Ուիլյամ Մանչեստեր
Ուիլյամ Մանչեստեր անգլ.՝ William Manchester | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ William Raymond Manchester |
Ծնվել է | ապրիլի 1, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Էթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 1, 2004[1][3][4] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Միդլթաուն[5][6][7] |
Գերեզման | Indian Hill Cemetery |
Մասնագիտություն | պատմաբան, հեղինակ, պրոֆեսոր, կենսագիր և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում (1946)[8] և Միսուրիի համալսարան (1947) |
Ուշագրավ աշխատանքներ | American Caesar?, A World Lit Only by Fire?, The Death of a President?[9], The Last Lion: Winston Spencer Churchill?, Portrait of a President? և Goodbye, darkness? |
Աշխատավայր | Ուեսլեական համալսարան և The Baltimore Sun? |
Պարգևներ | |
William Manchester Վիքիպահեստում |
Ուիլյամ Մանչեստեր (անգլ.՝ William Manchester, ամբողջական անուն William Raymond Manchester, ապրիլի 1, 1922[1][2][3][…], Էթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 1, 2004[1][3][4], Միդլթաուն[5][6][7]), ամերիկացի գրող, կենսագիր և պատմաբան։ 1967 թվականին գրված «Նախագահի մահը» բեսթսելլեր գրքի հեղինակն է։ Գիրքը Ջոն Քենեդու սպանության մասին է, որը գրվել էր Քենեդի ընտանիքի հանձնարարականով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Մանչեստերը ծնվել է 1922 թվականի ապրիլի 1-ին, Մասաչուսետս նահանգի Էտլբորո քաղաքում։ Նրա մանկությունն անցել է նույն նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։ Հայրն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր ԱՄՆ-ի ծովային հետևակում։ Ուիլյամ Մանչեստերը, Փերլ Հարբորի վրա ճապոնացիների հարձակումից և հոր մահից հետո, ծառայության է անցել ծովային հետևակի կորպուսում։ Ընդունվելով «Officer Candidate School» դպրոցը, ստացել էր կապրալի աստիճան։ 1944 թվականին ուսումը շարունակելու նպատակով նրան ուղարկել են Գուադալկանալ։ Հույս ունենալով ծառայել Եվրոպայում, Ուիլյամ Մանչեստերը հայտնվել է Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունների թատերաբեմում։ Նա պատերազմի վերջին փուլում ծառայել է Օկինավա կղզում, որտեղ էլ 1945 թվականին ծանր վիրավորվել է։
Ուիլյամ Մանչեստերին 1945 թվականին շնորհվել է սերժանտի կոչում և նույն թվականի հուլիսին նա պարգևատրվել է Մանուշակագույն սիրտ շքանշանով։
Կրթություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին, զորացրվելուց հետո Մանչեստերը, նախքան իր քաղաքացիական կրթությունը շարունակելը, աշխատել է «Daily Oklahoman» թերթի պատճենահանող։ 1946 թվականին ստացել է Մասաչուսեթսի պետական քոլեջի (Massachusetts State College) բակալավրի աստիճան, իսկ 1947 թվականին Միսսուրիի համալսարանի մագիստրոսի կոչում։
Ուիլյամ Մանչեստերը 1947 թվականին աշխատանքի է անցել, որպես «The Baltimore Sun» թերթի լրագրող։ Այնտեղ նա ծանոթացել է լրագրող Հենրի Մենկենի հետ, որն էլ դարձել է Մանչեստերի ընկերը, ինչպես նաև նրա թեզի թեմայի և «Խաղաղություն խախտողը» (Disturber of the Peace ) առաջին գրքի ուղղորդողը։
Ուիլյամ Մանչեստերը 1955 թվականին աշխատել է «Wesleyan University Press» թերթի լրագրող, Ուեսլեյան համալսարանում։ Նա իր գործունեության մնացած մասն անցկացրել է համալսարանում։ Մանչեստերը 1959-1960 թվականների ուսումնական տարում եղել է Ուեսլեյանի ուսումնասիրությունների ֆակուլտետի կրթաթոշակակիր (Center for Advanced Studies of Wesleyan): Ավելի ուշ նա դարձել է պատմության դոցենտ և համալսարանի մշտական պատվավոր գրող։ Նա գրականության ոլորտում արժանացել է մի շարք ամերիկյան մրցանակների։
Ամուսնություն ու մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Մանչեստերն ամուսնացել է 1948 թվականի մարտի 27-ին Ջուլիա Բրաուն Մարշալի հետ (Julia Brown Marshall): նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի[10]։ Կնոջ մահից հետո Մանչեստերը երկու անգամ ինսուլտ է տարել։ Նա մահացել է 2004 թվականի հունիսի 1-ին, Կոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղաքում[11]։ Թաղվել է քաղաքային գերեզմանատանը՝ «Indian Hill Cemetery»[12]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նախագահի մահը» (The Death of a President), Մ., Թերա գրքերի ակումբ, 1998
- «Կրուպպների պողպատե կայսրություն, լեգենդար զինվորական դինաստիայի պատմություն» (The arms of Krupp, 1587-1968, Boston, Little, Brown ), 1968 - Մ., Լիտագենտ Ցիտոպոլիգրաֆ, 2003, -702հ.-5000 օրինակ-ISBN 5-9524-0632-7:
