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում որպես բաժնի վարիչ, ապա պատասխանատու քարտուղար, 1934-1935 թվականներին՝ Պետհրատում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ և գլխավոր խմբագիր։ 1943-1944 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1944-1983 թվականներին աշխատել է մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Հայերեն և ռուսերեն գրել է մանկավարժական-գրականագիտական աշխատություններ։ 1948 թվականին «Կրասնոդոնի երիտգվարդիականները Ա. Ֆադեևի պատկերումով» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-1957 թվականներին դասախոսել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, վարելով հայ և ռուս գրականությունների ամբիոնը։ Կազմել է (հեղինակակցությամբ) գրականության դասագիրք 5-րդ դասարանի համար (հրատ. 1969-1979 թվականներին)։ Նրա «Մայա» վիպակն արժանացել է Հայպետհրատի 1949 թվականին հրատարակած մանկապատանեկան գրականության մրցանակաբաշխության երկրորդ մրցանակի։
Թարգմանվել և ռուսերեն տպագրվել են նրա «Զարթոնք», «Սպարտակ», «Մրրիկի թևով» վեպերը (1966-1972)։ Այս եռագրությունը երկրորդ անգամ ռուսերեն լույս է տեսել Մոսկվայում, 1980 թվականին։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուս գրականությունը հայկական դպրոցներում դասավանդելու փորձից» (Երևան, 1948), «Ռուսերեն ինքնուրույն գրավոր աշխատանքների համակարգի մասին» (Երևան, 1951), «Ակնարկներ հայկական դպրոցներում ռուս գրականության դասավանդման» (Երևան, 1949)։ 1985 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Գտնենք կորցրածը» վիպակ եռերգությունը։
ԽՄԿԿ անդամ 1956 թվականից։ Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով (1972)։ 1985 թվականին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով[2]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայա (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1962, 62 էջ։
- Պանաս Սմիռնի, կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1954, 32 էջ։
- Զարթոնք, Երևան, Հայպետհրատ, 1958, 495 էջ։
- Սպարտակ, Երևան, Հայպետհրատ, 1963, 525 էջ։
- Դպրոցական այգի (գիրք ուսուցիչների և ծնողների համար), Երևան.1963, 207 էջ։
- Մրրիկի թևով, Երևան, Հայպետհրատ, 1964, 394 էջ։
- Աշակերտների գեղագիտական դաստիարակությունը, Երևան, 1974, 205 էջ։
- Սպարտակ (գրքում տեղ է գտել «Սպարտակ» եռագրությունը՝ «Զարթոնք», «Սպարտակ», «Մրրիկի թևով» վեպերը), Երևան, «Հայաստան», 1976, 740 էջ։
- Շարադրությունը ուսման և դաստիարակության համակարգում, Երևան, 1979։
- Գեղեցիկ խոսքը մայրենի լեզվի ուսուցման գործում, Երևան, «Լույս», 1983, 96 էջ։
Թարգմանությունները (ռուսերեն)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կ. Դ. Ուշինսկի, Ուսումնա-դաստիարակչական աշխատանքը դպրոցում, Երևան, 1945, 132 էջ։
- Լ. Սավելև, Հետքեր քարի վրա, Երևան, 1949, 386 էջ։
- Ջորդանո Բրունո, Անվերջականություն, տիեզերքի և աշխարհների մասին, Երևան, 1950, 290 էջ։
- Ա. Ս. Բարկով, Ֆիզիկական աշխարհագրություն, Երևան, 1951, 200 էջ։
- Վ. Ֆ. Շուլաև, Ն. Ա. Ռիկով, Կենդանաբանություն, Երևան, 1951, 439 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 127.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 26-27.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Աթայան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 127)։ |
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Նոր Ջուղա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ մանկավարժներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