Ուիլոու Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլոու Սմիթ
անգլ.՝ Willow Smith
Դիմանկար
Ուիլոու Սմիթը 2011 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 31, 2000 (23 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Ազդվել էԱվրիլ Լավին[1], Paramore[1], My Chemical Romance[1] և Panic! At the Disco[1]
Մասնագիտություն
Գործունեություն2007-այժմ
ԾնողներՈւիլ Սմիթ
Ջադա Փինքեթ Սմիթ
Պարգևներ և
մրցանակներ
Ամբողջական ցանկ
ԱնդամությունThe Anxiety?
Կայքwillowsmith.com
 Willow Smith Վիքիպահեստում

Ուիլոու Կամիլ Ռեյն Սմիթ (անգլ.՝ Willow Camille Reign Smith, հոկտեմբերի 31, 2000(2000-10-31)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), կամ պարզապես Ուիլոու (անգլ.՝ Willow), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, ձայնային պրոդյուսեր և դերասանուհի։ Նա Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի դուստրն է, ինչպես նաև Ջեյդեն Սմիթի կրտսեր քույրը։ Սմիթը դերասանական դեբյուտը կատարել է 2007 թվականին «Ես լեգենդ եմ» ֆիլմում, իսկ ավելի ուշ հայտնվել է «Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ» ֆիլմում՝ Էբիգեյլ Բրեսլինի հետ միասին։

Սմիթը մեկնարկել է իր երաժշտական կարիերան 2010 թվականի գարնանը։ 2010 թվականին նա թողարկել է «Whip My Hair», իսկ 2011 թվականին՝ «21st Century Girl» սինգլները։ 2010 թվականին Սմիթը պայմանագիր կնքելով Ջեյ Զիի՝ Roc Nation լեյբլի հետ, դարձել է լեյբլի հետ պայմանագիր ունեցող ամենաերիտասարդ արտիստը։ «Whip My Hair»-ը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 11-րդ հորիզոնականը։ Դրա երաժշտական տեսահոլովակն առաջադրվել է 2011 թվականի BET Awards մրցանակին «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում[3]։ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին Ուիլոուն թողարկել է իր դեբյուտային՝ «Ardipithecus» ալբոմը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլոու Սմիթը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսում[4][5]։ Նա երաժիշտներ և դերասաններ Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի դուստրն է։ Ուիլոուն երկու ավագ եղբայր ունի՝ դերասան և դիջեյ Թրեյ Սմիթը և դերասան և երաժիշտ Ջեյդեն Սմիթը։ Սմիթը և նրա եղբայրները «Zambi» նախագծի երիտասարդական դեսպաններն են, որը «Hasbro» ընկերության հետ համատեղ[6][7] օգնություն է ցուցաբերում ՁԻԱՀ-ից որբացած զամբիացի երեխաներին։

Սմիթը հաճախել է Լոս Անջելեսի Սիերա Կանյոնի դպրոցը (անգլ.՝ Sierra Canyon School)[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2013․ Դերասանական և երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթն իր դերասանական դեբյուտը կատարել է «Ես լեգենդ եմ» ֆիլմում՝ իր հոր հետ միասին[9]։ Նրա հաջորդ՝ «Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ» ֆիլմը[10] լույս է տեսել 2008 թվականի հուլիսի 2-ին։ 2008 թվականին նա հնչյունավորել է երիտասարդ Գլորիայի կերպարը «Մադագասկար 2» մուլտֆիլմում, որտեղ նրա մայրը հնչյունավորել է հասունացած Գլորիային։

2009 թվականին Սմիթի մայրը՝ Ջադա Փինքեթ Սմիթը «Լոպեսն այսօր գիշերը» շոուում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուիլոուն ալբոմ է թողարկելու։ Ավելի ուշ Սմիթը թողարկել է իր առաջին՝ «Whip My Hair» սինգլը, որը պլատինե է հավաստագրվել ԱՄՆ-ում և չարթում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Մեծ Բրիտանիայում սինգլը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Շուտով Սմիթը հայտարարել է իր հաջորդ՝ «21st Century Girl» սինգլի մասին։ «Օփրա Ուինֆրիի շոուն» հեռուստաշոուում այս երգով ելույթ ունենալուց հետո, նա թողարկել է այն հաջորդ օրը՝ 2011 թվականի փետրվարի 3-ին։ Դրա երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2011 թվականի մարտի 9-ին։ 2011 թվականի հունվարի 20-ին Ուիլ Սմիթը հայտարարել է, որ պլանավորում է դառնալ բրոդվեյական՝ «Էննի» մյուզիքլի ժամանակակից ռեմեյքի պրոդյուսերը, որի գլխավոր դերը պետք է կատարի Ուիլոուն[11]։ Սակայն Սմիթի տարիքը չի համապատասխանել, և 2013 թվականի փետրվարին գլխավոր դերը տրվել է Քուավենժանե Ուոլիսին[12]։

