Ինչու են կանայք սպանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչու են կանայք սպանում
ԺանրԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, հումորային դրամա, սև հումոր, անթոլոգիա, թրիլեր, քրեական ֆիլմ և դրամա
ՍտեղծողՄարկ Չերրի
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Լյուսի Լյու, Ջինիֆեր Գուդվին, Քիրբի Հաուել-Բապտիստ, Ալեքսանդրա Դադարիո, Սեմ Ջագեր, Սեյդի Կալվանո, Ջեք Դևենպորտ և Ռիդ Սքոթ
ՊատմողՋեք Դևենպորտ
ԵրաժշտությունՄատեո Մեսինա և Սթիվ Յաբլոնսկի
Պատմվածքի վայր1963, 1984, 2019, 1940s? և 1949
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էօգոստոսի 15, 2019-ից հուլիսի 29, 2021
ՀեռուստաալիքParamount+, SkyShowtime?, Shahid?, MBC 4?, MBC Persia?, Dubai One և անհայտ
ԸնկերությունImagine Television Studios?, Imagine Entertainment, ՍիԲիԷս հեռուստաստուդիա և Paramount+
ԴիստրիբյուտորParamount Global Content Distribution?, CBS Television Distribution և Paramount+
Պատկերի ձևաչափ2.35:1 և 2.39:1
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Ինչու են կանայք սպանում» (անգլ.՝ Why Women Kill), ամերիկյան կատակերգական դրամատիկ վեբ սերիալ, որն ստեղծել է Մարկ Չերրին CBS All Access սթրիմ ծառայության համար։ Սերիալը, որի գործողությունները տեղի են ունենում երեք ժամանակներում, պատմում է դեպքերի մասին, որոնք հասցնում են սպանության այն բանից հետո, երբ ամուսնացած կանայք իմանում են իրենց ամուսինների դավաճանությունների մասին։ Առաջին եթերաշրջանի առաջին ցուցադրությունը կայացել է 2019 թվականի օգոստոսի 15-ին։ Սերիալը երկարացվել է ևս մեկ եթերաշրջանով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեիալը պատմում է երեք կանանց մասին, որոնք տարբեր ժամանակներում ապրում են Փասադենայի նույն առանձնատանը (Կալիֆորնիա նահանգ) և երեքն էլ բախվում են ամուսնական անհավատարմությանը։ 1963 թվականին Բեթ Էնն Սթենթոնը վայելում է երջանիկ տնային տնտեսուհու իր կյանքը, մինչև որ չի իմանում ամուսնու և մատուցողուհու սիրավեպի մասին։ 1984 թվականին աշխարհիկ տիկին Սիմոնա Գրոուվը պարզում է, որ իր երրորդ ամուսինը համասեռամոլ է, ինքն էլ իր հերթին սիրավեպ է սկսում երիտասարդ տղայի հետ։ 2019 թվականին փաստաբան Թեյլոր Հարդինգը հարաբերությունների ստուգում է անցնում, երբ նա և իր ամուսին Իլայը հետաքրքրություն են տածում նույն կնոջ հանդեպ։ Յուրաքանչյուր ամուսնության մեջ անհավատարմությունը դառնում է իրադարձությունների հանգույցը, որն էլ հանգեցնում է սպանության։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1963[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ

Երկրորդական դերեր

  • Ալիսիա Կոպպոլա՝ Շեյլա Մոսկոնի, Ռոբի և Բեթ Էննի հարևանուհին, Լեոյի կինը։
  • Ադամ Ֆեռարա՝ Լեո Մոսկոնի, Ռոբի և Բեթ Էննի հարևանը, Շեյլայի ամուսինը։
  • Լինդսի Քրաֆթ՝ Կլեր, Ռոբի քարտուղարուհին։

