Հիմնել են գալլերը։ 9-18-րդ դարերին Պուատու նահանգի և կոմսության գլխավոր քաղաքն էր։ Պուատիեի մոտ տեղի են ունեցել խոշոր ճակատամարտեր։ 507 թվականին ֆրանկների թագավոր խլոդվիգը ջախջախել է վեստգոթերին և նվաճել հարավային Դալլիան։
732 թվականին ֆրանկական ծանր այրուձին Կարլոս Մարտելի գլխավորությամբ ջախջախել է Իսպանիայից ներխուժած արաբներին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ 1356 թվականի սեպտեմբերին, Հարյուրամյա պատերազմի (1337-1453) ժամանակ, անգլիական զորքերը ջախջախել են Հովհան Ա Բարեպաշտ թագավորի ֆրանսիական ասպետական զորախումբը և գերել նրան։
Պուատիեում պահպանվել են վաղ և ուշ միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 454)։