Նիլս Վերկոյեն
![]() հոլ.՝ Nils Verkooijen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1997[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Հաառլեմ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Նիլս Վերկոյեն (հոլ.՝ Nils Verkooijen, մարտի 12, 1997[1], Հաառլեմ), հոլանդացի դերասան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիլսի կարիերան սկսվել է 2004 թվականին, երբ նա 7 տարեկան էր։ Նրա առաջին դերը ոչ այդքան ուշագրավ «Էնգելն ու նրա եղբայրը» կարճամետրաժ ֆիլմում էր։ Արդեն 2005 թվականին Նիլսը խաղացել է «Ձիուկ Վինկիի համար» ավելի հաջողված նախագծում։ Նրան անմիջապես նկատում են պրոդյուսերները և ռեժիսորները` երիտասարդ և խոստումնալից դերասանին հրավիրելով մասնակցելու նոր նախագծերի։ Այնուհետև Նիդերլանդներում թողարկվել է Նիլսի մասնակցությամբ նոր` «Van Speijk»-ը ֆիլմը (հեռուստասերիալ, 2006-2007)։
Նիլսը նկարահանվել է բազմաթիվ նախագծերում, ինչպիսիք են «Մաաստրիխի ոստիկանները» (հեռուստասերիալ 2007), «Որտե՞ղ է Ձմեռ պապիկի ձին» (2004), «Ողջ մնալու կանոնները» (սերիալ, 2011-2012) «Մահացու կինը» (հեռուստասերիալ, 2012)։ Նիլսի կարիերայում եղել է նաև կրկնօրինակման փորձ, նա հնչունավորել է «Որդի» ֆիմի հերոսին (2011)։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գաղտնի նամակ» (2010), «Դիկ Տրոմ» (2010), «Նոր նիտրո տղաներ» (2011), «Լավ երեխաները չեն արտասվում» (2012)։
Ներկայումս Նիլսը շարունակում է հանդես գալ ֆիլմերում, զբաղվել դերասանությամբ և ուրախացնել իր երկրպագուներին այնպիսի նոր դերերով, ինպիսիք են «Բոբբին և ուրվականների որսորդները» (2013), «Խղճացեք» (2013) նախագծերում խաղացած դերերը։
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2004 | Engel en Broer | Broer | |
2005 | Het paard van Sinterklaas | Nils | |
2006 | Worst | Jongetje | |
2007 | De Brug | Max | |
2009 | Juli | Mick | |
2010 | Գաղտնի նամակ | Briefgeheim | Thomas |
2010 | Dik Trom | Viktor | |
2011 | Collins Kosmos | Robin | |
2011 | New Kids Nitro | Sarcastische jongen | |
2012 | Լավ երեխաները չեն արտասվում | Achtste-groepers huilen niet | Joep |
2013 | Բոբբին և ուրվականների որսորդը | Bobby en de geestenjagers | Bobby |
2013 | Խղճացեք | Spijt! | Justin |
2013 | Նախ ընկերները, հետո աղջիկները | Bro’s Before Ho’s | Jongen die film huurt |
2013 | 20 leugens, 4 ouders en een scharrelei | Dylan DeLahaye | |
2014 | Oorlogsgeheimen | Leo | |
2014 | Պարեր հրաբխի վրա | Dansen op de vulkaan | Maarten |
2015 | Michiel de Ruyter | Engel de Ruyter | |
2015 | Baron 1898 | Jochem |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|