Ջինիֆեր Գուդվին
Ջինիֆեր Գուդվին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի |
Կրթություն | Բոստոնի համալսարան, Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2], Հանովերի քոլեջ (1997), St. Mary's Episcopal School?, Lausanne Collegiate School? (1996), Shakespeare Institute?, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[3] և քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոշ Դալլաս |
Երեխա(ներ) | Oliver Dallas? |
Ջինիֆեր Միշել Գուդվին (անգլ.՝ Ginnifer Michelle Goodwin, մայիսի 22, 1978[1], Մեմֆիս, Թենեսի), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Վարձով ամուսին» և «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմերում խաղացած դերերով։ «Մի անգամ հեքիաթում» ֆենտեզի հեռուստասերիալում մարմնավորել է Սպիտակաձյունիկին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջինիֆեր Գուդվինը ծնվել է 1978 թվականի մայիսի 22-ին Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում՝ երաժիշտ և ձայնագրման ստուդիայի սեփականատեր Թիմ Գուդվինի և նրա կնոջ՝ FedEx ընկերության աշխատակից Լինդայի ընտանիքում[4]։ Նրա կրտսեր քույրը՝ Մելիսան, աշխատում է տիկնիկային մուլտիպլիկատոր և մտնում է «Ռոբոցիպ» սերիալի նկարահանող խմբի մեջ։ Գուդվինը իր անունը փոխել է Ջենիֆերից Ջինիֆեր, քանի որ նա և նրա մերձավորներն այն արտաբերում էին իրենց տեղական բարբառով[5]։
Պատանեկության տարիներին Մեմֆիսի հրեական համայնքային կենտրոնում մասնակցել է «Սինագոգի երիտասարդության հյուսիսամերիկյան ֆեդերացիա» և «Բ'նայ Բ'րիթ երիտասարդական կազմակերպություն» հրեական կրոնական շարժումներին։ Անցել է Բաթ Միցվա[6]։
Հինգերորդ դասարանից տարվելով թատրոնով՝ երազում էր դերասանուհի դառնալ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Բոստոնի համալսարան և 2001 թվականին ավարտել է այն գերազանց՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ Ուսումը շարունակել է Անգլիայում՝ Շեքսպիրյան համալսարանում և Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի կողմից ստացել է վկայական։ Անգլիայում սովորելու տարիներին մասնակցել է թատերական բեմադրությունների և խաղացել Ժաննա դ'Արկի, «Համլետ» ողբերգությունում Օֆելիայի, «Վենետիկի վաճառականը» կատակերգությունում՝ Ջեսիկայի դերերը[4]։
Վերադառնալով Ամերիկա՝ որոշ ժամանակ խաղացել է Բոստոնի Հանթինգթոնի թատրոնի բեմում, այնուհետև տեղափոխվել Նյու Յորք։ 2001 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգ» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում և «Էդ» կատակերգական սերիալում ստացել է երկրորդ պլանի դեր։ 2003 թվականին «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմում խաղացած փոքր դերով կայացել է դերասանուհու կինոառաջնաելույթը։ 2005 թվականին «Անցնել սահմանը» ֆիլմում կատարել է Վիվիան Լիբերտոյի՝ երաժիշտ Ջոնի Քեշի առաջին կնոջ դերը։
2006 թվականից «Մեծ սեր» դրամատիկական սերիալում, որը պատմում է պոլիգամիա կիրառող մորմոնների ընտանիքի մասին, խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2009 թվականին կատարել է մեծ առևտրային հաջողություններ ունեցած «Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ» ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերերից մեկը։
2016 թվականին «Կենդանապոլիս» անիմացիոն ֆիլմում հնչյունավորել Է գլխավոր հերոսուհու՝ Ջուդի Հոփսի դերը։
2019 թվականին Լյուսի Լյուի և Քիրբի Հաուել-Բապտիստեի հետ խաղացել է «Ինչու են կանայք սպանում» սերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 12-ից Ջինիֆերն ամուսնացած է «Մի անգամ հեքիաթում» սերիալի իր խաղընկերոջ՝ Ջոշուա Դալլասի հետ, որին հանդիպել է իրենց հարսանիքից երկու տարի առաջ[7]։ Զույգը ունի երկու որդի՝ Օլիվեր Ֆինլի Դալլասը և Հյուգո Ուիլսոն Դալլասը[8][9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Էրիկա |
2001-2003 | ս | Էդ | Ed | Դիանա Սնայդեր |
2003 | ֆ | Մոնա Լիզայի ժպիտը | Mona Lisa Smile | Կոնստանս Կոնի Բեյքեր |
2004 | ֆ | Հանդիպում աստղի հետ | Win a Date with Tad Hamilton! | Քեթի Ֆիլին |
2005 | ֆ | Անցնել սահմանը | Walk the Line | Վիվիան Լիբերտո |
2005-2014 | ս | Ռոբոցիպ | Robot Chicken | տարբեր |
2006 | ֆ | Մեծ սեր | Big Love | Մարջին «Մարջի» Հեֆման |
2007 | ֆ | Կանանց երկրում | In the Land of Women | Ջեյնի |
2008 | ֆ | Ամերիկայի թռչունները | Birds of America | Իդա |
2009 | ֆ | Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ | He’s Just Not That Into You | Ջի-Ջի Հեյմ |
2009 | ֆ | Միայնակ տղամարդ | A Single Man | տիկին Սթրանք |
2010 | ֆ | Ռամոնա և Բիզուս | Ramona and Beezus | Բի |
2011 | մս | Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ | SpongeBob SquarePants | մանուշակագույն մազերով ջրահարս |
2011-2018 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Մերի Մարգարետ Բլանշար /Սպիտակաձյունիկ |
2014 | մս | Արքայադուստր Սոֆիա | Sofia the First | Գվեն |
2014 | մս | Փերիներ. Հրեշի առասպելը | Tinker Bell and the Legend of the NeverBeast | Ֆաուն |
2016 | մս | Կենդանապոլիս | Zootopia | Ջուդի Լավերն Հոփս |
2019 | ս | Ինչու են կանայք սպանում | Why Women Kill | Բեթ Էնն Սթենթոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142539511 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ginnifer Goodwin Brings Snow White to Life in 'Once Upon a Time' // Back stage — NYC: 2011. — ISSN 0005-3635
- ↑ Waters D. Ginnifer Goodwin comes ‘home’ to Jewish faith — 2013.
- ↑ 4,0 4,1 Ginnifer Goodwin. Yahoo! Movies
- ↑ Рассказала на шоу Дэвида Леттермана 18 марта 2009 года
- ↑ «Jews in the Limelight». Generationj.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Ginnifer Goodwin Marries Josh Dallas
- ↑ Jordan, Julie (2014 թ․ մայիսի 30). «Ginnifer Goodwin and Josh Dallas Are Parents of Baby Boy». People. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Once Upon a Time's Ginnifer Goodwin and Josh Dallas Welcome Baby No. 2». ENews. 2016 թ․ հունիսի 8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինիֆեր Գուդվին» հոդվածին։ |
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