2011 թվականի հոկտեմբերի 6-ին թողարկվել է «Fireball» երգը՝ ռեփեր Նիքի Մինաժի և Սմիթի համագործակցությունը։ «Fireball»-ի առևտրային ցուցանիշները շատ ցածր էին, երգը ձախողվել է և չի ընդգրկվել երաժշտական շուկայի ոչ մի տեսակի չարթերում, բացառությամբ ամերիկյան ռիթմ ընդ բլյուզ չարթին, որտեղ այն զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը։ Այն դրա առաջին երգն էր, որը չի ընդգրկվել Billboard Hot 100 չարթում։ Սմիթի պրոդյուսերը հայտարարել է, որ նրանք գրեթե ավարտել են աշխատանքը երգչուհու դեբյուտային ալբոմի վրա, և այն շուտով պատրաստ է լինելու։ Նա նաև նշել է, որ ալբոմը «Whip My Hair» երգի նման ոճ ունի։ Ավելի ուշ հայտարարվել է ալբոմի անվանման մասին՝ «Knees and Elbows»[13]։ Դրա թողարկումը նախատեսվել է 2012 թվականի ապրիլին, սակայն ավելի ուշ այն հետաձգվել է։ 2012 թվականի մայիսի 1-ին նա թողարկել է «Do it Like Me (Rockstar)»-ի երաժշտական տեսահոլովակը[14], ասելով, որ այն նրա «երբևիցե առաջին տեսահոլովակն» է[14]։ 2012 թվականի հուլիսի 2-ին BET Awards-ի ժամանակ Սմիթը թողարկել է «I Am Me» երգի տեսահոլովակը։ Հուլիսի 17-ին Ուիլոուն iTunes-ի և Amazon-ի միջոցով թողարկել է իր չորրորդ՝ «I Am Me» սինգլը։

«Knees and Elbows» ալբոմը մինչ օրս էլ չի թողարկվել։ 2013 թվականի ամռանը Սմիթը և DJ Fabrega-ն դուո են ստեղծել՝ «Melodic Chaotic» անվանմամբ։ «The Intro» երգը թողարկվել է որպես նրանց առաջին աշխատանք, իսկ «Summer Fling»-ը՝ 2013 թվականի հուլիսի 6-ին։ Որպես երաժշտական տեսահոլովակի ռեժիսորներ հանդես են եկել Սմիթը և Մայք Վարգասը, որը նկարահանել էր նաև «I Am Me» սինգլի տեսահոլովակը։ Երգը լայն քննադատության է արժանացել չափազանց հասուն երանգի, «fling» (անգլ. թարգմանաբար՝ «Անլուրջ սիրային (կամ սեռական) կապեր, ինտրիգ») բառի և կեղծ անգլերեն ակցենտի օգտագործման պատճառով[15][16][17]։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին Սմիթը հանդես է եկել «Summer Fling» երգով «Քուին Լաթիֆայի շոուն» հեռուստաշոուի պրեմիերային ժամանակ։ Ելույթի ընթացքում նա ասել է․ «Պարզապես պարզության համար։ «Fling» բառը ինչ-որ կարճատև բան է նշանակում․․․ Եվ այս երգը նվիրված է բոլոր երեխաներին, որոնց ամառը երբեք բավականին երկար չի տևում»[18]։

2014-2018․ «3», «Ardipithecus» և «The 1st»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Սմիթը և FADER-ը հայտարարել են, որ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին երգչուհին Google Play-ի միջոցով սահմանափակ ժամանակով թողարկելու է իր դեբյուտային՝ «3» մինի ալբոմը, սակայն այն հետաձգվել է մինչև 2014 թվականի նոյեմբերի 17 և թողարկվել է iTunes-ի միջոցով։ Նույն օրը նա համերգ է կազմակերպել Նյու Յորքի The FADER Fort-ում, որտեղ նա որոշ երգեր է կատարել է մինի ալբոմից, ներառյալ «8»-ը և «9»-ը SZA-ի հետ։ Նա նաև կատարել է «5»-ն իր եղբոր հետ, «Summer Fling»-ը և իր հայտնի՝ «Whip My Hair» հիթի նոր տարբերակը։

2015 թվականի մայիսի 7-ին Սմիթը թողարկել է «F Q-C #7» անվանմամբ նոր սինգլը[19]։ Դրա երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն օրը Vevo-ում[20]։ Սեպտեմբերին «Why Don't You Cry» երգի տեսահոլովակի թողարկումից հետո[21], Ուիլոու դեկտեմբերի 11-ին անսպասելիորեն թողարկել է իր առաջին՝ «Ardipithecus» ալբոմը[22][23]։

