Լավ երեխաները չեն արտասվում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լավ երեխաները չեն արտասվում հոլ.՝ Achtste-groepers huilen niet | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա ընտանեկան ֆիլմ |
Հիմք | Achtste-groepers huilen niet? |
Թվական | 2012 |
Լեզու | նիդերլանդերեն |
Ռեժիսոր | Դենիս Բոթս |
Պրոդյուսեր | Դեյվիդ Յան Բայքեր Ռեյնեիր Սելեն |
Սցենարի հեղինակ | Կարեն վան Հոլսթ Փելլեքան |
Դերակատարներ | Հաննա Օբբեկ Նիլս Ֆերքոհայեն Լիոնա Ֆիլինգսթոն |
Օպերատոր | Գերդ Շելֆխուտ |
Երաժշտություն | Յոհան Հոխեվայս |
Մոնտաժ | Ֆիլիպ Ռավուտ |
Կինոընկերություն | Bijker Productions, Rinkel Film, Evangelische Omroep |
Տևողություն | 96 րոպե |
«Լավ երեխաները չեն արտասվում» (հոլ.՝ Achtste Groepers Huilen Niet), նիդերլանդական ընտանեկան դրամա։ Ռեժիսորը Դենիս Բոթսն է, որը սյուժեն վերցրել է ըստ նիդերլանդցի գրող Ժակ Վրինսի «Վեցերորդ դասարանցիները չեն արտասվում» գրքի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
12-ամյա Աքքին ոչ այնքան լավ սովորում, բայց գերազանց խաղում է ֆուտբոլ՝ ի հեճուկս իր համադասարանցի Յուպի, որը կարծում է, որ ֆուտբոլն աղջիկների համար չէ։ Նրանց ուսուցիչ Իննան նախատեսում է ֆուտբոլային մրցաշար կազմակերպել։ Բայց Աքքիի մոտ ախտորոշվում է լեյկոզ։ Դասարանցիները ամեն կերպ փորձում են աջակցել նրան, և Աքքին, չնայած իր հիվանդությանը շարունակում է խաղալ։ Նախքան մրցաշարը ուսուցիչները երեխաներին ուղարկում են ուսումնական ճամբար։ Այնտեղ Աքքին բարձրանում է ծառը և չի կարողանում այնտեղից իջնել։ Նրան օգնության է հասնում Յուպը։ Այս կուլմինացիոն պահն էլ նրանց մեջ ծնում է ռոմանտիկ հարաբերություններ։ Շուտով հիվանդությունը հասնում է ուղեղը, և Աքքին ստիպված է լինում հիվանդանոցում պառկել … Մրցաշարի ժամանակ Յուպը կրում է համազգեստ՝ Աքքիի երջանիկ թվանշանով, և նրանց թիմը հաղթում է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաննա Օբբեկ - Աքքի
- Նիլս Ֆերքոհայեն - Յուպ
- Բրեմ Ֆլիք - Լաուրենս
- Եվա վան դեր Խուխտ - ուսուցչուհի Ինա
- Լուք Պիտերս - բեղավոր բժիշկ
- Յոհաննա տեր Ստեխե - Աքիի մայր
- Ռեյկու Բուսսեմեքեր - Աքիի հայր
- Քրիս Կոմվալուիս - Աֆիդա
Մրցանակներ և առաջադրումներ | ||||
---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | |
2012 | Golden and Platin Film | Golden Film | Մրցանակ | |
2012 | Nederlands Film Festival | Golden Calf (հեռուստադիտողի համակրանք) | Մրցանակ | |
2013 | Rembrandt Awards | Հոլանդացի լավագույն երիտասարդ դերասանուհի (Dennis Bots) | Մրցանակ | |
2013 | Rembrandt Awards | Հոլանդացի լավագույն դերասանուհի (Հաննա Օբբեկ) | Առաջադրում | |
2012 | Toronto Sprockets International Film Festival for Children | հանդիսատեսի համակրանք՝ որպես «Լավագույն խաղարկային ֆիլմ» | Մրցանակ |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (նիդեր.)
- Kevin Toma. (16-02-2012)։ «Achtste groepers huilen niet» (հոլանդերեն)։ www.volkskrant.nl։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- «'Achtse-Groepers Huilen Niet': ode aan Anke uit Bakel» (հոլանդերեն)։ www.ed.nl։ 11 februari 2012։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12
- «Recensie Achtste groepers huilen niet» (հոլանդերեն)։ www.telegraaf.nl։ 16 feb 2012։ Վերցված է 2014 թ․ հունվարի 12