Հան Սոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
գեղարվեստական անձ[1][2], կինոհերոս և character from Star Wars
Star Wars universe-ից
Hansoloprofile.jpg
Հարիսոն Ֆորդը Հան Սոլոյի դերում
Հան Սոլո
Անուն
Հան Սոլո
Սոլո
Դասակարգ«Հազարամյա բազե» տիեզերանավի կապիտան
Անջատողականների Միության և Նոր Հանրապետության գեներալ
Մաքսանենգ
Հարազատ մոլորակԿորելիա
ՌասաՄարդ
ՍեռԱրական
Հասակ1,8 մետր[1][2]
Մազերշականակագույն մազեր[1]
Աչքերդարչնագույն[1]
ԱմուսինԱրքայադուստր Լեյա
ԶավակներՋեյնա Սոլո[1], Էնակին Սոլո[1], Կայլո Ռեն և Ջեյսեն Սոլո[1]
ԶենքԲլաստեր
Տրանսպորտային միջոցՀազարամյա բազե
Ղեկավարում էրՀազարամյա բազե[3] և TIE starfighter
ԱնդամակցությունCrimson Dawn և Rebel Alliance
ՊատկանելիությունԱնջատողականների Միության/Նոր Հանրապետություն/Գալակտիկայի դաշնակցություն
ՍպանողԿայլո Ռեն[4]
ՀեղինակՋորջ Լուկաս
ՆերկայացումԱստղային պատերազմներ, Solo: A Star Wars Story, Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս, Աստղային պատերազմներ. Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարված, Աստղային պատերազմներ. Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը, Աստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում, Star Wars: Masters of Teräs Käsi, Star Wars: The Paradise Snare, Star Wars Battlefront II, Star Wars Galaxies և Dark Empire
ԴերասանՀարիսոն Ֆորդ (Էպիզոդ IV. Նոր հույս, Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարված, · Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը)
starwars.com/databank/han-solo
Երկրպագուները կրում են Հան Սոլոյի և Չուբակայի կոստյումները

Հան Սոլո (անգլ.՝ Han Solo), երկրորդ պլանի կերպար «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի առաջին եռապատումում։ «Հազարամյա բազե» կոչվող տիեզերանավի օդաչու է, որն օգտագործում է իր վուկի ընկերոջ՝ Չուբակայի հետ։ Հան Սոլոյի դերում հանդես է գալիս Հարիսոն Ֆորդը։

Մինչև ֆիլմում ներկայանալը, Սոլոն գալակտիկայում զբաղվել է մաքսանենգությամբ։

Եռապտման առաջին՝ «Նոր հույս» ֆիլմում Լյուկ Սքայուոքերը և Օբի-Վան Կենոբին վարձում են Սոլոյին, որպեսզի վերջինս իր տիեզերանավով ուղեկցի նրանց դեպի Մահվան աստղ՝ փրկելու Արքայադուստր Լեային։ Սկզբնապես Սոլոյին միայն հետաքրքրում էր կատարած ծառայությունների դիմաց ստացվելիք վարձավճարը, սակայն ավելի ուշ նա վերադառնում և փրկում է Լյուկին, իսկ ավելի ուշ օգնում նրան հասնել Մահվան Աստղ։ Ավելի ուշ Սոլոն սիրահարվում է արքայդստերը։ Ցուցաբերած քաջությունների դիմաց Սոլոն ստանում է Անջատողականների Միության գեներալի տիտղոս։ Երկրորդ՝ «Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում Սոլոն կյանքը վտանգի ենթարկելով կրկին փրկում է Լյուկ Սքայուոքերին, ով մոլորվել էր ձնամրրիկի մեջ։ Երբ կայսրությունն հարձակվում է ապստամբների բազայի վրա, Հան Սոլոն Չուբակային, Լեային և C-3PO-ին իր հետ տանում է Հետամպային Քաղաք, որի ղեկավարը նրա վաղեմի ընկեր Լենդո Կալրիսիանն էր, սակայն քաղաքում նրանց էր սպասում Դարթ Վեյդերն իր զինվորների հետ։ Վեյդերը հրամայում է Սոլոյին մտցնել կարբոնիտե զանգվածի մեջ և ուղարկել Տատուին մոլորակ՝ հանցագործների առաջնորդ Ջաբբա Հաթի մոտ, ով Սոլոյի գլխի համար խոշոր գումար էր խոստացել գալակտիկայի բնակիչներին։ Հետագայում («Ջեդայի վերադարձը») ընկերները փրկում են Հանին գերությունից և հավաքում ապստամբ բոլոր ուժերին։ Ապստամբների մի մասը վայրէջք է կատարում էնդոր մոլորակ և տեղացի էվոկների հետ ճակատամարտի բռնվում մութ ուժերի ներկայացուցիչների դեմ, իսկ միևնույն ժամանակ Լյուկ Սքայուոքերը կարողանում է ոչնչացնել երկրորդ Մահվան աստղը։ Ապստամբները հաղթում են պատերազմում, իսկ Լեան խոստովանում է իր սերը Հանի հանդեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հան Սոլո հոդվածին