Ջունա Բարնս
Ջունա Բարնս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Cornwall-on-Hudson, Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 18, 1982[1][3][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրինվիչ Վիլիջ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պրատտի ինստիտուտ[4] և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա[4] |
Երկեր | Ladies Almanack?, Nightwood? և The Book of Repulsive Women? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, գրող, դրամատուրգ, լրագրող և նկարչուհի |
Ծնողներ | հայր՝ Henry Budington? |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Djuna Barnes Վիքիպահեստում |
Ջունա Բարնս (անգլ.՝ Djuna Barnes, հունիսի 12, 1892[1][2][3][…], Cornwall-on-Hudson, Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 18, 1982[1][3][5][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող-մոդեռնիստ, նկարիչ, 1920-1930-ական թվականների Փարիզի կոսմոպոլիտային գործիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մորական տատը գրող էր, լրագրող, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, հայրը՝ անհաջող կոմպոզիտոր և գեղնկարիչ։ Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, անընդհատ խնամում էր իր կրտսեր եղբայրներին և քույրերին, ստացել է տնային կրթություն։ 16 տարեկանում նրան բռնաբարել էին, ինչը հետագայում տեղ գտավ իր արձակգրության մեջ։
1912 թվականին նա մոր հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Նա աշխատել է որպես լրագրող Vanity Fair և The New Yorker նորաձևության ամսագրերում։ Նրա ընկերների թվում էին Պեգի Գուգենհայմը, Ջեյմս Ջոյսը, Էզրա Փաունդը, Նատալի Բարնին, Գերտրուդ Սթայնը, Բերենիս Էբբոտը, Սիլվիա Բիչը, Էդվարդ Էստլին Կամմինգսը, Էուջենիո Մոնտալեն։ 1927-1931 թվականներին նա սիրահարված էր քանդակագործ Թելմա Վուդին։ Նրա «Գիշերային անտառը» լեսբիական վեպի (1936) նախաբանը գրել է Թոմաս Սթեռնս Էլիոթը, ով խմբագրել է այն։ Երկարատև ընդմիջումից հետո, դեպրեսիայի հետևանքով, հրատարակեց ինքնակենսագրական դրաման՝ Անտիֆոնի բանաստեղծություններով (1958):
1961 թվականին Ջունա Բարնսը ընտրվեց Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի անդամ, իսկ 1981 թվականին ՝ արժանացել է Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակի[7]։
Բարնսը անգլիախոս մոդեռնիստների առաջին սերնդի վերջին կենդանի անդամն էր։ Գրողը մահացավ իր 90-ամյակը նշելուց վեց օր անց՝ 1982 թվականի հունիսի 18-ին, Նյու Յորքի իր տանը։
Սիրված աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ազդեց Կարեն Բլիկսենի, Թրումեն Կապոտեի, Անաիս Նինի և այլոց ստեղծագործական աշխատանքի վրա։ Ուելսացի բանաստեղծ և հրապարակախոս Դիլան Թոմասը «Գիշերային անտառ» վեպը անվանեց. «արձակագիր կնոջ կողմից երբևէ գրված երեք մեծ գրքերից մեկը», իսկ Ուիլյամ Բիրոուսը՝ «քսաներորդ դարի մեծ գրքերից մեկը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 64.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Дейли, Сюзанна DJUNA BARNES DIES; POET AND NOVELIST // Нью-Йорк Таймс. — 20 июня 1982 года. — ISSN 0362-4331 ISSN 0362-4331.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kannenstine L.F. The art of Djuna Barnes: duality and damnation. New York: New York UP, 1977
- Field A. Djuna, the life and times of Djuna Barnes. New York: Putnam, 1983
- Stromberg K. Djuna Barnes: Leben und Werk einer Extravaganten. Berlin: Wagenbach, 1989
- Herring P.F. Djuna: the life and work of Djuna Barnes. New York: Viking, 1995
- Grobbel M. Enacting past and present: the memory theaters of Djuna Barnes, Ingeborg Bachmann, and Marguerite Duras. Lanham: Lexington Books, 2004.
- Goody A. Modernist articulations: a cultural study of Djuna Barnes, Mina Loy and Gertrude Stein. Basingstoke; New York: Palgrave Macmillan, 2007
- Warren D. Djuna Barnes' consuming fictions. Aldershot; Burlington: Ashgate, 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջունա Բրանսի հետ հարցազրույց (անգլ.) Արխիվացված 2020-10-31 Wayback Machine
- Ջունա Բրանս և Միննա Լոյ (անգլ.)
- Կարլ վան Վեխտեն։ Ջունա Բրանսի դիմանկար:1933
- (գերմ.)
- (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունա Բարնս» հոդվածին։ |
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հունիսի 18 մահեր
- 1982 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի վիպասաններ
- ԼԳԲՏ վիպասաններ
- Մոդեռնիստ գրողներ