Իր ծնդդյան օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, նա թողարկել է իր երկրորդ՝ «The 1st» ալբոմը, որը գովասանքի է արժանացել իր երաժշտական զարգացման համար։ Այդ ալբոմը համեմատվել է 1990-ական թվականների ռիթմ ընդ բլյուզ կատարողների երաժշտության հետ, թեև Սմիթն այն ժամանակ դեռ չէր ծնվել[24]։ 2017 թվականի վերջին նա շրջագայել է ալբոմով Ջենեյ Այկոյի հետ՝ St. Beauty-ի, Քոդի Շեյնի և Քիթի Քեշի հետ միասին[25]։

Իր մոր՝ Ջադա Փինքեթ Սմիթի և տատիկի՝ Էդրիեն Բանֆիլդ-Նորիսի հետ միասին, Ուիլոուն վարում է «Զրույց կարմիր սեղանի շուրջ» վեբ թոք հեռուստաշոուն, որի համար նա առաջադրվել է Daytime Emmy Award մրցանակին[26][27]։

2019-այժն․ «Willow»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 24-ին Ուիլոուն հայտարարել է իր երրորդ՝ «Willow» ստուդիական ալբոմի մասին։ Այն պրոդյուսերավորվել է իր և Թայլեր Քոուլի կողմից և թողարկվել է 2019 թվականի հուլիսի 19-ին[28]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին Սմիթը քամինգ աութ է կատարել որպես բիսեքսուալ, ասելով․ «Ես սիրում եմ կանանց և տղամարդկանց հավասարապես»։ Նա նաև նշել է իր աջակցությունը բազմասիրային հարաբերություններին և հայտարարել է դրանցում լինելու իր ցանկության մասին[29]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ardipithecus (2015)
  • The 1st (2017)
  • Willow (2019)
  • The Anxiety (2020)[30]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2007 Ես լեգենդ եմ I Am Legend Մարլի Նևիլ[31][32] Ֆիլմ
2008 Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ Kit Kittredge: An American Girl Քաունթի Գարբի Ֆիլմ
Մադագասկար 2 Madagascar: Escape 2 Africa Մանուկ Գլորիա (հնչյունավորում) Ֆիլմ
2009 Մադագասկարի Նոր Տարին Merry Madagascar Էբբի (հնչյունավորում) Հեռուստաֆիլմ
2009-10 Թրու Ջեքսոն True Jackson, VP Երիտասարդ Թրու[33] 2 սերիաներ
2017 Նեո Յոկիո Neo Yokio Հելլենիստ (հնչյունավորում) Սերիա՝ «Օ, հելլենիստները»
2018 Արկածային ժամանակ Adventure Time Բեթ Շնիկ արքայադուստր (հնչյունավորում) Սերիա՝ «Արի՛ ինձ հետ»
2018-այժմ Զրույց կարմիր սեղանի շուրջ Red Table Talk Ինքն իր դերում Համահաղորդավարուհ՝ 37 սերիաներ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2008 Young Artist Awards Լավագույն աշխատանք գեղարվեստական ֆիլմում (Երիտասարդ դերասանուհի՝ 10 տարեկան կամ ավելի ցածր) Ես լեգենդ եմ Առաջադրված
2009 Լավագույն աշխատանք գեղարվեստական ֆիլմում (Անսամբլի երիտասարդ դերասանական կազմ) Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ Հաղթանակ
2010 Annie Award Հնչյունավորման աշխատանք հեռուստատեսային արտադրությունում Մադագասկարի Նոր Տարին Առաջադրված
2011 VirtuaMagazine Awards Լավագույն նոր արտիստ Ինքը Հաղթանակ
NAACP Image Award[34] Ականավոր նոր արտիստ Ինքը Հաղթանակ
Ականավոր երաժշտական տեսահոլովակ «Whip My Hair» Առաջադրված
O Music Awards Առավել վիրուսային տեսահոլովակ Հաղթանակ
BET Awards Տարվա տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն նոր արտիստ Առաջադրված
YoungStar Award Ինքը (կիսվել է Ջեյդեն Սմիթի հետ) Հաղթանակ
2012 Ինքը Առաջադրված
MP3 Music Awards The BTM Award «Fireball» (Նիքի Մինաժի մասնակցությամբ) Առաջադրված
2013 «I Am Me» Հաղթանակ
2014 VEVOCertifiedAwards 100,000,000 դիտում «Whip My Hair» Հաղթանակ
2016 The 2016 Fashion Awards New Fashion Icons Ինքը (կիսվել է Ջեյդեն Սմիթի հետ) Հաղթանակ
2020 Daytime Emmy Awards[27] Տեղեկատվական թոք շոուի ականավոր հաղորդավար Զրույց կարմիր սեղանի շուրջ Սպասվող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.altpress.com/features/willow-influences-album-avril-lavigne-cover-story/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Video of the Year». Black Entertainment Television (BET). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. "Willow Smith Biography" Արխիվացված Հունվար 25, 2016 Wayback Machine. Biography. Retrieved June 1, 2014.
  5. Leone Shewfelt, Raechal (October 31, 2012). "Happy birthday, Willow Smith! 12 reasons why she's cooler than most of us". Us Weekly.
