Ջոշ Հոլոուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշ Հոլոուեյ
անգլ.՝ Josh Holloway
Ծնվել էհուլիսի 20, 1969(1969-07-20)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՍան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՋորջիայի համալսարան և Cherokee High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
josh-holloway.com

Ջոշուա Լի (Ջոշ) Հոլոուեյ (անգլ.՝ Joshua Lee «Josh» Holloway, հուլիսի 20, 1969(1969-07-20)[1], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավելապես հայտնի է «Կորուսյալները» հեռուստաֆիլմում Սոյերի կերպարը մարմնավորելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականին։ Երբ լրանում Է Ջոշի երկու ամյակը, նրա ընտանիքը Սան Խոսեից տեղափոխվում է Բլու Ռիդջ Մաունթինս, որը գտնվում է Ջորջիայում։ Ընտանիքի երկրորդ երեխան է, ունի է երեք եղբայր։ Հաճախել է Չերոկի դպրոց, որն ավարտել է 1987 թվականին։ Ամռանն աշխատել է ագարակներում, ուր հավաքել է սատկած ճտերին։

Կինոյով սկսել է հետաքրքրվել դեռ վաղ հասակից։ Ընդունվել է Ջորջիայի համալսարան, սակայն մեկ տարի անց դուրս է եկել՝ դառնալով հաջողակ մոդել։ Այդ որակավորմամբ նա շրջագայել է ամբողջ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։

Ես որոշեցի, որ այնպիսի ընտանիքում, ինչպիսին մերն է, պետք է լինի մեկ աննորմալ։ Իմ ծնողներն ու եղբայրները համակարգչային ուղեղներ են, իսկական ինտելեկտուալներ։ Իմ երրորդ եղբայրն աշխատում է Ջորջիայում, նա միջուկային ֆիզիկոս է, իսկ ես դժվարությամբ եմ կարողանում էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոշի դերասան դառնալու մտադրությունը նրան տանում է Լոս Անջելես, ուր նա ստանում է դեր՝ «Բժիշկ Դեննի» կատակերգությունումյ:Նա նկարահանվում է «Սառցե սիրտ» ֆիլմում և «Լավ երեխաները չեն արտասվում» սերիալում, ինչպես նաև «Հրեշտակ» հեռուստասերիալի առաջին էպիզոդում։ Հայտնվել է նաև Աերոսմիթ խմբի Cryin երգի տեսահոլովակում, որտեղ մարմնավորում է մի տղայի, ով կողոպտում է Ալիսիա Սիլվերսթոունին:Բայց նրան հայտնիություն մեծ մասամբ պարգևել է Սոյերի կերպարը՝ «Կորուսյալները» ֆիլմից։

Ես ցանկանում էի, որ Սոյերը Հան Սոլոյի կամ հնարավոր է նաև Ռոսոմահի մեջտեղում լիներ։ Նրանում ապրում է զայրույթը, բայց միևնույն ժամանակ նաև հմայիչ սրիկան՝ ինչպես Սոլոն է։ Սոյերը ճշմարտապես փայլուն, հետաքրքիր կերպար է։ Նրա գաղտնիքը նրանում է, որ դուք ատում և միևնույն ժամանակ պաշտում եք նրան:Նա մշտապես լարվածություն է առաջացնում ձեզ մոտ և ոչ ոք չգիտի, թե ինչ է անելու նա հաջորդ պահին:Նա ուրիշ է, բայց ես վստահ եմ, որ նա վաղուց մահացած է մեր շոույի լավ ավանդույթներով։

«Կորուսյալները» ֆիլմի հաջողությունից հետո Electronic Arts ընկերությունը առաջակում է նրան նկարահանվել հեռուստասերիալներում և Command & Conquer 3: Tiberium Wars համակարգչային խաղի հոլովակում, որտեղ նա մարմնավորում է Աջեի՝ NOD հետախուզության սպա։ 2007 թվականին Սառա Ուեյն Քելիսի հետ նկարահանվել է «Շշուկ» ֆիլմում,հայտնի է նաև «[[Փախուստ բանտից]]» և «[[Քայլող մեռյալները]]» սերիալներից։