Հրավիրված դերասաններ

  • Սփենսեր Գարեթ՝ Հել Բյորք, Ռոբի ղեկավարը։
  • Պերի Գիլպին՝ Վիվիան Բյորկ, Հելի կինը։
  • Անալի Թիփթոն՝ Մերի Վլասին, Ռոբի և Բեթ Էննի հարևանուհին, Ռալֆի կինը։
  • Սքոթ Փորթեր՝ Ռալֆ Վլասին, Ռոբի և Բեթ Էննի հարևանը, Մերիի ամուսինը։

1984[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ

  • Լյուսի Լյու՝ Սիմոնա Գրոուվ, երկու անգամ ամուսնալուծված աշխարհիկ տիկին, ամուսնացած է Կառլի հետ։
  • Ջեք Դևենպորտ՝ Կառլ Գրոուվ, Սիմոնայի երրորդ ամուսինը, որն օգտագործում է իրենց ամուսնությունը, որպեսզի թաքցնի իր համասեռամոլությունը։

Երկրորդական դերեր

  • Քեթի Ֆիներան՝ Նաոմի Հարթ, ունևոր այրի, Թոմմիի մայրը, Սիմոնայի և Կառլի ընկերուհին։
  • Լեո Հովարդ՝ Թոմմի Հարթ, Նաոմիի որդին, սիրահարված է Սիմոնային։
  • Լի Յուն Լի՝ Էմի, Սիմոնայի դուստրը առաջին ամուսնությունից։

Հրավիրված դերասաններ

  • Չառլի Դեպյու՝ Բրեդ Ջենքինս, Էմիի փեսացուն։
  • Քեն Գարիտո՝ ոստիկանության սպա, որը Սիմոնային մարմնավաճառի տեղ էր դրել։
  • Քրիստին Էստաբրուք՝ Ջոյս Դաբներ, Սիմոնայի հարևանուհին, որը տառապում է սևամաղձությամբ։
  • Ֆիլիպ Էնթոնի-Ռոդրիգես՝ Հեկտոր, Սիմոնայի նախկին վարսավիրը և Կառլի սիրեկանը։
  • Դեյլ Դիկկի՝ Ռուբի Ջենքինս, Բրեդի մայրը։
  • Ռոբերտ Կրեյգհեդ՝ Դուայթ Ջենքինս, Բրեդի հայրը։
  • Հեյլի Հասելհոֆ՝ Փեթթի Ջենքինս, Բրեդի քույրը, լեսբուհի։

2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ

  • Կիրբի Հաուել Բապտիստ՝ Թեյլոր Հարդինգ, բիսեքսուալ, փաստաբան և ֆեմինիստուհի, բաց ամուսնության մեջ է Իլայի հետ։
  • Ալեքսանդրա Դադարիո՝ Ջեյդ / Այրին Տաբանչիկ, Թեյլորի բիսեքսուալ սիրուհին։
  • Ռիդ Սքոթ՝ Իլայ Քոեն, սցենարիստ, բաց ամուսնության մեջ է Թեյլորի հետ

Երկրորդական դերեր

  • Քևին Դենիելս՝ Լամար, Իլայի գործակալը։

Հրավիրված դերասաններ

  • Քևին Մաքնամար՝ Դյուկ, Ջեյդի նախկին ընկերը։
  • Սաիդա Արիկա Էկուլոնա՝ Թեյլորի քույրը։
  • Քրիստինա Էնթոնի՝ Վելմա, Թեյլորի քույրը։
  • Օդելյա Հալևի՝ Ուիլոու, ինստագրամի մոդել, աշխատում է Միշայի հետ, Ջեյդի ընկերուհին։
  • Քևին Ուիլյամ Պոլ՝ Միշա, ինստագրամի մոդել, Ջեյդի ընկերը։

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդներ Ցուցադրության ամսաթիվ
Պրեմիերա Ավարտ
1 10 15 օգոստոսի, 2019 17 հոկտեմբերի, 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Schwartz, Ryan (2019 թ․ հոկտեմբերի 16). «Why Women Kill Renewed for Season 2, to Focus on New Characters». TVLine. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.