  6. «Jaden and Willow Smith support Project Zambi». In Touch Weekly. 2009 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  7. «Actors Jaden and Willow Smith Join Hasbro, Inc.'s Project Zambi as Youth Ambassadors». Project Zambi. 2009 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  8. Wiedeman, Reeves (2020 թ․ փետրվարի 19). «The Most Famous High School Basketball Team in the World». Intelligencer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  9. Orloff, Brian; Lazaruk, Lauren (2007 թ․ դեկտեմբերի 2). «Will Smith: My Daughter Wants to Be Paris Hilton». People. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  10. Smith, Krista (2010 թ․ հունիս). «Rising Son: The New Karate Kid». Vanity Fair. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  11. «Will Smith Planning 'Annie' Remake With Jay-Z». Screen Rant. 2011 թ․ հունվարի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  12. Rottenberg, Josh (2013 թ․ փետրվարի 24). «Beasts of the Southern Wild' breakout Quvenzhané Wallis to star in new big-screen 'Annie'». EW.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  13. Moody, Nekesa Mumbi (2011 թ․ դեկտեմբերի 8). «Willow Smith Talks New Album 'Knees and Elbows'». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  14. 14,0 14,1 Cubria, Kaitlin (2012 թ․ մայիսի 2). «Willow Smith Debuts Her First Ever Music Video for "Do It Like Me (Rockstar)"». Teen.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  15. «Willow Smith's "Summer Fling" Video Is Full of Fake Accents, Dancing & Young Love—Watch Now!». de.eonline.com. 2013 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Willow Smith and Her Fake Accent Have a Blast in 'Summer Fling' Video». jezebel.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Willow Smith's New Music Video Proves Whipping Your Hair Is Out, Faking A British Accent Is In». crushable.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Willow Smith Performs 'Summer Fling' on 'The Queen Latifah Show'». Rap-Up. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  19. «F Q-C # 7 - Single by Willow». Itunes.apple.com. 2015 թ․ մայիսի 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  20. «YouTube». YouTube. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. «world premiere: watch willow smith's new video 'why don't you cry'». i-d.vice.com/. 2015 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  22. «ARDIPITHECUS by Willow». itunes.apple.com/. 2015 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  23. «Willow Smith surprise-releases debut album 'Ardipithecus'». nme.com. 2015 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  24. Cook, Cameron (November 9, 2017). "Willow: The 1st." Pitchfork.com. Retrieved September 25, 2018.
  25. "Jhené Aiko Announces ‘Trip’ Tour with Willow Smith" (October 11, 2017). Rap-Up.com. Retrieved September 25, 2018.
  26. Butler, Bethonie. «The understated genius of Jada Pinkett-Smith's Red Table Talk». Washington Post.
  27. 27,0 27,1 Nordyke, Kimberly; Howard, Annie (2020 թ․ մայիսի 22). «Daytime Emmy Awards: 'General Hospital' Tops Nominations». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  28. Barrie, Fatima (2019 թ․ հունիսի 25). «Willow Smith Announces New Album and Mini-Tour». Def Pen.(չաշխատող հղում)
  29. Henderson, Taylor (2019 թ․ հունիսի 25). «Willow Smith Comes Out: 'I Love Men and Women Equally'». Pride.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  30. Asmelash, Leah. «Willow Smith and Tyler Cole release new album 'The Anxiety' after spending 24 hours in a museum». CNN.
  31. Howell, Peter (2007 թ․ դեկտեմբերի 3). «Will Smith goes it alone». Toronto Star. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  32. Freydkin, Donna (2007 թ․ դեկտեմբերի 11). «'Legend' premiere has that Smith family vibe». USA Today. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  33. don't forget "testing true"! :). Ashley Argota, YouTube, a.k.a. ashargota (official YouTube channel). 1:42 minutes in. "Willow Smith, who is Will Smith's daughter, is going to be playing Young True."
  34. D'Zurilla, Christie (2011 թ․ մարտի 7). «'21st Century Girl' Willow Smith wins new-artist NAACP Image Award». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլոու Սմիթ» հոդվածին։