Սերիալ «Կորուսյալները»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոյերի դերը չէր փորձի միայն ծույլը։ Դերը ցանկանում էին ստանալ Մեթյու Ֆոքսը, Դոմինիկ Մոնհագանը և նույնիսկ Խորխե Գարսիան։ Ջոշը քասթինգին ներկայանում է վերջում, և արտահայտչականորեն կարդալով մենախոսությունը, ստանում է այդ դերը։ Այդ ժամանակից ի վեր Ջոշը որոշում է դառնալ դերասան, բայց նա ստիպված էր պայքարել իր արտահայտված հարավային լեզվային արտասանության դեմ։ Սակայն, ֆիլմի պրոդյուսերները, լսելով նրան ասացին, որ նա խոսի հենց այդպես, նույնիսկ ավելի արտահայտիչ, քանի որ դա ընդգծում է իր դերը ֆիլմում։

Սոյերը երկարեցնում է մազերը մինչև ուսեր։ Այդպիսի սանրվածքը անսովոր էր նրա համար, քանի որ նրա մազերը միշտ եղել են կարճ կտրված։ Սակայն հետո նա ասում է, որ նա հավանում է այդ սանրվածքը, որովհետև գեղեցիկ է նայվում, երբ նկարահանումների ժամանակ քամին ծածանում է նրա մազերը։

Ջոշին հրավիրում են խաղալ «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում, սակայն նա մերժում է, քանի որ այն դերը, որը տրվելու էր նրան այդ ֆիլմում, շատ նման էր Սոյերի կերպարին «Կորուսյալները» ֆիլմում։

Նոր նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին Հոլոուեյը միանում է «Անկատար առաքելություն։ Հոգու արձանագրությունը» ֆիլմի դերասանական անձնակազմին[2][3], որի պրեմիերան տեղի է ունենում 2011 թվականի դեկտեմբերին։ Բացի այդ, 2011 թվականին Ջոշը հայտնվում է «Խմբակցություն» կատակերգական հեռուստասերիալի սերիաներից մեկում[4]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հոկտեմբերի 1-ին Ջոշ Հոլոուեյը ամուսնանում է նախկին ընկերուհու` ինդոնեզուհի Յեսսիկե Կումալեյի հետ։ Առջարկությունը նրան արել է «Կորուսյալները» ֆիլմի նկարահանումների ավարտից հետո` Հավայան կղզիներում[5]։ 2009 թվականի ապրիլի 9-ին նրանք ունենում են դուստր` Յավա Կումալան[6], իսկ 2014 թվականի փետրվարին ծնվում է նրան որդին` Հանտեր Լին[7]։ «Կորուսյալները» ֆիլմի նկարահանումների հետ կապված նա որոշ ժամանակ ապրել է Օահու-ում(Հավայան կղզիներ), այնուհետև Լոս Անջելեսում։ Հոլոուեյը սիրում է թիավարել, լողալ, քշել մոտոցիկլ։ Նա զբաղվում է մարտարվեստով և նվագում է կիթառ։ Մի հոլովակում նա խոստովանում է. «Ինձ շատ դուր է գալիս գարեջուր», և հավելում, որ դա ամենալավ մարդկային գյուտն է բոլոր ժամանակներում. այն գերազանցում է բոլոր ալկոհոլային խմիչնքերին»։ Նրա սիրելի ուտեստներն են տապակած հավը և շոկոլադե տորթը։

Մրցանականեր և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին «People» ամսագիրը նրան ներառում է մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց ցանկում[8]։ 2006 թվականի հունվարին «In Touch Weekly» ամսագիրը Ջոշ Հոլոուեյին ճանաչում է հեռուստատեսության ամենագեղեցիկ աստղ[9]։ 2010 թվականին Հոլոուեյը ստանում է «Սատուրն» մրցանակը «Կորուսյալները» հեռուստասերիաում իր կերտած դերի համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Джош Холлоуэй получил роль в боевике «Миссия: невыполнима 4»» (ռուսերեն). 3 октября 2010 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 11 февраля 2011-ին.
  3. Josh Holloway Joins Fourth ‘Mission: Impossible’ | /Film
  4. Keck, William (2011 թ․ ապրիլի 25). «Keck's Exclusives: First Look at Josh Holloway Back in Action». TV Guide. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  5. Fame’s a breeze for Josh Holloway
  6. «Josh Holloway Welcomes Daughter Java Kumala». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  7. Shira, Dahvi (2014 թ․ մարտի 18). «Josh Holloway Welcomes Son Hunter Lee». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  8. PEOPLE’s 50 Most Beautiful People Արխիվացված 2016-05-04 Wayback Machine. People. (4.27.2005)
  9. ‘Lost’s’ Josh Holloway is top In Touch hunk. (1.25.2006)
  10. Awards for Josh Holloway
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Հոլոուեյ» հոդվածին։