Պորցիա (արբանյակ)
Պորցիա (S/1986 U 1; Ուրան XII) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 3 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 66 097,265 ± 0,050 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 66 097,265 ± 0,050 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00005 ± 0,00008[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,5131959201 ± 0,0000000093 օր[1] |
Թեքվածություն | 0,05908 ± 0,039° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 156 × 126 × 126 կմ (70 ± 4 կմ)[2] |
Հասարակածային շառավիղ | 67,6 ± 4 կմ[2][3][4] |
Մակերևույթի մակերես | ~57 000 կմ² |
Ծավալ | ~1 300 000 կմ³ |
Զանգված | ~1,7×1018 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,023 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,058 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Պորցիա (անգլ.՝ Portia), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 3-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 1 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Վենետիկի վաճառականը պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XII[7]:
Պորցիան Ուրանի ներքին արբանյակների մեջ երկրորդն է չափերով Պակից հետո։ Պորցիայի ուղեծիրը ընկնում է Ուրանի սինքրոն ուղեծրից ներքև, հետևաբար արբանյակը աստիճանաբար պարուրաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ։ Պորցիան ապագայում մոտենալով Ռոշի սահմանին կքանդվի և կվերածվի օղակի կամ կընկնի Ուրանի վրա։
Արբանյակը գլխավորում է Ուրանի արբանյակների խումբը, որը կոչվում է Պորցիայի խումբ, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 67 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Ջուլիետը երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Ջուլիետի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,1[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։ Հաբլ տիեզերական աստղադիտակից և Երկրի վրա գտնվող աստղադիտակներից կատարված դիտարկումների արդյունքում Պորցիայի սպեկտրում իհայտ են բերվել ջրային սառույցի կլանման հատվածներ[5][8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
- ↑ 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2008 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Ուիլիամս, Դևիդ Ռ. (2007 թ․ նոյեմբերի 23). «Ուրանի արբանյակների տվյալները». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
- ↑ Սմիթ, Բ. Ա. (1986 թ․ հունվարի 27). «Ուրանի արբանյակները և օղակները». ՄԱՄ թերթիկ. 4168. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Դյումա, Քրիստոֆ; Սմիթ, Բրեդֆորդ Ա.; Տերիլ, Ռիչարդ Ջ. (2003). «Պրոտեուսի և Պակի բազմամիջակայք ֆոտոմետրիան կատարված Հաբլ տիեզերական աստղադիտակով». Աստղագիտական ամսագիր. 126 (2): 1080–1085. Bibcode:2003AJ....126.1080D. doi:10.1086/375909.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորցիայի տվյալները Արխիվացված 2007-08-01 Wayback Machine ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|