Ջունա Բարնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունա Բարնս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1892(1892-06-12)[1][2][3][…]
ԾննդավայրCornwall-on-Hudson, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 18, 1982(1982-06-18)[1][3][5][…] (90 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրինվիչ Վիլիջ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊրատտի ինստիտուտ[4] և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա[4]
ԵրկերLadies Almanack?, Nightwood? և The Book of Repulsive Women?
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, դրամատուրգ, լրագրող և նկարչուհի
Ծնողներհայր՝ Henry Budington?
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Djuna Barnes Վիքիպահեստում

Ջունա Բարնս (անգլ.՝ Djuna Barnes, հունիսի 12, 1892(1892-06-12)[1][2][3][…], Cornwall-on-Hudson, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 18, 1982(1982-06-18)[1][3][5][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող-մոդեռնիստ, նկարիչ, 1920-1930-ական թվականների Փարիզի կոսմոպոլիտային գործիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մորական տատը գրող էր, լրագրող, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, հայրը՝ անհաջող կոմպոզիտոր և գեղնկարիչ։ Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, անընդհատ խնամում էր իր կրտսեր եղբայրներին և քույրերին, ստացել է տնային կրթություն։ 16 տարեկանում նրան բռնաբարել էին, ինչը հետագայում տեղ գտավ իր արձակգրության մեջ։

Ջունա Բարնս։ Ջոյսի դիմանկար, 1922

1912 թվականին նա մոր հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Նա աշխատել է որպես լրագրող Vanity Fair և The New Yorker նորաձևության ամսագրերում։ Նրա ընկերների թվում էին Պեգի Գուգենհայմը, Ջեյմս Ջոյսը, Էզրա Փաունդը, Նատալի Բարնին, Գերտրուդ Սթայնը, Բերենիս Էբբոտը, Սիլվիա Բիչը, Էդվարդ Էստլին Կամմինգսը, Էուջենիո Մոնտալեն։ 1927-1931 թվականներին նա սիրահարված էր քանդակագործ Թելմա Վուդին։ Նրա «Գիշերային անտառը» լեսբիական վեպի (1936) նախաբանը գրել է Թոմաս Սթեռնս Էլիոթը, ով խմբագրել է այն։ Երկարատև ընդմիջումից հետո, դեպրեսիայի հետևանքով, հրատարակեց ինքնակենսագրական դրաման՝ Անտիֆոնի բանաստեղծություններով (1958):

1961 թվականին Ջունա Բարնսը ընտրվեց Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի անդամ, իսկ 1981 թվականին ՝ արժանացել է Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակի[7]։

Բարնսը անգլիախոս մոդեռնիստների առաջին սերնդի վերջին կենդանի անդամն էր։ Գրողը մահացավ իր 90-ամյակը նշելուց վեց օր անց՝ 1982 թվականի հունիսի 18-ին, Նյու Յորքի իր տանը։

Սիրված աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Book of Repulsive Women (1915)
  • Ladies Almanack (1928)
  • Nightwood (1936)
  • The Antiphon (1958)

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ազդեց Կարեն Բլիկսենի, Թրումեն Կապոտեի, Անաիս Նինի և այլոց ստեղծագործական աշխատանքի վրա։ Ուելսացի բանաստեղծ և հրապարակախոս Դիլան Թոմասը «Գիշերային անտառ» վեպը անվանեց. «արձակագիր կնոջ կողմից երբևէ գրված երեք մեծ գրքերից մեկը», իսկ Ուիլյամ Բիրոուսը՝ «քսաներորդ դարի մեծ գրքերից մեկը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 64.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. https://www.findagrave.com/memorial/10352853/djuna-barnes
  7. Дейли, Сюзанна DJUNA BARNES DIES; POET AND NOVELIST // Нью-Йорк Таймс. — 20 июня 1982 года. — ISSN 0362-4331 ISSN 0362-4331.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kannenstine L.F. The art of Djuna Barnes: duality and damnation. New York: New York UP, 1977
  • Field A. Djuna, the life and times of Djuna Barnes. New York: Putnam, 1983
  • Stromberg K. Djuna Barnes: Leben und Werk einer Extravaganten. Berlin: Wagenbach, 1989
  • Herring P.F. Djuna: the life and work of Djuna Barnes. New York: Viking, 1995
  • Grobbel M. Enacting past and present: the memory theaters of Djuna Barnes, Ingeborg Bachmann, and Marguerite Duras. Lanham: Lexington Books, 2004.
  • Goody A. Modernist articulations: a cultural study of Djuna Barnes, Mina Loy and Gertrude Stein. Basingstoke; New York: Palgrave Macmillan, 2007
  • Warren D. Djuna Barnes' consuming fictions. Aldershot; Burlington: Ashgate, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունա Բարնս» հոդվածին։