- Մանչեստեր Ու., Պաուլ Ռեյդ, «Ուինսթոն Սպենսեր Չերչիլ։ Թագավորության պաշտպան։ Քաղաքական կարիերայի վերին գլուխ։ 1940—1965» ( The Last Lion Winston Spencer Churchill: Defender of the Realm: 1940—1965), Մ., Ցենտրոպոլիգրաֆ, 2016-1184 հ։
Նախագահի մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Մանչեստերի ամենավաճառված գիրքը՝ «Նախագահի մահը» (1967), մանրամասն տեղեկություններ է պարունակում Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին, որը Մանչեստերի գրած գրքի ավելի վաղ տարբերակն է։ 1964 թվականին Քենեդիների ընտանիքը հանձնարարեց Մանչեսթերին նոր գիրք գրել[13]։ Մանչեսթերը հետամուտ լինելով մահափորձի օրը՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին, Նախագահ Քենեդիի և Լի Հարվի Օսվալդի տեղաշարժմանը և ուսումնասիրելով Օսվալդի հոգեբանությունը և հաշվի առնելով ԱՄՆ ծովային հետևակային կորպուսում ունեցած հրաձգության ցուցանիշները[Ն 1], եզրակացրել է, որ Օսվալդը գործել է մենակ։ Մանչեսթերը ստացել է Ռոբերտի և Ժակլին Քենեդիների աջակցությունը, սակայն ավելի ուշ՝ ԱՄՆ հաջորդ նախագահ Լինդոն Բ Ջոնսոնի նկատմամբ Մանչեսթերի ունեցած վրեաբերմունքի կապակցությամբ Ռոբերտի հետ ունեցած անհամաձայնության պատճառով նրանց հարաբերությունները խզվել են։
Գրքի հրատարակումից առաջ Ժաքլին Քենեդին դատական հայց էր ներկայացրել դրա հրապարակումը կանխելու համար, թեև նախկինում դա թույլատրել էր։ Դատական գործընթացը լուծվել է 1967 թվականին, ըստ լուրերի, Մանչեսթերը համաձայնել է հրաժարվել Քենեդիի ընտանեկան կյանքի մանրամասների վերաբերյալ որոշ հատվածներից[16][17]։ Ի պատասխան՝ երգիծաբան Փոլ Քրասները հրապարակել է ՝ «Մասեր, որոնք դուրս են մնացել Քենեդիի գրքից» (The Parts That Were Left Out of the Kennedy Book) հոդվածը, որը ներկայացնում էր սկանդալային գրաքննության նյութ[18]։ «Հակասություն» (1977) էսսեների ժողովածուում Մանչեսթերը մանրամասն նկարագրել է Քենեդիների՝ գրքի վրա ճնշելու փորձերը։ Գիրքը թողարկվելուց անմիջապես հետո եղել է ամենալավ վաճառվող գիրք, բայց չի թույլատրվել հրատարակել մինչև 1988 թվականը։ Այն վերատպվել է 2013 թվականի հոկտեմբերին[19]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1945 թվականի հուլիսին՝ սերժանտի կոչում ստանալուց հետո պարգևատրվել է «Մանուշակագույն սիրտ շքանշանով»։
- 2001 թվականին Ջորջ Ու. Բուշը հանձնել է «ԱՄՆ Հումանիտար ազգային մեդալ»
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 http://www.nndb.com/lists/505/000063316/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.sfgate.com/bayarea/article/William-Manchester-biographer-and-popular-2754009.php
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.sptimes.com/2004/06/02/Artsandentertainment/Biographer_to_Kennedy.shtml
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.stltoday.com/entertainment/books-and-literature/manchester-s-co-author-to-speak-at-churchill-weekend-in/article_3c70e816-187b-5c46-b945-903be1bca617.html
- ↑ http://scua.library.umass.edu/umarmot/manchester-william/
- ↑ WorldCat(բազմ․) — 1971.
- ↑ «William Manchester». Nndb.com. 1948 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.(անգլ.)
- ↑ Bernstein, Adam (2004 թ․ հունիսի 4). «Author of Military History William Manchester Dies». The Washington Post. էջ B7. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.(անգլ.)
- ↑ William Manchester(անգլ.)
- ↑ 'Sam Kashner "A Clash of Camelots", Vanity Fair, October 2009
- ↑ Bagdikian, Ben H. (1963 թ․ դեկտեմբերի 14). Blair Jr., Clay (ed.). «The Assassin». The Saturday Evening Post. Philadelphia, PA. 19105: The Curtis Publishing Company (44): 23.
{{cite journal}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Chapter 4: The Assassin». Report of the President's Commission on the Assassination of President John F. Kennedy. Washington, D.C.: United States Government Printing Office. 1964. էջ 191.
- ↑ Krassner, Paul. «Slaughtering Cows and Popping Cherries». New York Press. Vol. 16, no. 34. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Philip Nobile, (November 17, 2013). "JFK, Jackie Joined the Mile High-Club Day Before His Death". The New York Post
- ↑ Paul Krassner (1967 թ․ մայիս). «The Parts That Were Left Out of the Kennedy Book». The Realist․.
- ↑ Associated Press. "Controversial JFK book to be reissued in October" Yahoo! Finance, September 17, 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մանչեստեր» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 1 մահեր
- 2004 մահեր
- Միսսուրիի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